10

տարեկան ենք

966

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիստական փաստեր > Այլևայլք

հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
- Մարդիկ ուտում են շներին ամռան գալուստը տոնելու նպատակով: - Չնայած տարածքային մեծությանը՝ Չինաստանում կա ժամային միայն մի գոտի: - Քաղաքացին չի կարող երեխա ունենալ, մինչև կառավարությունը թույլ չտա: - Նոր ծննդաբերած կինը պետք է 30 օր պառկած մնա՝ ապաքինվելու նպատակով: - Ֆուտբոլի հայրենիքը Չինաստանն է: Դեռևս մ.թ.ա. 3-րդ դարում այստեղ ֆուտբոլ են խաղացել: - Այստեղ կարելի է վարձակալել ամեն ինչ՝ ներառյալ ամուսին կամ ընկերուհի: - Բիզնես հանդիպումների ժամանակ դուք պարտավոր եք խմել ալկոհոլային խմիչքներ: Որքան շատ կխմեք, այնքան լավ տպավորություն կթողնեք դիմացինի վրա: - Գիշերանոցներով փողոց դուրս գալը Շանհայի նորաձևության վերջին ճիչն է: - Բոլորը հանգստի են մեկնում միևնույն ժամանակ: Նրանք 40 օր տոնում են Ամանորը: - Ֆիլմերը չեն բաժանվում տեսակների, հետևաբար փոքրիկ երեխաները կարող են դիտել սարսափ ֆիլմեր: - Սկսած 1978 թ.-ից ամեն օր երեկոյան ժամը 7-ին բոլորը դիտում են նույն հեռուստաալիքը. Չինաստանի Կենտրոնական պետական հեռուստալիքով 30 րոպեանոց նորությունների ժամն է: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
Բրիտանական Post Officе-ը ներկայացրել է մշակութային տարբեր միջոցառումների տոմսերի գները Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ամենաշահավետ քաղաքը, որտեղ կարելի է այցելել թանգարան, օպերա կամ թատրոն, Դուբլինն է, որտեղ մշակութային 6 միջոցառման համար պետք է վճարել ընդամենը 76 ֆունթ: Այս տարի Իռլանդիայի մայրաքաղաքը ճանաչվել է մշակութային հանգիստ նախըտրողների համար ամենաշահավետը: Երկրորդ հորիզոնականում է Բուդապեշտը՝ 91.31 ֆունթ 6 տոմսի համար, 3-րդ-ում Լիսաբոնն է՝ 94.41 ֆունթ, 4-րդ հորիզոնականում է Վարշավան՝ 105.10 ֆունթ և եզրափակում է հնգյակը Պրահան՝ 111.52 ֆունթ: Եվրոպայի ամենաթանկարժեք քաղաքն էլ ճանաչվել է Լոնդոնը: Վեց տարբեր միջոցառումների տոմսն այստեղ արժե 287.5 ֆունթ, սակայն դա այդքան էլ թանկ չէ, օրինակ, Նյու-Յորքի համեմատությամբ, որտեղ 6 տոմսը կարժենա 491.73 ֆունթ: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Իտալիայի լողափային ծառայությունները մեկ տարվա ընթացքում թանկացել են 2,7%-ով: Մուտքի գումարը, հովանոցների և մահճակալների վարձակալման գինը անփոփոխ է մնացել Մարկայում, Կամպանիայում, Ապուլիայում և Սիցիլիայում, սակայն զգալիորեն ավելացել է Վենետոյում, Տոսկանայում, Լիգուրիայում, Սարդինիայում և Լացիոյում: Իտալական Federconsumatori ասոցիացիան հետազոտել է լողափերի գները և գտել ամենամատչելի լողափերը: Այսպես, Ռիմինիի մուտքը անվճար է, վճարովի են միայն հովանոցներն ու մահճակալները: Տոսկանայում մուտքի գումարը, հովանոցների և մահճակալների վարձակալման գինը կազմում է 9-22 եվրո: Իսկ Սարդինիայում կազմում է 7-22 եվրո: Ամենամատչելին Գալիպոլիում է, որտեղ մուտքի գումարը, հովանոցների և մահճակալների վարձակալման գինը կազմում է 6-15 եվրո: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
1978թ.-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն հրապարակեց Համաշխարհային ժառանգության ցանկը, որը ներառում էր ընդամենը 12 տեսարժան վայր: Այժմ այն ներառում է 1031 տեսարժան վայր ամբողջ աշխարհից: Սակայն ոչ բոլոր երկրներն ունեն հավասար քանակությամբ ժառանգություններ: Համաշխարհային ժառանգությունների քանակով աշխարհում ամենահարուստը Իտալիան է: Այստեղ հաշվվում է համաշխարհային ժառանգություն համարվող պատմական կամ բնական 51 հուշարձան: Երկրորդ հորիզոնականում է Չինաստանը՝ 48, հաջորդիվ Իսպանիան՝ 44, Ֆրանսիան՝ 41 տեսարժան վայր: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներառված վայրերի քանակը չի ազդում զբոսաշրջիկների քանակի վրա: Այսպես, Եթովպիան ունի 9 ժառանգություն համարվող վայր, սակայն ամեն տարի ընդունում է փոքր քանակությամբ զբոսաշրջիկների, մինչդեռ Նոր Զելանդիան ունի ընդամենը 3 ժառանգություն համարվող վայր, սակայն համարվում է զբոսաշրջային լավագույն երկրներից մեկը: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
1. Ֆինլանդիան ամենաշատ թուղթ օգտագործող երկիրն է 1 շնչի հաշվով: 2. Ֆինլանդիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ ԵՄ-ն թույլատրում է խմել ջուր ծորակից: 3. Ֆիններն ամենաշատ սուրճ օգտագործողներն են աշխարհում: Նրանք օրը խմում են մոտ 9 բաժակ սուրճ: 4. Ֆիննական սաունան ավելին է, քան ավանդույթ: Այստեղ ոչ միայն զվարճանում են, այլև մահանում: 5. Չնայած տարածված կարծիք է, որ ֆինները շատ են խմում Եվրոպայում, սակայն նրանք լիդեր չեն: Նրանք զիջում են և՛ անգլիացիներին, և՛ իտալացիներին, և՛ ֆրանսիացիներին: 6. Ռեստորաններում թեյավճար չեն տալիս, քանզի հաշվի մեջ արդեն ներառված է թեյը: 7. Նապաստակները ֆիննական քաղաքների մկներն են: Նրանք տարածված են ամբողջ քաղաքով և չեն վախենում մարդկանցից: 8. Ֆինլանդիայում կարելի է ձկնորսության լիցենզիա գնել հատուկ ավտոմատներից: 9. Ֆինլանդիայում սարսափելիորեն շատ են մոծակները: 10. Օդային կիթառի մրցույթը առաջացել է հենց այստեղ: 11. Ֆիններն ամենադանդաղաշարժն են Եվրոպայում: 12. Ֆինլանդիայում մոդայիկ է տաբատները գուլպաների մեջ դնելը: 13. Ֆինները Եվորպայում ամենից շատն են սիգարետ ծխում: Նրանք հասկացել են, որ ծխախոտ և թուղթ գնելն ավելի մատչելի է, քան ամբողջական գլանակը: 14. Նորապսակների մեքենաներին պահածոների տուփեր ամրացնելը գալիս է հենց Ֆինլանդիայից: Սակայն լիմուզինների փոխարեն այստեղ կաբրիոլետներն են: 15. Տան մաքրությունը տղամարդու պարտականությունն է: Դա կանացի գործ չէ: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
Ժնևը գլխավորում է ակումբային լավագույն սենդվիչների ցանկը երրորդ տարին անընդմեջ: Ամեն տարի hotels.com-ի կողմից կատարվում է հետազոտություն, ինչի արդյունքում որոշվում են ամենահամեղ և թանկարժեք սենդվիչները: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ շվեյցարական Ժնև քաղաքի 3-4աստղանի հյուրանոցներում առաջարկվող ակումբային սենդվիչն արժե 19-94 ֆունտ, ինչը գրեթե 3 անգամ թանկ է Մեքսիկայում առաջարկվող 6-37 ֆունտ արժողությամբ սենդվիչից: Ժնևի հյուրանոցները առաջարկում են ոչ միայն ամենաթանկարժեք սենդվիչները, այլև բուտերբրոդները: Բուրգերն արժե միջինը 24,64 ֆունտ, մինչդեռ ամենաէժան բուրգերը կարելի է գտնել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում 7,67 ֆունտով: Ժնևում են գտնվում նաև Եվրոպայի ամենաթանկարժեք սրճարանները: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Լոնդոնը Եվրոպայի ամենաչոր քաղաքներից մեկն է: Տարեկան տեղումների քանակը 590մմ է, մինչդեռ Հռոմում՝ 760մմ, Ֆլորենցիայում՝ 870 մմ, Միլանում՝1000 մմ: Բոլոր բրիտանացիները կարծում են, որ մեքենան վարում են ճանապարհի ճիշտ կողմով: Լոնդոնն ունի 1000-ից ավելի փողոց և յուրաքանչյուր բնակիչ անպայման ունի քաղաքի հատակագիծը պատկերող «A to Z» ուղեցույցը: Սակայն վարորդները պարտավոր են գիտենալ բոլոր փողոցները և 3 տարի սովորում են մինչև մեքենա վարելը: Տեղաբնիկները խոսում են խիստ անհասկանալի առոգանությամբ: Մետրոն պաշտոնապես անվանվում է Underground: Անգլիացիներն ունեն շատ նուրբ հումոր, որը ոչ բոլորն են հասկանում: Բրիտանացիները շատ են սիրում տնային կենդանիներ և նույնիսկ նրանց կարողություն են կտակում: Լոնդոնի յուրաքանչյուր բնակիչ ամեն օր հայտնվում է զբոսաշրջային 15 լուսանկարներում և անվտանգության 50 տեսախցիկներում: Ավտոբուսային որոշ կանգառներում նշվում է, թե հաջորդ ավտոբոսը քանի րոպեից կհասնի: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար