10

տարեկան ենք

965

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիզմի նորություններ > Այլևայլք

Հարգելի այցելուներ, սկսած 05.04.2016թ.-ից նորությունների այս բաժինը այլևս չի թարմացվում: Նորությունների ներկայացման համար ստեղծել ենք առաջադեմ ֆունկցիոնալ, որը մեզ հնարավորություն է տալիս կայքի այցելուներին ներկայացնել ոչ թե օրը 1-3 նորություն և հրապարակում, այլ` բոլոր այն թեմատիկ նյութերը, որոնք տեղ կգտնեն հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում: Ավելին, բոլորին հնարավորություն ենք տվել մեր կայքի միջոցով տարածել տուրիստական բնույթի հրապարակումներ` մեկ հպումով:

Այցելի´ր տուրիստական լրահոսի էջն այս հղումով


Աշխարհի մեծագույն կորալյան խութը՝ Կորալյան Մեծ Արգելախութը սկսում է գունազրկվել: Կորալները կորցնում են իրենց գունագեղությունը, ինչը վատ նշան է, տեղեկացրել է Ավստրալիայի Շրջակա միջավայրի նախարար Գրեգ Հանտը: «Խութն ունի 2300 կմ երկարություն և նրա պարունակության  երեք չորրորդը լավ վիճակում է, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մենք շարժվում ենք հյուսիս, այն դառնում է ավելի գունազուրկ»,-հայտարարել է նախարարը: Նախարարն ավելացրել է, որ Ավստրալիայի իշխանությունը միջոցներ է տրամադրում Կորալյան Մեծ Արգելախութի 40 տեղամասերի ուսումնասիրման համար: Կորալների գունազրկումը ուղեկցվում է կորալների քայքայման պրոցեսով, ինչն իր հերթին հանգեցնում է օվկիանոսների կենսաբանական բազմազանության նվազմանը: Կորալների մահվան պատճառը կարող է լինել ծովային ջրերի միջին ջերմաստիճանի բարձրացումը, մարդկային գործունեությունը և ծովային կենդանիների կողմից կորալներով սնվելը:
հեղինակ`
Travel News
Ով էլ որ հաղթի 11 բրենդից և 1300 հյուրանոցից բաղկացած Starwood Hotels ընկերության պորտֆելի տնօրինման պայքարում, միևնույն է հաղթողին կհասնի ոչ միայն հյուրանոցները, այլև նոր «խելացի հատակը»: Intelligent Floor ինտելեկտուալ հատակը ստեղծվել է հյուրանոցային հանրահայտ  բրենդի ինովացիոն խմբի կողմից: «Խելացի հատակն» օգտագործում է Radio Frequency Identification (RFID) տեխնոլոգիան՝ օբյեկտների ավտոմատ իդենտիֆիկացնելու միջոցը, որում որպես ռադիոազդակ ծառայում են կամ գրանցվում են RFID–ում պահպանվող տվյալները: Հատակին գտնվող սենսորները թույլ են տալիս բջջային ծառայությունն օգտագործող հյուրերին հյուրանոցի յուրաքանչյուր անկյունում ստանալ մուտք, սակայն անգամ նրանք, ովքեր չեն օգտագործում սմարթֆոն, կկարողանան ստանալ նախապատվություն: Օրինակ, լոգասենյակ գնալիս ստիպված չեն լինի անջատիչներ փնտրել: Սենսորներն ավտոմատ կմիացնեն լույսը: Բացի դրանից, կհեշտացվի հյուրանոցի մաքրողների գործը, ովքեր նախապես կիմանան, թե որ համարներն են դատարկ, իսկ որոնք ունեն մաքրման կարիք:
հեղինակ`
Travel News
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ 2016թ.-ի ամառը Թաիլանդում խոստանում է վերջին 10 տարիների համեմատ լինել ամենաերաշտայինը: Հայտնի կուրորտների հյուրանոցները պատրաստում են ջրախնայող ծրագրեր, սակայն խոստանում են, որ ջուրը կբավականացնի բոլոր հանգստացողներին: Տարբեր շրջանների հյուրանոցների ասոցիացիաները հաղորդել են ամռանը սպասվող իրավիճակի մասին: Այսպես. Պհուքեթն ունի բավարար քանակությամբ ջրի պաշար նվազագույնը մինչև հունիսի համար: Մի շարք հյուրանոցներ ունեն սեփական ջրամբարներ, որոշներն էլ գնել են ջուր: Պհուքեթի հյուրանոցներում պահանջվող ջրի ողջ քանակության միայն 30-40%-ն է ստացվում ջրատար խողովակներով, մնացած մասը ստացվում է այլ աղբյուրներից: Պատտայայում ևս հյուրանոցները պատրաստվում են երաշտին՝ ստեղծելով ջրի հավելյալ ֆոնդ: Չիանգմայի հյուրանոցներն էլ ջրամբարներ են կառուցել՝ երաշտի ժամանակ օգտագործելու համար: Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր այցելու Թաիլանդի հյուրանոցներում օրական օգտագործում է միջինը 350 լիտր ջուր, մինչդեռ տեղի բնակիչները՝ 180-200 լիտր:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

17 03 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

16 03 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

15 03 2016
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News

14 03 2016
հեղինակ`
Travel News
Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր ծառայություն ճանապարհորդների համար՝ Destinations: Ծառայությունը հասանելի է բջջային հեռախոսների օգտատերերի համար և աշխատում է միայն Google որոնողական համակարգի բջջային տարբերակով: Այս գործիքի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են դեպի յուրաքաչյուր երկիր պլանավորել ճանապարհորդություն: Որոնումը և երթուղու կազմումը սկսելու համար անհրաժեշտ է որոնման հատվածում նշել երկրի կամ տարածաշրջանի անվանումը և ավելացնել destination կամ vacation բառերը: Հարցման արդյունքում համակարգը ցույց է տալիս, թե որ ուղղություններն են պահանջված այս տարածաշրջանում, պատմում է եղանակի մասին, ինչպես նաև ծանոթացնում է երկրում ակտիվ հանգստի տարբերակների մասին /օրինակ դայվինգ, սերֆինգ/: Destinations ծառայությունը թույլ կտա համեմատել տարբեր ուղղությունների գները, ինչպես նաև ընտրել հյուրանոցը, համատեղել թռիչքային որոնումը և այլն: Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում:
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար