10

տարեկան ենք

1116

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք

հեղինակ`
admin
Հյուրանոցը տուրիստների տեղավորման դասական, գլխավոր ձևն է: Հյուրանոցները մատուցում են մի շարք պարտադիր ծառայություններ՝ անկողնու ամենօրյա հարդարում, սենյակների մաքրում և այլ նմանատիպ ծառայություններ: Սակայն տեղավորման բոլոր օբյեկտներին հյուրանոց անվանելը սխալ է։ Անհրաժեշտ է դասակարգել հյուրանոցները։ Հյուրանոց կամ հոթել ----------------- Այսպես, որպես կանոն, անվանում են այն հոթելները, որոնք գտնվում են քաղաքի կամ քաղաքային տարածքի կենտրոնում, առաջարկում են ծառայությունների լայն փաթեթ և չունեն բարձր գին: Այստեղ մնում են կամ էքսկուրսիոն տուրերի ժամանակ (մասնավորապես՝ ավտոբուսային) կամ կարճաժամկետ գործուղումներին: Դրանք ունեն ստանդարտ դասակարգում, և եթե հյուրանոցը ունի 3*, ապա նրանից հավելյալ «աստղ երկնքից» սպասել չարժե: Բիզնես հյուրանոցներ ----------------- Բացի այդ, առանձնացնում ենք նաև մասնագիտացված բիզնես հոթելները, որոնք ունեն իրենց հստակ հաճախորդները: Այստեղ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է բանակցություններ վարելու, նիստեր կազմակերպելու, գրասենյակից հեռու հարմարավետ աշխատելու համար: Բիզնես հոթելները առավել հաճախ տեղակայվում են գործարար ակտիվության տեղանքում՝ հիմնական տնտեսական կենտրոններում՝ Սինգապուր, Շանհայ, Հոնգկոնգ, Նյու Յորք, Մոսկվա, Ֆրանկֆուրտ և այլն: Հյուրանոց-առողջարաններ կամ resort-հյուրանոցներ ------------------------------------------- Եգիպտոսում գոնե մեկ անգամ հանգստացած յուրաքանչյուր մարդ շատ լավ գիտե, թե ինչ ասել է ռեզորթ-հյուրանոց (անգլ. resort — առողջարան): Նման հյուրանոցների տարածքում կա գրեթե ամեն ինչ լիարժեք հանգստի համար՝ ֆիթնես-կենտրոն, թենիսի կորտ, սպա սրահ, լողավազան, մի քանի ռեստորան և սրճարան: Մինուսն է համարվում «մեկուսի լինելը»: Հնարավորություն չկա ծանոթանալու երկրին, ժողովրդին, մշակույթին: Բուտիկ-հյուրանոցներ ----------------- Բուտիկ-հյուրանոցները 5*-անի շքեղ հյուրանոցներն են, որոնք առաջին հերթին հոգում են ոճի և դիզայնի մասին: «Բուտիկ-հյուրանոց» տերմինը հայտնվել է ԱՄՆ-ում 1980-ական թվականներին: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել են այդ մակարդակի առաջին հյուրանոցները Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում: Այսօր բուտիկ հյուրանոցներ կարելի է գտնել և՛ Բարսելոնում, և՛ Փարիզում, և՛ Լոնդոնում: Նման հյուրանոցներում ապրելու արժեքը շատ բարձր է, փոխարենը՝ այն գտնվում է քաղաքի հենց կենտրոնում: Ապարտամենտներ և բնակարան-հյուրանոցներ ------------------------------------- Ապարտամենտները իրենցից ներկայացնում են բնակարաններ (քիչ դեպքերում՝ փոքրիկ տնակներ, առանձնատներ, առանձին մուտքով կես տներ), որոնք վարձակալության են տրվում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին երկար կամ կարճ ժամանակով: Ընդ որում, հարկ է իմանալ, որ ապարտամենտները և բնակարան-հյուրանոցները բնակության վայրի տարբեր տեսակներ են: Վերջիններս, որպես կանոն, գտնվում են հյուրանոցների մոտ կամ գործում են առանձին, բայց իրենց տեսակով և ծառայություններով նման են հյուրանոցներին: Բնակարան-հյուրանոցների հիիմնական տարբերությունը մյուս հյուրանոցներից համարներում սենյակների քանակն է և առանձին խոհանոցը: Bed and Breakfast ----------------- Bed and Breakfast-ը (անգլ. «անկողին և նախաճաշ») մատչելի հյուրանոցն է, որոնք առաջին անգամ հայտնվել են Մեծ Բրիտանիայում: B&B-ն կառավարվում է մեկ ընտանիքի կողմից, հիմնականում չունեն «աստղային» դասակարգում և նույնիսկ (օր.՝ Անգլիայում) հյուրանոցի կարգավիճակ: Չնայած դրան՝ հենց Bed and Breakfast-ում կարելի է համտեսել տարածաշրջանի ավանդական խոհանոց, զգալ տան հարմարավետոթյուն և երկրի կոլորիտը: Լեռնադահուկային հյուրանոցներ, շալե ------------------------------- Լեռնադահուկային հյուրանոցները իրենցից ներկայացնում են ինչպես սովարական հյուրանոցային շենք, այնպես էլ՝ երկու-երեք հարկանի փայտաշեն, թեք տանիքով հարմարավետ տներ՝ շալե: Այս ավանդական ալպիական տնակներից այսօր պատրաստում են գրեթե բոլոր լեռնադահուկային առողջարաններում, այդ թվում՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Այս հյուրանոցները գտնվում են լանջերի մոտ, երբեմն կարելի է դահուկներով սահել հենց դռան մոտից: Հոսթել ----- Հոսթելները երիտասարդական հյուրանոցներն են, որտեղ նախընտրում են մնալ նրանք, ովքեր ցանկանում են խնայել հանգստի ընթացքում: Հոսթելների ամենամատչելի համարները իրենցից ներկայացնում են մեծ սենյակներ, որտեղ իրար կողք-կողքի տեղադրված են երկտեղանոց մահճակալներ և կողպեքներով պահարաններ: Նման սենյակներում մնում են 12-20 հոգի: Որքան քիչ են մահճակալները, այնքան թանկ է բնակության արժեքը: Մինի հյուրանոցներ կամ մինի հոթելներ -------------------------------- Մինի հյուարնոցները Ռուսաստանում, մասնավորապես՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, բնակության ամենատարածված վայրերից մեկն են: Մինի հյուրանոցները ունեն 6-20 համար, փոքրիկ խոհանոց և ընդունարան: Առանձնանում են հարմարավետ միջավայրով, լռությամբ, եվրովերանորոգմամբ և մատչելի գներով: Թերություն կարելի է համարել միայն համարների մակերեսը (երբեմն մինչև 10 քառ. մետր): «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Աշխարհում հայտնի են տուրիզմի բազմաթիվ տեսակներ։ Զբոսաշրջիկների որոշ խումբ նախապատվությունը տալիս է էքստրեմալ տուրիզմին։ Էքստրեմալ տուրիզմի մեջ են դասվում դայվինգը, ալպինիզմը, սերֆինգը ևն։ Սակայն էքստրեմալ տուրիզմի մեջ իր ուրույն տեղն ունեն էկզոտիկ տարբերակները՝ ջայլո տուրիզմը, տիեզերական տուրիզմը ևն։ Տիեզերական տուրիզմ. Սա էքստրեմալ տուրիզմի ամենաթանկարժեք և ամենաէկզոտիկ տեսակն է։ Ճամփորդություն երկիր մոլորակից դուրս։ Դեռ տիեզերական զբոսաշրջիկներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա։ Այսպիսի զբոսանքը կարժենա ավելի քան 20 մլն դոլլար։ Ջայլո տուրիզմ. Սա էկզոտիկ և էքստրեմալ զբոսաշրջության տեսակներից է – կյանք նախամարդկանց ցեղերի հետ իրենց բոլոր սովորույթներով։ Այս յուրօրինակ տուրիզմի տեսակը սկսել է զարգանալ Ղրղզստանում։ Սա նախընտրում են մարդիկ, ովքեր հոգնել են աղմկոտ քաղաքներից և կուզեին հայտնվել նախնադարյան կյանքում։ Տուրիզմ դեպի հյուսիսային և հարավային բևեռներ. Վերջերս սկսել են իրականացվել ճամփորդություններ դեպի Արկտիկա և Անտարկտիկա։ Եվ ավելի ու ավելի շատերն են ուզում լինել էքստրեմալ կլիմայական պայմաններում և տեսնել էկզոտիկ կենդանիների, oրինակ, պինգվիններին։ Ջունգլիներով արշավներ. Այս արշավների ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ձուլվել բնությանը և ամբողջովին կտրվել քաղաքակրթությունից։ Եթե նույնիսկ արշավախումբն ունի ժամանակակից միջոցներ, արբանյակային կապ, օգնությունը կարող է գալ ժամեր կամ էլ օրեր հետո։ Դրա համար էլ յուրաքանչյուր դեպք կարող է վատ վերջանալ։ «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
Ավստրալիան զբաղեցնում է մի ամբողջ մայրցամաք, սակայն կյանքը հիմնականում կենտրոնացած է քաղաքներում։ Սիդնեյը գրավիչ է իր շրջակայքով, հիանալի եղանակով, լողափերով։ Մելբուռնն ուրիշ է. այն ավելի նորաոճ է, իսկ եղանակը փոխվում է օրը երեք անգամ։ Քաղաքները տարբեր են, բայց նրանց միավորում է մի բան՝ ավտրալական կենսաոճը։ Սիդնեյի շրջակայքով հետիոտնային երթուղին շատ հայտնի է. այն հնարավորություն է տալիս տեսնել շատ տեսարժան վայրեր անսովոր կողմերից։ Sydney Opera House-ում խխունջները փայլում են արևի տակ, հեռվում փայլում է Հարբորի կամուրջը, իսկ քաղաքի հյուրերի առջև բացվում է բուսաբանական այգին, որտեղ հեշտորեն կարելի է հանդիպել զվարճացնող թութակներին։ Եվ այս ամենը քաղաքի հենց կենտրոնում։ The Rocks թաղամասում կան տուրիստների կողմից սիրված հնաոճ տներ, ռեստորաններ, հուշանվերների խանութներ և հանգստյան օրերին գործող շուկա։ Ավելի թանկարժեք գնումներ նախընտրողները ընտրում են Queen Victoria Building առևտրային կենտրոնը։ Սիդնեյում շատ են պասիվ հանգստի համար նախատեսված վայրերը։ Չշտապելը իսկական ավստրալացու ապրելակերպն է։ Երկրորդը՝ հարգել հարևանների սովորույթները։ Այսպես է առաջանում ազատությունն ու իսկական ավստրալացու կենսակերպը։ «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Բիզնես ճանապարհորդությունների տարեկան քանակը գերազանցում է մի քանի 100 մլն-ը: Նրա աշխարհագրությունն աչքի է ընկնում տարածական անհավասարաչափ բաշխմամբ: Ծառայողական նպատակով իրականացվող զբոսաշրջային հոսքերի մեծամասնությունը բաժին է ընկնում Եվրոպային: Սակայն պետք է նկատել, որ Եվրոպան գործարար տուրիզմի աշխարհագրությունում ունենալով բացարձակ առաջնություն, աստիճանաբար կորցնում է իր դիրքերը ի հաշիվ մյուս տարածքաշրջանների: Եվրոպայում գործարար զբոսաշրջության հիմնական մատակարարը հանդիսանում է Գերմանիան: Տարեկան ավելի քան 5 մլն գերմանացիներ են մասնակցում բիզնես ճանապարհորդությունների: Եվրոպական պետություններից, որոնք առանձնանում են գործարար ուղևորությունների ներհոսքով, աչքի են ընկնում Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Իտալիան, Իսպանիան, Շվեդիան և Շվեցարիան: Հատուկ տեղ է զբաղեցնում Բելգիան, որի մայրաքաղաքը միաժամանակ ԵՄ մայրաքաղաքն է համարվում: Եվրոպայում ներտարածաշրջանային գործարար զբոսաշրջության աշխարհագրությունում գլխավոր մատակարարները համարվում են Արևելյան Եվրոպայի երկրները: Բիզնես ճանապարհորդությունները հետևողականորեն զարգանում են նաև Ամերիկա աշխարհամասում: Նոր աշխարհամասում յուրաքանչյուր 8-րդ ճանապարհորդությունը իրականացվում է գործարար նպատակով: Տարածաշրջանում առանձնանում են ԱՄՆ, Կանադան և Մեքսիկան: Գործարար նպատակով ճանապարհորդությունները դինամիկ կերպով զարգանում են նաև Լատինական Ամերիկայում: Տնտեսության վերելքը, երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումն ու ամրապնդումը լավ նախադրյալներ ստեղծեցին գործարար զբոսաշրջության զարգացման համար: Սակայն, ի սկզբանե ցածր ցուցանիշների պարագայում, նրանց մասնաբաժինը մնում է դեռևս շատ աննշան: Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բիզնես զբոսաշրջության կտրուկ աճ նկատվեց անցյալ դարի վերջին, երբ ասիական երկրները՝ Հվ. Կորեա, Սինգապուր, Թայվան, ապահովեցին տնտեսության աննախադեպ աճ: Հենց այս երկրներին էլ բաժին է ընկնում բիզնես ճանապարհորդությունների՝ ներհոսքի և արտահոսքի զգալի մասը: Տարածաշրջանում զբոսաշրջության այս ոլորտի առաջատարները այնուամենայնիվ մնում են Ճապոնիան և Չինաստանը: Գործարար զբոսաշրջության աշխարհագրությունում իրենց համեստ մասնաբաժնով առանձնանում են Աֆրիկան և Մերձավոր Արևելքը: Տնտեսության զարգացման համեմատաբար թույլ մակարդակը, քաղաքական անկայուն իրավիճակը պատճառ են հանդիսանում, որպեսզի բիզնես ճանապարհորդությունները աչքի ընկնեն սահմանափակ աշխարհագրական տարածվածությամբ: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Գործարար զբոսաշրջությունը տնտեսվարող տարբեր սուբյեկտների աշխատակիցների գործարար նպատակով ուղևորություններն են կամ կորպորատիվ միջոցառումները: Սովորաբար, գործարար ուղևորությունների կազմակերպմամբ զբաղվում են զբոսաշրջային մասնագիտացված, արհեստավարժ ընկերությունները – Travel Management Company: Զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի – WTTC գնահատմամբ, 2010-ին գործարար նպատակով իրականացվող զբոսաշրջության ընդհանուր ծավալը կազմել է 819 մլրդ $: Կանխատեսումների համաձայն 2020-ին այն կկազմի ավելի քան 1,5 տրիլիոն $, դա նշանակում է տարեկան շուրջ 4,3 % աճ: 21-րդ դարի առաջին տասնամյակում գործարար ճանապարհորդությունների ոլորտը աչքի է ընկնում գլոբալիզացման և գերկենտրոնացման խիստ բարձր տեմպերով: Մասնավորապես, ներկայումս գործարար զբոսաշրջության շուկայի 90%-ը վերահսկվում է ոլորտի 10% խաղացողների կողմից: Չնայած, գրեթե բոլոր եվրոպական երկրներում հաշվվում են տասնյակ, նույնիսկ հարյուրավոր կազմակերպություններ, այնուամենայնիվ Եվրոպայում, Ասիայում և Ամերիկայում բացարձակ առաջատարները 5-ն են՝ 1/ Ամերիկյան Էքսպրես – American Express — հիմնադրվել է 1850-ին՝ որպես տուրօպերատոր: Ներկայումս գործունեությւն է ծավալում 4 հիմնական ուղղությամբ՝ բանկային քարտեր, ճանապարհորդական չեկեր, ֆինանսական սպասարկում, գործարար և անհատական զբոսաշրջություն: 2/ Քառլսոն Վագոնլիթ Թրավլ – Carlson Wagonlit Travel — հիմնադրվել է 1872-ին: Ներկայումս գործարար զբոսաշրջության բնագավառում առաջինն է Եվրոպայում և Լատինական Ամերիկայում և երկրորդը՝ Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում: 3/ Կուոնի Գրուպ – Kuoni Group — կազմավորվել է 1906-ին: Ներկայումս ամբողջ աշխարհում 6-րդն է գործարար զբոսաշրջության բնագավառում: 4/ Հոգ Ռոբինսոն–Գրուպ Hogg Robinson Group — հիմնադրվել 1845-ին: Նրա դիրքերը հատկապես ուժեղ են Արևմտյան Եվրոպայում. տարեկան ավելի քան 3,5 մլն գործարք է կատարում: 5/ ԲիՍիԴի Հոլդինգ – BCD Holdings — Հիմնադրվել 2001-ին: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Չնայած ամբողջ աշխարհը քննադատում է ամերիկացիների ազգային մտածելակերպը, այնուամենայնիվ նրանք մեծ ավանդ են թողել ժամանակակից քաղաքակրթության մեջ։ Շատերը ԱՄն ասելով հասկանում են Ազատության արձանը, Մակդոնալդսը (չնայած նրա հայրենիքը Կանադան է), Մերլին Մոնրոյին, Մայքլ Ջեքսոնին և, իհարկե, Մեղքերի քաղաք Լաս Վեգասը։ Ադրենալինի օազիս, ազարտների քաղաք Լաս Վեգասը առաջացնում է բուռն էմոցիաներ, որոնք հնարավոր չէ ներկայացնել երկու բառով։ Այստեղ պետք են հզոր ռոմանտիկներ, որպեսզի կազմեն Նևադա անապատի կենտրոնում գտնվող քաղաքի նկարագրության փոխաբերությունների ցանկը։ Վիճակագրությունը փաստում է, որ ամերիկացիների գոնե կեսը եղել են Լաս Վեգասում։ Բայց պատմությունը կփաստի, թե ինչքան գումար և նյարդային բջիջներ են նրանք այնտեղ թողել։ Լաս Վեգասը ոչ միայն խաղատների և զինված ավազակների քաղաք է, այլև՝ ապշեցուցիչ ճարտարապետությամբ և հոյակապ դիզայնով հսկայական զվարճանքի կենտրոն։ Լաս Վեգասի մթնշաղը փոխակերպվում է, երբ ցայտում են Բելաջիո հյուրանոցի շատրվանների գունավոր կրակները։ Լաս Վեգասը շատերի երազանքն է… «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Երբեմն զբոսաշրջիկները գնում են որևէ երկիր ոչ թե տեսնելու որևէ բնական կամ պատմամշակութային կոթող, այլ տեսնելու և համտեսելու տվյալ երկրի խոհանոցը։ Տուրիզմի այս տեսակը կոչվում է գաստրոնոմիական տուրիզմ։ Այստեղ առանձնանում է Իտալիան։ Իտալական խոհանոցը ոչ միայն լավագույններից մեկն է աշխարհում, այլև ներկայումս ամենատարածվածն է։ Եթե մարդն այն է, ինչ ուտում է, ապա իտալացիներն, անկասկած, աշխարհի ամենալավ ժողովուրդն են։ Իտալական խոհանոցը հիրավի հանճարեղ է. պատահական չէ, որ տասնհինգերորդ դարում դեռևս անհայտ Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայում Վերոկիոյի քանդակագործության դպրոցն ավարտելուց հետո աշխատեց «Trelumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար։ Իտալական «պաստան», պանիրները, ապուխտը, պաղպաղակը, սուրճը և նույնիսկ պիցցան, որն առաջինն է մտաբերվում իտալական խոհանոցի մասին խոսելիս, իրականում ոչ այլ ինչ են, քան ընդամենը համտեսներ։ Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%- ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ Իտալական խոհանոցը (slowfood), սակայն, ոչ միայն առողջարար է, այլև համեղ, նախընտրելի և բազմազան նաև այն պատճառով, որ ըստ խոհանոցի գիտակների՝ համակցված է մի շարք մարսողական խմիչքներով (grappa, sambuca) և, իհարկե, հայտնի իտալական գինիներով ու spumante–ով։ Իտալիայի գյուղատնտեսության անկյունաքարը, անկասկած, խաղողագինեգործությունն է, որի արտադրանքի արտահանման երկրների ցուցակը գլխավորում են Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Կանադան, և որի վաճառքի ծավալը, տարեցտարի ավելանալով, կազմում է 8,5 միլիարդ եվրո։ Ոչ բոլորը գիտեն, որ ալկոհոլն առաջին անգամ թորվել Է 1000թ–ին Սալերնոյի՝ Նեապոլին հարող հիասքանչ այս քաղաքի Բժշկական Ինստիտուտում: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
Ճանապարհորդությունների շարժառիթները մնացել են նույնը: Բնական գործոնների բուժական հատկությունները, ինչպես և առաջ, գրավում են հիվանդներին դեպի առողջարանային կենտրոններ: Բուժական նպատակով զբոսաշրջիկների հոսքերը ակնհայտորեն զիջում են զվարճանքի շարժառիթով ճանապարհորդների հոսքին, սակայն նրանց քանակը հետևողականորեն աճում է, իսկ աշխարհագրությունն ընդգրկում նորանոր տարածքներ: Բուժական-առողջարանային զբոսաշրջությունն ունի մի շարք առանձնահատուկ գծեր: Առաջին հերթին, առղջարաններոմ զբոսաշրջիկների մնալու ժամանակը բավականին երկար է` ոչ պակաս երեք շաբաթից, անկախ առողջարանի տեսակից և հիվանդության բնույթից: Միայն այս պարագայում հնարավոր է ստանալ ցանկալի բուժական էֆեկտ: Երկրորդը, բուժումը առողջարաններում, միշտ էլ համարվել է թանկ հաճույք: Չնայած վերջին տարիներին մշակվում են համեմատաբար էժան տուրեր, սակայն զբոսաշրջության այս տեսակի հիմնական հաճախորդները հանդիսանում է համեմատաբար ունևոր խավը: Վերջիններիս ավելի ու ավելի շատ է ձգում մատուցվող ծառայությունների ստանդարտ փաթեթները, քան բուժման անհատական ծրագրերը: Մեկ առանձնահատկություն ևս բնորոշ է զբոսաշրջության այս տեսակին` բուժական-առողջարանային տուրիզմից հիմնականում օգտվում են տարիքային բարձր խմբի ներկայացուցիչները, որոնց մոտ արդեն արտահայտվում են առողջական խնդիրներ: Հանգստավայրերին ներկայացվում են հետևյալ պահանջները. 1. Բնական բուժիչ գործոնի առկայություն, որի վրա կառուցվում է հանգստավայրի բնականոն գործունեությունը 2. Հագստավայրի գործառույթների իրացման համար անհրաժեշտ տեխնիկական կառույցների՝ լողավազանների, լոգանքների, ցեխային ջրավազանների առկայություն 3. Տևական ժամանակով մնալու համար անհրաժեշտ կառույցների առկայություն 4. Սպորտային կառույցների՝ սպորտհրապարակների, սպորտ-համալիրների առկայություն 5. Հանրային օգտագործման՝ հանրային սննդի, առևտրի, կենցաղային սպասարկման, մշակութային-ժամանցային կառույցների առկայություն 6. Նպաստավոր տրանսպորտային ենթակառուցվածքի առկայություն: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
Աշխարհի ամենագրավիչ և հանրահայտ շոուների մեջ առանձնանում են բրազիլական դիմակահանդեսները: Այս իրադարձությունը յուրաքանչյուր բրազիլացու համար համարվում է ամենագլխավորը: Իզուր չեն ասում, որ բրազիլացիները ապրում են դիմակահանդեսից դիմակահանդես: Այս ֆենոմենալ գործողությանը ներկա գտնվել են երազում միլիոնավոր մարդիկ: Անկախ ամեն ինչից ամեն տարի Բրազիլիան լցվում է ամենաշքեղ և աղմկոտ տոնակատարությամբ՝ գրգռիչ սամբայի և թմբուկների անդադար աղմուկով լեցուն: Ռիո Դե Ժանեյրոյում տոնակատարությունը անցկացվում է յուրաքանչյուր տարի փետրվարին՝ բրազիլական թեժ ամռանը: Սկսվում է շաբաթ օրը և տևում 4 օր և 4 գիշեր: Սա աշխարհի ամենաշքեղ և ամենաթանկարժեք ներկայացումն է: Դիմակահանդեսին սովորաբար մասնակցում են սամբայի 20 դպրոցներ: Այս դպրոցներից յուրաքանչյուրն ունեն իրենց ներդրումը երկրի մշակութային կյանքում և ունեն հազարավոր երկրպագուներ: Նախապատրաստական աշխատանքները տևում են մի ամբողջ տարի: Բրազիլիայում դիմակահանդեսը համարվում է կենսաոճ: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
The Independent Traveller ամսագիրը ներկայացրել է մի հոդված, որտեղ նշված է, թե ինչ պետք է չանել հյուրանոցային համարում, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։ 1. Խորհուրդ չի տրվում հենվել պատուհանին։ 2011թ.-ի հունիսին Մինեսոտայի հյուրանոցային համարից վայր էր ընկել 2 տարեկան աղջնակ։ Նույն շաբաթվա ընթացքում Օստինում գտնվող W Hotel հյուրանոցը ստիպված փակվեց մի քանի օրով, քանզի սկսել էին թափվել պատուհանների ապակիները։ 2.Խորհուրդ չի տրվում բացել և ուսումնասիրել սենյակում գտնվող բարի խմիչքները, անգամ եթե ուղղակի ուսումնասիրում եք և չեք օգտագործելու։ Որոշ հյուրանոցներ մինի-բարերը դարձնում են սենսորային, որպեսզի հսկեն յուրաքանչյուր հպումն անգամ։ Հյուրանոցը լքելիս դուք ստիպված կլինեք վճարել հավելյալ գումար կամ վիճաբանել՝ ապացուցելով, որ դուք չեք խմել, այլ ուղղակի ուսումնասիրել եք։ 3. Մի խմեք համարում գտնվող բաժակներով։ Հակառակ դեպքում լավ լվացեք այն օգտագործելուց առաջ։ Համարը սպասարկողները կարող են լվանալ բաժակները պատուհանի դեղով կամ այն բարձիկով, որով ամբողջ համարն են մաքրել։ 4. Wi-Fi-ից օգտվելիս մի մտեք ձեր անձնական էջերը։ Այն, ինչ թվում է անվճար Wi-Fi, կարող է լինել հաքերների ձեռքի գործը։ 5. Եվ վերջապես, մի ասեք ձեր համարի թիվը հատկապես՝ միայնակ կանանց) «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Ճգնաժամ հասկացությունն այսօր շատերին է ծանոթ։ Թվում է, թե այս ֆենոմենը ոչ մեկի կողքով անտարբեր չի անցել։ Ստեղծված պայմանները ստիպում են մարդկանց կատարել տնտեսումներ։ Ցավոք սրտի, տնտեսումներ կատարվում են նաև հանգստի գնալիս, և գումարի բացակայության պատճառով շատերը հանգստի չեն մեկնում։ Սակայն հանգստից հրաժարվելը նույնպես ճիշտ չէ։ Կարելի է ուղղակի մինիմալացնել ծախսերը։ Չէ որ հանգստանալ չի նշանակում գտնվել ամենաթանկ հյուրանոցում և օգտվել բոլոր ճոխություններից։ Իրական հանգիստը, որը դուք հավերժ կհիշեք, իրենից կներկայացնի այլ երկրի մշակույթի, մթնոլորտի, բնության ուսումնասիրությունն ու անծանոթ և տարօրինակ ինչ-որ բանի բացահայտում։ Միայն վառ տպավորությունները կմնան ձեր հոգում մինչ հաջորդ տարի։ Որպեսզի կարողանաք տնտեսել, հետևեք ստորև նշված խորհուրդներին: 1. Ամբողջապես հրաժարվեք տուրիստական գործակալությունների առաջարկած ծառայություններից։ Կարող եք վարձել ոչ թանկարժեք մի սենյակ հենց տեղում, իսկ սնունդը գնել տեղի սուպերմարկետներից։ Մի վախեցեք այն բանից, որ գնում եք անհայտ մի աշխարհ։ Մատչելի կացարան դուք կգտնեք ամենուր։ Սնունդի հետ ևս լուրջ խնդիրներ չեն առաջանա։ 2. Լավ կլինի, եթե դուք այդ երկրում ունենաք հարազատներ կամ բարեկամներ, ովքեր ձեզ հրավերք կուղարկեն, և կկարողանաք հեշտությամբ վիզա ստանալ։ 3. Կարելի է նաև ընկերական խումբ հավաքել, և այդ դեպքում հյուրանոցներն ու տուրիստական գործակալությունների առաջարկած ծառայությունները կլինեն ավելի մատչելի։ 4. Տուրօպերատորներին ցույց տվեք, որ դուք չեք փնտրում թանկարժեք ուղևորություններ, քանզի նրանք սկզբնապես փորձում են վաճառել առավել թանկարժեք ուղեգրերը։ Սակայն հիշեք, որ եթե դուք շատ տնտեսեք, հանգիստը կվերափոխվի տանջանքների։ «Փաստ» լրատվական – վերլուծական կայք
հեղինակ`
admin




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար