|
Տյանժին, Չինաստան:
Տանժինը Չինաստանի կապարի արդյունաբերության կենտրոնն է: Սա երկրի ամենաաղտոտված վայրն է համարվում: Հողում և օդում կապարի առկայությունը գրեթե 10 անգամ գերազանցում է նորման: Իսկ այս վայրում աճող բույսերում կապարի առկայությունը գերազանցում է նորման մոտ 24 անգամ:
Կաբվե, Զամբիա:
XX դարի սկզբին այս քաղաքում հայտնաբերվել են կադմիումի և կապարի հսկայական պաշարներ: Ժամանակի ընթացքում, քաղաքում կառուցվեցին խոշորագույն ձեռնարկություններ այդ մետաղների մշակման համար: Այս պահին, օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է 4 անգամ: Բնակչությունը, որի թիվն անցնում է 250.000-ից վարակված են:
Լինֆին, Չինաստան:
Սա Չինաստանի ածխարդյունաբերության կենտրոնն է: Զանազան վնասակար մասնիկների և ծծմբի երկօքսիդի մակարդակները շատ անգամ գերազանցում են նորման: Այստեղ ապրում է մոտ 200,000 մարդ, որոնք բնականաբար վարակված են և տառապում են այնպիսի սարսափելի հիվանդություններով, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, թոքաբորբը և բրոնխիտը:
Չերնոբիլ, Ուկրաինա:
Այս քաղաքի բնակչությունը, որի թիվը գերազանցում է 5.5 միլիոնը, 1986 թ. ապրիլի 26-ին տեղի ունեցած ողբերգության զոհ է դարձել: Այս իրադարձությունն ավելի աղետաբեր էր, քան Հիրոսիմայի և Նագասակիյի վրա ընկած ատոմային ռումբերը:
Նորիլսկ, Ռուսաստան:
Սա Ռուսաստանի ամենաղտոտված քաղաքն է համարվում: Նորիլսկում են գործում աշխարհի հսկայական գործարանները, որոնք մշակում են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են ցինկը, պղինձը, նիկելը և կապարը: Վարակված մարդկանց թիվը կազմում է մոտ 134 000, որոնք տառապում են շնչառական հիվանդություններով: Օտարերկրացիների մուտքը խստիվ արգելված է:
Դերժինսկ, Ռուսաստան:
1930-1998 թվականներից Դերժինսկում թաղվել է ավելի քան 200 հազար տոննա քիմիական թափոն: Ջրի աղտոտման ցուցանիշը 17 միլիոն անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Այսօրվա դրությամբ քաղաքում ապրում է մոտ 300 բնակիչ: Նրանց կյանքի միջին տևողությունը 45 տարի է:
Լա-Օրոյա, Պերու:
Այս բնակավայրի տարածքում գտնվում են ամերիկյան գործարաններ, որոնք զբաղվում են այնպիսի «օգտակար» նյութերի արդյունաբերմանբ, ինչպիսիք են կապարը, պղինձը և ցինկը: Այստեղ հաճախ տեղում են թթվային անձրևներ: Բնակավայրում ապրում է 35 հազար մարդ: Բնակչության 95%-ը տառապում է ծանր հիվանդություններով՝ պայմանավորված արյան մեջ կապարի մեծ քանակության առկայությամբ:
Վապի, Հնդկաստան:
Այս քաղաքի տարածքում կենտրոնացված է ավելի քան 1000 արդյունաբերական ձեռնարկություն: Սնդիկի քանակությունը Վապիի ջրերում մոտ 100 անգամ գերազանցում է նորման, իսկ օդը լցված է ծանր մետաղներով:
Սուկինդա, Հնդկաստան:
Այստեղ գտնվում են քրոմի ամենամեծ հանքերն աշխարհում: Թափոնների մեծ մասը լցվում է գետերի և լճերի մեջ: Քաղաքում ապրում է մետ 2,5 միլիոն մարդ: Բնակչության մոտ 90 տոկոսը տառապում է քաղցկեղով:
Սումգայիթ, Ադրբեջան:
Սումգայիթը հետխորհրդային տարածքի քիմիական արդյունաբերության կենտրոնն է: Այսօրվա դրությամբ այստեղ ապրում է ավելի քան 275 հազար մարդ՝ վարակված ծանր մետաղներով, նավթային թափոններով և այլ քիմիական նյութերով: Երեխաներն այստեղ ծնվում են այնպիսի գենետիկ շեղումներով:
«Փաստ» լրատվական-վերլուծական կայք
|
հեղինակ` admin |