10

տարեկան ենք

950

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք

Ընթացիկ տարվա ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթեր կունենա, քանի որ Երևան չվերթեր իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթերի հաճախականությունը և ուղղությունները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի հունիս - հուլիս ամիսների համար գների ուսումնասիրություն: Ստորև ներկայացված են հանգստի և գործնական այցերի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2016թ. հունիս և հուլիս ամիսների համար: Հունիսին դեպի Մոսկվա չվերթի արժեքը կլինի $187.00, կամ 91 880.00 դրամ, Դուբայ` $262.00 կամ 128 300 դրամ, Պրահա` $262.00 (128 300 դրամ), Աթենք` $271.00 (133 150 դրամ), Հռոմ` $300.00 (147 400 դրամ), Վիեննա` $304.00 ( 149 400), Փարիզ` $355.00 ( 174 400 դրամ), Լոնդոն` $378.00 (185 730), Բարսելոնա` $431.00 ( 211 770) , Նյու Յորք` $509.00 (250 100), Պեկին` $568.00 (280 000 դրամ), Լոս Անջելես` $788.00 (387 200 դրամ): Հուլիսին դեպի Մոսկվա չվերթի արժեքը կլինի $187.00, կամ 91 880 դրամ, Դուբայ` $262.00 կամ 128 730 դրամ, Պրահա` $262.00 (128 300), Աթենք` $278.00 (136 600), Հռոմ` $319.00 (156 740), Վիեննա` $301.00 (147 900.00), Փարիզ` $373.00 (183 270), Լոնդոն` $374.00 (183 770), Բարսելոնա` $432.00 (212 260), Նյու Յորք` $585.00 (287 450), Պեկին` $610.00 (299 700), Լոս Անջելես`$861.00 (423 000):
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Հրավիրում ենք մասնակցելու 3-րդ միջազգային մասնագիտացված «In Tour Expo 2016» ցուցահանդեսին, որը լայն ճանաչում է ձեռք բերել տուրիզմի բնագավառում և իր կարևոր դերն ունի ոլորտի զարգացման մեջ: Ցուցահանդեսը կկայանա 2016 թ-ի ապրիլի 15-17-ը Երևան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում) և կազդանշի տուրիստական սեզոնի մեկնարկը Հայաստանում: Ցուցահանդեսի գործընկեր երկիրն է Արաբական Միացյալ Էմիրությունները: Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս բացահայտելու տուրիստական ծառայությունների ամբողջ ոլորտը` շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն: Թեմատիկ բաժիններն են` - տուր օպերատորներ և տուրիստական գործակալություններ, - վերականգնողական հանգիստ և բուժում,որսորդություն, ձկնորսություն, - էկո տուրիզմ, ակտիվ հանգիստ, սպորտ, գործնական տուրիզմ, - առողջարաններ, հանգստյան տներ, հյուրանոցներ, հյուրանոցային ցանցեր, ավիատոմսերի և երկաթգծի տոմսերի վաճառք, - ռեստորաններ, ժամանցի կենտրոններ, տրանսպորտային ծառայություններ, ապահովագրում, բանկային ծառայություններ, ինտերնետային ռեսուրսներ: «In Tour Expo 2016» ցուցահանդեսը հիանալի հնավորություն է ստեղծում բացահայտել Հայաստանի հայտնի և անհայտ գողտրիկ անկյունները: Միանշանակ լավ և փորձված հարթակ է հանդիսանում միջազգային փորձը հայաստանյան շուկա ներմուծելու, և լավագույն առաջարկները հայ սպառողին ներկայացնելու համար: Ցուցահանդեսին մասնակցելու են ոլորտի ավելի քան 100 առաջատար կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից: «In Tour Expo 2016» ցուցահանդեսի աջակիցներն են՝ ՀՀ Կառավարությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ Առևտրաարդյունաբերական Պալատը< Ցուցահանդեսի կազմակերպիչ` «Էքսպո Գրուպ» ՍՊԸ Հեռ.;+ 374 91 007 702, +374 11 777 588 Էլ.հասցե. mail@expogrouparmenia.com www.expogrouparmenia.com/
հեղինակ`
Travel News
Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը Երևանն ընդգրկել է աշխարհի այն քաղաքների ցանկում, որոնք առավել հարմարավետ են ապրելու տեսանկյունից։ Mercer–ը 18 տարի անընդմեջ կյանքի որակի վարկանիշ է կազմում աշխարհի մեծ քաղաքներում։ Ընտրության չափանիշներն են` առողջապահությունը, կրթությունը, հանցագործության մակարդակը, հանգստի կազմակերպումը, քաղաքական կայունությունը, տրանսպորտը, բնապահպանությունը և այլն։ Հայաստանի մայրաքաղաքը Quality of living rankings – 2016 վարկանիշում է, որում ընդգրկված են աշխարհի 230 քաղաքներ։ Երևանը տեղավորվել է 182–րդ հորիզոնականում։ Հետխորհրդային տարածքի երկրներից վարկանիշի 79–րդ տեղում է Վիլնյուսը (Լիտվա), 89–րդ տեղում` Տալլինը (Էստոնիա) 90–րդում` Ռիգան (Լատվիա), 167 և 174–րդ տեղերում են, համապատասխանաբար, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, 176–րդ հորիզոնականում` Կիևը, 168–րդում` Թբիլիսին, 190–րդումԲելառուսի մայրաքաղաք Մինսկը, 197–րդում` Բաքուն (Ադրբեջան), 205–րդում` Թաշքենդը (Ուզբեկստան), 208–րդում` Աշխաբադը (Թուրքմենստան), 201–րդում` Բիշքեկը (Ղրղըզստան), իսկ 2014–րդում` Դուշանբեն (Տաջիկստան)։ Վարկանիշի առաջատարներն են` Վիեննան (Ավստրիա), Ցյուրիխը (Շվեյցարիան), Օքլենդը (Նոր Զելանդիա), Մյունխենը (Գերմանիա), Վանկուվերը (Կանադա): Վարկանիշի վերջին հորիզոնականում Բաղդադն է (Իրաք)։ Աութսայդերների թվում են` Պորտ–օ–Պրենսը (Հաիթի), Խարթումը (Սուդան), Նջամենան (Չադ), Դամասկոսը (Սիրիա), Բրազավիլը (Կոնգոյի Հանրապետություն):
հեղինակ`
Travel News
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը  (ԻԿԱՕ) արգելում է ուղևորատար օդանավերով լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը: Այս մասին գրում է «Ռոյթերզ»   գործակալությունը՝ վկայակոչելով ԻԿԱՕ-ի պաշտոնական էջը: Նման արգելքը կիրառվել է, քանի որ դրանք հրդեհավտանգ են: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նման մարտկոցներ օգտագործվում են  նոթբուքերում, ֆոտոկամերաներում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2016-ի ապրիլի 1-ից ու կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «վտանգավոր բեռ»-ի համար հրդեհակայուն փաթեթավորում չի մշակվել: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Panorama.am-ին հայտնեց, որ արգելքը կգործի նաև Հայասատանում, քանի որ Հայաստանը ԻԿԱՕ-ի անդամ է: «Եթե Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը որոշում է  ընդունում, ապա դա պարտադիր կատարման ենթակա է անդամ բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում»,-ասաց Գրձելյանը: ՔԱԳՎ-ից նաև նշեցին, որ Հայաստանը ԻԿԱՕ-ից պարբերաբար ստանում է բոլոր այն նորմատիվ ակտերը և տեղեկատվությունը, որոնք կապված են ավիացիոն անվտանգության ապահովության, ուղևորների սպասարկման, ուղեբեռի, բեռի հետ, ինչպես նաև այլ տեղեկատվություն միջազգային ավիացիայի գործունեության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԻԿԱՕ-ին 1992 թվականից: ԻԿԱՕ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոնրեալում (Կանադա):
հեղինակ`
Travel News
2016 թվականի սեպտեմբերից հունգարական Wizz Air ավիաընկերությունը սկսելու է նոր չվերթեր Քութայիսիից դեպի Բեռլին, Մյունխեն, Դորտմունդ, Միլան, Սալոնիկ, Լառնակա և Սոֆիա: Դեպի Բեռլին չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից, իրականացվելու են ամեն երկուշաբթի և ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: Դեպի Մյունխեն - սեպտեմբերի 23-ից, իրականացվելու են ամեն երկուշաբթի և ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: Դեպի Միլան - սեպտեմբերի 25-ից, իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: Դեպի Դորտմունդ - սեպտեմբերի 25-ից, իրականացվելու են ամեն չորեքշաբթի և կիրակի: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: Դեպի Սալոնիկ - սեպտեմբերի 24-ից, իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 29.99 եվրոյից: Դեպի Լառնակա - սեպտեմբերի 24-ից, իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 24.99 եվրոյից: Դեպի Սոֆիա - սեպտեմբերի 24-ից, իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 24.99 եվրոյից: Կարեւոր է հիշել, որ մատչելի տոմսերն արդեն վաճառվում են Wizz Air-ի կայքում: Wizz Air-ը նշված գներով տոմս գնողներին թույլ է տալիս ունենալ միայն մեկ փոքր ուղեբեռ: Ավելի մեծ ուղեբեռի կամ մեկից ավեի փոքր ուբեռների համար գանձվում է լրացուցիչ գումար:
հեղինակ`
Travel News
Ամբողջ աշխարհից ժամանած դահուկորդներ և սնոուբորդիստներ կմասնակցեն «Snowland 2016» առաջին փառատոնին, հայտնում է travel-armenia.ru–ն: Ծավալուն մարզա-ժամանցային փառատոնը կանցկացվի փետրվարի 26–ին և 27–ին Ծաղկաձորում։  Միջոցառումը կանցկացվի երկու փուլով` Freeride (փետրվարի 26)` սնոուբորդով և լեռնադահուկներով սահում մարզուղուց դուրս պրոֆեսիոնալ մարզիկների և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի անդամների մասնակցությամբ և դահուկորդների ու սնոուբորդիստների սիրողական մրցում «Մեծ սլալոմ» մարզաձևում (փետրվարի 27)։ Մրցումների գնահատման համակարգը կհամապատասխանի համաշխարհային չափանիշների։ Հաղթողներին կհանձնվեն մրցանակներ փառատոնի հովանավորներից։ Փառատոնին կմասնակցեն Հայաստանի և այլ երկրների ավելի քան 100 դահուկորդների և սնոուբորդիստներ։ Կարելի է մասնակցել և որպես «Հյուր», և որպես «Մասնակից»: Փառատոնն անցկացվում է «Հայաստանի լեռնային սպորտի ֆեդերացիայի» հետ համատեղ` Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ։
հեղինակ`
Travel News
2016 թվականին եվրոպացի զբոսաշրջիկներին կծանոթացնեն Գորիսի շրջակայքի լեռնային արահետներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Լիա Բախշինյանը: «Մենք հիմնականում արշավներ ենք կազմակերպում դեպի Արագած: Սա շատ տարածված երթուղի է: Իսկ հիմա պատրաստվում ենք արշավների սիրահարներին ծանոթացնել Գորիսին: Արդեն հետիոտնի համար նախատեսված արահետներով երթուղիներ ենք կազմել, բայց դժվար ճանապարհներ են: Այդ պատճառով հարկավոր է պատրաստվել զբոսաշրջիկների ժամանելուն»,- նշեց Բախշինյանը: Հայաստանի լեռների կուսական արահետներն առայժմ եվրոպացիներին ավելի քիչ են գրավում, քան ավանդական շրջայցերը, այդ պատճառով քիչ է նաեւ պրոֆեսիոնալ զբոսավար-ուղեկցորդների թիվը: Նրանք պետք է կարողանան վրաններ խփել (հաճախ արշավները մի քանի օր են տեւում), խարույկ վառել, ճանաչել ճանապարհները, անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցույց տալ: Եվ, իհարկե, պետք է իրենք էլ ուսապարկով ճամփորդության փորձ ունենան: 2008 թվականին USAID/CAPS ծրագրի շրջանակում մի քանի ուղեկցորդներ վերապատրաստում են անցել Ֆրանսիայում: Այժմ նրանք են պատրաստում սկսնակներին: «Այդ մասնագիտացմամբ կրթությունը թանկ հաճույք է, այդ պատճառով մեզ շատ կօգնեին դոնորական նոր նախագծերը: Դա առանձին մասնագիտություն է, որը յուրացնում են տարիների ընթացքում: Այդ պատճառով, որպես կանոն, խմբի հետ ուղարկում ենք երկու զբոսավարի. մեկը՝ դասական զբոսավար, որը լեզու գիտի եւ ճանապարհին կարող է պատմել երկրի եւ շրջանի մասին, մյուսը՝ ուղեկցորդ»,- պարզաբանեց Բախշինյանը: Հայաստանի լեռնային գոտիները շատ են սիրում Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Իտալիայից, իսկ վերջին շրջանում՝ նաեւ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները:
հեղինակ`
Travel News
2016թ. Հայաստանի քարանձավները կբացվեն զբոսաշրջության համար: Այս մասին լրագրողներին փետրվարի 16-ին հայտնել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, իր գերատեսչությունը չի հանդուրժի «քարանձավային մարդկանց» գրոհը ու օպերատորների ու զբոսաշրջիկների համար վարքագծի կանոններ կսահմանի, որպեսզի նրանք ո՛չ իրենց վնասեն, ո՛չ քարանձավների էկոհամակարգին: Ապրեսյանը հիշեցրել է, որ 2015թ. ՀՀ Կառավարությունը հաստատել է քարանձավների գործածման միջոցառումների ծրագիր: «Շատ կարեւոր է ոչ թե պարզապես հետիոտն երթուղիներ բացել քարանձավներում, այլեւ դրանք գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար: Եվ նման զբոսաշրջային փաթեթների նկատմամբ բավականաչափ հետաքրքրություն կա»,- ասել է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը: Նա նշեց, որ Մագիլի քարանձավի համար, որը հայտնի է իր չղջիկներով, արդեն սահմանվել են այցելության կանոններ: «Զբոսաշրջությունից գոյացած միջոցների մի մասը պետք է ուղղվի դրանց պահպանմանը»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը:
հեղինակ`
Travel News
Հայաստանի քաղաքացիները 2016թ.-ին հնարավորություն կունենան հանգստանալ Կանարյան կղզիներում, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ներգնա տուրօպերատորների միության խորհրդի անդամ Վլադիմիր Գևորգյանը. "Նախնական բանակցություններ են իրականացվել տուր օպերատորների և հյուրանոցների հետ, և սպասվում է, որ հուլիս-օգոստոսին Հայաստանից չարտերային չվերթեր կիրականացվեն դեպի Լաս Պալմաս քաղաք": Սա հայաստանցի զբոսաշրջիկների համար նոր ուղղություն կլինի, թռիչքը կտևի ընդամենը 6-7 ժամ, ինչը մի փոքր ավել է դեպի Իսպանիայի ափամերձ քաղաքներ թռիչքներից։ «Միակ խնդիրը տուրի համեմատաբար բարձր արժեքն է` հաշվի առնելով թռիչքի ծախսերը, սակայն գնային որոշակի տատանման հնարավորություն կլինի», – ասաց Վլադիմիր Գևորգյանը։ Մասնավորապես, նրա խոսքով, ներառյալ ավիատոմսերը 7-10 օրով երկու անձի համար all inclusive տարբերակով 5 աստղանի հյուրանոցում բնակությունը կկազմի մոտ 2500 եվրո։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` հայաստանցիները հիմնականում իրենց ամառային արձակուրդն անցկացնում են ծովափում` նախընտրելով Եգիպտոսի, Շրի Լանկայի, Իսպանիայի, Հորդանանի հանգստավայրերը։
հեղինակ`
Travel News
Հայաստանն ու Չեռնոգորիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառվել է «Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրմանն հավանություն տալու հարցը։ Որոշման նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունները, ցանկանալով զարգացնել և ամրապնդել երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը, կաջակցեն իրենց երկրներում զբոսաշրջության բնագավառում իրավասու պետական մարմինների, զբոսաշրջային օպերատորների և այլ կազմակերպությունների համագործակցությանը` երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով: Կողմերն, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, կձգտեն դյուրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը: Երկու երկրների միջև մշակութային զբոսաշրջության զարգացման նպատակով, կողմերը կխրախուսեն երկու երկրներում մշակութային միջոցառումների, փառատոնների, զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների և այլ մշակութային ու զբոսաշրջային միջոցառումների կազմակերպումը և դրանց փոխադարձ մասնակցությունը: Կողմերը զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրենց իրավասու պետական մարմինների միջոցով կաջակցեն զբոսաշրջության ոլորտում ներդրողների, զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը: Կողմերը կխրախուսեն փոխադարձ համագործակցությունը կադրերի մասնագիտական վերապատրաստման, փորձագետների և լրագրողների փոխանակման բնագավառներում: Հանգստյան սեզոնի ընթացքում մի քանի տարի Չեռնոգորիան ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ էր ներդնում։ arka.am
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար