10

տարեկան ենք

959

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիզմի նորություններ > Այլևայլք

Հարգելի այցելուներ, սկսած 05.04.2016թ.-ից նորությունների այս բաժինը այլևս չի թարմացվում: Նորությունների ներկայացման համար ստեղծել ենք առաջադեմ ֆունկցիոնալ, որը մեզ հնարավորություն է տալիս կայքի այցելուներին ներկայացնել ոչ թե օրը 1-3 նորություն և հրապարակում, այլ` բոլոր այն թեմատիկ նյութերը, որոնք տեղ կգտնեն հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում: Ավելին, բոլորին հնարավորություն ենք տվել մեր կայքի միջոցով տարածել տուրիստական բնույթի հրապարակումներ` մեկ հպումով:

Այցելի´ր տուրիստական լրահոսի էջն այս հղումով


Տոմատինան(Tomatina)՝ պոմիդորային կռիվը, Իսպանիայի ամենահայտնի և սպասված տոներից մեկն է: Այս տարի այն անցկացվելու է վալենսիական Բունյոլ (Buñol) քաղաքում օգոստոսի 27-ին: Այս մրցակցությանը մասնակցելու համար ամեն տարի Իսպանիա են մեկնում հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից: Անցյալ տարվանից սկսած միջոցառումը դարձել է վճարովի: Հասույթի մի մասը ուղղվում է բարեգործական նպատակներով: Տոմսերի վաճառքի մյուս պատճառը մասնակիցների քանակի կրճատումն է: 2012 թ.-ին Տոմատինան ունեցել է 45000 մասնակից, որը մեծ թիվ է այս փոքրիկ քաղաքի համար: Այժմ Տոմատինան ունենալու է 20000 մասնակից, և տոմսերի մեծ մասն արդեն վաճառված է: Փառատոնի համար պատրաստվել է ավելի քան 14 տոննա պոմիդոր: Տոնակատարությունն իր մեջ ներառում է նաև դիսկոտեկը, որի համար հրավիրվել են եվրոպական հայտնի դիջեյներ: Երկրորդ տարին անընդմեջ անցկացվելու է նաև Մանկական Տոմատինան (Tomartina Infantil), որին մասնակցելու են երեխաները: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
հեղինակ`
admin
2014թ. հունվար-հունիս ամիսներին Վրաստան է այցելել 25 217 հայ զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5%-ով ավելին է: Հայաստանը Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում, ինչպես և նախկինում, գտնվում է Թուրքիան, բայց պետք է նշել, որ ներկայացված ժամանակահատվածում թուրք զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 15%-ով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ադրբեջանը` 534 949 այցելուներով, ինչը 21%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ռուսաստանից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 298 489 հոգի (աճը` 14%), Ուկրաինայից` 61 814 մարդ (աճը`13%): Վրաստանի տուրիզմի ազգային ադմինիստրացիայի տվյալների համաձայն, 2014թ. առաջին 6 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ 2 մլն 243 հազ. 362 զբոսաշրջիկ: Մեկ տարվա կտրվածքով զբոսաշրջիկների թիվն աճել է 45 769-ով (2%): «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղն իր աշխատանքը կսկսի 2015թ. դեկտեմբերի 2-ին։ Այս պահից սկսած Օրսեի թանգարանը, Պոմպիդուի կենտրոնը, Լուվրը և Ֆրանսիայի այլ խոշոր թանգարաններ մասնաճյուղին կփոխանցեն տարեկան մի քանի տասնյակ գլուխգործոց, հայտնեւմ է buro247.ru-ն։ Այս բոլոր թանգարանները որոշել են փոխանցել իրենց ամենաարժեքավոր աշխատանքները ոչ ավել, քան մեկ տարով: Մոտակա 10 տարին արվեստի գլուխգործոցները Լուվրի մասնաճյուղ կփոխանցվեն ոչ մեծ քանակությամբ: 300 «գլուխգործոցների և արժեքավոր աշխատանքների» ցուցակը կհայտարարվի այս տարվա վերջին։ Agence France-Muséums-ի տնօրեն Մանուել Ռաբատեն նշել է, որ արվեստի փոխառությունը նոր Լուվրի կողմից կսկսվի 2015թ. վերջից, շատ ակտիվ կլինի միայն առաջին շրջանում և աստիճանաբար կդանդաղի, երբ Աբու Դաբիի Լուվրում ձևավորվի սեփական մշտական հավաքածուն։ Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղի նախագծով զբաղվել է անվանի ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նուվելը: Ձյունաճերմակ թանգարանի շենքը՝ 64 հազար քառակուսի մետր տարածքով, կառուցվում է Պարսից ծոցի Սաադիատ արհեստական կղզու վրա: Նոր Լուվրը մի փոքր նման կլինի չբացահայտված թռչող օբյեկտի: «Փաստ» լրատվական-վերլուծական կայք
հեղինակ`
admin
Այս տարի Իսպանիայի հյուրանոցային համարի մեկ օրվա միջին արժեքը կազմել է 107 եվրո, սակայն երկրի տարբեր վայրերում այս թիվը տատանվում է։ Trivago.com կայքը կազմել է Իսպանիայի հյուրանոցների ցանկը ըստ գնային արժեքների: Ամենաէժանն են ճանաչվել Գալիսիայի ծովափնյա հյուրանոցները՝ Սանսենսոն և Ռիբադեոն։ Այստեղ կարելի է գիշերել համապատասխանաբար 70 և 79 եվրոյով։ Էժան են նաև Սուանսոսը (70 եվրո) և Կոմիլյասը (81 եվրո) Բիսկայան ծոցում, և Հիհոնը (85 եվրո)՝ Աստուրիասում։ Այնուամենայնիվ, Բիսկայան ծոցը այնքան էլ չի գրավում զբոսաշրջիկներին, քանզի այստեղ նույնիսկ ամռան ամենաթեժ օրերին ծովի ջուրը սառն է։ Մատչելի է հանգիստը նաև Անդալուսիայում՝ Կարբոներասում (74 եվրո), Բարբատեում (77 եվրո) և Մատալասկանյասում (80 եվրո)։ Անսպասելիորեն մատչելի է նաև Պուերտո-դե-լա-Կրուսը Կանարյան Տեներիֆե կղզում. այստեղ հյուրանոցներն արժեն 60 եվրո։ Այս ամռանը ամենաթանկը Իբիցայում հանգիստն է, հատկապես առանձնանում է Սանտա-Էուլալիյան, որտեղ գները մեկ գիշերվա համար հասնում են 271 եվրոյի։ Հաջորդում է Լա-Մանգան Մուրսիայում (244 եվրո), Մարբելյան (217 եվրո), Ռոկետաս-դել-Մարը (162եվրո) և Սահարա-դե-լոս-Ատունեսը (164եվրո)։ Ուսումնասիրվել են բոլոր այն հանգստավայրերը, որտեղ դեռևս հնարավոր է հանգստանալ օգոստոս ամսին։ Այնպես որ վերցրեք ձեր ճամպրուկներն ու շտապեք, քանզի ամառն արդեն ավարտվում է... «Փաստ» լրատվական – վերլուծական կայք
հեղինակ`
admin
Համաձայն ամենամյա քաղաքների ուսումնասիրման (Cities Survey)՝ Դուբայը համարվում է աշխարհում լավագույն քաղաքը գնումների համար՝ շրջանցելով Լոնդոնն ու Նյու-Յորքը։ Բացի դրանից, CBRE 2014-ի ամենամյա ուսումնասիրությամբ Դուբայն արդեն երեք տարի գրավում է երկրորդ հորիզոնականը մանրածախ առեւտրի կարևորագույն ուղղությունների մեջ՝ մի փոքր զիջելով միայն Լոնդոնին։ 2013թ.-ի ընթացքում Դուբայում բացվել են առևտրի 19 նոր կենտրոններ, և նրանց թիվը գնալով աճում է։ Ներկայումս առևտրի կենտրոնների տարածքը ԱՄԷ-ում կազմում է 3մլն քմ, իսկ 2016թ.-ին այն կավելանա ևս 840 հազար քմ-ով՝ շնորհիվ առևտրա-ժամանցային նոր կառուցվելիք կենտրոնների։ Damac Properties ընկերությունը կառուցելու է AkoyaDrive նոր առևտրի կենտրոնը, իսկ Nakheel ընկերությունը նախատեսում է կառուցել նոր առևտրի կենտրոններ Փալմ Դեյրա արհեստական կղզում։ Վերակառուցվում են Դուբայ Մոլլը, Էմիրատների Մոլլը։ «Փաստ» լրատվական – վերլուծական կայք
հեղինակ`
admin
հեղինակ`
admin




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար