10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք

հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Լեհական LOT ավիաընկերության կողմից 2016 թվականի հունվարի 2-ից կվերականգնվի Վարշավա-Երեւան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: LOT ավիաընկերությունը տարեսկզբին ժամանակավորապես դադարեցրել էր չվերթերը դեպի Հայաստան։ "2016 թվականի հունվարի 2-ից վերականգնվելու է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղղիղ չվերթների իրականացումը լեհական LOT ավիաընկերության կողմից: Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթերով կապն իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ նաև մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով", - նշել է Ղազարյանը։ Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հայտարարել էր, որ Չեխական ավիաուղիներն ու լեհական LOT ավիաընկերությունը մինչև տարեվերջ դուրս կգան հայկական շուկա։ 2015 թ.–ի առաջին կիսամյակի տվյալներով` դեպի Հայաստան չվերթեր է կատարում 24 ավիաընկերություն, որոնցից ութը ռուսական է։
հեղինակ`
Travel News
Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում, նոյեմբերի 30-ից իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` "Քոչարի. ավանդական խմբապար" հայտը: Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայեց փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների եւ ՀՀ պատվիրակության անդամների միջեւ ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատեց, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսեւորում, տարածված է Հայաստանում եւ Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը: news.am
հեղինակ`
Travel News
Շաբաթ օրը Երևանում գինու համտես–տոնավաճառ է մեկնարկել։ Այս աստվածային խմիչքի տոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում նոյեմբերի 28–29–ը։ Միջոցառման նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում։ Տոնավաճառին մասնակցում է մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը: «Նոյեմբերի 20–ին Գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Մեր փոխգործակցությունը սկսվել է դեռ 2011 թ.–ին, երբ համատեղ ջանքերով Երևանում կազմակերպվել են գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ, որոնք բավականին հաջողված են», – լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նա ավելացրեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև 2016 թ.–ին, ինչի շրջանակում կկազմակերպվեն գյուղատնտեսական արտադրանքի նոր համտես–տոնավաճառներ։ «Նմանատիպ նախաձեռնությունների հիմնական նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը։ Նման միջոցառումները նաև կարևոր են զբոսաշրջության զարգացման տեսակետից, քանի որ հարկավոր է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ներկայացնել մեր հայրենական արտադրանքը», – ընդգծեց Մակարյանը։ Նա նաև նշեց, որ վերջին ինը ամսվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 4 մլն լիտր գինի, և հիմա քայլեր են ձեռնարկում սպառման նոր շուկաներ փնտրելու և արտահանումն ընդլայնելու ուղղությամբ: newsarmenia.am
հեղինակ`
Travel News
Հայաստանի իշխանությունները մտադիր են խստացնել միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը, հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել «Ավտոտրանսպորտի մասին» օրենքի, «Վարչական իրավախախտումների» օրենսգրքի, «Պետտուրքի մասին» օրենքի փոփոխություններին և լրացումներին, որոնք նախատեսում են միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացի խստացում։ Նոյեմբերի լույս 3–ի գիշերը Տուլայում Մոսկվա–Երևան ավտոբուսի` վթարի ենթարկվելուց հետո Հայաստանի տրանսպորտի նախարարությանը հանձնարարվեց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հետ կապված օրենսդրական փոփոխություններ կատարել։ «Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրումների իրականացման հստակ կանոնների և պահանջների սահմանում, որոնք թույլ կտան բարձրացնել դրանց անվտանգությունն ու սպասարկման որակը»,– ասաց Բեգլարյանը։ Բացի այդ, երկրում խստացված են ուղևորափոխադրումների ոլորտի ընկերությունների նկատմամբ օրենքի պահանջները, մասնավորապես, ուղևորափոխադրումների կազմակերպման թույլտվությունը կտրամադրվի ավելի ազատական մոտեցումներ ենթադրող մրցութային հիմքով։
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
2016թ. "Քաթարի Ավիաուղիները" (Qatar Airways) կանոնավոր չվերթեր կիրականացնի Երևան-Դոհա ուղղությամբ: "Արմենիա" Միջազգային Օդանավակայաններ" ընկերությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները "Քաթարի Ավիաուղիների" հետ, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը: Վերջին շրջանում բանակցություններն ավելի ակտիվ ընթացք էին ստացել, քանի որ "Էթիհադ" ավիաընկերությունը հայտարարել էր, թե պատրաստվում է դադարեցնել Հայաստանի ուղղությամբ իրականացվող չվերթերը։ "Քաթարի Ավիաուղիները" Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղությամբ: "Քաթարի Ավիաուղիների" շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավով` Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:«Ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և՛ աշխատակիցների և՛ ուղեբեռների զննման առումով: Ամեն ինչի նկատմամբ օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր, ավելի աչալուրջ է լինելու: Այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները», - ասել է Աբրահամյանը:Փարիզի ահաբեկչությունից հետո եվրոպական բոլոր երկրները հայտարարեցին խստացված ռեժիմով սպասարկման մասին:Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:Նոյեմբերի 14-ի վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:panarmenian.net
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
հեղինակ`
admin




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար