04-12-17  | Ոչ թռիչքային եղանակ Մոսկվայում

02-12-17  | «Շերեմետեւո» օդանավակայանում չեղարկել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության 20 չվերթ

23-11-17  | Ամանորին ընդառաջ՝ չվերթների նոր սակագներ

16-11-17  | Երեւանում Իսպանիայի վիզաների կենտրոն է բացվել

11-11-17  | Ոմանք Դանիա կմեկնեն առանց վիզայի վճար կատարելու

06-11-17  | Ռուսաստանում փոխվել են ինքնաթիռով ուղեբեռերի փոխադրման կանոնները

06-11-17  | Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

04-11-17  | Disneyland-ի կրկնօրինակը՝ Վանաձորում

03-11-17  | Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 21%-ով աճել է

03-11-17  | «Զվարթնոց»-ում կամրջակներին փոխարինել են ավտոբուսները

02-11-17  | Երևանում կառուցվել է ամենաերկար զիփլայնը՝ Արաբկիրից Աջափնյակ (լուսանկարներ)

01-11-17  | Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ իրազեկում

Տուրիստական Ազդագիր
Ժամանումներ > Մեկնումներ | Տեսնել բոլոր ժամանումները | Տեսնել բոլոր մեկնումները
Մեկնումներ > Ժամանումներ | Տեսնել բոլոր մեկնումները | Տեսնել բոլոր ժամանումները
3

տարեկան ենք

471

գրանցված օգտատեր

7585

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

Միացյալ Արաբական Էմիրություններ

 

ՄԱԷ, պաշտոնապես Միացյալ Արաբական Էմիրություններ։ ՄԱԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավ-արևելյան մասում։ ՄԱԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ՄԱԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։
 

Պատմություն

VII դարում փոքր շեյխությունները, որոնք տեղակայված էին Պարսից ծոցի հարավային և Օմանի ծոցի հյուսիս-արևմտյան ափերին, մտան Արաբական խալիֆայության կազմի մեջ, վերջիններս արդեն այս տարածքներում տարածել էին իսլամը։ Այս ժամանակահատվածում ստեղծվեցին Դուբայ, Շարժա, Էլ-Ֆուջեյրա քաղաքները։ Արաբական խալիֆայության թուլացումից հետո շեյխությունները ստացան ավելի շատ ինքնիշխանություն: X-XI դարերում Արաբական թերակղզու արևելյան հատվածը մտնում էր Կարմատների պետության կազմի մեջ, իսկ վերջինիս բաժանումից հետո տարածքը անցավ Օմանի իշխանության տակ։

XV դարի վերջին եվրոպացիները սկսեցին իրենց ազդեցությունը այս տարածքների վրա: Պորտուգալիան առաջին եվրոպական երկիրն էր, որ կարողացավ հաստատվել թերակղզում: Պորտուգալիան իր հսկողության տակ առավ Բահրեյնը, Ջուլֆարը և Հորմուզի նեղուցը։

Բրիտանական պրոտեկտորատ

Օստ-Հնդկական խումբը մշտապես ռազմական էքսպեդիցիաներ էր ուղղում դեպի Պարսից ծոց և 1820 թվականին ստիպեց 7 արաբական թագավորությունների էմիրներին և շեյխերին կնքել մի համաձայնագիր, որով անգլիացիները տիրելու էին այս տարածքներին և Օմանը վերջնականապես բաժանելու էին 3 մասի՝ իմամաթ Օման, սուլթանաթ Մասքաթ և «Ծովահենների ափ»։ 1853 թվականից այս թագավորությունները միասին կոչվում էին «Պայմանական Օման»։

Թագավորության տարածքում ստեղծվեցին անգլիական ռազմական բազաներ։ Քաղաքական ղեկավարությունը իրականացնում էր անգլիացի քաղաքական լիազորը։ Բրիտանական պրոտեկտորատի ստեղծումը չխանգարեց տեղի բնակիչների ավանդույթներին և դավանանքին։ Տեղի բնակիչները շարունակում էին պահպանել հին ավանդույթները։

Գլխավոր ցեղը այս տարածքում, եղել և մնում է Բանի-Յազը, որը հենց սկզբից բնակված է եղել Լիվայի և Ալ-Այինի օազիսների վրա։ 1833 թվականի Բանի-Յազ ցեղից Մաքթումները, գաղթում են օազիսներից և հաստատվում Դուբայում, անկախացնելով այն։ Այսպես ստեղծվեց Մաքթումների դինաստիան, որը ղեկավարում է Դուբայի Էմիրությունը մինչ օրս։

1920-ականներին «Պայմանական Օման»-ում սկսվեց պայքարը անկախության համար, որը սկսվեց Շարժա և Ռաս-ալ-Խայմա քաղաքներից։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի հայտնություն, որը բեկումնային դարձավ ոչ միայն Էմիրությունների, այլ ամբողջ Մերձավոր Արևելքի համար. Պարսից ծոցում գտնվեցին նավթի չափազանց հարուստ պաշարներ։

1950-ականներից սկսած նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ, սակայն թագավորությունը դեռ մնում էր բրիտանական պրոտեկտորատի ազդեցության տակ։ Սակայն 1964 թվականին Բրիտանական պրոտեկտորատին դեմ դուրս եկավ Արաբական երկրների լիգան, որը պաշտպանում էր արաբական ժողովուրդների լիովին անկախացման հարցը։ 1968 թվականին որոշվեց, որ 1971 թվականին բրիտանական զորքերը պետք է դուրս գան Սուեզի ջրանցքի հարակից տարածքներից և Պարսից ծոցի պետություններից։ Թագավորությունները կնքեցին համաձայնագիր Պարսից ծոցի Արաբական Թագավորությունների Ֆեդերացիա ստեղծելու մասին։ Այս ֆեդերացիայի մեջ պետք է մտնեին Բահրեյնը և Կատարը, սակայն ավելի ուշ նրանք դարձան ինքնուրույն պետություններ։

Անկախ պետություն

1971 թվականի դեկտեմբերի 2-ին «Պայմանական Օմանի» 7 Էմիրություններից 6-ը հայտարարեցին նոր ֆեդերացիայի ստեղծման մասին, որը անվանում էր Միացյալ Արաբական Էմիրություններ, 7-րդ Էմիրությունը՝ Ռաս-ալ-Խայման, միացավ նրանց 1972-ին։

Պետության անկախացումը համընկավ նավթի գների կտրուկ աճի հետ, որը գալիս էր Սաուդյան Արաբիայի կոշտ քաղաքական տնտեսությունից։ Այս ամենը նոր ճանապարհ ստեղծեց նորանկախ երկրի համար ինքնուրույն քայլեր գցելու տնտեսության և ներքին քաղաքականության մեջ։ Նավթի վաճառքի եկամուտների և այս ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ պետությունը շատ արագ զարգացավ։ Երկրում զարգացան նաև տուրիզմի և ֆինանսական ոլորտները։

1990-1991 թվականներին Միացյալ Արաբական Էմիրությունների զինված ուժերը մասնակցեցին Քուվեյթի անկախացմանը։

 

Քաղաքական կառուցվածքը

Շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայան

Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքական կառուցվածքը իրենից ներկայացնում է հանրապետության և թագավորության յուրահատուկ համադրություն։ ՄԱԷ-ն համարվում է ֆեդերատիվ հանրապետություն, որը կազմված է 7 էմիրություններից՝ բացարձակ ինքնիշխան։ Պետությունը գլխավորում է Աբու Դաբիի էմիրությունը, իսկ ղեկավարությունը՝ Դուբայի Էմիրությունը։

Նախագահը

Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահը և մայրաքաղաքային էմիրության՝ Աբու Դաբիի էմիրը համարվում է նույն անձնավորությունը։ Դրա պատճառը էմիրության չափազանց հզոր լինելն է, ղեկավարությունը փոխանցվում է ժառանգաբար։ Մինչև 1966 թվականը ինպես Աբու Դաբիում, այնպես էլ հարևան Սաուդյան Արաբիայում ընդունված էր, որ ղեկավարությունը ժառանգաբար անցնում է եղբորից եղբոր։ ՄԱԷ-ի նախագահ համարվում է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Պաշտապնության Վերին Խորհրդի նախագահն։ Պետության ղեկավարը ստորագրում է հրամաններ և օրենքներ, որոնք նախօրոք հաստատվել էին Վերին Խորհրդի կողմից։ Բացի այդ, նա նշանակում է ամբողջ դիվանագիտական համակարգը, բարձրագույն զիվորական և քաղաքացիական պաշտոնները, ստորագրում և հաստատում է մահապատժի որոշումը։

Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթում

2004 թվականի նոյեմբերի 3-ից ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը գրավում է շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանը։ Ալ-Նախայանների դինաստիան ղեկավարում է Աբու Դաբին արդեն ավել քան 250 տարի։

բանալի բառեր. aviatoms aviatomser aviatomseri gner, hangist dubayum, hangist depi dubai, hangist depi dubay aviatoms dubai, aviatomser dubai, aviatomser depi dubai, aviatoms dubay aviatomser dubay aviatomser erevan dubai, aviatomser yerevan dubai, turizm depi dubai turizm dubai, turizm dubay, turizm covapnya hangist, covapnya hangist  dubaium dubayum dubai dubay abu dhabi, abu dabi, dubai hotel, dubai hotels, dubay hotel, dubay hotels, hotel in dubai hotels in dubai hotel in dubay hotels in dubay hotel dubai, hotels dubai, hotel dubay, hotels dubay, fly dubai, flydubai, dubai hangist, dubay hangist hangist dubai turizm dubai erevan, turizm dubay yerevan, dubai mall, dubai tour, tour dubai, dubay tour, dubai tur, dubay tur, dubay tour, turizm dubay, turizm dubai, turizm depi dubay, turizm depi dubai, from yerevan to dubai, dubi, duba, dubaj, arabakan, hyuranoc dubayum, hyuranoc dubaium, hyuranoc dubai, dubai hyuranoc, hyuranoc dubay, dubay hyuranoc, air arabia, hangist dubay, hangist dubaium

 

Աշխարհագրությունը

Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքը նմանվում է ռնգեղջյուրի եղջյուրին, որը կարծես թե մտել է Պարսից ծոց, Արաբական թերակղզու հյուսիս-արևելյան վերջավորությունից։ ՄԱԷ-ն սահմանակից է հարավից և արևմուտքից Սաուդյան Արաբիայի հետ, իսկ արևելքից՝ Օմանի։ Պետության հյուսիսային ափերը դեմ դեմաց են գտնվում Իրանի հետ Պարսից ծոցով, իսկ Կատարը գտնվում 50կմ դեպի հյուսիս-արևմուտք։ ՄԱԷ-ն բաղկացած է 7 էմիրություններից՝ Աբու Դաբի, Աջման, Դուբայ, Ֆուջեյրա, Ռաս-ալ-Խայմա, Շարժա և Ումմ-ալ-Քուվեյն։ 7 էմիրությունները միասին գրավում են տարածք, որը համարժեք է Պորտուգալիային։ Աբու Դաբիի Էմիրությունը գրավում է պետության տարածքի 85%-ը, իսկ ամենափոքր էմիրության՝ Աջմանի տարածքն է ընդամենը 250 քառ. կմ։

ՄԱԷ-ի աշխարհագրության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պետության տարածքի մեծ մասը կազմում են ավազային անապատները, որոնք մի մասն են կազմում աշխարհի ամենամեծ Ռուբ-Էլ-Խալի ավազային անապատի, որը գտնվում է հարևան Սաուդյան Արաբիայի հարավ-արևելքում։ Այս տարածքները ծածկված են հաստ աղի շերտով, այն ինչ երկրի հյուսիսում և արևելքում գերակշռում են օազիսները և լեռնային հիանալի տեսարանները։ Ֆաունայի հիմնական ներկայացուցիչներից են՝ արաբական հովազը և իբեկսը, ուղտը, այծերը։

 

Կլիման

Երկրի կլիման չափազանց տաք է և չորային։ Հաճախ են լինում ավազային փոթորիկներ։ Ամռանը ջերմաստիճանը կազմում է 30-35, իսկ ձմռանը 20-23 աստիճան Ցելսիուսի սանդղակով։ Ամեն տարի նոյեմբերից մինչև մայիս տեղումների քանակը կազմում է 100մմ։

Տարածքային ամբողջականության կառուցվածք

 
ՄԱԷ-ի սահմանային և վարչական կառուցվածքը
Էմիրություն Օրիգինալ
անվանումը
Վարչական
կենտրոն
Տարածք, կմ² Բնակչություն, մարդ
Աբու Դաբի أبو ظبي Աբու Դաբի 67 340 1 465 431
Աջման عجمان Աջման 259 260 492
Դուբայ دبي Դուբայ 3 885 1 229 330
Շարժա الشارقة Շարժա 2 590 656 941
Ռաս-ալ-Խայմա رأس الخيمة Ռաս-ալ-Խայմա 1 683 191 753
Ումմ-ալ-Քուվեյն أم القيوين Ումմ-ալ-Քուվեյն 777 59 098
Ֆուջեյրա الفجيرة Ֆուջեյրա 1 166 118 933

 

Բնակչություն

Միացյալ Արաբական Էմիրությունների բնակչությունը կազմում է 4, 5 միլլիոն մարդ, որից արաբները կազմում են միայն 1/3 մասը, իսկ տեղաբնակները 11%։ Մնացածները փախստականներ են Պակիստանից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Շրի Լանկայից և Հարավային Ասիայի մյուս երկրներից, որոնք տեղափոխվել են ՄԱԷ ժամանակավոր աշխատողի կարգավիճակով։ Բնակչության 85% չեն համարվում երկրի քաղաքացիներ։ Արաբ փախստականները հիմնականում Պաղեստինի բնակիչներ են։

Բնակչության 88% կենտրոնացված են քաղաքներում։ Խոշորագույն և ավելի դինամիկ զարգացող քաղաքն է Դուբայը, 1,5 միլլիոն բնակչությամբ։ Մյուս խոշոր քաղաքներն են Աբու Դաբին, Ալ-Այինը, Ֆուջեյրան և Շարժան։

 

Կրոն

ՄԱԷ-ի գրեթե բոլոր քաղաքացիները մուսուլմաններ են, որոնցից 85% սուննիներ, իսկ 15% շիաներ։ Էմիրությունների փախստականների ծառայության հավաստմամբ, գաղթականների 55% ևս մուսուլման են, 25% հինդուիստներ, 10% քրիստոնյաներ, 5% բուդդիստներ։ Մյուս 5% կազմում են փոքրամասնությունները։ 4, 5 միլլիոն բնակչությունից հաշվված նաև օտարերկրիացիներին, մուսուլմանները կազմում են 3/4 մասը։

Դուբայը միակ էմիրությունն է, որտեղ կա հինդուիստական տաճար։ Իսկ եկեղեցիներ կան բոլոր էմիրություններում։

 

Տրանսպորտ

Ներկա պահին հիմնական տրանսպորտային միջոցը համարվում են ավտոմեքենաները, ճանապարհների մեծամասնությունը ասֆալտապատված է։ Երկրում կան խոշոր միջազգային օդանավակայաններ, նավահանգիստներ, նավթահաններ, կառուցվում է Դուբայի մետրոպոլիտենը։

 

Մշակույթ

ՄԱԷ-ն մուսուլմանական երկիր է։ Այստեղ ընդունված է չէ գտնվել փողոցում ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող են հայտնվել բանտում) կամ արտահայտիչ հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց)։ Սակայն վերջին շրջանի զբոսաշրջիկների կտրուկ աճի պատճառով ավանդույթները գնում է դեպի Եվոպական նորմերին։

Տեղի բնակչության մեջ վերջին ժամանակներում սկսվել է ավելի շատ գնահատվել կրթությունը, և դրա շնորհիվ ՄԱԷ-ում ստեղծվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, բացվել են աշխարի տեխնիկապես առաջավոր կազմակերպությունների գիտա-տեխնիկական կենտրոններ։

Տոներ

Ամսաթիվ Հայերեն անվանումը Տեղական անվանումը
Հունվարի 1 Նոր Տարի  
Փոփոխական է   Eid-ul-Adha
Փոփոխական է Մահմեդական Նոր Տարի El am Hejir
Փոփոխական է   Ashura - Muharrum/Dr.Babu Jagjivan Ram
Օգոստոսի 6 Շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի ղեկավարման սկիզբը  
Դեկտեմբերի 2 Ազգային օր Al-Eid Al Watani (العيد الوطني)  
Փոփոխական է Ռամադանի վերջը Eid Al Fitr


Այս հոդվածը տարածի'ր սոց. ցանցերում  {Միացի'ր մեզ սոց. ցանցերում}

  { }





. Հրատապ տուրիստական լրահոս
...բոլոր տուրիստական նորությունները

. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
- Կարծում ես Եգիպտոսում հանգստանալը դեռ վտանգավո՞ր է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օրվա նկարը


Օրվա միտքը

Ճանապարհորդությունը զարգացնում է միտքը, եթե իհարկե դուք այն ունեք:
Գիլբերթ Չեսերթոն


Օգտակար
 
 


Որոնում տրանսլիտով
շուտով