ԶՎԱՐԹՆՈՑ օդանավակայանի չվացուցակ
Ժամանումներ > Մեկնումներ | Տեսնել բոլոր ժամանումները | Տեսնել բոլոր մեկնումները
Մեկնումներ > Ժամանումներ | Տեսնել բոլոր մեկնումները | Տեսնել բոլոր ժամանումները
4

տարեկան ենք

643

գրանցված օգտատեր

8246

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:


Բոլոր հարցազրույցները
 

28.01.16

Դեպի Եգիպտոս զբոսաշրջության թեմայով և այլ հարցերով զրուցեցինք "Դը Թրավել Շոփ" տուրիստական կազմակերպության տնօրենի հետ

 

Բարև տուրերի կատալոգի հարգելի այցելուներ: Այսօր մեր կայքի հյուրն է The Travel Shop տուրիստական ընկերության տնօրեն Հասմիկ Կարապետյանը:
Բարև տիկին Հասմիկ:

The Travel Shop տուրիստական ընկերությունԲարև Գոհար:

Ես արդեն տեղյակ եմ, մեր կայքի այցելուներին էլ տեղեկացնեմ, որ տիկին Կարապետյանը մասնագիտությամբ քիմիկ է: Երկար տարիներ աշխատել եք մայրաքաղաքի տարբեր հիմնարկություններում, հիմնականում գինու և կոնյակի արտադրությունների լաբորատորիաներում: Ճիշտ ե՞մ:
Այո, ճիշտ եք տեղեկացված:

Իսկ ինչպե՞ս քիմիայի բնագավառից անցում կատարեցիք տուրիզմ:
Նորաբաց ընկերությունը փնտրում էր աշխատող տնօրենի հաստիքի համար: Այդ ժամանակ գտնվում էի ֆիզիոլոգիական արձակուրդում: Շատերը խուսափում էին, քանի որ ընկերությունը, լինելով նորաբաց, մշտական հաճախորդներ չուներ: Ես որոշեցի փորձել: Ինչ-որ ներքին վստահություն ունեի, որ կկարողանամ նորաստեղծ բիզնեսը առաջխաղացնել: Իհարկե այս բնագավառում սովորելու շատ բան կար, քանի որ շատ է հեռու իմ մասնագիտությունից, բայց դա ինձ չխանգարեց սահուն անցում կատարել քիմիայից տուրիզմի բնագավառ:

Տիկին Հասմիկ, մեր ունկընդիրներին ծանոթացրեք Ձեր ընկերության գործունեության պրոֆիլի մասին:
Մեր ընկերությունը զբաղվում է արտագնա տուրիզմով, և առաջարկում ենք զբոսաշրջությունը ամբողջ աշխարհում: Կարող են մեր ընկերությունից ձեռք բերել ամբողջական փաթեթներ, նաև առանձին հյուրանոցներ, ավիատոմսեր, էքսկուրսիաներ, տրանսֆեր և այլն: Ավիատոմսերից բացի վաճառում ենք նաև ավտոտրանսպորտի, երկաթուղային տրանսպորտի տոմսեր:

Շատ լավ: Կարող ե՞ք հիշել ամենամեծ դժվարության մասին, որ երբևէ եղել է Ձեր գործունեության ընթացքում:
Դա, թերևս այս ժամանակահատվածում է: Բոլորիս հայտնի են Եգիպտոսի շուրջ իրադարձությունները, որի արդյունքում մեր քաղաքացիները զանգվածային հրաժարվում են իրենց գնած փաթեթներից և անհապաղ ետ պահանջում գումարները: Իհարկե այդ իրավիճակում էին հայտնվել հայաստանյան բազմաթիվ ընկերություններ: Հաղթահարեցինք: Հիմա կամաց-կամաց նկատվում է դեպի Եգիպտոս հանգիստ ցանկացողների ավելացում:

Ամենաշատ պահանջարկը հայերիս մոտ, ո՞ր տուրիստական ուղղությունն ունի: Դուք վաճառում եք փաթեթներ բոլո՞ր ուղղություններով, թե կան սահմանափակումներ:
Առաջին տեղում մասսայական ուղղություն Եգիպտոսն է, հետո շատ ամրագրում են Էմիրություններ: Մենք աշխատում ենք բոլոր տուրիստական ուղղություններով: Տուրփաթեթներ չենք վաճառում թերևս միայն դեպի Թուրքիա: Ներկայումս մեր ընկերությունը ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը: Մենք ունենք նոր ձեռքբերումներ:

Շատ հետաքրքիր է: Խնդրեմ մանրամասնեք ի՞նչ ձեռքբերումների մասին է խոսքը:
Իհարկե, մեծ սիրով կներկայացնեմ: ԱՄԷ-ը հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը, կարողանում է գրավել տարբեր նախասիրությունների մարդկանց: Այստեղ կա ջերմ արև, հինալի լողափեր, էքստրիմ և չի կարելի մոռանալ շոփինգի մասին: Այս բազմազանությունն էլ ապահովում է պահանջվածությունը, և այսօր ամենապահանջված ուղղություններից մեկն ԱՄԷ-ն է: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների տուրօպերատոր AL KHALIDIAH TOURISM (Ալ Խալիդիա Տուրիզմ) ընկերության էքսկլյուզիվ գործընկերն ենք հանդիսանում այսուհետ, որը հնարավորություն է տալիս աշխատել B2B և B2C տարբերակով:

Այսինքն այսուհետ կարող եք Էմիրությունների հյուրանոցների առավել մրցունակ գներ առաջարկել և´ տուրիստական ընկերությունների՞ն և´ զբոսաշրջիկների՞ն:
Իհարկե: Տուրիստական ընկերությունները կարող են մեզ հետ կնքել ենթագործակալի պայմանագիր և համագործակցել: Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ենթագործակալներին և մաղթել առատ վաճառք: Իսկ ինչ վերաբերվում է B2C-ին, ասեմ, որ շատ դժվար էր, բայց մեր ընկերությունը որոշեց հրաժարվել B2C-ից` զբոսաշրջիկներին փաթեթներ վաճառելուց, որպեսզի ավելի արդար լինենք մեր ագենտների նկատմամբ և ամենակարևորը` կերաշխավորվի դեմպինգի բացառումը:

Մեր ինտերնետ կատալոգի անունից մաղթում եմ առատ վաճառք:
Շատ շնորհակալ եմ:

Հարգելի այցելուներ, այսօր  trip2.am-ի հյուրն էր Երևան, Մոսկովյան 3/2 հասցեում գործող The Travel Shop տուրիստական ընկերության տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Ցտեսություն:
 

Հարցազրույցը վարեց` Գոհար Niko


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Հրատապ տուրիստական լրահոս
...բոլոր տուրիստական նորությունները

. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
- Կարծում ես Եգիպտոսում հանգստանալը դեռ վտանգավո՞ր է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օրվա նկարը


Օրվա միտքը

Գոյություն ունի դեպրեսիայից դուրս գալու երկու ելք՝ գնացքի կայարան և օդանավակայան:


Օգտակար
 
 


Որոնում տրանսլիտով
շուտով