04-12-17  | Ոչ թռիչքային եղանակ Մոսկվայում

02-12-17  | «Շերեմետեւո» օդանավակայանում չեղարկել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության 20 չվերթ

23-11-17  | Ամանորին ընդառաջ՝ չվերթների նոր սակագներ

16-11-17  | Երեւանում Իսպանիայի վիզաների կենտրոն է բացվել

11-11-17  | Ոմանք Դանիա կմեկնեն առանց վիզայի վճար կատարելու

06-11-17  | Ռուսաստանում փոխվել են ինքնաթիռով ուղեբեռերի փոխադրման կանոնները

06-11-17  | Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

04-11-17  | Disneyland-ի կրկնօրինակը՝ Վանաձորում

03-11-17  | Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 21%-ով աճել է

03-11-17  | «Զվարթնոց»-ում կամրջակներին փոխարինել են ավտոբուսները

02-11-17  | Երևանում կառուցվել է ամենաերկար զիփլայնը՝ Արաբկիրից Աջափնյակ (լուսանկարներ)

01-11-17  | Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ իրազեկում

Տուրիստական Ազդագիր
Ժամանումներ > Մեկնումներ | Տեսնել բոլոր ժամանումները | Տեսնել բոլոր մեկնումները
Մեկնումներ > Ժամանումներ | Տեսնել բոլոր մեկնումները | Տեսնել բոլոր ժամանումները
3

տարեկան ենք

471

գրանցված օգտատեր

7585

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

Եգիպտոս

 

Եգիպտոս, պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, պետություն Հյուսիսային Աֆրիկայում և Սինայի թերակղզում՝ Ասիայում. համարվում է երկու մայրցամաքների պետություն։

Սահմանակից է Իսրայելին, Պաղեստինյան ինքնավարությանը (Գազայի հատված), Սուդանին և Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերով։ Երկո ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։
 

Անվանումը

Եգիպտոս երկրի անվանումը անցել է եվրոպացիներին հին հունարենից (հին հուն.՝ Αἴγυπτος , այուգիպտոս, կամ էգիպտոս), որն էլ եգիպտերեն «Խի-Կու-Պտա» (բառացի «Կա Պտահի տուն»՝ Մեմֆիսի անվանումը) բառի փոխառումն է։ Հին Եգիպտոսում բնակիչները իրենց երկիրը ավանում էին Սև երկիր, իսկ իրենց Սև երկրի ժողովուրդ՝ Նեղոսի բարեբեր հովտի հողի գույնի պատճառով։ Հնագույն ժամանակներում եգիպտացիներին հարակից շրջանների՝ Արաբական թերակղզու, Մերձավոր Արևելքի և Միջագետքի ժողովուրդները անվանել են Եգիպտոսը Միսր, որը նշանակում է բնակավայր, քաղաք, քանի որ նրանց զարմացրել է Եգիպտոսում այդքան շատ բնակավայրերի ու քաղաքների առկայությունը։ Ժամանակակից եգիպտացիները նույնպես իրենց երկիրը անվանում են Միսր։

 

Պատմություն

Մեծ Սֆինքսը և Քեփրենի բուրգը Գիզայում
 
Թութանհամոնի դիմակը

Մ.թ.ա. IV—III հազարամյակների շեմին Նեղոսի վերին հոսանքի շրջանում առաջանում են մոտ քսան քաղաք-պետություններ, և նույնքան էլ ներքին հոսանքում, որոնք հետագայում միավորվում են երկու կառավարիչների իշխանության տակ։ Ներքին և Վերին Եգիպտոսների միջև պատերազմը ավարտվում է Վերին Եգիպտոսի արքայի հաղթանակով, որը դառնում է երկրի միակ կառավարիչը։ Այդպես առաջանում է փարավոնի կողմից կառավարվող հզոր պետություն՝ զարգացած բյուրոկրատական համակարգով։

  • ~ մ.թ.ա. 3000 - Եգիպտոսի միավորումը Մենես փարավոնի կողմից, որից սկսվում է Վաղ թագավորությունը՝ Թիսա մայրաքաղաքով։
  • ~ մ.թ.ա. 2700 - Հին թագավորության սկիզբը՝ Մեմֆիս (Մենեֆեր) մայրաքաղաքով։
  • ~ մ.թ.ա. 2000 - Միջին թագավորություն՝ Թեբե (Ուասետ) մայրաքաղաքով։
  • մ.թ.ա. 1700 - հիքսոսների արշավանքը։
  • մ.թ.ա. 1274 - Քադեշի ճակատամարտ։
  • մ.թ.ա. 1279 - մ.թ.ա. 1213 - Ռամզես II։
  • մ.թ.ա. 670 - Եգիպտոսի գրավումը Ասորեստանի Ասարհադդոն թագավորի կողմից։
  • մ.թ.ա. 655 - ասորեստանցիների վտարումը Եգիպտոսից Պսամմետիխ I-ի կողմից և եգիպտական վերջին անկախ պետության ստեղծումը՝ Սաիս մայրաքաղաքով։
  • մ.թ.ա. 525 - Եգիպտոսի գրավումը պարսից Կամբյուսես II արքայի կողմից։
  • մ.թ.ա. 332 - Եգիպտոսի գրավումը Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Հիմնադրվել է Ալեքսանդրիան։
  • մ.թ.ա. 305 - մ.թ. 30 - հունական Պտղոմեոսյան դինաստիան Եգիպտոսում։
  • մ.թ. 30 - 395 - Եգիպտոսը Հռոմեական կայսրության կազմում։
  • 1-ին դար - քրիստոնեության տարածումը։
  • 395 - 645 - Եգիտոսը Բյուզանդիայի կազմում։
  • 451 - Ղպտական եկեղեցու ձևավորումը։
  • 645 - 1171 - Եգիպտոսը Արաբական խալիֆայության կազմում։ Իսլամի տարածումը։ Եգիպտոսի արաբականացումը։
  • 868 - 905 - Թուլունյանների կառավարումը։
  • 972 - Կահիրեի հիմնադրումը։ Ֆաթիմյանների կառավարման սկիզբը։
  • 1171 - Սալահ ադ-Դինի արշավանքը։ Այյուբյանների կառավարման սկիզբը։
  • 1250 - Մամլուքների հեղափոխությունը։ Սուլթան է դառնում պոլովցի Մուստաֆա Կուտուզը։
  • 1260 - մոնղոլների առաջխաղացման կանգնեցումը։
  • 1261 - մամլուքները հրավիրում են Աբբասյանների խալիֆային՝ ստանձնել գերագույն հոգևոր առաջնորդի աթոռը։
  • 1347 - «Սև մահվան»՝ ժանտախտի սարսափելի համաճարակի սկիզբը, որը մեծ հարված է հասցնում Եգիպտոսի և հարևան երկրների բնակչությանն ու տնտեսությանը։
  • 1382 - 1517 - Բուրջյան դինաստիա («չերքեզական մամլուքներ»)։
  • 1517 - 1914 - Եգիպտոսը Օսմանյան կայսրության կազմում։ Երկիրը կառավարում էին կուսակալները՝ փաշաները։
  • 1798 - 1799 - Նապոլեոն Բոնապարտի արշավանքը։
  • 1801 - անգլիացիների ներխուժումը։
  • 1805 - ազգությամբ ալբան փաշա Մուհամմեդ Ալիի իշխանության գալը, որը Եգիպտոսը փաստորեն անկախացրեց Օսմանյան կայսրությունից։
  • 1811 - մամլուքների ջախջախումը։
  • 1811 - 1818 - պատերազմ արաբական վահհաբկականների դեմ. վահհաբկականների ջախջախումը Մուհամմեդ Ալիի զորքերի կոզմից։
  • 1823 - Սուդանի նվաճումը։
  • 1863 - 1879 - Իսմայիլ փաշայի կառավարումը։
  • 1858 - 1869 - ֆրանցիացի Ֆերդինանդ դե Լեսսեպսի գլխավորությամբ՝ Սուեզի ջրանցքի կառուցման ավարտը։
  • 1881 - մահդիականների ապստամբությունը Սուդանում։
  • 1881 - 1882 - Ահմեդ Արաբի փաշայի ապստամբությունը։
  • 1882 - անգլիական օկուպացիան՝ Թուրքիայի իրավունքների ձևական պահպանմամբ։
  • 1914 - 1922 - Եգիպտոսի բրիտանական պրոտեկտորատ։
  • 1922 - Եգիպտոսի թագավորության անկախության հռչակումը Ահմեդ Ֆուադ I թագավորի գլխավորությամբ։ Թութանհամոնի դամբարանի հայտնաբերումը։.
  • 1947 - 1949 - Եգիպտոսի մասնակցությունը առաջին արաբա-իսրայելյան պատերազմում։ Գազայի հատվածի գրավումը Եգիպտոսի կողմից։
  • 1952 - մի խումբ զինվորականներ հեղաշրջում են իրականացնում և գահընկեց անում թագավոր Ֆարուկ I-ին։ Թագավոր է դառնում մանկահասակ Ահմեդ Ֆուադ II-ը, ռեգենտ՝ Մուհամմեդ Աբդել Մոնեյմը։
  • 1953 - Եգիպտոսը հայտարարվում է հանրապետություն։ Նախագահ է դառնում Մուհամմեդ Նագիբը։ Մուհամմեդ Ալիի դինաստիայի կառավարման ավարտը։
  • 1954 - Մուհամմեդ Նագիբը հրաժարական է տալիս։ Նրան փոխարինում է Գամալ աբդ ալ-Նասերը։ Եգիտոսից անգլիական զորքերի դուրս բերումը։
  • 1956 - Սուեզի ջրանցքի ազգայնացումը։ Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումը Եգիպտոսի վրա։ Սուեզի ջրանցքով նավագնացության արգելումը։
  • 1957 (ապրիլ) - Սուեզի ջրանցքի բացումը նավերի համար, ՄԱԿ-ի զորքերի ներխուժումից հետո։
  • 1958 - Եգիպտոսը և Սիրիան կազմում են Արաբական Միացյալ Հանրապետությունը (ԱՄՀ)՝ Նասերի գլխավորությամբ։
  • 1960 - 1970 - ԽՍՀՄ ԱՄՀ-ում կառուցում է Ասուանյան ՀԷԿ-ը։
  • 1961 - Սիրիան դուրս է գալիս ԱՄՀ-ի կազմից։ Միացյալ Արաբական Հանրապետությունը վերածվում է միասնական պետության։
  • 1967 - ԱՄՀ-ի մասնակցությունը երրորդ արաբա-իսրայելյան պատերազմում (Վեցօրյա պատերազմ)։ Սինայի թերակղզու և Գազայի հատվածի գրավումը Իսրայելի կողմից։ Ջրանցքով նավագնացության արգելումը։
  • 1970 - Գամալ աբդ ալ-Նասերի մահը։ Նոր նախագահ է դառնում Անվար Սադաթը։
  • 1971 - ԱՄՀ-ի վերակազմավորումը Եգիպտոսի Արաբական Հանրապետության։
  • 1973 - Վերջին Դատաստանի պատերազմը Իսրայելի հետ։
  • 1975 (հունիսի 5) - Սուեզի ջրանցքի բացումը նավերի համար։
  • 1977 - զինված հակամարտություն Լիբիայի հետ։
  • 1979 - հաշտության կնքումը Իսրայելի հետ Սինայի թերակղզու փոխարեն։ Եգիպտոսի հեռացումը Արաբական երկրների լիգայից։ Իսրայելական զորքերի դուրս բերումը Սինայից։
  • 1981 - նախագահ Անվար Սադաթի սպանությունը, Հոսնի Մուբարաքի իշխանության գալը։
  • 1989 - Եգիպտոսի անդամության վերականգնումը Արաբական երկրների լիգայում։
  • 2011 - հունվարի 25-ից Եգիպտոսում չեն դադարել զանգվածային ժողովրդական հուզումները, որոնք հետագայում բերեցին քաղաքացիական հեղափոխության նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև։ 2011թ. փետրվարի 11-ին նախագայ Մուբարաքը հրաժարական տվեց. իշխանությունը անցավ Գերագույն զինվորական խորհրդին։
  • 2012 թ. - մայիսի 23-ին և 24-ին կայացավ նախագահական ընտրությունների 1-ին փուլը։
  • 2012 թ. - հունիսի 16-ին և 17-ին կայացավ է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
  • 2013 թ. հուլիսի 3 - մի խումբ զինվորականներ տապալում են Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին։
  • 2013 թ. դեկտեմբերի 12 - 124 տարում առաջին անգամ Եգիպտոսում ձյուն տեղաց։

բանալի բառեր. aviatoms aviatomser aviatomseri gner, hangist egiptosum, hangist depi egiptos, hangist depi yegiptos aviatoms egiptos, aviatomser egiptos, aviatomser depi egiptos, aviatomser erevan egiptos, turizm depi egiptos turizm egiptos, covapnya hangist, covapnya hangist  egiptosum egiptos hotels, hotels in egiptos hotel, turizm yegiptos erevan, egiptos tour, tour egiptos, turizm egiptos, turizm depi egiptos, hyuranoc egiptosum, hyuranoc egiptos hangist egiptos, hangist yegiptosum egiptos hangist

 

Աշխարհագրական տվյալներ

Կորալային խութ Կարմիր ծովում

Եգիպտոսը արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին, արևելքում՝ Իսրայելին և Պաղեստինյան ինքնավարությանը. Ունի նաև ծովային սահման Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ։

Հյուսիսում ողողվում է Միջերկրական, արևելքում՝ Կարմիր ծովի ջրերով։ Եգիպտոսին է պատկանում ամենամեծ արհեստական ջրանցքը՝ Սուեզի ջրանցքը, որը միացնում է Միջերկրական և Կարմիկր ծովերը, և հանդիսանում ամենակարճ ծովային ճանապարհը Ատլանտյան օվկիանոսից դեպի Հնդկական օվկիանոս։

Եգիպտոսի ամբողջ տարածքով՝ հարավից հյուսիս, հոսում է աշխարհի ամենխոշոր երկու գետերից մեկը՝ Նեղոսը։

Օգտակար հանածոները Երկրի ընդերքը հարուստ է նավթի, բնական գազի, երկաթի հանքաքարի, ֆոսֆատների, կրաքարի, մանգանի, ցինկի, կապարի պաշարներով։

Ներքին ջրերը Նեղոս գետը համարվում է աշխարհի ամենաերկար գետերից մեկը (6671 կմ)։ Այդ գետն էլ դարձել է եգիպտական քաղաքակրթության հիմքը։ Եգիպտոսը անվանվել է նաև Նեղոսի պարգև։

Հողերը և բուսականությունը Երկրի տարածքի 96 %-ը կազմում են անապատները, 4 %-ը մտնում է Նեղոսի հովտի մեջ։

Կենդանական աշխարհը Եգիպտոսի ֆաունան՝ եղնիկ, աղվես, դաշտամուկ, բորենի, հիենա, գետաձի, կոկորդիլոս, մեծ քանակությամբ թռչուններ, միջատներ, մողեսներ և օձեր։

 

Կլիմա

Եգիպտոսը գտնվում է մեևձարևադարձային (հյուսիսային մասը) և արևադարձային (մեծ մասը) կլիմայական զոնաներում. գերակշռում է արևադարձային անապատային կլիման։ Եգիպտոսը հանդիսանում է Սահարա անապատի մասը։ Ամառը շատ շոգ է, տեղ-տեղ ջերմաստիճանը անգամ ստվերում հասնում է 50-ի, բայց գիշերային ժամերը հով են. ջերմաստիճանի օրական փոփոխությունը մեծ է, սեզոնայինը՝ավելի քիչ։ Ծովում ջերմաստիճանի օրական և սեզոնային փոփոխությունները ավելի փոր են։
Ձմեռները հով են, ջերմաստիճանը տատանվում է 20-25 °C-ի սահմաններում։ Գիշերները ցուրտ են, ջերմաստիճանը միջինում կազմում է 10 °C, բայց անապատներում հնարավոր են թույլ սառեցումներ (մինչև −5 °C)։

 

Պետական կարգը

Եգիպտոսը հանրապետություն է: Պետության ղեկավարը նախագահն է, որը միաժամանակ նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Կառավարության ղեկավարը վարչապետն է։ Գերագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային ժողովն է։ Խորհրդարանի ստորին պալատը՝ Ժողովրդական ժողովը (Մեջլիս Աշ-Շաաբ) կազմված է 518 պատգամավորներից, որից 508-ը ընտրվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 10 պատգամավորները նշանակվում են նախագաի կողմից. Ժողովրդական ժողովում կան քվոտաներ աշխատավորների ո գյուղացիների, ինչպես նաև կանանց համար։ 2011 թ.-ի հունվարի 29-ին վերականգնվեց 1981 թ.-ին դե-ֆակտո վերացած փոխնախագահի պաշտոնը. նոր փոխնախագահ է նշանակվել Եգիպտոսի հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը[2]։ 2011 թ.-ի փետրվարի 11-ին նախագահ Մուբարաքը փոխանցեց իշխանությունը Գերագույն զինվորական խորհրդին։ 2012 թ.-ի հունիսի 21-ին Մուհամմեդ Մուրսին դարձավ Եգիպտոսի նախագահ։

Վերջին նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2014 թ.-ի մայիսի 23-ին ու 24-ին (1-ին փուլ) և հունիսի 16-ին ու 17-ին (2-րդ փուլ)։ Մուհամմեդ Մուրսին հաղթեց ընտրություններում, հավաքելով 51,73 % ձայն։ Խոշոր ընդդիմադիր հոսանքներ են Մուսուլման եղբայրներ (արգելված է. անդամները մասնակցում են, որպես անկախ թեկնածուներ) և Նոր Վաֆդ կուսակցությունները։

 

Տնտեսություն

Սուեզի ջրանցք

Առավելություններ. Զարգացած տուրիստական ենթակառուցվածք։ Արտասահմանում աշխատող քաղաքացիների դրամային փոխանցումները։ Սուեզի ջրանցքով բեռներ տեղափոխելու տուրքեր։ Գյուղատնտեսական արտադրանք, հատկապես բամբակ (բամբակի համաշխարհային արտադրության մեջ Եգիպտոսի բաժինը կազմում է 3 %)։ Թեթև արդյունաբերություն։

Թույլ կողմեր. Կախվածությունը ներկրումից։ Ահաբակչության վտանգը բերել է տուրիզմից ստացվող շահույթի ժամանակավոր անկման։ 2009 թվականին տուրիզմից ստացվող շահույթը կրկին իջել է ճգնաժամի պատճառով։

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2008 թ.-ին կազմել է 5,4 հազար դոլլար (աշխարհում 135-րդ տեղը)։ Գյուղատնտեսության ճյուղում զբաղված է բնակչության 32 %-ը, արդյունաբերության՝ 17 %, սպասարկման ոլորտում՝51 %-ը։ Գործազրկություն՝8,4 % (2008 թ.), աղքատության շեմից այն կողմ՝ բնակչության 20 %-ը։

Լեռնաարդյունաբերությունը զարգացած է Կարմիր ծովի ափին՝ նավթի, գազի, ֆոսֆատների արդյունահանում, Նեղոսի հովտում՝ երկաթի հանքաքարի, Նեղոսի դելտայում՝ կերակրի աղի։

Գյուղատնտեսության մեջ աճեցվում են բամբակ, բրինձ, եգիպտացորեն, հացահատիկային և լոբազգի բույսեր, մրգեր, բանջարեղեն. կա նաև անասնապահություն։

Արտաքին առևտուրը

Արտահանումը 2008 թվականին՝ 29,9 մլրդ. դոլլար՝ նավթ և նավթամթերք, բամբակ, տեքստիլ արտադրանք։

Հիմնական գնորդներ՝ Իտալիա - 10,3 %, ԱՄՆ - 7,7 %, Իսպանիա - 6,7 %, Սաուդյան Արաբիա - 5 %.

Ներկրումը 2008 թվականին՝ 56,6 մյրդ. դոլլար՝ արդյունաբերական արտադրանք, պարեն, քիմիական արտադրանք, անտառանյութ, վառելիք։

Հիմնական ներկրողները՝ ԱՄՆ - 10,6 %, Չինաստան - 10,2 %, Իտալիա - 7,5 %, Գերմանիա - 7 %, Սաուդյան Արաբիա - 6 %.

 

Վարչական բաժանում

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բաժանված է 29 մուհաֆազի (արաբ.՝ محافظة‎‎ muḥāfaẓä)։

2008 թվականին ստեղծվեցին Հելուանի և հոկտեմբերի 6-ի մուհաֆազները։ 2009 թվականին ստեղծվեց Լուքսոր մուհաֆազը։

Մուհաֆազները բաժանվում են վարչական կենտրոնների կամ շրջանների (մարքազներ) և քաղաքների։ Մարքազները իրենց հերթին բաժանվում են նահիաների (շրջաններ)։

 

Բնակչությունը  

  • Բնակչության թիվը՝ 80,5 մլն (2010 թ.-ի հուլիս, 16-րդ տեղը աշխարհում)։
  • Տարեկան աճը՝ 2 % (պտղաբերությունը՝ 3 ծնունդ)։
  • Կյանքի միջին տևողությունը՝69,8 տարի տղամարդիկ, 75,1 կանայք։
  • Ազգային կազմը՝ արաբներ՝ 98 %, նաև՝ նուբիացիներ, բեջա, բերբերներ և այլք։
  • Կրոնական կազմը՝ մահմեդականներ (հիմնականում սուննիներ)՝ 90 %, քրիստոնյաներ՝ ղպտիներ՝ 9 %, այլ քրիստոնյաներ՝ 1 %
  • Գրագիտությունը՝83 % տղամարդիկ, 59 % կանայք (2005 թ. գնահատականներով)։
  • Քաղաքային բնակչությունը՝43 % (2008 թ.)։

Եգիպտոսը Մերձավոր Արևելքի ամենաշատ բնակեցված երկիրն է, և բնկաչությամբ երկրորդ երկիրը Աֆրիկայում. բնակաչությունը կազմում է 80,5 միլլիոն մարդ՝ 2010 թվականի տվյալներով։ Բնակչությունը արագ աճել է 1970 – 2010 թվականներին՝ պայմանավորված բժշկության նվաճումների և գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման՝ այսպես կոչված Կանաչ հեղափոխության հետ։ Նապոլեոնի արշավանքի ժամանակ Եգիպտոսի բնակչությունը ընդամենը 3 միլլիոն էր։ 1939 թվականին Եգիպտոսի բնակչությունը կազմում էր 16,5 միլլիոն մարդ։ Բնակչությունը հիմանանում կենտրոնացած է Նեղոսի երկայնքով և դելտայում (մասնավորապես՝ Կահիրեում և Ալեքսանդրիայում), ինչպես նաև Սուեզի ջրանցքի մոտակայքում։ Բնակչության մոտ 90 % դավանում է իսլամ, մնացածները՝ քրիստոնեություն, մասնավորապես՝ Ղպտի ուղղափառ եկեղեցի։ Բացի կրոնական պատկանելությունից եգիպտացիները բաժանվում են նաև խոշոր քաղաքային կենտրոններում ապրողների և ֆելլահների՝ գյուղական տեղանքում ապրող ֆերմերների։

 

Մշակույթը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն արաբական կինոարտադրության և ժամանակակից արաբական երաժշտության կենտրոն է։

 

Եգիպտագիտություն

 Եգիպտոսը այն վայրերից է, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների մոտ։ Գոյություն ունի գիտություն, որը զբաղվում է Հին Եգիպտոսի մշակույթի, լեզվի և գիտության ուսումնասիրությամբ՝ եգիպտագիտությունը։ Եգիպտագիտության հիմնադրումը համարվում է Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնի կողմից 1822 թվականի սեպտեմբերի 14-ի հրապարակումը՝ «Նամակ պ-ն Դասյեին», որտեղ նա ճիշտ և հստակ ներկայացնում է հին եգիպտական հիերոգլիֆային գիր համակարգը։ Դրա մասին զեկուցում Շամպոլյոնը կատարեց 1822 թվականի սեպտեմբերի 22-ին Փարիզի Գրերի ակադեմիայում։

 

Կրոն

Մզկիթ (Ասուան, Եգիպտոս)

Բնակչության հիմանական մասը խոսում է արաբերենով և դավանում է սուննի իսլամ, կան նաև ղպտի քրիստոնյաներ

Քրիստոնեությունը Եգիպտոսում ծագել է Ալեքսանդրիայում, և այնտեղից տարածվել ողջ երկրում

 

Տուրիզմ

Կառնակի տաճարը, Լուքսոր

Տուրիզմը Եգիպտոսի եկամտի հիմնական աղբյուրներից է։ Պետությունը աջակցում է այս ոլորտի զարգացմանը։ Կառուցվում և նորացվում են ծովափնյա հանգստի գոտիները՝ Շարմ-էշ Շեյխ, Հուրգադա և այլ քաղաքներում։

Եգիպտոսում գտնվում են տարբեր ժամանակաշրջանների և քաղաքակրթությունների հուշարձաններ՝ հին եգիպտական, քրիստոնեական (ղպտիական), միջնադարյան արաբական։ Առավել այցելվող տեսարժան վայրերն են՝

  • Հին եգիպտական դամբարանադաշտեր (Գիզայի և այլ բուրգեր, Արքաների և Թագուհիների հովիտները Լուքսորում, ազնվականների դամբարաններ)։
  • Փարավոնների տաճարներ, հիմնականում՝ Լուքսորում և Աբու Սիմբելում։
  • Միջնադարյան հուշարձաններ՝ իսլամական և հին Կահիրե։


Այս հոդվածը տարածի'ր սոց. ցանցերում  {Միացի'ր մեզ սոց. ցանցերում}

  { }





. Հրատապ տուրիստական լրահոս
...բոլոր տուրիստական նորությունները

. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
- Կարծում ես Եգիպտոսում հանգստանալը դեռ վտանգավո՞ր է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օրվա նկարը


Օրվա միտքը

Ճանապարհորդությունը զարգացնում է միտքը, եթե իհարկե դուք այն ունեք:
Գիլբերթ Չեսերթոն


Օգտակար
 
 


Որոնում տրանսլիտով
շուտով