04-12-17  | Ոչ թռիչքային եղանակ Մոսկվայում

02-12-17  | «Շերեմետեւո» օդանավակայանում չեղարկել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության 20 չվերթ

23-11-17  | Ամանորին ընդառաջ՝ չվերթների նոր սակագներ

16-11-17  | Երեւանում Իսպանիայի վիզաների կենտրոն է բացվել

11-11-17  | Ոմանք Դանիա կմեկնեն առանց վիզայի վճար կատարելու

06-11-17  | Ռուսաստանում փոխվել են ինքնաթիռով ուղեբեռերի փոխադրման կանոնները

06-11-17  | Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

04-11-17  | Disneyland-ի կրկնօրինակը՝ Վանաձորում

03-11-17  | Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 21%-ով աճել է

03-11-17  | «Զվարթնոց»-ում կամրջակներին փոխարինել են ավտոբուսները

02-11-17  | Երևանում կառուցվել է ամենաերկար զիփլայնը՝ Արաբկիրից Աջափնյակ (լուսանկարներ)

01-11-17  | Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ իրազեկում

Տուրիստական Ազդագիր
Ժամանումներ > Մեկնումներ | Տեսնել բոլոր ժամանումները | Տեսնել բոլոր մեկնումները
Մեկնումներ > Ժամանումներ | Տեսնել բոլոր մեկնումները | Տեսնել բոլոր ժամանումները
3

տարեկան ենք

471

գրանցված օգտատեր

7585

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:


Բոլոր հարցազրույցները
 

20.04.16

Շիրակի մարզում տուրիզմի առաջնահերթությունների և կազմակերպության մասին զրուցեցինք "Շիրակ Տուրի" տուրիստական մենեջեր Լուսինե Փախանյանի հետ

 

Բարև: Այսօր մեր հյուրն է "Շիրակ Տուրի" տուրիզմի մենեջեր Լուսինե Փախանյանը:
Բարև Լուսինե:

Շիրակ Տուր տուրիստական ընկերությունԲարև Կիմա:

Արդյոք Շիրակի մարզն ունի՞ բավարար քանակությամբ տեսարժան վայրեր զբոսաշրջիկներին ներկայանալու համար:
Այո, իհարկե, սակայն ոչ ամբողջովին է բացահայտված, բացի այդ կա տեղեկատվության պակաս: Շիրակ Տուրը որդեգրել է մարդակենտրոն զբոսաշրջության քաղաքականություն, գրավչության գործոն: Մենք ունենք նման նախադեպ: Օրինակ՝ Նունուշ տատը, ով բնակվում է Բարձրաշենում և հետաքրքիր լեգենդներ, հեքիաթներ, պատմություններ գիտի: Լինում են դեպքեր, երբ մարդիկ գալիս են այդ զրույցները լսելու համար: Մարզի գրեթե բոլոր գյուղերում կան տարեցներ, ովքեր չգրված, ոչ հայտնի երգեր ու պարեր գիտեն, որոնք բնորոշ են տարածաշրջանին: Պարտադիր չէ որևէ վայրում հուշարձանի, եկեղեցու կամ ճարտարապետական շինության առկայությունը. զբոսաշրջիկներին կարող է գրավել ինչ-որ կերակրատեսակ, լեգենդ կամ հոգևոր մշակույթի որևէ տարր:

Տուրիզմի ո՞ր տեսակներն են հասանելի Շիրակի մարզում:
Մարզում ամենից տարածված զբոսաշրջության ճյուղը ճանաչողական զբոսաշրջությունն է, սակայն կան նախադրյալներ զարգացնելու համար արկածային զբոսաշրջությունը, էկոզբոսաշրջությունը և այլն: Օրինակ՝ Արփի լիճը կարող է դառնալ էկոզբոսաշրջության հրաշալի վայր. ինչպես գիտենք այն հյուսիսից հարավ չվող թռչունների տարանցիկ վայր է, բացի այդ այն աչքի է ընկնում նաև էնդեմիկ բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ, նաև այնպիսիներով, որոնք գրանցված են Կարմիր գրքում:

Այնուամենայնիվ, տուրիզմը Շիրակի մարզում զարգացած չէ, ինչու՞: Այն զիջում է մյուս մարզերին: Տեղեկատվության պակաս կա՞, թե պատճառն այլ է:
Իմ կարծիքով գլխավոր խնդիրը տեղեկատվության պակասն է: Շիրակը ոչնչով պակաս չէ ՀՀ մյուս մարզերից, սակայն մեծ է տեղեկատվության պակասը: Անգամ մենք ինքներս չգիտենք, թե ինչ ունենք: Երբեմն գնում ենք որևէ գյուղ, բնակիչներին հարցնում ենք այս կամ այն վայրի մասին և հասկանում, որ անգամ իրենք այդ մասին չգիտեին: Նախ պետք է մենք տեղեկացված լինենք, ինքներս ճանաչենք ու գնահատենք այն, ինչ ունենք, հետո միայն նույնը առաջարկենք արտասահմանցի զբոսաշրջիկին:

Ո՞ր շուկաների համար եք աշխատում, տեղի՞, թե արտասահմանյան:
Մեր տուրիստական կազմակերպությունը զբաղված է հիմնականում ներգնա և ներքին տուրիզմով: Բնականաբար ավելի մեծ է արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը: Սա մեծապես կախված է տուրի տեսակից: Մենք ունենք օրինակ՝ Թատրոն տուր, Ֆիլմ տուր, Երաժշտական տուրեր, որոնք բնականաբար ավելի հետաքրքիր կլինեն տեղի հայ զբոսաշրջիկներին, գուցե նաև հարևան երկրներից ժամանողներին:
Ֆիլմ տուրի ընթացքում էքսկուրսիա է կատարվում այն վայրերով, որտեղ նկարահանվել են հայկական տարբեր ֆիլմեր, ինչպես օրինակ՝ «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի», և, բնականաբար, այս ֆիլմերը հետաքրքիր են հայ հասարակությանը: Երկրի, մարզի, գյուղի մշակույթը, պատմությունը ներկայացնող տուրերն էլ ավելի հետաքրքիր կարող են լինել արտասահմանից ժամանած զբոսաշրջիկների համար:

Կազմակերպու՞մ եք տուրեր Շիրակի մարզից դուրս:
Տուրեր կազմակերպում ենք Հայաստանի ամբողջ տարածքում: Ամեն ինչ կախված է զբոսաշրջիկների նախասիրություններից և ցանկություններից:

Համագործակցու՞մ եք երևանյան տուրընկերությունների հետ:
Բնականաբար համագործակցում ենք:

Ի՞նչ առավելություն ունեն Հայաստանի տարբեր քաղաքների տուրընկերությունները մայրաքաղաքի ընկերությունների նկատմամբ:
Պարզապես մարզի ներսում գործող կազմակերպությունները ամեն օր նորովի են ճանաչում ու բացահայտում սեփական շրջակայքը և գուցե ինչ-որ չափով ավելի են տեղեկացված մյուսների համեմատ:

Տուրերի կատալոգի անունից ընկերությանը մաղթում եմ նոր հորիզոնների գրավում, իսկ Ձեզ` մասնագիտական աճ:
Շատ շնորհակալություն:

 

Հարցազրույցը վարեց` Կիմ Ա. Դավթյան


Բոլոր հարցազրույցները
 



Այս հոդվածը տարածի'ր սոց. ցանցերում  {Միացի'ր մեզ սոց. ցանցերում}

  { }





. Հրատապ տուրիստական լրահոս
...բոլոր տուրիստական նորությունները

. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
- Կարծում ես Եգիպտոսում հանգստանալը դեռ վտանգավո՞ր է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օրվա նկարը


Օրվա միտքը

Ճանապարհորդությունը զարգացնում է միտքը, եթե իհարկե դուք այն ունեք:
Գիլբերթ Չեսերթոն


Օգտակար
 
 


Որոնում տրանսլիտով
շուտով