04-12-17  | Ոչ թռիչքային եղանակ Մոսկվայում

02-12-17  | «Շերեմետեւո» օդանավակայանում չեղարկել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության 20 չվերթ

23-11-17  | Ամանորին ընդառաջ՝ չվերթների նոր սակագներ

16-11-17  | Երեւանում Իսպանիայի վիզաների կենտրոն է բացվել

11-11-17  | Ոմանք Դանիա կմեկնեն առանց վիզայի վճար կատարելու

06-11-17  | Ռուսաստանում փոխվել են ինքնաթիռով ուղեբեռերի փոխադրման կանոնները

06-11-17  | Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

04-11-17  | Disneyland-ի կրկնօրինակը՝ Վանաձորում

03-11-17  | Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 21%-ով աճել է

03-11-17  | «Զվարթնոց»-ում կամրջակներին փոխարինել են ավտոբուսները

02-11-17  | Երևանում կառուցվել է ամենաերկար զիփլայնը՝ Արաբկիրից Աջափնյակ (լուսանկարներ)

01-11-17  | Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ իրազեկում

Տուրիստական Ազդագիր
Ժամանումներ > Մեկնումներ | Տեսնել բոլոր ժամանումները | Տեսնել բոլոր մեկնումները
Մեկնումներ > Ժամանումներ | Տեսնել բոլոր մեկնումները | Տեսնել բոլոր ժամանումները
3

տարեկան ենք

481

գրանցված օգտատեր

7590

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:


Բոլոր հարցազրույցները


24.04.16

Մայիսի 21-ին Արմավիրի մարզի ՄՈՒՍԱ ԼԵՌ բնակավայրում անցկացվելու է «Ուդուլի» տոլմայի 6-րդ ավանդական փառատոնը: Այս թեմայի շուրջ այսօր զրուցում ենք Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ:


Ուդուլի տոլմայի 6-րդ ավանդական փառատոնըՊարոն Մամուլյան, ո՞րն է այս փառատոնի անցկացման գլխավոր նպատակը:
Փառատոնը հետապնդում է երեք նպատակ: Առաջին նպատակը մեր երկրում զբոսաշրջիկների համար տոնառատ միջավայր ստեղծելն է: Երկրորդ նպատակը քարոզչական բնույթ է կրում. շատ երկրներ տոլման ներկայացնում են որպես իրենց ազգային ուտեստ: Փառատոնի շրջանակներում մենք ցույց ենք տալիս տոլմայի ծագման իրական հիմքերը: Երրորդ նպատակը տոլմայի նոր տարատեսակների ստեղծումն ու հների վերականգնումն է:

Ովքե՞ր են հրավիրվում դիտելու և մասնակցելու փառատոնին:
Փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ թե՛ ռեստորաններ, թե՛ անհատ ձեռներեցներ, թե՛ տոլմայի սիրահար մարդիկ: Մենք ընդունում ենք հայտեր, համաձայն որի բոլոր ցանկացողները կարող են ներկայանալ իրենց տաղավարներով:
Մասնակցում են Հայաստանի առաջատար ռեստորանները, ինչպես նաև անհատներ Երևանից և մարզերից, որոնցից յուրաքանչյուրը տեղում պատրաստում է ավանդական տոլմայի իր տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով:

Տոլմայի համտեսումը ուղեկցվելու՞ է հայկական ավանդական կենացներով:
Փառատոնը, տոլմայի համտեսումից բացի, ունենալու է նաև գեղարվեստական մաս: Այն ուղեկցվելու է երգ ու պարով, ինչու ոչ, նաև բաժակաճառերով:

Ի՞նչ հարաբերակցությամբ են պատրաստվելու խաղողի և կաղամբի թփով տոլմաները:
Ոչ մի սահմանափակում չունենք, սակայն ուշադրություն ենք դարձնում տարբեր տերևներին, քանզի շատ շրջաններում, խաղողից բացի, տոլման այլ տերևներով են պատրաստում:

Երբևէ եղե՞լ են դեպքեր, երբ սեղանի շուրջ մարդկանց լրացուցիչ ակտիվության պատճառով միջամտեն իրավապահները:
Ոչ, ամեն ինչ շատ ուրախ և հարթ է անցել՝ առանց իրավապահների միջամտության:

Նախորդ տարում շնորհված տիտղոսները այս տարի կգտնե՞ն նոր տերերին:
Այս տարի ևս ունենալու ենք 3 անվանակարգ՝ «Լավագույն համ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն ձևավորում»: Ունենալու ենք նաև հատուկ "Գրան պրի" մրցանակ: Փառատոնի ժամանակ տեղադրվելու է հատուկ տաղավար, որտեղ խոհարարներից, արվեստագետներից, սպորտսմեններից, հայտնի մարդկանցից կազմված ժյուրին ընտրելու է լավագույններին:

Ի՞նչ եք կարծում, նմանատիպ փառատոնները կարո՞ղ են նպաստել Հայաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացմանը:
Ոչ թե կարող են նպաստել, այլ արդեն նպաստում են: Այս տարի փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելին է, քան նախորդ տարիներին: Անգամ արտասահմանից հետաքրքրվում են անցկացվելիք փառատոնի մասին:

Բացի տոլմայից էլ ի՞նչ ուտեստներ կառաջարկեիք Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին:
Մշոշ, մախոխ, փլոլ, պոչով ապուր, չամիչով ձվածեղ, քյալա, տոտուկ: Ցանկը բավականին երկար է:

Տարվու՞մ են աշխատանքներ, որ տոլման գրանցվի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության մեջ՝ որպես հայկական ուտեստ:
Մեր կազմակերպությունը շատ բացասական կարծիք ունի ՅՈւՆԵՍԿՕ-ի մասին: Ինչու՞ ենք փորձում հետևել մյուսներին, վերցնել միջազգային ստանդարտներ: Մենք յուրովի ենք մեզանով, ունենք հարուստ մշակույթ և խոհանոց: Մենք չունենք ՅՈւՆԵՍԿՕ-ի և այլ կառույցների գնահատման կարիքը:

Արդեն ավանդական դարձած փառատոնը կշարունակի՞ ամեն տարի ուրախացնել տոլմայասեր հասարակությանը:
Միանշանակ այո՛: Փառատոնը կազմակերպվում է 2011թ.-ից սկսած: Այս տարի անցկացվելու է թվով 6-րդ փառատոնը: Այն կազմակերպվելու է հաջորդ տարիներին ևս:

Կազմակերպո՞ւմ եք նմանատիպ այլ փառատոններ:
Տոլմայի փառատոնից բացի, մեր կազմակերպությունը ամեն տարի կազմակերպում է խոհարարական այլ փառատոներ, ինչպիսիք են Հացը լեռներում, Խորովածի և մի շարք այլ:


Տոլմայի փառատոն 2016
Տոլմայի փառատոն 2016
Տոլմայի փառատոն
Տոլմայի փառատոն

Նկարները` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից


Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 


Այս հոդվածը տարածի'ր սոց. ցանցերում  {Միացի'ր մեզ սոց. ցանցերում}

  { }





. Հրատապ տուրիստական լրահոս
...բոլոր տուրիստական նորությունները

. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
- Կարծում ես Եգիպտոսում հանգստանալը դեռ վտանգավո՞ր է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օրվա նկարը


Օրվա միտքը

Ճանապարհորդությունը զարգացնում է միտքը, եթե իհարկե դուք այն ունեք:
Գիլբերթ Չեսերթոն


Օգտակար
 
 


Որոնում տրանսլիտով
շուտով