10

տարեկան ենք

959

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիստական փաստեր > Այլևայլք



7 անհավանական վայր, որտեղ կարելի է հանդիպել հայերի

     
Երբ դուք զբոսնում եք Սուդանի կամ Հնդկաստանի փողոցներով, հայկական եկեղեցին ամենավերջինն է, ինչ դուք կսպասեք տեսնել: Սակայն կան վայրեր, որտեղ հայերն իսկապես ապրում են:

100lives.com կայքը առանձնացրել է 7 երկրներ, որտեղ հայերի բնակության մասին դուք չէիք էլ կասկածում:

Եթովպիա - Չնայած այն փաստին, որ Հայաստանն ու Եթովպիան գտնվում են իրարից բավական հեռավորության վրա, նրանց այբուբենն իրար նման է: Եթովպիայում հայտնի հայ է Գևորգ Նալբանդյանը, ով գրել է Եթովպիայի ազգային հիմնը:

Հնդկաստան – Հայերին և հնդիկներին միավորում է հին մշակույթը: Հայերը Հնդկաստանում հաստատվել են դեռևս 16-րդ դարում ու ստեղծել բավական ակտիվ համայնք: Կալկաթայում, Մադրասում, Դելիում, Սուրհադում իրենց գործունեությունն են ծավալել Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը և այլք:

Սինգապուր - Հայերը Սինգապուրում կառուցել են առաջին քրիստոնեական եկեղեցին:
Հայազգի Աշխեն Հովակիմյանը ստացել է խոլորձի հիբրիդային տեսակը, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկը:

Վենետիկ - Հայերն այստեղ հիմնել են կաթոլիկ եկեղեցուն պատկանող Մխիթարյան միաբանությունը: 1512թ.-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպագրել է հայատառ առաջին գիրքը՝ Ուրբաթագիրքը:

Ճապոնիա, Սուդան և Մեքսիկա - Այս երկրներում հայերի թիվը շատ փոքր է, սակայն նրանք այդտեղ են և բավական ակտիվ գործունեություն են իրականացնում:
Ճապոնիայում հայտնի է հայ ծագում ունեցող երգչուհին, Սուդանի մայրաքաղաք Խարթումում կա հայկական եկեղեցի, իսկ ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանը՝ Արտուրո Սարուխանը, նույնպես հայ էր, ով դարձավ Twitter-ի առաջին դիվանագետ-օգտատերը:



* Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար