10

տարեկան ենք

1114

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Տուրիստական հումոր > Այլևայլք



Խորհուրդներ զբոսաշրջիկներին տեղի բնակիչներից /ՄԱՍ 1/

     
1. Դանիա
Մի կանգնեք և մի քայլեք մեր հեծանվային ճանապարհներով, այլապես ձեր վրա բարձր կգոռան կամ, հնարավոր է, ձեր վրայով կանցնի բարկացած հեծանվորդը:

2. Ճապոնիա
Թեյավճարներ մի թողեք Ճապոնիայում: Մի արեք դա: Այս կերպ դուք ցույց եք տալիս, որ մատուցողը պրոֆեսիոնալ չէ, քանզի մտածում եք, որ նա ունի հավելյալ գումարի կարիք:

3. ԱՄՆ
Սա երկրի ավանդույթը չէ, սակայն եթե դուք որոշում եք գնալ Ալյասկա, ապա մի քայլեք ծովի ափով, նավահանգստի մոտ: Այդտեղ ատամնավոր ավազներ են, եթե դուք խրվեք, ապա մակընթացության ժամանակ դուք անկասկած կմահանաք:

4. Բելգիա
Ոչ մի դեպքում ոչ մեկին հաճոյախոսություններ մի արեք: Հակառակ դեպքում բելգիացիները մեկ ժամ անդադար ձեզ կբացատրեն, որ իրենք այդպիսին չեն և իրենցից լավերն ավելի շատ են:

5. Նորվեգիա
Ավտոբուսում մի նստեք անծանոթների կողքին, ավելի ճիշտ` մի շփվեք անծանոթների հետ, եթե խիստ անհրաժեշտություն չեք զգում:

6. Ֆրանսիա
Փարիզյան մետրոյում գեթ մեկ բառ ասելը կամ զգացմունքների առկայծումը համարժեք է փարիզյան անթափանցելի կերպարի վայրկյանապես կործանմանը:

7. Իռլանդիա
Մարդիկ պարզապես պատերազմում են միմյանց հետ, որպեսզի լինեն միակը, ով կվճարի մատուցվելիք խմիչքի ողջ գումարը: Նրանք կհորդորեն պահել ձեր դրամապանակը: Սակայն դուք էլ չպետք է լսեք նրանց և մինչև վերջ շարունակեք պնդել:

8. Իտալիա
Մի կորցրեք ձեր անդորրագրերը: Եթե դուք գնեք կեղծված ապրանք և անդորրագիր չվերցնեք, ապա դժվար կլինի ապացուցել, որ ձեզ իսկապես խաբել են:

9. Ուելս
Մեզ հետ անգլիացիների նման մի վարվեք: Երբեք: Երբեք:

10. Ամերիկա
Երբ դուք լինեք Ամերիկայում, չփորձեք դիպչել օտար երեխաների:
Մի օր ընկերներիս հետ արգենտինական առևտրի կենտրոնում փորձեցինք գուրգուրել փոքրիկ երեխաների, ինչի հետևանքով քիչ էր մնում ձերբակալվեինք:

11. Մեքսիկա
Երբեք Մեքսիկայում մի պարեք փոքրիկ բադերի պարը:
Միայն 3600 դոլար արժողությամբ կոստյում հագած տղամարդը չի պարի փոքրիկ բադերի պարը:

12. Ավստրալիա
Ավստրալիայում դուք կարող եք անել այն ամենը, ինչ կուզեք:

13. Մեծ Բրիտանիա
Հանուն ամեն ինչի մի խախտեք հերթը Մեծ Բրիտանիայում, այլապես դուք կբախվեք հերթի մեջ գտնվող բոլոր մարդկանց հետ: 



*Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար