10

տարեկան ենք

930

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Տուրիստական հումոր > Այլևայլք



Զբոսաշրջիկների ամենաանիմաստ և զվարճալի բողոքները

     
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկների ամենաանմիտ բողոքները:




  1. Լողափում  ավազը չափազանց շատ էր:

  2. Մենք գնել էին ջրաշխարհի տոմս, սակայն ոչ ոք չզգուշացրեց, որ պետք է սրբիչ և լողազգեստ վերցնենք:

  3. Ոչ ոք չտեղեկացրեց, որ ծովում ձկներ կան: Նրանք վախեցրեցին երեխաներին:

  4. Նկարի ավազը չէր համապատասխանում իրականի հետ: Իրականում այն սպիտակ էր, այլ ոչ դեղին:

  5. Ծովափին պետք է արգելվի կիսամերկ լինելը: Իմ արձակուրդը ձախողվեց, քանզի ամուսինս նայում էր այլ կանանց:

  6. Մենք գնեցինք Ray-Ban ակնոցներ փողոցում 5 եվրոյով, սակայն այն կեղծ էր:

  7. Ես համեմատեցի մեր մեկսենյականոց համարը մեր ընկերոջ երեքսենյականոցի հետ, և մեր համարը շատ ավելի փոքր էր:

  8. Ես և իմ նշանածը պատվիրել էինք երկու մահճակալ ունեցող սենյակ, իսկ մեզ տվեցին մեկ մեծ մահճակալ: Այդ պատճառով ես այժմ հղի եմ:

  9. Վարագույրի երանգը չէր համընկնում ծածկոցի գույնի հետ:

  10. Ծովային կրուիզի ժամանակ տուրիստը բողոքել է, որ իր սենյակից ծովը չի երևում. միայն ավտոմեքենաներ են: Պարզվել է, որ նավը դեռևս ափին էր:

  11.  Ես խնդրեցի մենեջերին մեկ սենյականոց համար, քանզի իմ ընկերուհին ամբողջ օրը լողափին էր լինելու, գիշերը մենք քնում ենք մեկ մահճակալի վրա, իսկ ռեստորանում կարող էինք հերթով սնվել: Նա ինձ մերժեց: Ես չեմ հասկանում, ձեզ միայն հարո՞ւստ հաճախորդներ են անհրաժեշտ:

  12. Մենք պատվիրեցինք ծովային էքսկուրսիա՝ շնաձուկ որսալու նպատակով: Մենք ջրի մեջ մնացինք 4 ժամ, սակայն շնաձուկ չբռնեցինք: Խնդրում եմ վերադարձնել գումարը:

  13. Կանանց չէին ասել, թե ինչքան գումար է անհրաժեշտ վերցնել: Սակայն նրանց տանում էին տարբեր խանութներ: Արդյունքում վերջին օրերին նրանք նույնիսկ երեխաներին կերակրելու գումար չունեին:

  14. Ես մեկնել էի Եգիպտոս լողանալու, սակայն ջրում շատ արաբներ կային, ովքեր ինձ էին նայում, և ես չկարողացա լողալ:

  15. Հյուրանոցի համարում ծաղկավոր սպիտակեղեն էր, իսկ ես ծաղիկներից ալերգիա ունեմ:

  16. Սիդնեյի փողոցներում մենք ոչ մի անգամ կենգուրու չտեսանք, մենք շատ հիասթափված ենք:

  17. Հնդկաստանում բոլոր սնունդների մեջ դարչին կար, իսկ ես դարչին չեմ սիրում:

  18. Իսպանիայում շատ էին իսպանացիները:

  19. Մեզ չէին տեղեկացրել, որ  այդ երկրում  ևս մոծակները կծում են:

  20. Ինչպես կարող է պատահել, որ իմ մեկնումը Սիդնեյից նույն ժամին է Վանկուվեր ժամանելու հետ:

  21. Կարո՞ղ եմ ես Ուկրաինայից գնացքով հասնել Մեքսիկա:


                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար