10

տարեկան ենք

958

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Խորհուրդներ > Օգտակար > Այլևայլք



Ինչպես ընտրել ճանապարհորդական ուսապարկ

     
Ճանապարհորդական ուսապարկին է վերաբերվում հետևյալ կարգախոսը. իմ ամեն ինչը կրում եմ ինձ հետ: Այդ իսկ պատճառով արշավի գնալիս շատ կարևոր է ընտրել այնպիսի ուսապարկ, որը ձեզ կուղեկցի ամբողջ ճանապարհին:

Փորձառու արշավորդները խորհուրդ են տալիս վերցնել այնպիսի ուսապարկ, որի մեջ ամեն ինչ տեղավորվում է: Ավելի լավ է ուսապարկը կիսով չափ դատարկ լինի, քան ուսապարկի մեջ ինչ-որ բան չտեղավորվի:

Ուսապարկի նորմալ չափը համարվում է 50 լիտր տարողունակությունը: Կարևոր է նաև ուսապարկի երկարությունը: Եթե դուք ցածրահասակ եք, ապա վերցրեք ավելի փոքր ուսապարկեր:

Ուսապարկը պետք է հեշտությամբ ամրացվի, այն պետք է ունենա կրծքավանդակային գոտի: Գոտիները պետք է ունենան կարգավորիչներ, որոնք հնարավորություն կտան ընտրել ձեզ անհրաժեշտ երկարությունը: Ուսապարկի կապիչները պետք է լինեն հարմարավետ՝ էքստրեմալ իրավիճակներում այն արագ հանելու համար:
Հատկապես կարևոր է ուսապարկի այն հատվածը, որը կցվում է ձեր մեջքին:

Ուսապարկը պետք է ունենա օդափոխության հնարավորություն: Նմանատիպ հնարավորություն ունեն ցանցե կտորները: Օդափոխության դեպքում ձեր մեջքը չի քրտնի:

Ուսապարկը պետք է ունենա նվազագույնը երկու արտաքին գրպաններ: Այնտեղ կարող եք տեղադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Հիշեք. որքան շատ են գրպաններն, այնքան լավն է ուսապարկը:

Եթե ձեզ հուզում է ուսապարկի արտաքին տեսքը, ապա գիտեցեք, որ ինչքան էլ գեղեցիկ լինի, առաջին հերթին կաևոր է հարմարավետությունը:
Ուսապարկ արտադրող հայտնի ընկերությունները արտադրում են վառ գույների ուսապարկեր:

Ուսապարկ արտադրող հայտնի ընկերություններ են. Deuter, Eastpak, Gregory, Macpac, Osprey, JanSport և այլն:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար