10

տարեկան ենք

950

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք



Թույլատրվու՞մ է արդյոք թռիչք հղիության ընթացքում

     
Շատ հաճախ կանանց մոտ հարց է առաջանում. իսկ կարելի՞ է թռչել հղիության ընթացքում: Պատասխանն ակնհայտ է՝ թռիչքները չեն արգելվում:
Սակայն ավիաընկերությունները հղի կանանց ներկայացնում են պահանջների մի շարք:

Պահանջներից մեկն այն է, որ 32-36 շաբաթական հղի կանանց արգելվում է ինքնաթիռ բարձրանալ: Որոշ ավիաընկերություններ արգելում են թռչել, եթե կինը սպասում է մեկից ավելի փոքրիկների:

Եթե կինը հղիության սկզբնական շրջանում ցանկանում է ճանապարհորդել, ապա պետք է ներկայացնի բժշկական տեղեկանք կամ բժիշկի գրավոր թույլտվություն:

Ստորև ներկայացնում ենք որոշ ավիաընկերությունների պահանջները հղի կանանց.































Ավիաընկերության անվանումը



Պահանջները



Delta Airlines, United Airlines, Alitalia, Swissair, Air France, Lufthansa



36 շաբաթից հետո պահանջվում է տեղեկանք



British Airways, British European, Air New Zealand



Մինչև 36 շաբաթը պահանջվում է բժշկական տեղեկանք, որից հետո բացառապես արգելվում է



Northwest Airlaines, KLM



36 շաբաթից հետո արգելվում է 



Air New Zealand



Բազմապտուղ հղիներին արգելվում է թռիչքը



Virgin



34 շաբաթից հտո թույլատրվում է միայն բժիշկի ուղեկցության դեպքում



Iberia



Պահանջներ չկան




Եթե հղի կինը վերջիվերջո որոշում է թռչել, ապա պետք է ստանա բժշկական խորհրդատվություն:


Հղի կանանց խորհուրդ է տրվում հետևել ներքոհիշյալ խորհուրդներին.

1.Առաջին գործոնը, որ պետք է հիշել, այն է, որ թռիչքի ժամանակ մարդու օրգանիզմը շատ արագորեն ջրազրկվում է: Թռիչքի ժամանակ խորհուրդ է տրվում հեղուկ շատ օգտագործել:

2. Երկար թռիչքի դեպքում ոտքերի ուռելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում քայլել ինքնաթիռի սրահով:

3. Հագուստը պետք է լինի շատ հարմարավետ:

4. Կոշիկը ևս պետք է լինի հարմարավետ և ցանկալի է լինի ոչ բարձրակրունկ:

5. Ամրագոտին խուրհուրդ է տրվում ամրացնել փորի վերևում

6. Խորհուրդ է տրվում թեքել աթոռի թիկունքը մեջքը չցավեցնելու համար

Թռիչքի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում օգնության կգան ուղեկցորդուհիները: Նրանք գիտեն հղիների հետ վարվելու կանոնները և նույնիսկ կարող են ծննդաբերություն ընդունել:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար