10

տարեկան ենք

1116

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիստական փաստեր > Այլևայլք



Բանտ Սանտա-Կլաուսի համար. որ երկրներում է ամանորյա տոնակատարությունը նշելը հանցանք

     
Տարեցտարի ավելանում է այն երկրների ցանկը, որտեղ սուրբծննդյան և ամանորյա տոնակատարությունները արգելված են կամ բացարձակ խորհուրդ չեն տրվում:

Բրունեյում, Սոմալիում և Տաջիկստանում տոնական եղևնիները պաշտոնապես արգելվում են:

Բրունեյում տանը կամ բակում եղևնու վրա շղթա կախելու պատճառով այս տարվանից սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում կամ 20.000 դոլարի տուգանք: Նույն իրավիճակն է, երբ ինչ-որ մեկը որոշում է զբոսնել փողոցում Սանտա Կլաուսի հագուստով: Դա այն դեպքում, երբ սուլթանությունում բնակվում են մեծ քանակությամբ քրիստոնյաներ:
Նույնիսկ հյուրանոցներում, որտեղ հանգստանում են արտասահմանյան զբոսաշրջիկները, արգելվում է ուրախացնել հյուրերին հարազատ ծառի պայծառ ձևավորմամբ:
Առայժմ պարզ չէ, արգելվու՞մ է սուլթանությունում տոնել Ամանորը և Սուրբ Ծնունդը ընտանիքում՝ ամուր իջեցված վարագույրների հետևում: Եթե դա այդպես է, ապա սուլթան Հասսանալ Բոլկիահը որոշել է հետևել սաուդյան արքայական ընտանիքի օրինակին, ովքեր կատեգորիկ արգելում են տոնել «այլմոլորակային տոներ»:
Այնտեղ ոստիկանությունը, նման հանցագործությունները կանխելու նպատակով, կարող է ստուգումներ անցկացնել կասկածելի տներում: Մինչդեռ հարևան արաբական միապետություններում, ինչպիսիք են Բահրեյնը և ԱՄԷ-ն, տոների հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանում:

Եթե ցանկանում եք Ամանորը դիմավորել Սոմալիում, ապա դա արեք փակ դռների հետևում, այսինքն` ձեր տանը: Այնտեղ ազգային անվտանգության և ոստիկանության կողմից արգելվում է տոնել սուրբծննդյան տոները հասարակական վայրերում:
Մոգադիշոյում դա պաշտոնապես բացատրում են, որպես տարածքում մահմեդական ծայրահեղականների հրահրում, ովքեր այստեղ մեծ թիվ են կազմում:

Զարմանալի է, որ նման քաղաքականություն է վարում նաև Տաջիկստանը: Ոչ մի Ձմեռ պապ, եղևնի և շնորհավորական բացիկներ: Տաջիկներն ունեն իրենց սեփական ամանորը՝ Նավրուզ, դա էլ պետք է տոնել:

Հատկանշական է, որ հարևան Իրանում, որտեղից եկել է Նավրուզի ավանդույթը, Սուրբ Ծնունդի արգելք գոյություն չունի: Բնականաբար տոնում են տեղի քրիստոնյաները: Սակայն նրանք դա չեն թաքցնում: Այդ օրերին Թեհրանի քրիստոնեական փողոցներում տիրում է եղևնիների ճյուղերի և շղթաների առատություն:

Դուշանբեում, որտեղ բոլոր բնակիչները, այդ թվում քրիստոնյա և մահմեդական, խորհրդային տարիներին սովոր էին այս տոներին, այժմ բացարձակապես չեն տոնում:

Սակայն օրենքները խախտվում են ամենուր: Ամերիկյան Տեխաս նահանգում Berryhill Baja Grill ռեստորանների ցանցը ցուցադրաբար հրաժարվել է հետևել կրոնական հանդուրժողականության քաղաքականությանը: Հաճախորդները պետք է պատրաստ լինեն, որ ռեստորան մտնելիս նրանց շնորհավորելու են: Եթե ինչ-որ մեկին դա դուր չի գա, ապա նա կարող է լքել հաստատությունը:

Զարմացնում են նաև եվրոպական աշխարհամասում: Մադրիդում տեղի իշխանությունները որոշել են պայքարել գենդերային անհավասարության դեմ և սուրբծննդյան երթի երեք իմաստուններից մեկի դերը տվել են կնոջ: Այնպես որ, հունվարի 5-ին իսպանական մայրաքաղաքի փողոցներում երկու թագավոր-աճպարարների կողքին կլինի մեկ թագուհի:

Արդեն անհասկանալի է, թե ինչն է ավելի արտասովոր՝ կատեգորիկ արգելքները, թե նման ժողովրդավարությունը:
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար