10

տարեկան ենք

930

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Ավիատոմսեր > Օգտակար > Այլևայլք



Էժան ավիատոմսեր բյուջետային ավիաընկերություններից

     
Բյուջետային ավիաընկերությունը համեմատաբար նոր հասկացություն է: Մնացյալ ավիափոխադրողներից բյուջետայինները տարբերվում են նրանով, որ առաջարկում են ավիափոխադրումների շուկայում ամենամատչելի ավիատոմսերը: Եթե ձեզ անհրաժեշտ է արագորեն հասնել նպատակակետին ոչ մեծ գումարով, ապա ձեզ կօգնեն լոուքոսթերները:


Ինչպես գնել տոմս 20 դոլարով և որտեղ է խաբեությունը: Ինչու են լոուքոսթերները առաջարկում էժան ավիատոմսեր:

Շատ ուղևորներ վախենում են թռչել ավիաընկերությունների հետ, որոնք առաջարկում են չափազանց էժան ավիատոմսեր: Նրանց թվում է, որ եթե տոմսի համար ցածր գումար են պահանջում, ապա սպասարկումը լինելու է վատը, կամ ավիաընկերությունը օգտագործում է հին ինքնաթիռներ կամ էլ խնայում է վերանորոգման հարցերում, այսինքն սրանցով թռչելն անապահով է: Իրականում էժանը չի նշանակում վատորակ:

Այո, բնականաբար ձեզ ժամանակակից ինքնաթիռ չեն առաջարկի, սակայն նման ավիաընկերությունների շարժակազմը որակյալ է: Վերանորոգումը տեղի է ունենում ըստ պահանջի: Դրա հարցում բոլորը աչալուրջ են:

Բյուջետային ավիաընկերությունները խնայում են այլ հարցերում: Առաջին հերթին տոմսի գինը նվազում է ճաշի հաշվին: Ինքնաթիռի սրահում ձեզ չեն կերակրի: Գնի մեջ են մտնում միայն ըմպելիքները, իսկ ճաշ պատվիրել կարելի է լրացուցիչ գումարի դիմաց:

Բացի դրանից, եթե ուղևորը ունի ուղեբեռ, ապա դրա համար պետք է վճարի: Բյուջետային ավիաընկերություններում անվճար քաշ հասկացությունը գոյություն չունի: Վճարել պետք է ողջ ուղեբեռի համար:

Գրեթե ողջ սպասարկումը, որը տրամադրվում է ինքնաթիռի սրահում կամ օդանավակայանում, լոուքոսթերն առաջարկում է հավելյալ գումարի դիմաց: Բայց դա արժե, եթե դուք հիշում եք ավիատոմսերի գները:


Ինչպես գնել նման ավիատոմսեր

Բյուջետային ավիաընկերությունների տոմսեր գնելիս գործում է մեկ օրենք՝ որքան շուտ, այնքան լավ: Լոուքոսթերները խրախուսում են տոմսերի նախապես ձեռքբերումը, այդ պատճառով, եթե դուք կցանկանաք գնել տոմս թռիչքից անմիջապես առաջ, ապա ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Կամ տոմսերն արդեն սպառված կլինեն կամ դրանց գները կհասնեն սովորական տոմսերին: Բացի դրանից ոչ բոլոր լոուքոսթերներն են հնարավորություն տալիս ամրագրել ավիատոմսը:
Պլանավորեք ճանապարհորդությունը նախապես, փնտրեք տոմս և միանգամից գնեք այն:

Եթե դուք ցանկանում եք վերադարձնել տոմսը ինչ-որ պատճառով, ապա դա այնքան էլ հեշտ գործ չի լինի: Սովորաբար լոուքոսթերները դժվարացնում են վերադարձի պայմանները, որպեսզի նվազեցնեն իրենց ծախսերը: Ուշադիր ծանոթացեք այս կանոններին, հատկապես տուգանքների չափերի հետ:

Բավականին հաճախ բյուջետային ավիաընկերությունները թռիչքները դնում են անհարմար ժամերի: Մի զարմացեք, եթե դուք ստիպված լինեք թռչել ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար