10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Ավիատոմսեր > Օգտակար > Այլևայլք



Ինչպես ընտրել լավագույն նստարանը ինքնաթիռում

          
Որոշ մարդիկ կարծում են, որ միանգամից կարելի է արմագրել ինքնաթիռի լավագույն աթոռները: Դա ոչ միշտ է այդպես, շատ դեպքերում պետք է սկզբում գնել ավիատոմսը, ապա նոր որոշել տեղը: Դա կարող է իրականություն լինել, եթե դուք ավիատոմսը ձեռք բերեք թռիչքից առաջ: Եթե դուք արդեն գնել եք տոմսը և պատրաստվում եք ընտրել ձեր նստելատեղը, ապա այս հոդվածից բացի ձեզ կօգնի ճիշտ որոշում կայացնել ինքնաթիռի սխեման, որը տեղադրված է ավիաընկերության կայքում:


Ինչպես զբաղեցնել լավագույն տեղերն ինքնաթիռում

Թռիչքից առաջ գրանցվելիս ձեզ կարող են հարցնել, թե որտեղ եք ցանկանում նստել: Եթե ձեզ այդ մասին չեն հարցրել, ապա հարցրեք ինքներդ: Տեղերի առկայության պարագայում ձեզ չեն մերժի: Հնարավորությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր օդանավակայան են ժամանում ավելի վաղ` գրանցման հենց սկզբից: Բացի դրանից, վերջին ժամանակներում շատ ավիաընկերություններ առաջարկում են check-in օնլայն ծառայությունը, այսինքն ավիաընկերության կայքում նախնական գրանցում: Սովորաբար նման հնարավորություն ընձեռնվում է թռիչքից մեկ օր առաջ, մինչդեռ որոշ ավիափոխադրողներ թույլատրում են դա անել ավեի վաղ, ավիատոմսը գնելուց անմիջապես հետո:

Կարևոր է իմանալ այս կամ այն նստելատեղի առավելությունները և թերությունները:

Տեղի ընտրությունը կախված է ձեր տոմսի կարգից: Ընտրությունը պետք է կատարել միայն ձեր կարգի նստելատեղերի սահմաններում: Առաջին և բիզնես կարգերը միշտ գտնվում են սրահի սկզբում: Ահա և դուք կմտածեք, որ պետք է ընտրել տեղեր առջևում, բիզնես կարգին ավելի մոտ մասերում: Համաձայն վիճակագրությանը` մարդկանց գրեթե կեսը նախընտրում է նստել ինքնաթիռի քթի հատվածում, մնացածը մեջտեղում կամ վերջում: Ուղևորների ¼-ը նախընտրում են նստել միջանցքի մոտ, մնացածը գերադասում են պատուհանը: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Պատուհան, թե միջանցք

Այստեղ ամեն ինչ շատ հեշտ է: Եթե դուք թռչում եք առաջին անգամ կամ սիրում եք գեղեցիկ տեսարաններ, ապա պատուհանի մոտ նստելը ձեզ համար իդեալական կթվա: Օրվա լուսավոր կեսին պատուհանից կարելի է դիտել շքեղ բնապատկերներ ամպերի միջից: Տեղանքից կախված` գեղեցիկ կարող են երևալ լեռները, լճերը, գետերը և ծովերը: Թռիչքի ժամանակ Երկրագնդի օբյեկտները դժվար են տարբերվում, սակայն լեռնագագաթները ամպերի հետ մեկտեղ նկարում են գեղեցիկ նկարներ: Գիշերային ժամերին տպավորիչ են մեծ քաղաքները հազարավոր կրակներով և լույսերով: Պատուհանի մոտ նստելը կգրավի նաև ընթերցողներին, քանզի այն ապահովում է հավելյալ լուսավորություն: Եթե դուք ցանկանում եք մի լավ քնել թռիչքի ընթացքում, ապա այստեղ ձեզ ոչ ոք չի խանգարի:

Միջանցքի մոտ նստելը կգրավի անհանգիստ ուղևորներին: Յուրաքանչյուր պահի կարելի է ոտքի կանգնել և քայլել: Բացի դրանից, եթե այս կամ այն հանգամանքից դրդված դուք պետք է հաճախ օգտվեք սանհանգույցից, ապա ավելի լավ է դա անել առանց հարևանին անհանգստացնելու: Հաճախ միջանցքի մոտ նստում են այն մարդիկ, ովքեր շտապում են և ցանկանում են վայրէջքից հետո առաջինը դուրս գալ ինքնաթիռից: Եթե դուք բարձրահասակ եք, ապա հենց այստեղ կարող եք ազատ երկարացնել ձեր ոտքերը:
Երկար ոտքեր ունեցողներին հարմարավետ կլինեն նաև վթարային ելքերի մոտ գտնվող աթոռները: Նման տեղերի դիմաց բացակայում են այլ աթոռները: Սակայն նման տեղերը հասանելի չեն մեծահասակների կամ երեխաների հետ ուղևորների համար: Ավիաընկերությունները ձգտում են այստեղ նստեցնել երիտասարդ և ակտիվ մարդկանց, ովքեր կկարողանան ճիշտ գործել էքստրեմալ իրավիճակներում:

Ամենից քիչ պահանջված են մեջտեղի աթոռները: Այստեղ առկա է երկու կողմից անդադար զրուցող ուղևորների առկայության հավանականություն:
Այս աթոռները նպաստավոր են այն մարդկանց համար, ովքեր վախենում են թռչել: Այլ մարդկանց միջև նստելը կարող է հանգստացնել: Բացի դրանից, կարելի է պատկերացնել զվարճանքի այգում որևէ ատրակցիոն:

Ինքնաթիռի քթային հատվածը

Ինքնաթիռի սրահի առաջնամասում հարմարավետությունը որոշվում է երկու գործոնով: Ինքնաթիռի կառուցվածքից ելնելով, նրա առաջնամասն ավելի լայն է, իսկ դա նշանակում է, որ աթոռների հեռավորությունն ավելի մեծ է: Բացի դրանից, քթային հատվածում ավելի քիչ է լսվում շարժիչի ձայնը:
Առավելություններին կարելի է ավելացնել, որ նախաճաշի, ճաշի, ընթրիքի ժամանակ առաջինը սպասարկվում են նրանք, ովքեր նստած են առաջնամասում, իսկ հետնամասում նստածները պետք է երկար սպասեն:
Առջևի աթոռները նաև հնարավորություն են տալիս դուրս գալ ինքնաթիռից վայրէջքից անմիջապես հետո:

Սակայն նստատեղերի հեռավորությունը հանգեցնում է փոքրիկ երեխաների օրորոցների առկայությանը: Եթե դուք այստեղ նստեք, ապա ձեր ամբողջ թռիչքը կարող է ուղեկցվել երեխաների լացի ձայնով:

Ինքնաթիռի թևերի հատվածը

Ամենից առաջ հարկ է նշել այս վայրի հիմնական առավելությունը՝ տուրբուլենտության ժամանակ նվազագույն ցնցում: Թևերի պրոեկցիան ինքնաթիռի ամենակայուն հատվածն է:
Այս մասի տեղերը ամենից շատ համապատասխան են չափազանց զգայուն մարդկանց: Եթե դուք վախենում եք բարձրությունից կամ տառապում եք աերոֆոբիայով (ինքնաթիռով թռչելու վախ), ապա թևերի մոտ նստելը նվազեցնում է վախը:

Ինքնաթիռի պոչային հատվածը

Սկսենք առավելություններից:
Պոչային հատվածի գլխավոր առավելությունը այն է, որ սրահի ոչ լիակատար բեռնվածության դեպքում մեծ է այս հատվածում ազատ տեղերի քանակության հնարավորությունը: Այդ պատճառով դուք կարող եք ազատ նստել՝ օգտագործելով մի քանի աթոռներ: Երբեմն նույնիսկ կարող եք քնել դրանց վրա:

Երբ ինքնաթիռը իրականացնում է կտրուկ շրջադարձեր, դա ամենից քիչն են զգում վերջում նստողները, հետևաբար դա ևս առավելություն է:

Եթե դուք շատ եք մտածում ձեր անվտանգության մասին, ապա կարող ենք ասել, որ վիճակագրությունը փաստում է՝ արտակարգ վայրէջքի կամ անկման ժամանակ ինքնաթիռի ամենաանվտանգ գոտին համարվում է պոչը:

Այժմ թերությունների մասին:
Ինքնաթիռի կառուցվածքից ելնելով` հետևամասում տեղերն ավելի քիչ են, հետևաբար շարքերն ավելի նեղ են:

Անկասկած թերություն է նաև շարժիչի ամենաբարձր աղմուկը և տուրբուլենտության ամենամեծ ցնցումները: Սակայն եթե աղմուկը ձեր համար այդքան էլ կարևոր չէ, առավելություն կարող է թվալ սանհանգույցի մոտիկությունը, կարելի է նույնիսկ նստած տեղից հետևել հերթին:

Իհարկե ցանկալի է չհայտնվել ամենավերջին աթոռին, քանզի այդ աթոռների հենակները բացվելու հնարավորություն չեն ունենա: Երկար թռիչքների ժամանակ դա կարող է խաղալ բավականին մեծ դեր: Նման աթոռներ կարող են լինել նաև վթարային ելքերի մոտ:

Եթե այնուամենայնիվ ինքնաթիռ բարձրանալիս դուք հասկանաք, որ ձեզ լավագույն տեղը չի հասել, ապա բոլոր ուղևորների սրահ բարձրանալուց հետո կարող եք փնտրել ազատ աթոռներ կամ դիմել ուղեկցորդուհիներին: Boarding completed հայտարարությունից հետո սովորաբար մի քանի րոպե ժամանակ են տալիս նստելու համար: Կարող եք այդ ժամանակ արագորեն փնտրել ազատ աթոռներ: Ուղեկցորդուհուն կարող եք կանչել այն դեպքում, երբ մոտակայքում ազատ աթոռ չեք գտնում:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար