10

տարեկան ենք

1116

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հյուրանոցներ > Օգտակար > Այլևայլք



Ինչպես ընտրել հյուրանոցը ըստ աստղերի

     
Բնականաբար առաջին հերթին ուշադրություն է դարձվում աստղերի քանակության վրա: Դա ընդհանուր կանոն է, որքան դրանք շատ են (թագեր, արևիկներ, բանալիներ և այլն), այնքան հյուրանոցի մակարդակը բարձր է: Չենք մոռանում, որ մենք խոսում ենք հյուրանոցների, այլ ոչ հյուրատների մասին, դրանցում լրիվ այլ որակավորում է:

Միշտ հիշեք, որ երեքաստղանի հյուրանոցը Գերմանիայում համարժեք չէ եգիպտական կամ թուրքական երեքաստղանիների հետ: Սիմվոլներից բացի, հյուրանոցի մակարդակը որոշվում է նաև բառերով կամ տառերով, օրինակ, Թաիլանդում ընդունված է տարբերակել հետևյալ հյուրանոցները՝ ** - Budget (B), *** - Medium (M), **** - Standard (S), **** - First Class (F), *** ** - Deluxe (D):

Այժմ բարձր կարգի որոշ հյուրանոցներ իրենց ավելացնում են նաև լյուքս կա դելյուքս անվանումը (օրինակ *** ** Դելյուքսն ավելի բարձր է *** **-ից):

Ինքնըստինքյան դուք տարբերում եք հյուրանոցներն արտաքին տեսքից՝ գեղեցկությամբ և շինության մեծությամբ: Սակայն դա միայն արտաքին տարբերակումն է: Մինչդեռ հյուրանոցի մակարդակ ասելով մենք հասկանում ենք տարբեր չափորոշիչներ.
-Ընդհանուր բարեկեցություն - դա հաստատությունների ծավալն է (դահլիճներ, կոնֆերենց-սրահներ), ռեստորանների, բարերի, սրճարանների առկայություն և քանակություն, վերելակների առկայություն, արագություն և որակ
-Համարների հարմարություններ - կահույք (ժամանակակից, որակյալ, եւ այլն), համարի մակերես, լոգարանի պարագաներ, որակյալ մաքրություն, լուսավորություն և այլն:
-Սպասարկում - համարի մշտապես մաքրում, սրբիչների և սպիտակեղենի փոխում, հյուրերի նկատմամբ ուշադիր վերաբերմունք, հաճելի մանրուքներ օրինակ բարձի վրա շոկոլադի առկայություն և այլն:

Ներկայումս հյուրանոցների աստղային որակավորումը ընդունված է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ` Հունաստանի, Ալբանիայի, ԱՊՀ երկրների և որոշ կղզիների:

Հունաստանում օգտագործվում են հյուրանոցների տառային տարբերակումներ А - 4*, В - 3*, С - 2*: Գոյություն ունի նաև D (Delux) տեսակը, որը համարժեք է եվրոպական *** ** հյուրանոցներին:

Մերձբալթյան երկրներում օգտագործվում է աստղային համակարգը (երբեմն աստեղրի փոխարեն նկարվում են թագեր): Սակայն անհրաժեշտ է հիշել, որ աստղերի համակարգը, որքան էլ այդ մասին խոսվի, հյուրանոցի մակարդակի մասին ճշգրիտ տեղեկատվություն չի տալիս: Պետք է ուսումնասիրել մանրակրկիտ դետալներ՝ սաունա, լողավազան, խանութներ, փոխանակման կետեր, թենիսի կորտ և այլն:

Ռուսաստանում ընդամենը 50 հյուրանոցներ ունեն 5 աստղ, այդպիսի հյուրանոցներ են Մետրոպոլը, Օլիմպիկ Պենթա Ռենեսանսը և այլն: Մնացած բոլոր հյուրանոցները չեն համապատասխանում որակավորման խիստ պահանջներին:

Մեծ Բրիտանիայում հյուրանոցի որակավորման համար օգտագործվում են աստղեր: Սակայն անգամ 1* հյուրանոցներում կարելի է հանգիստ ապրել, եթե դուք չունեք շքեղությամբ շրջապատվելու ցանկություն: Ընտանեկան հյուրանոցներ տեսակի համար գոյություն ունի այլ նշան՝ ադամանդներ, իսկ առանձնատների համար՝ բանալիներ:

Իռլանդիայում հյուրանոցների որակավորման համակարգը նույնն է, ինչ Մեծ Բրիտանիայում, տեղակայման և սպասարկման մակարդակը ևս նույն մակարդակի վրա են գտնվում:

Շոտլանդիայում հյուրանոցները, ընտանեկան հյուրանոցները և առանձնատները որակավորվում են նույն չափորոշիչներով, ինչ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում:

Ուելսում բացառություն են ապարտամենտները, որոնք չեն որակավորվում աստղերով կամ բանալիներով: Այստեղ օգտագործվում են վիշապիկներով պատկերներ և 1-5 թվերը:

Ֆրանսիայում դուք չեք գտնի 5* հյուրանոցներ, այնտեղ կան միայն ****L/ այսինքն լյուքս/: ****L հյուրանոցը համապատասխանում է այլ երկրների 5*-ին, իսկ 2-3* հյուրանոցներում տեղակայվում են ակտիվ հանգիստ նախընտրած զբոսաշրջիկները, ովքեր չեն ձգտում նրբաճաշակության:

Իտալիայում Ֆրանսիայի նման չկան 5* հյուրանոցներ: Սակայն եթե Ֆրանսիայում ****L հյուրանոցը համապատասխանում էր այլ երկրների 5*-ին, ապա այստեղ ****+ հյուրանոցը նույն 4*-ն է, սակայն առաջարկում է սպասարկման ավելի բարձր որակ:

Թուրքիայում, չնայած հյուրանոցների որակի բարձրացման բուռն ցանկությանը, մինչ օրս 3* հյուրանոցը համարվում է սովորական, 5*-ը լավ և ոչ ավելին: 2* հյուրանոցները մեծ պահանջարկ չունեն, որոշ տուրգործակալներ նույնիսկ չեն առաջարկում այս հյուրանոցները:

Իսպանիայում օգտագործվում են եվրոպական ստանդարտ աստղեր՝ 1-5*: Ավելի լավ է ռիսկի չդիմել և չմնալ 1-3* հյուրանոցներում:

Մալայզիայում և Ինդոնեզիայում օգտագործվում է աստղային համակարգ, սակայն սպասարկման որակը զգալիորեն բարձր է, քան Եվրոպայում: 4* հյուրանոցը լիովին համարժեք է եվրոպական 5*-ին:

ԱՄՆ-ում և Ամերիկայի այլ երկրներում չեն օգտագործում եվրոպական որակավորումներ: Հյուրանոցի համբավը և սպասարկման մակարդակը որոշվում է հյուրանոցային համալիրների պատկանելությամբ: Ամենաթանկարժեք և հեղինակավոր հյուրանոցներն են "Hilton", "Marriott", "Radisson", "Forte", "Kempinski", "Holiday Inn", "Intercontinental", "Ramada", "Maritim" և այլն: Այս ընկերությունների ապրանքանիշը արդեն խոսում է սպասարկման բարձր մակարդակի մասին:


                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար