10

տարեկան ենք

935

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հյուրանոցներ > Օգտակար > Այլևայլք



Հյուրանոցների մասին ընդհանուր տեղեկատվություն

     
Հյուրանոցը ճիշտ բացահայտելու համար հարկավոր է տիրապետել հատուկ հապավումներին և տերմիններին, որոնք հանդիպում են հյուրանոցները նկարագրելու ժամանակ: Այս կերպ դուք հեշտությամբ հասկանում եք, թե ինչի համար եք գումար վճարելու:


Տեղակայման տեսակները.

Single-SGL - մեկտեղանի տեղակայում
Double-DBL- երկտեղանի տեղակայում (մեկ երկտեղանի մահճակալ)
Twin-TWN - երկտեղանի տեղակայում (երկու մեկտեղանի մահճակալ)
DBL+EX.BED (extra bed) - երկտեղանի տեղակայում՝ մեկ երկտեղանի մահճակալ և մեկ լրացուցիչ: Հարկավոր է ճշտել, թե ինչպիսին է ննջասենյակի հավելյալ տարածքը՝ մահճակալ, թե բացվող բազմոց:
Triple-TRPL - երեքտեղանի տեղակայում՝ երկու հիմնական մահճակալներ, մեկ ստացիոնար, հնարավոր է և բացվող: Այսպիսի համարը նախատեսվում է երեք մեծահասակների համար:

Գոյություն ունի տեղակայման ևս մեկ տեսակ, որը ոչ հաճախ է հանդիպում: Run of house (R.O.H.) - հյուրանոցի տեղակայում արդեն ժամանելիս: Սա ունի իր առավելությունները. համարների գները շատ ցածր են, ստանդարտից ցածր չի լինում, սակայն եթե դուք հաջողակ եք, ձեզ կտեղակայեն պենթհաուսում:


Սենյակների տեսակներ

STD (standart) - ստանդարտ սենյակներ: Որոշ հյուրանոցներում այս տեսակն անվանվում է deluxe
Superior - ստանդարտից մի փոքր լավ
Suite - երկսենյականոց համար
Family room - համար ընտանիքի 4 և ավելի անդամների համար
Executive - բարձր որակով համարներ: Սովորաբար սրանք ամրագրում են բիզնեսմենները
BGL, BG, Vill, Village (bungalow) - բունգալո, որոնք հիմնական շենքից անջատ են


Սնունդի տեսակ

BB (Bed and breakfast) - ներառում է միայն նախաճաշը-
HB (half board) - կիսապանսիոն: Այն ներառում է նախաճաշը և ընթրիքը (շվեդական սեղան), անվճար թեյ/սուրճ, նախաճաշին ջուր: Ալկոհոլային խմիչքները վճարվում են առանձին:
FB (full board) - լրիվ պանսիոն: Այն ներառում է նախաճաշը, ճաշը և ընթրիքը (շվեդական սեղան), ըմպելիքները ճաշին և ընթրիքին վճարովի են:
ALL, Al (all inclusive) - բոլորի կողմից սիրված «ամեն ինչ ներառում է»: Այն ներառում է նախաճաշը, ճաշը և ընթրիքը (շվեդական սեղան), նախաուտեստներ, քաղցրավենիք, բարբեքյու: Գնի մեջ ներառվում են ալկոհոլային խմիչքներ:
UAL, UAI (ultra all inclusive) - նույնն է, ինչ all inclusive, սակայն գնի մեջ ներառվում են նաև օտար արտադրության ալկոհոլային խմիչքներ:
RO (room only), BO (bed only), AO (accomodation only) - առանց որևէ սնունդի


Հյուրանոցների դասակարգում

Հյուրանոցներ 6* և 7* - այս հյուրանոցները դուք կգտնեք ԱՄԷ-ում: Ամեն ինչ ոսկյա է, ուղղաթիռային հարթակներով, թենիսի հսկայական կորտերով, թագավորական այլ հարմարություններով:
Հյուրանոցներ 5* - վայր, որտեղ ձեր բոլոր ցանկությունները պետք է անհապաղ կատարվեն, քանզի հարմարավետության համար դուք մեծ գումարներ եք վճարում: Այստեղ ձեզ սպասում են օրթոպեդիկ ներքնակներով մահճակալներ, պլազմային հեռուստացույց, սառնարան, մինի բար, լոգախցիկ հեռախոսներով, Wi-Fi, ֆիթնես կենտրոն: Նաև ներկայացվելու են վարսավիրի շուրջօրյա ծառայություններ, ռեստորանից սնունդ պատվիրելու հնարավորություն:
Հյուրանոցներ 4* - գրեթե ամեն ինչ, ինչ 5*-ում, միայն հյուրանոցային համալիրի տարածքը կարող է լինել ավելի փոքր: Համարներն ավելի փոքր են իրենց տարածքով, փոքր են նաև լողավազաններն ու թենիսի կորտերը: Այս կարգը շքեղություն չի խոստանում, սակայն հարմարավետ պայմաններն ապահովված են:
Հյուրանոցներ 3*, 2*, 1* - բացառապես քնելու համար են: Այստեղ ոչինչ չեն խոստանում, սակայն վճարն էլ ցածր է: Սենյակում կահույքը մինիմալ է, ոչ մի ավելորդություն չկա: Չնայած Եվրոպայում 3* հյուրանոցները բավականին արժանի տարբերակ են:


Հյուրանոցն ամրագրելուց առաջ ճշտեք որոշ մանրամասներ

Կա՞ հյուրանոցում բժիշկ:
Լողափը ավազո՞տ է, թե քարոտ:
Տարվու՞մ են որոշակի շինարարական աշխատանքներ հյուրանոցի մերձակայքում:
Կա՞ արդյոք տրանսֆեր:
Որոշվա՞ծ է ժամանման և մեկնման ժամը:
Ի՞նչ ծառայություններ է մատուցում հյուրանոցը: Նրանցից որո՞նք են վճարովի:
Անվտա՞նգ է արդյոք գտնվել հյուրանոցի տարածքից դուրս:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար