10

տարեկան ենք

938

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հյուրանոցներ > Օգտակար > Այլևայլք



Ինչպես ընտրել հյուրանոց բիզնես-հանդիպման համար

                    
Գործուղման ժամանակ բիզնես հանդիպում, համաժողով կամ շնորհանդես անցկացնելու նպատակով լավագույն հյուրանոցն ընտրելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները:

Ունի՞ հյուրանոցը անհրաժեշտ տեխնիկայով (պրոեկտորներ, մեծ էկրաններ, բարձրախոսներ ևն) հագեցած կոնֆերենց-սրահներ և բանկետների համար նախատեսված սենյակներ:

Քաղաքի ո՞ր հատվածում է տեղակայված հյուրանոցը:
Սա բավականին կարևոր հանգամանք է, քանզի օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից հարմարավետորեն հյուրանոց հասնելը գործնական հանդիպման կամ համաժողովի հաջող ավարտի գաղտնիքն է: Իհարկե ավելի ցանկալի կլինի, որ հյուրանոցը գտնվի քաղաքի կենտրոնում:

Ինտերնետի (wi-fi), տպիչների, պատճենահանող սարքերի առկայություն:
Այսօր անհնար է պատկերացնել լավ հյուրանոց առանց տեխնիկայի և հաղորդակցության այդիսի միջոցների: Ցանկալի է, որ ինտերնետը լինի ոչ միայն ընդունարանում, այլև բոլոր համարներում:

Բնականաբար գործնական նման հանդիպումը տեղի չի ունենա առանց թանկարժեք խմիչքներ և լավ սպասարկում ունեցող բարում խմելու հնարավորության: Լավ բար+տաքացնող ըմպելիքներ=հաջողությամբ ստորագրվող պայմանագրի գրավական:

Մի մոռացեք նաև տեսնել կամ հարցնել, թե երբ է բացվել հյուրանոցը կամ վերջին անգամ երբ է վերանորոգվել: Չէ որ դուք չեք ցանկանա խայտառակ լինել ձեր գործընկերների առջև սեղանի տակ եղած մաստակների պատճառով:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար