10

տարեկան ենք

935

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հյուրանոցներ > Օգտակար > Այլևայլք



Ինչպես ընտրել հյուրանոց Եգիպտոսում

                         
Ահա եկավ երկար սպասված արձակուրդը և դուք ձեզ պատկերացնում եք լողափին: Ընտրությունը կանգ առավ Եգիպտոսի՞ վրա: Բայց ինչպե՞ս ընտրել հյուրանոց հարյուրավոր տարբերակների մեջ, հատկապես եթե դուք առաջին անգամն եք ուղևորվում:

Լինում են դեպքեր, երբ զբոսաշրջիկները Եգիպտոսի տուրի վրա ծախսում են 100.000 դրամ և գոհունակությամբ հետ են վերադառնում, մինչդեռ լինում են դեպքեր, երբ 150.000 դրամանոց տուր գնելով նրանք դժգոհում են, որ երբևէ հետ չեն վերադառնա, որոշներն էլ անընդհատ մեկնում են, ամեն շաբաթ կամ ամեն ամիս: Որոշ մարդկանց դուր է գալիս Եգիպտոսը և նրա կլիման, իսկ մյուսներին՝ ոչ:

Իսկ ինչպե՞ս ընտրել ճիշտ տուր, որ բոլորին դուր գա: Գործում է ոսկե կանոն՝ հանգիստը պետք է համապատասխանի ձեր սպասումներին: Այդ պատճառով սկզբում պետք է ընդհանրացնել սպասելիքները:
Ահա զբոսաշրջիկների կողմից առաջարկված 7 կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել Եգիպտոսում հյուրանոց ընտրելիս.


1. Մուտք դեպի ծով և ձկներ

Եգիպտոսում իր գեղեցկությամբ եզակի համարվող Կարմիր ծովն է և ավազե լողափերը, սակայն ծովի մուտքերը տարբեր են:
Գունագեղ գեղեցիկ ձկնիկները հիմնականում բնակվում են կորալյան խութերում: Շարմ էլ Շեյխ կուրորտում ծովի մուտքին քարեր են, իսկ դրանց միջև ծովոզնիներ են թաքնվում, ինչն էլ դժվարացնում է ծովի մուտքը առանց հատուկ կոշիկների: Մուտքը հեշտացնելու նպատակով կուրորտի գրեթե բոլոր հյուրանոցներում առկա է կամրջակ, որով կարելի է անմիջապես հասնել ջրի խորը հատված և լողալ: Որոշ հյուրանոցներում կամրջակների երկարությունը հասնում է 1 կմ-ի:

Շարմ էլ Շեյխի որոշ հյուրանոցներում էլ ծովի մուտքը մաքրված է: Այդ հյուրանոցները գտնվում են Շարմ էլ Շեյխի կենտրոնում՝ Նաամա Բեյում: Բացառություն է կազմում Նուվեյբա գյուղակը, որտեղ ծովի մուտքը ավազեպատ է:

Հուրգադա կուրորտի հյուրանոցները հայտնի են հարմարավետ, ավազե մուտքերով դեպի ծով, ինչն էլ հիանալի է երեխաների հետ հանգստի կամ նրանց համար, ովքեր լողալ չգիտեն: Ի տարբերություն Շարմի, այստեղ ծովում գույնզգույն ձկները քիչ են: Բացառություն է կազմում Մարսա Ալամ կուրորտը, որը հայտնի է իր գեղեցկագույն կորալյան խութով: Սաֆագա գյուղում գտնվող հյուրանոցները ևս հայտնի են գեղեցիկ լողափերով և հարուստ ջրաշխարհով:

Այդ պատճառով հյուրանոց ընտրելիս ուշադրություն դարձրեք ծովի մուտքին, կամրջակի առկայությանը և երկարությանը:


2. Կառուցման, վերակառուցման, վերանորոգման տարեթվեր

Ուշադրություն դարձրեք հյուրանոցի կառուցման տարեթվին, քանզի ծովի մոտ գտնվող հյուրանոցները շատ շուտ են հնանում և վատթարանում:
Եգիպտական հյուրանոցի համար 5 տարին (քանզի Եգիպտոսում հյուրանոցները օգտագործվում են ամբողջ տարին) բավական ժամանակ է շինարարական վիճակը վատանալու համար: Հին հյուրանոցի առավելությունն է գեղեցիկ կանաչապատ տարածքը, նոր հյուրանոցներում կանաչապատվածությունն ավելի փոքր է:
Եթե հյուրանոցը նոր է բացվել, ապա ուշադրություն դարձրեք զբոսաշրջիկների մեկնաբանություններին, արդյոք ավարտվել են շինարարական աշխատանքները: Իհարկե նոր հյուրանոցում հանգստանալ ավելի հաճելի է՝ նոր կահույք, սանտեխնիկա, սրբիչները մաքուր են, աշխատակազմը ջանում է լավ աշխատել: Եթե ձեզ համար կարևոր է կանաչ տարածքը, ապա ուշադրություն դարձրեք, թե երբ է եղել վերջին վերանորոգումը: Ավելի լավ կլինի, որ հյուրանոցն ամբողջովին վերակառուցված լինի:
Վերանորոգումը վերակառուցումից տարբերվում է նրանով, որ վերակառուցման ժամանակ փոխում են կահույքը, դռները, սանտեխնիկան, իսկ արաբական վերանորոգման ժամանակ կարող են ընդամենը ներկել պատերը:


3. Անվանում, ապրանքանիշ, աստղեր

Աստղերի նույն քանակությունն ունեցող եգիպտական հյուրանոցները կարող են խիստ տարբերվել միմյանցից: Վատ սպասարկումից խուսափելու նպատակով հանգստացեք այն հյուրանոցներում, որոնք պատկանում են համաշխարհային ապրանքանիշներին, հետևում են սպասարկման որակին և զբաղվում են աշխատակազմի ուսուցմամբ: Ավելի լավ է հանգստանալ 4* հյուրանոցում, օրինակ Հիլթոն (Hilton Sharks bay 4* կամ Hilton Fayroez 4*):
Ուշադրություն դարձրեք Savoy, Marriot, Sofitel, Hayatt հյուրանոցներին, որոնք պատկանում են հյուրանոցային կոնկրետ ցանցերին և տրամադրում են բարձրակարգ սպասարկում և երաշխավորված որակյալ հանգիստ:


4. Օդանավակայանից և կենտրոնից ունեցած հեռավորություն

Եթե դուք սիրում եք զբոսնել քաղաքով կամ զվարճանալ դիսկոտեկներում, ապա ուշադրություն դարձրեք քաղաքի կենտրոնից եղած հեռավորությանը: Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտում ամեզարգացածը հավանաբար Շարմ էլ Շեյխի Նաամա բեյ փողոցն է, մի փոքր քիչ զարգացած է նաև Հուրգադայի կենտրոնը: Եգիպտոսի մնացած կուրորտները իրենցից ներկայացնում են փոքրիկ գյուղեր, որոնցում առևտրի որոշ կենտրոններից բացի ոչինչ չկա:

Եգիպտոսն ունի մի քանի օդանավակայաններ:Ուշադրություն դարձրեք, թե որում եք վայրէջք կատարելու և որտեղ է գտնվում ձեր հյուրանոցը: Դա շատ կարևոր է: Օրինակ, Շարմ էլ Շեյխի օդանավակայանից Տաբա գյուղում գտնվող հյուրանոց կարելի է հասնել 4-5 ժամում: Դահաբ և Նուվեյբա կուրորտները գտնվում են օդանավակայանից 2-3 ժամվա հեռավորության վրա:

Նույն իրավիճակն է Մարսա Ալլամ կուրորտում, որը Հուրգադայի օդանավակայանից հեռու է 350 կմ-ով՝ 4-5 ժամ:


5. Հյուրանոցի ենթակառուցվածք, վճարովի/անվճար ծառայություններ, սնունդի տեսակ

Եգիպտոսի հյուրանոցներում «ամեն ինչ ներառված է» համակարգով հանգստացող հյուրերին անվճար տրամադրվող ծառայությունները որպես կանոն ավելի քիչ են, քան Թուրքիայում: Օրինակ, սաունայի կամ ջակուզիի ծառայությունը Եգիպտոսում հաճախ հավելյալ վճարում է պահանջում: Հյուրանոցի դիսկոտեկի մուտքը ևս սովորաբար վճարովի է: Լողափին գտնվող բարում ըմպելիքները, մինի-ակումբից օգտվելը, ինտերնետը ևս կարող են լինել վճարովի:
Օրինակ, լողափային գծում գտնվող Hilton Dream 5* և Marriott Mountain 5* հյուրանոցներում անվճար ծառայությունները շատ քիչ են, սակայն սպասարկման մակարդակը, սնունդի և ըմպելիքների որակը ավելի բարձր են, քան Dessolle Royal Rojana 5* և Tia Heights 5* հյուրանոցներում, որտեղ շատ են անվճար ծառայությունները և կարելի է պատվիրել ալկոհոլային խմիչքներ:

Եգիպտոսի բարձր մակարդակի հյուրանոցները, օրինակ, Hyatt 5* և Four seasons 5*, ընդհանրապես չեն աշխատում «ամեն ինչ ներառված է» համակարգով: Նման հյուրանոցներում սովորաբար հանգստանում են եվրոպացիները:

Ուշադիր ուսումնասիրեք հյուրանոցի ծառայությունների նկարագիրը:


6. Համարի տեսակ և մասնաշենքերի ընդհանուր տեղադիրքը

Դեպի Եգիպտոս տուր գնելիս ուշադրություն դարձրեք հյուրանոցի մասնաշենքերի տեղադիրքին և հյուրանոցի ընդհանուր տարածքի մակերեսին: Եթե հյուրանոցի տարածքը շատ մեծ է, ապա, որպես կանոն, էժան համարները գտնվում են ծովից ավելի հեռու: Օրինակ, Հուրգադայի Festival Riviera 5* հյուրանոցն ունի մի քանի մասնաշենքեր, Club room տեսակի համարները գտնվում են ծովի ճանապարհի վրա և առաջարկում են ավելի մատչելի տեղակայում, քան ծովին մոտ գտնվող հյուրանոցները: Այդ պատճառով հյուրանոցում ներկայացվող համարների բոլոր տեսակները ուսումնասիրելու համար ընտրեք կոնկրետ հյուրանոց և սկսեք փնտրել:


7. Ջրաշխարհ և ատրակցիոններ

Եգիպտոսի հյուրանոցներում, թուրքական հյուրանոցների համեմատությամբ, ջրային ատրակցիոնները քիչ են և բավականին մեծ, այդ պատճառով փոքրիկ երեխաները դրանցից քիչ են օգտվում: Եթե դուք հանգստանում եք երեխաների հետ, ապա կարող եք ընտրել լավ հյուրանոց առանց ատրակցիոնների, իսկ ջրաշխարհ այցելել էքսկուրսիայի շրջանակներում:

Եթե դուք այնուամենայնիվ ցանկանում եք ջրային ատրակցիոններով հյուրանոց, ապա խորհուրդ է տրվում ընտրել հյուրանոց սեփական ջրաշխարհով, քան 2-3 ջրային ատրակցիոնով:
Շարմ էլ Շեյխում նման հյուրանոցները հիմնականում գտնվում են Նաբկ թաղամասում: Իսկ Հուրգադայում խորհուրդ է տրվում Albatros 4* և 5* հյուրանոցային ցանցը իր ջրաշխարհով: Վերջերս բացվել է Titanic 5* հյուրանոցը, որը ևս ունի իր ջրաշխարհը:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար