տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
30
01
2016
|
TripAdvisor. ամփոփում ենք տուրիստական 2015 թվականը |
|
TripAdvisor ճանապարհորդությունների մասին ամենախոշոր կայքը 2015թ.-ին գրանցել է ճանապարհորդությունների, հյուրանոցների և տուրերի մասին ամենամեծ քանակությամբ գնահատականներ: Այսօր TripAdvisor-ում հավաքված են ավելի քան 290 մլն կարծիքներ 5.3 մլն ընկերությունների և 126.000 զբոսաշրջային կենտրոններում գտնվող օբյեկտների մասին:
2016թ.-ին հունվարի 14-ին TripAdvisor-ը հայտարարել է TripAdvisor-ի կազմակերպած առաջին ամենամյա Օլլի մրցանակի հաղթողների անունները: «Օլլի» ստանում են TripAdvisor կայքի առանձին անդամներ, ովքեր կայքում տեղադրել են ամենամեծ քանակությամբ լուսանկարներ և գրառումներ 2015թ.-ի ընթացքում: Տուրիստական ամենամեծ կայքը նախորդ 12 ամիսների արդյունքում կազմել է 2015թ.-ի ամենահետաքրքիր 10 միտումները: - Ամենաակտիվ կերպով օգտատերերը կիսվել են Լոնդոնից ստացած տպավորություններով, միայն 2015թ.-ին TripAdvisor-ի այցելուները այս քաղաքի մասին թողել են 881.991 կարծիքներ: - TripAdvisor-ում ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցում կատարվել է 2015թ.-ի հուլիսի 27-ին: - Տեսարժան վայրեր բաժնում ամենամեծ քանակությամբ գրառումները նվիրված են եղել Էյֆելյան աշտարակին՝ 23000: Այն հավաքել է նաև ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցումները: - 2015թ.-ին Ճապոնիայի զբոսաշրջիկները թողել են միջին հաշվով իննական գնահատական TripAdvisor-ում, ավելի շատ, քան մյուս երկրների ներկայացուցիչները: - Ֆրանսիական Պոլինեզիայում Four Seasons Resort Bora Bora հյուրանոցը TripAdvisor-ում հավաքել է ամենամեծ քանակությամբ ամրագրման հարցումը: - Առանձին երկրների թվում գնահատականների ամենամեծ աճը գրանցվել է Հարավային Կորեայում: - TripAdvisor-ի ամենաերկար հաղորդագրությունն ունի 13047 բառ: - Ռեստորաններ բաժնում TripAdvisor-ում ամենամեծ թվով հարցումը գրանցել է Sacrée Fleur-ը: - 2015թ.-ին TripAdvisor-ում իրենց առաջին գնահատականն են ստացել աշխարհի ավելի քան 850.000 ընկերություններ: - 90 մլն քննարկումների մեջ TripAdvisor-ն ընտրել է 82 հաղթողների: Արգենտինացի Հուգո Շիրլինգը, 2015թ.-ին կայքում տեղադրելով ավելի քան 1500 գնահատական, ճանաչվել է աշխարհի ամենաակտիվ հեղինակ: Ճանապարհորդների կողմից թողած միլիոնավոր գնահատականների շնորհիվ օգտատերերը կարող են առանց վախենալու իրենց ճանապարհորդություններն ամրագրել հենց TripAdvisor-ում: "Մենք սկսել են անցկացնել "Օլլի" մրցանակաբաշխությունը` ըստ արժանվույն գնահատելու հեղինակներին, ովքեր ամենաակտիվն էին 2015թ.-ին, և շնորհակալություն հայտնելու նրանց խորհուրդների համար, որոնք օգնում են թեթևացնել աշխարհի տարբեր ծայրում բնակվող ճանապարհորդների կյանքը", - նշել է TripAdvisor-ի մարքեթինգի տնօրեն Բարբարա Մեսսինգը: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |