10

տարեկան ենք

935

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Հետաքրքիր փաստեր հոսթելների մասին

                    
Հոսթելները (անգլ. Hostel — հանրակացարան) երիտասարդական հյուրանոցներ են, որոնցում տեղակայվում են զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում են որքան հնարավոր է մատչելի հանգիստ անցկացնել: Եվ նրանց կարելի է հասկանալ. եվրոպական շատ հոսթելներում կարելի է գտնել մահճակալ ընդամենը 5-10 եվրոյով: Միակ բանը, որ պետք է հանդուրժեն զբոսաշրջիկները հարմարավետության բացակայությունն ու սենյակում ևս 10-15 հարևաններն են:

Չնայած այն բանին, որ հոսթելները զբոսաշրջության մեջ հայտնվել են բավականին վերջերս, նրանք արդեն երկրպագուների մեծ բանակ ունեն Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Հատկապես մեծ հանրահայտություն հոսթելները վայելում են ուսանողների շրջանում, ինչպես նաև երիտասարդների, ովքեր քանակը գերադասում են որակից (հատկապես գումարի դեպքում): Եվ եթե առաջին հոսթելները իրենցից ներկայացրել են ուսանողական հանրակացարաններ կամ արձակուրդների ժամանակ՝ վարձակալված դպրոցներ, այսօր դրանք բացվում են քաղաքի պատմական կենտրոնում:

Ամենամատչելի համարները հոսթելներում որպես կանոն ամենամեծ համարներն են, որտեղ իրար կողք տեղադրված են երկտեղանի մահճակալներ և պահարաններ: Այսպիսի սենյակները նախատեսված են 12-20 անձի համար: Որքան մահճակալները քիչ են, այնքան թանկարժեք է տեղակայումը:

Լոգարանները և սանհանգույցները նախատեսվում են ամբողջ հարկի, հազվադեպ ամբողջ սենյակի համար: Բացի դրանից, յուրաքանչյուր հոսթելում պարտադիր առկա է անհրաժեշտ սարքավորումներով և ամանեղենով հարուստ խոհանոց: Նախաճաշերը սովորաբար ներառվում են գնի մեջ կամ առաջարկվում են հավելյալ գումարի դիմաց (3-5 եվրո):

Շատ հոսթելներ նաև առաջարկում են երկտեղանի, երեքտեղանի և չորստեղանի համարներ սեփական լոգասենյակներով և սանհանգույցներով (դրանք կոչվում են ENSUITE): Հարմարավետության մակարդակով դրանք կարող են համեմատվել 2-3 աստղանի հյուրանոցների հետ, իսկ արժեքով զիջում են 20-30 %-ով:

Հոսթելներում տեղակայվելու կանոնները կանոնակարգված են և տարածվում են ողջ աշխարհով: Սովորաբար արգելվում է.

- Ծխել որոշակի համարներում
- Վերադառնալ կեսգիշերից հետո
- Համարում մնալ մինչև կեսօր, երբ գալիս է մաքրողը
- Աղմկել 11.00-ից հետո և այլն

Հոսթելների առանձնահատկություններից է համարվում նաև կանանց և տղամարդկանց համատեղ տեղակայումը: Լինում են և առանձին համարներ, որոնք կոչվում են femaleonly, սակայն այս մանրուքով ոչ ոք չի հետաքրքրվում:

Հոսթելների հաջորդ առավելությունը տեղակայման արտասովոր վայրն է և խելահեղ դիզայնը: Օրինակ, Ստոկհոլմի Långholmen կամ Լյուբլյանայի Celica հոսթելները գտնվում են նախկին բանտերի շենքերում: Մի շարք էկոհոսթելներ (ecofriendly) կան Հավայան կղզիներում, Սինգապուրում և անգամ Եվրոպայում, օրինակ Mosebacke-ը Ստոկհոլմում: Հետաքրքիր կլինի նաև մնալ այնպիսի վայրերում, ինչպիսիք են HiluxValenciaFeetup-ը Վալենսիայում, որը ստացել է մրցանակ համարների լավագույն դիզայնի համար:

Հոսթելների ամրագրում
Գոյություն ունեն շատ պորտալներ, որոնք առաջարկում են ամբողջ աշխարհում հոսթելների օնլայն ամրագրում: Դրանցից առավել հայտնիներն են.

. www.hostelworld.com — 10 % կանխավճար
. www.hostelsclub.com — 10 % կանխավճար
. www.hihostels.com — 5 % կանխավճար
. www.hostels.com — 10 % կանխավճար
. www.hostelbookers.com — 10 % կանխավճար

Դրանք բոլորը ապահով են, հաստատումն ուղարկում են e-mail-ով, ինչպես նաև առաջարկում են հոսթելների վարկանիշեր տարբեր ցուցանիշներով՝ տեղակայում, անձնակազմի բարեհամբույրություն, մաքրություն, ժամանց և այլն: Ինքնուրույն ամրագրման պարագայում անհրաժեշտ է ներմուծել կանխավճար, որը չեղյալ համարելու դեպքում հետ չի վերադարձվի:

Զեղչեր
Բացի նրանից, որ տեղակայման արժեքը հոսթելներում այդքան էլ բարձր չէ, համաշխարհային հատուկ ծրագրերը այն էժանացնում են ևս 10 տոկոսով: Օրինակ, InternationalYouthHostelFederation կայքը 10 ԱՄՆ դոլարով առաջարկում է բոլոր ցանկացողներին ձեռք բերել հատուկ քարտ, որով աշխարհի բոլոր հոսթելներում տալիս են 5-10 % զեղչ:
HostelsofEurope ծրագիրը գործում է եվրոպական 3000 հոսթելներում, արժե 15 դոլար և տրամադրում է 5-15 % զեղչ:
InternationalStudentIdentityCard-ի օգնությամբ ուսանողները կարող են ստանալ 5-30 % զեղչ հոսթելներում, թանգարաններում, սրճարաններում, թատրոններում և հասարակական տրանսպորտում:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար