10

տարեկան ենք

935

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Հոսթելներում բնակվելու գլխավոր կանոնները

          
Աշխարհում հոսթելները ունեն մեծ պահանջարկ ոչ միայն մատչելի գների պատճառով, այլև՝ անվտանգության և հարմարավետության:
Ինչ պետք է անել, եթե ունեք փորձի պակաս, սակայն ցանկանում եք բնակվել հոսթելներում: Ամեն ինչ պարզ է, հարկավոր է պարզապես հետևել ներքոհիշյալ խորհուրդներին.

1. Ձերբազատվել նախապաշարմունքներից
Ի սկզբանե պետք է հասկանալ, որ եվրոպական յուրաքանչյուր մայրաքաղաքում նույնիսկ միջին հոսթելը տարօրինակ բույրերով և վատ հատակով հանրակացարան չէ: Դա մաքուր և անվտանգ վայր է, որտեղ ժամանակ են անցկացնում քաղաքակիրթ մարդիկ: Այնպես որ, եթե որոշել եք տեղակայվել հոսթելներում, ապա ձերբազատվեք նման մտքերից:

2. Տիրապետել անգլերենին գոնե նվազագույն մակարդակով
Հոսթելը միջազգային հասկացություն է: Այդ պատճառով, հոսթելում տեղակայվելով, ցանկալի է գիտենալ գոնե ամենատարրական նախադասությունները և հասկանալ այն, ինչ ձեզ ասում են: Հոսթելն ամրագրելիս ևս լեզվի իմացությունը ձեզ կօգնի: Հոսթելների կայքերը, որտեղ ներկայացված են ամենաշահավետ գները, զեղչերը, հայերեն տարբերակով չեն հանդիպում: Այդ պատճառով վերհիշեք դպրոցական նվազագույն գիտելիքները: Կարևորը, որ ձեզ հասկանան, այլ ոչ թե փորձեն կռահել ձեր մտքերը:

3. Ընտրել միայն խորհուրդ տրվող հոսթելը
Բնականաբար ձեր ընկերները և ծանոթները ձեզ չեն ստի և ճիշտ խորհուրդներ կտան: Խորհուրդներ կարող եք վերցնել նաև համացանցից՝ մտնելով օրինակ Hostelworld.com և Hostelbookers.com կայքեր: Այստեղ դուք կգտնեք բազմահազար կարծիքներ, որոնք կօգնեն կատարել ճիշտ ընտրություն: Սակայն հաշվի առեք, որ կան մարդիկ, ովքեր ամեն ինչից միշտ դժգոհում են կամ էլ ամեն ինչից գոհ ենք:

4. Ամրագրել նախապես
"Երբ պետք է սկսել հոսթել փնտրել" հարցը ամենադժվարներից է: Գուշակություններն անտեղին են: Բախտը կարող է ժպտալ ձեզ, և դուք կամրագրեք համարը ուղևորությունից երկու օր առաջ: Սակայն կարող է ստացվել այնպես, որ բոլոր լավ և միջին որակի հոսթելները զբաղված կլինեն մոտակա ամիսների համար: Դա հատկապես վերաբերում է Ամանորին և ամռան ամիսներին: Այս դեպքում գլխավորը չհուզվելն է: Բնականաբար, կգտնվի տարբերակ, որի մասին դուք չէիք մտածել:

5. Հաշվի առնել տեղադիրքը
Ցանկալի է, որ հոսթելը գտնվի քաղաքի կենտրոնում կամ քաղաքից փոքր հեռավորության վրա: Սովորաբար հոսթելները գտնվում են զբոսաշրջային հանգույցներում: Այնուամենայնիվ հարկավոր է ճշտել, թե ինչքան մոտ է գտնվում ձեր ընտրած հոսթելը տեսարժան վայրերին:

6. Վերցնել մատչելի հոսթել
Հավանաբար գլխավոր կանոնը, որով առաջնորդվում են բոլոր նրանք, ովքեր որոշում են ընտրել հոսթել: Ծախսելով 15 րոպե և դիտարկելով մի քանի տարբերակ՝ դուք կիմանաք, թե որքան կարժենա մեկ մահճակալը: Գինը կախված է հաստատության համբավից և մարդկանց քանակությունից, որոնց հետ դուք կիսելու եք ձեր սենյակը: Դրա հետ մեկտեղ չպետք է խաբնվել եզակիության վրա, եթե իհարկե դա այն հոսթելը չէ, որի մասին երազել եք երկար տարիներ: Իհարկե յուրաքանչյուր ոք ունի սեփական պատկերացումը համարի գնի մատչելիության վերաբերյալ, սակայն դիզայներական հոսթելում չորսաստղանի հյուրանոցի համարին համարժեք գին վճարելը անհեթեթություն կլինի: Սակայն չենք մոռանում վերոհիշյալ կանոնների մասին և հիշում ենք, որ հոսթելը պետք է ունենա լավ տեղադիրք:

7. Բնակվել հոսթելում, որտեղ առկա է անվճար Wi-Fi
Մեզանից շատերը արդեն չեն կարողանում բաժանվել նոութբուքերից անգամ ճանապարհորդությունների ժամանակ, երբ ընդունված է հանգստանալ ամեն ինչից: «Ամեն ինչից» չի նշանակում ստուգել փոստարկղը, չքննարկել հանգիստը ընկերների հետ և ծնողներին չտեղեկացնել, որ ամեն ինչ կարգին է:
Սովորաբար Wi-Fi-ը մտնում է ծառայությունների ցանկում, որոնք առաջարկվում են հոսթելում: Սակայն, անակնկալներից խուսափելու համար, հարկավոր է ստուգել նախապես:

8. Լինել զգոն
Հոսթելում բնակվելիս դուք պետք է հասկանաք, որ ձեզ հետ նույն սենյակում քնելու են տարբեր երկրների, մշակույթների և ավանդույթների տեր մարդիկ: Այդ պատճառով զգոնությունը չի խանգարի: Անհրաժեշտ է իրերը պահել չհրկիզվող պահարանում, իսկ բանալին միշտ ձեր մոտ պահել: Պետք է նաև լինել ուշադիր և կանոնների խախտման դեպքում ահազանգել: Սակայն բոլորին կասկածելն էլ անտեղի է:

9. Արտակարգ իրավիճակներում լինել ադեկվատ
Անհաջողությունները, ավաղ, պատահում են անգամ այն ժամանակ, երբ ամեն ինչ պետք է հարթ ընթանար: Բացառություն չէ նաև հոսթելներում տեղակայվելը: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, անգամ եթե դուք հարյուր տոկոսով վստահ եք, որ իրավացի եք, պետք չէ վիճաբանել: Պարզապես բացատրեք կազմակերպչին, որ դուք ուրիշ բան էիք ակնկալում: Օրինակ, ավելի հանգիստ համար, որտեղ դուք չեք լսի առաջին հարկից լսվող ձայները: Կամ էլ ավելի ընդարձակ սենյակ, ինչպիսին առկա էր լուսանկարներում: Եթե հնարավորություն ընձեռնվի, ձեզ կընդառաջեն՝ կփոխեն համարը:

10. Լինել զրուցասեր և շփվող
Պարզ է, որ մարդիկ, ովքեր ժամանում են այս կամ այն քաղաք մի քանի օրով և տեղակայվում են հոսթելներում, դա անում են հանուն իրենց ճանապարհորդության: Սակայն գրեթե բոլորն ունեն հաղորդակցման կարիք: Իր ժողովրդական մթնոլորտով հոսթելը այդ պահանջմունքը լրացնելու լավագույն եղանակն է: Այդ պատճառով, իրատեսական է ընկերներ ձեռք բերելը: Ավելորդ չի լինի նաև աշխատակազմի հետ մտերմանալը, ովքեր ձեզ անհրաժեշտ խորհուրդներ կտան:

11. Ներթափանցել հոսթելի մթնոլորտ
Հոսթելը պարզապես վայր չէ, որտեղ դուք կիսում եք գիշերակացը տարբեր երկրներից ժամանած մարդկանց հետ: Դա յուրահատուկ մթնոլորտ է, որը պետք է զգալ: Դուք կհասկանաք, թե ինչի մասին է գնում խոսքը, երբ Ստոկհոլմով կամ Բանգկոկով զբոսնելուց հետո հայտնվեք ընկերասեր մարդկանց շրջապատում: Իսկ ձեր առջև բարում ելույթ կունենա տեղի ռոք խումբը:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար