10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիզմի նորություններ > Այլևայլք

Հարգելի այցելուներ, սկսած 05.04.2016թ.-ից նորությունների այս բաժինը այլևս չի թարմացվում: Նորությունների ներկայացման համար ստեղծել ենք առաջադեմ ֆունկցիոնալ, որը մեզ հնարավորություն է տալիս կայքի այցելուներին ներկայացնել ոչ թե օրը 1-3 նորություն և հրապարակում, այլ` բոլոր այն թեմատիկ նյութերը, որոնք տեղ կգտնեն հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում: Ավելին, բոլորին հնարավորություն ենք տվել մեր կայքի միջոցով տարածել տուրիստական բնույթի հրապարակումներ` մեկ հպումով:

Այցելի´ր տուրիստական լրահոսի էջն այս հղումով



01 03 2016

Սելֆիի սիրահարների հերթական զոհ է դարձել սիրամարգը

     
Չինական Wild Animal Park կենդանաբանական այգում զբոսաշրջիկները մահված աստիճանի «լուսանկարել» են սիրամարգերին:

Չինական ամանորյա միջոցառումներին նվիրված արձակուրդների ժամանակ Կունմին քաղաքի Wild Animal Park կենդանաբանական այգում նկատվել է այցելուների մեծ հոսք: Ավելի ուշ աշխատակիցները նկատել են երկու մահացած սիրամարգի, որոնք գրանցված էին Կարմիր գրքում: Անասնաբույժի խոսքերով` թռչունները մահացել են վախից և ցավից:

Այգու տարածքում բնակվում են մոտ 7.000 յուրահատուկ կապույտ կամ հնդկական տեսակի սիրամարգեր: Չնայած զգուշացնող ցուցատախտակներին՝ այցելուները վախեցրել են կենդանիներին, փորձել են նրանց գրկել լուսանկարվելու համար: Համարվում է, որ սիրամարգին բռնելը բավականին դժվար է, քանզի այս թռչունը վախկոտ է և զգուշավոր: Սակայն որոշ զբոսաշրջիկներ նրանց գրավել են սնունդով սելֆի անելու և նրանց պոչից փետուր պոկելու համար:

Այս փաստերը հաստատող լուսանկարները հայտնվել են համացանցում: Լուսանկարներից մեկում անգամ երևում է մահացած սիրամարգը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արգենտինայում սելֆի անող զբոսաշրջիկների պատճառով մահացել էր դելֆին:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար