10

տարեկան ենք

1114

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Հոսթելներում բնակվելու պատվիրանները

          
Եթե դուք արդեն ամրագրել եք մահճակալ հոսթելում, որտեղ պատրաստվում եք անցկացնել մի քանի օր, ապա հիշեք, որ դուք հայտնվում եք օտար միջավայրում և անպայման բախվելու եք մեծ քանակությամբ անծանոթ մարդկանց, մշակույթի և սովորությունների հետ: Ճանապարհորդությունը վայելելու և խնդիրներից խուսափելու համար, կատարեք ներքոհիշյալ «պատվիրանները».

- Անգլերենի տարրական գիտելիքները պարտադիր են: Սկսենք նրանից, որ հոսթելը միջազգային հասկացություն է, այնպես որ ընտրության ժամանակ ձեզ անհրաժեշտ կլինի անգլերենով կարդալ հոսթելի մասին տեղեկատվությունը, կատարել ամրագրումը և պարզել տեղակայման առանձնահատկությունները: Բացի դրանից դուք կհանդիպեք մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Անգլերենի գեթ մինիմալ գիտելիքները ձեզ կօգնեն շփվել, կիսվել տպավորություններով և լսել մյուս զբոսաշրջիկների խորհուրդները ճանապարհորդության վերաբերյալ: Ձեզ հետ ունեցեք անգլերենի զրուցարան և բառարան:

- Զգոնությունը ոչ ոքի չի վնասի: Այնուամենայնիվ նույն համարում բնակվող անծանոթները առաջին հայացքից վստահություն չեն ներշնչի: Այդ պատճառով թանկարժեք իրերը պահեք չհրկիզվող պահարանում կամ մենեջերի սենյակում տեսախցիկների հսկողության տակ:

- Եթե խնդիրներ են առաջանում, մի վախեցեք դիմել վարչակազմին: Ձեր սենյակը սպասվածից փոքր է եղել, խոհանոցում բացակայում է տաք ջուրը, իսկ լոգարանում ջրի ճնշումը ցածր է, մի ամաչեք և դիմեք ղեկավարությանը: Սպասարկման եվրոպական մակարդակը ամբողջ աշխարհում համարվում է էտալոնային և անգամ էժանագին հոսթելում ձեզ կընդառաջեն:

- Ընկերասիրությունը, նրբանկատությունը և ադեկվատ պահվածքը ձեզ կօգնեն ոչ միայն ծանոթանալ սենյակի հարևանների հետ, այլև գտնել իրական ընկերներ: Անգամ եթե ձեր օրը չի հաջողվել, ձեր բարկությունը մի տարածեք անծանոթ մարդկանց վրա: Ձեզ քաղաքավարի պահեք, ժպտացեք և մարդիկ ձեզ կօգնեն:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար