10

տարեկան ենք

938

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք



Լավ հոսթելի նախանշանները

               
Եթե դուք ուղևորվում եք ճանապարհորդության, սակայն դեռևս չեք որոշել, թե որտեղ եք բնակվելու, ապա հոսթելը ամենաօպտիմալ տարբերակն է:
Հյուրանոցի մատչելի, երիտասարդ տեսակ, որը թույլ կտա տնտեսել ձեր ֆինանսական միջոցները և հնարավորություն կտա ձեր գումարը ծախսել ավելի կարևոր հարցերում: Սակայն մի շտապեք հոսթելի ընտրության հարցում: Այս հարցին պետք է վերաբերվել մեծ լրջությամբ: Ստորև ձեզ ենք ներկայացնում լավ հոսթելի հատկանիշները:

Եվ այսպես սկսենք.

Օդափոխություն

Պատկերացրեք    ժամանել     եք     հոսթել,   թողել     եք     ձեր     իրերը     և     շտապել     եք     վայելել     քաղաքի     գեղեցկությունը:   Նույնն     արել     են     գրեթե     բոլորը:   Երեկոյան     դուք     հոգնած     վերադառնում     եք     այն     մտքով,   որ     ընկնեք     մահճակալի     վրա     և     քնեք     նորածնի     նման,   սակայն     այդ     պահին     հասկանում     եք,   որ     այդքան    «հաճելի» բույրերի փունջը ձեզ թույլ չի տա քնել, քանզի ինչ-որ մեկն առավոտյան չի լվացել ատամները, մյուսը չի լվացել ոտքերը, իսկ գեղեցիկ սեռը պատրաստվել է հաջորդ օրվան և քսել է մանիկյուր: Սենյակում կարող է բացակայել օդորակիչը: Այդ պատճառով բաց մի թողեք այս կետը հոսթելն ընտրելու ժամանակ:


Սպիտակեղեն և սրբիչներ

Ժամանելիս մենեջերին հարցրեք սպիտակեղենի և սրբիչների մասին, արդյոք դրանք ներառված են գումարի մեջ, թե պետք է հավելյալ վճարել: Եվրոպական երկրներում հոսթելները մեծամասամբ պահանջում են առանձին գումար:


Բնակվելու կանոնները

Չենք մոռանում գլխավորի մասին՝ բնակվելու կանոններ: Հիշում ենք, որ այն ամենը, ինչը չի արգելվում, թույլատրվում է: Ի միջի այլոց, հենց այստեղ է թաքնված հոսթելի ողջ էությունը՝ համացանցը, լվացքի մեքենան, վարսահարդարիչը, սառնարանը, արդուկը օգտագործելու կարգը և սակագինը: Իդեպ «Yo! Hostels» հոսթելներում այս ամենը լիովին անվճար է:
Նաև պետք է համոզվել, որ անծանոթների մուտքը խստիվ արգելվում է, որ սահմանված ժամից հետո աղմկելն արգելվում է, այլապես դուք չեք կարողանա լիակատար հանգստանալ:


Մահճակալներ

Սիրելի ընկերներ, հիշեք, որ հոսթելն առաջին հերթին հանգստի վայր է, գիշերակաց, այնտեղ քնում են, ուժ հավաքում հետագա արկածների համար: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ անկողնու սպիտակեղենը լինի մաքուր, մահճակալները նոր, առանց «երաժշտական ընկերակցության»: Հիշում ենք, որ ամուր, առողջ քունը ամբողջ օրվա լավ տրամադրության գրավականն է:


Կանանց, տղամարդկանց և խառը համարներ

Մենք բոլորս տարբեր մարդիկ ենք, մեկս համեստ, մեկս ազատ: Այդ պատճառով հոսթելն ընտրելիս ուշադրություն դարձրեք սենյակներում տեղակայմանը, այսինքն ինչ սեռի հարևաններ եք ունենալու: Սովորաբար հոսթելներում կան երեք տեսակի համարներ:


Խոհանոց

Մենք բոլորս արթնանում ենք տարբեր ժամերի, սակայն, որպես կանոն, առավոտյան բոլորը միասին են արթնանում: Սրա հետ կապված կարևոր է, որ խոհանոցը լինի ընդարձակ և մաքուր: Նաև ցանկալի կլինի խոհանոցային պարագաների առկայությունը:


Կապ

Մեր օրերում կապը (հեռախոս, ինտերնետ) դարձել է մեր կյանքի անբաժան մասնիկը: Մենք արդեն չենք կարողանում պատկերացնել մեր կյանքն առանց այս հարմարությունների: Այնպես որ հոսթելն ընտրելիս ուշադրություն դարձրեք կապի գոնե մեկ միջոցի առկայությանը: Դա կարող է լինել ընդհանուր համակարգիչ, նոութբուք, անվճար wi fi: Որոշ հոսթելներում նաև զանգեր կատարելու հնարավորություն է տրվում:


Կայք

Յուրաքանչյուր լավ հոսթել պետք է ունենա իր կայքը: Սակայն ցավոք այդ կայքերը շատ են ծանրաբեռնվում: Անհրաժեշտ է չմոռանալ այն մասին, որ ճանապարհորդները որպես կանոն կայք են այցելում արդեն ճանապարհին, որտեղ գերարագ ինտերնետը բացակայում է: Այդ պատճառով կայքը շատ դանդաղ է բեռնվում, դրա համար մի կենտրոնացեք այդ կայքի վրա, փնտրեք այնպիսի կայքեր, որոնք արագ են բեռնվում:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար