տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
|
Ինչի՞ց է գոյանում հոսթելի գինը |
|
Ինչպես ասում է սպասարկման վերաբերյալ հայտնի ասացվածքը. «Ամենից քիչ ծախսող հաճախորդը ամենաշատն է բողոքում»: Զարմանալիորեն ճիշտ է ասված: Որպես կանոն, հենց այս հյուրերն են ենթադրում, որ հոսթելի սեփականատերերի գումարը հոսում է գետի պես, իսկ պարզապես քնելու համար պահանջվող գումարը բավականին բարձր է: Հաճախ նրանք կարծում են, որ բնակվում են հինգաստղանի հյուրանոցում և 5000 դրամի դիմաց նրանց պետք է տրամադրեն բոլոր ծառայությունները: Իրականում սա քիչ եկամտաբեր բիզնես է և անհրաժեշտ է ինչպես հարկն է չարչարվել, որ "մեռած" սեզոնին գոնե փակել ծախսերը:
Ինչի՞ց է գոյանում հոսթելի գինը: Իհարկե ծախսերի ամենամեծ բաժինը տրվում է հաստատության վարձակալմանը, որի գինը պետք է վճարել ժամանակին: Վարձատուները կարող են ներողամիտ գտնվել մի քանի անգամ, սակայն կսկսեն փնտրել նոր վարձակալողների: Հոսթելի սեփականատերը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել փողոցում, քանզի հոսթելում մարդիկ են բնակվում, ովքեր ևս կհայտնվեն փողոցում: Ծայրահեղ տհաճ կլինի, եթե հյուրը ժամանի հոսթել և տեսնի փակ դռներ: Հաջորդն աշխատավարձն է: Կարգ ու կանոնը և մաքրությունը հոսթելում ամբողջությամբ կախված են ծառայող աշխատակազմից, իսկ չնչին գումարի դիմաց ոչ ոք չի աշխատի: Ոչ պակաս կարևոր է նաև հոսթելի մթնոլորտը, որը ուղղակիորեն կախված է ադմինիստրատորներից: Այդ պատճառով նրանց աշխատավարձը պետք է լինի արժանի: Գտնել լավ ադմինիստրատոր այնքան էլ հեշտ չէ, այդ պատճառով չպետք է տնտեսել նրանց աշխատավարձի հաշվին: Նրանք էլ ցանկանում են ստանալ գումարը ժամանակին: Հաջորդը գովազդի ծախսերն են: Ինչպես յուրաքանչյուր բիզնես, հոսթելի գոյատևումն անհնար է առանց գովազդի: Այլապես որտեղից նրանք կիմանան ձեր մասին: Հաջորդ կետում կոմունալ վճարումներն են: Այսօր սա ամենևին մատչելի չէ: Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան փչանում է: Հոսթելները նաև վճարում են ինտերնետի, տարածքի մաքրման, թեյ, սուրճ, շաքարավազ գնելու համար: Միջին հաշվով սովորական հոսթելում տեղակայվելն արժե 5000 դրամ, ինչի դիմաց հյուրերը ստանում են ոչ միայն տանիք քնելու համար, այլև անկողին, սրբիչներ, տաք լոգանք, խոհանոց, wi-fi: Որոշ հոսթելներ առանձնացնում են հյուրասենյակներ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն նստել իրենց մահճակալների վրա: Սակայն դրա փոխարեն նրանք կարող են կառուցել ննջասենյակ: Ամենայն հավանականությամբ մենք բաց թողեցինք որոշ կետեր: Այո, չպետք է մոռանալ նաև ամրագրման կայքերին տրվող տոկոսների մասին: Ինչպես տեսնում եք, չնայած հոսթելն ունի քիչ հարմարություններ, սակայն շատ սեփականատերեր փորձում են իրենց հյուրերին ապահովել առավելագույն պայմանները՝ առավել քիչ գումարի դիմաց: Հոսթելը երկհարկանի մահճակալներով լեցուն հաստատություն չէ, ուր այցելում են տերերը գումարը հավաքելու նպատակով: Դա ամենօրյա աշխատանք է, որն ուղղված է հյուրերին գրավելուն և հարմարավետ պայմաններ ստեղծելուն: |
||
Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար |
||
. Պատահական հայտարարությունների ընտրանի |