10

տարեկան ենք

958

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հետաքրքիր է իմանալ > Օգտակար > Այլևայլք



Ինչ է չարթերային թռիչքը

               
Թռիչքը, որը կազմակերպվում է հավելյալ, հիմնական ժամանակացույցից դուրս, անվանում են չարթերային:
Կանոնավոր թռիչքներն իրականացվում են խիստ հաստատված գրաֆիկի համաձայն: Անգամ եթե նման չվերթի ժամանակ ծախվել են մի քանի ավիատոմսեր, թռիչքը չի հետաձգվի: Ի տարբերություն կանոնավոր չվերթների, չարթերային թռիչքները կազմակերպվում են միայն այն դեպքում, եթե բոլոր տոմսերը գնվում են նախապես պատվիրատուի՝ավիաընկերության կամ տուրիստական ընկերության կողմից:

Չարթերային թռիչքները ունեն մի շարք առավելություններ և թերություններ: Նման թռիչքների առավելություններից կարելի է նշել այն, որ դրանք իրականացվում են թեժ սեզոնի ժամանակ դեպի զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններ: Հաճախ այս ուղղություններում կանոնավոր թռիչքները պարզապես բացակայում են: Չարթերային թռիչքների ևս մեկ առավելություն կարելի է անխոս համարել ցածր գինը, որը տարբերվում է այլընտրանքային կանոնավոր թռիչքների գնից մոտ 2-3 անգամ:

Մինչև թռիչքի րոպեն եղած անորոշությունը այն է, ինչը կարելի է դասել չարթերային թռիչքների թերությունների շարքին: Ստանալ տոմսը, ինչպես նաև իմանալ ինքնաթիռի տեսակը - հաճախ թռիչքից միայն մի քանի օր առաջ: Ինչպես նաև չի քննարկվում ավիատոմսի վերադարձման կամ փոխանակման պայմանը:

Ինքնաթիռի տեխնիկական իրավիճակը հաճախ անհանգստացնում է մարդկանց, ովքեր որոշել են օգտվել չարթերային փոխադրումների ծառայություններից: Ահա հենց այս հարցի շուրջ չարժե անհանգստանալ: Թռիչքներն իրականացվում են այն ինքնաթիռներով, որոնցով կանոնավորները:

Ուղևորությունը պլանավորելիս մի հրաժարվեք չարթերային թռիչքներից: Պարզապես ավիափոխադրման տեսակների մեջ ձեր ընտրությունը կատարելիս՝ անպայմանորեն ուշադրություն դարձրեք ավիաընկերությանն ու տուրիստական ընկերությանը՝ նախընտրելով դրանցից լավագույնը:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար