10

տարեկան ենք

1036

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք



10 03 2016

«Արմենիա» նոր ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացվեն Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լարնակա

     
«Armenia» ավիաընկերությունն առաջին թռիչքները կիրականացնի դեպի Իսրայել և Ռուսաստան, չորեքշաբթի Երևանում հայտնեց ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին։

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են` Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա նախկին տեղակալն է։ Ըստ նրա, ընկերությունն արդեն շահագործման հավաստագիր է ստացել և դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` թռիչքներ իրականացնելու համար։

«Առաջին թռիչքն ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 21–ին երկու ուղղություններով` Թել Ավիվ և Մոսկվա, ինչից հետո կանոնավոր չվերթեր կիրականացվեն Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լարնակա»,– ասաց Գաիաշվիլին։

Նա միաժամանակ նշեց, որ հետագայում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի, մասնավորապես, գերակա ուղղությունների թվում են Սոչի, Դոնի Ռոստով, Միներալնիե Վոդի, Սամարա քաղաքները, ընկերության ծրագրերում են թռիչքները դեպի Իտալիա և Գերմանիա։ «Մենք ծրագրում ենք մեր զարգացման ծրագրերը կառուցել այնպես, որ Հայաստանի բնակչությունը կարողանա թռչել ցանկացած ուղղությամբ, իսկ ավիատոմսերը մատչելի լինեն։ Միանշանակ, նածատեսվում է գների որոշակի կատեգորիա, որը հասանելի կլինի շատերի համար»,– ասաց Գաիաշվիլին։

Մասնավորապես, նրա խոսքով, ընկերությունը ծրագրում է սակագնային ճկուն քաղաքականություն, որը նախատեսում է, որ թռիչքից երկու ամիս առաջ տոմս ձեռք բերելու դեպքում այն կարժենա 49 եվրո (հաշվի առնելով տուրքերն ու հարկերը` շուրջ 96 եվրո) ցանկացած ուղղությամբ։

Գաիաշվիլին նաև նշեց, որ, ի տարբերություն լոուկոստերների, ուղևորների ուղեբեռան ծավալը չի սահմանափակվի, ինչպես և սննդի հարցը, սակայն այս տոմսերը հնարավոր չի լինի հանձնել կամ փոխել։
Նա հայտնեց նաև, որ ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր կատարել լիզինգով վերցրած Boeing 737-ով:
Ապագայում, ըստ նրա, ավիաընկերությունը ծրագրում է ավելի փոքր CRJ ինքնաթիռ ձեռք բերել, ինչպես նաև իրականացնել VIP-սպասարկում Gulfstream ինքնաթիռով։
«Մեր ավիապարկի ինքնաթիռների միջին տարիքը չի գերազանցի 15 տարին, իսկ տեխսպասարկումը կանցնեն Գերմանիայի Lufthansa ավիաընկերությունում:

«Արմենիա» ավիաընկերությունը թռիչքները կսկսի 3 օդանավերով, իսկ հեռանկարում դրանց թիվը ուզում ենք հասցնել 8-ի»,– ասաց Գաիաշվիլին։

Ըստ նրա, նոր ավիաընկերության աշխատակիցների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ կլինեն, ինչի կապակցությամբ ընկերությունը հայ օդաչուներից և տեխնիկական անձնակազմից հայտեր է ընդունում։

Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա Գաիաշվիլին հրաժարվեց թվեր հնչեցնելուց` ներառյալ ներդրումների ծավալը, ավելացնելով, որ դրանք իրականցրել են հիմնադիրները, իսկ ընկերության ֆինանսական վիճակը կայուն է։

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար