10

տարեկան ենք

945

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Խորհուրդներ > Օգտակար > Այլևայլք



Արտասահմանցի էքսկուրսավարները ստում են զբոսաշրջիկներին

     
Ինչու է այսպես ստացվում: Մարդը գնում է ամեն ինչ ներառող տուրեր, նախապես վճարում է թռիչքը, ապահովագրությունը, տեղակայումը, սնունդը և ակնկալում է ծախսել նվազագույն գումար: Սակայն ոչ: Մանրակրկտորեն հաշվարկած բյուջեն խառնվում է, և զբոսաշրջիկը ճանապարհորդության վրա ծախսում է ավելին, քան նախատեսվում էր: Գումարը օդ բաց թողնելու գործում օգնության են հասնում էքակուրսավարները, ովքեր կոչված են թեթևացնելու արտասահմանում ճանապարհորդելը:

Որպես կանոն, օդանավակայանում ժամանողներին դիմավորում է հատուկ անձը: Ըստ պատկերացման, այս մարդը պետք է ուղղորդի խմբին ողջ ուղևորության ընթացքում՝ տեղավորի հյուրանոցում, հետևի, որ պայմանագրում նշված պայմանները բավարարվեն, պատասխանի անծանոթ երկրի մասին հարցերին, օգնի դժվար պահերին: Սակայն երբեմն նա օգնություն ցուցաբերելու փոխարեն անում է ամենը, որ զբոսաշրջիկները ծախսեն որքան հնարավոր է մեծ գումար. նա նման է բարի աղջկա, անում է ամեն ինչ, որ հաճախորդի ծախսերը մեծացնի:

Էքսկուրսավարին հասկանալ կարելի է, ֆիքսված աշխատավարձը մեծ չէ, ընկերությունը նվազեցնում է ծախսերը, այդ թվում և խմբի լիդերի հասույթը, և ահա պետք է գումար վաստակել զբոսաշրջիկների գնածից և կերածից (10-15% մասնաբաժին): Սակայն ճանապարհորդները ևս գումարը չեն տպում և իրավունք ունեն իմանալու, թե որքան են ստիպված վճարել:


Էքսկուրսիաներ



Լավ կլինի, եթե դեռևս տուրիստական ընկերությունում ձեզ տեղեկացնեն էքսկուրսիաների և դրանց գների մասին: Հիանալի կլինի, եթե ձեր տուրիստական ընկերության ներկայացուցիչը աշխատի հյուրանոցում, հարցերի առաջացման դեպքում հնարավոր կլինի դիմել սեփական տուրօպերատորին: Սակայն ոչ բոլոր տուրիստական կազմակերպություններն են ընդունակ կուրորտում ունենալ սեփական ներկայացուցիչը:

Որպես կանոն, ժամանման երեկոյան կամ հաջորդ առավոտյան ընտրվում է ժամանակ, երբ էքսկուրսավարը կպատմի ողջ էքսկուրսիաների մասին: Նա փորձում է դա անել արագորեն քանի զբոսաշրջիկները չեն սովորել տեղի գներին: Զբոսաշրջիկներին առաջակվում է 5-20% զեղչ, եթե ընտրված բոլոր էքսկուրսիաները պատվիրվեն հիմա և այս պահին (բնականաբար առանց գումարը հետ վերադարձնելու):
Շտապել պետք չէ: Պետք է դուրս գալ հյուրանոցի տարածքից և նմանատիպ ուղևորությունները կլինեն մի քանի անգամ ավելի մատչելի: Խելամիտ կլինի հասկանալ գները, հարցնել հարևան հյուրանոցներում էքսկուրսիաների մասին, իսկ դրանից հետո անգամ կարելի է հավաքել սեփական խումբը և էքսկուրսավարին առաջարկել մատչելի գներով էքսկուրսիաներ կազմակերպել: Որոշ դեպքերում էլ կարելի է վերցնել տաքսի, եթե զբոսաշրջիկների թիվը չի անցնում 4-ը:

Էժանության ետևից ընկնելիս չպետք է մոռանալ անվտանգության մասին:

Էքսկուրսիա գնելիս հարկավոր է իմանալ, թե էլ ինչ ծախսեր կարող են առաջանալ ճանապարհին: Վերջին պահին կարող է պարզվել, որ պետք է առանձին վճարել թանգարանի տոմսի (10-25 եվրո), էքսկուրսավարի պատմածի (10 եվրո) կամ լրացուցիչ մինի-էքսկուրսիայի համար:


Խանութներ



Որպես կանոն, ոչ մի էքսկուրսիա չի շրջանցվի առանց խանութների այցելության, իսկ դրանցից որոշները վերածվում են կասկածելի խանութներով շոպ-տուրերի: Ամեն անգամ որևէ խանութ մտնելիս էքսկուրսավարը պատմում է զբոսաշրջիկներին, որ հենց այս խանութում են վաճառվում ամենալավ, ամենաորակյալ, ամենաօրիգինալ, անկրկնելի իրերը: Խանութի տերերը անգամ պատրաստ են զեղչեր կատարել: Գումարը իհարկե կիջեցնեն 10 տոկոսով, չէ որ այն բարձրացված է 1,5-2 անգամ: Իրականում ամենահետաքրքիր իրերը նվազագույն գներով վաճառվում են ավտոմայրուղիներից և հյուրանոցային թաղամասերից մեծ հեռավորության վրա: Ավելի լավ է սկզբում փնտրել խուլ վայրերում գտնվող խանութներում: Սակայն երբեմն էքսկուրսավարը կարող է ճանապարհ ցույց տալ դեպի որակյալ խանութ:
Եթե ցանկանում եք ձեռք բերել որևէ թանկարժեք և յուրօրինակ իր, ապա դեռ տանը պետք է փնտրեք, թե որտեղ կարելի է գտնել այդ իրերը և որքան կարժենան:


Թեյավճար

Էքսկուրսավարի հատուկ համառությունը, նրա անդադար հիշեցումները թեյավճար թողնելու անհրաժեշտության մասին շատերին նյարդայնացնում են: Իհարկե օտար երկիրն ունի իր կանոնները և իսկապես ընդունված է աջ ու ձախ թեյավճարներ թողնել բեռնակիրներին, վարորդին, սպասուհուն, մատուցողին և վերջապես էքսկուրսավարին: Սակայն վճարել, թե ոչ, ի վերջո որոշում եք դուք:


Տարադրամի փոխանակում



Անհապաղ պետք է ինչ-որ բան գնել, սակայն այդ երկրի տարադրամի փոխարեն դրամապանակում գունավոր եվրո-դոլարնե՞ր են: Առավել նախաձեռնող էքսկուրսավարները զբոսաշրջիկներին փոխանակման ժամանակ դիտավորյալ չեն տալիս, իսկ ավելի ուշ առաջարկում են սեփական ծառայությունները: Թակարդում չհայտնվելու համար անհրաժեշտ է տեղի տարադրամի արժեքն իմանալ նախապես: Բացի դրանից, Եվրոպայի շատ երկրներում շատ հանգիստ կարելի է վճարել եվրոպական-ամերիկյան դրամներով:


Սրճարան



Երկարատև էքսկուրսիաների ժամանակ ճանապարհին սրճարան մտնելն անխուսափելի է: Էքսկուրսավարն առաջարկում է թարմանալ, և երբեմն դա անում է ավելորդ համառությամբ: Նա ասում է, որ մինչև երեկո քաղցը հագեցնելու այլընտրանք չի լինելու և հեռախոսով պետք է անհապաղ պատվիրել որոշակի քանակությամբ սնունդ, այլապես սրճարանը պատրաստ չի լինի: Այլ կերպ ասած, կամ ուտում են բոլորը, կամ ոչ ոք չի ուտում: Նույն վայրում զբոսաշրջիկներն այցելում են վճարովի զուգարան, գնում են ապրանքներ և կախազարդեր, այդ պատճառով էլ հաստատության ընդհանուր եկամուտը դառնում է կլորիկ գումար:
Այն մարդիկ, ովքեր ստիպված են հաշվել յուրաքանչյուր դրամը, երկարատև ուղևորության համար ապրանքները և ըմպելիքը պետք է գնեն նախապես, այցելեն թանգարանի անվճար զուգարան և խմբից հետ չմնալու համար էքսկուրսավարին ասեն, որ իրենք հատուկ դիետա են պահում և չեն կարող օգտվել առաջակվող մենյուից:

Ցավոք սրտի որքան շատ են զբոսաշրջիկներն այցելում սրճարան, այնքան խոհարարները քիչ են մտահոգվում ուտեստների որակի մասին: Քաղցած և հոգնած ուղևորներն ուտում են ամեն ինչ՝ ուղիղ և փոխաբերական առումով:

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար