10

տարեկան ենք

1108

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Տուրերի կատալոգ > Ներքին տուրիզմ/Ներգնա



ՆՈՐ ՏՈՒՐ ՊՐՈԴՈՒԿՏԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՉԿԱ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄԻՋՈՑ` ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՐԿՐԻ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ, ՔԱՆ ԾԱՆՈԹԱՑՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԵՏ...
«Մանանա» ուսումնական կենտրոնը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին ներկա լինելու հայկական ներգնա զբոսաշրջության ոլորտի նոր առաջարկի շնորհանդեսին:
Այն հայկական ազգային ավանդական խոհանոցի հավաստագրված վարպետության դասի մասին է:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ծրագրի բոլոր մանրամասները, ներկաները կծանոթանան ծրագրի բոլոր պայմաններին, կկատարեն շրջայց ուսումնական կենտրոն և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները:

Հանդիպմանը հրավիրված են ՀՀ ներգնա և արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող մի շարք զբոսաշրջային ընկերություններ և ոլորտի պատասխանատուներ:

Շնորհանդեսի նպատակն է կատարելագործել տուր-պրոդուկտը և փոխշահավետ համագործակցության եզրեր գտնել շահագրգիռ կողմերի հետ:

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:

Շնորհանդեսի ավարտին նախատեսվում է հյուրասիրություն:

Շնորհանդեսի օրը՝ 14.06.2016
Վայրը՝ Կոմիտասի 49/2, «Զանգակ» գրատուն, 1–ին հարկ (շրջայց «Մանանա» ուսումնական կենտրոն՝ Կոմիտասի 49/2, 9–րդ հարկ)
Տևողությունը՝ 12:00-14:00

Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես գրանցվել ստորև նշված հղումով.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeGnArFpztYHm3RRvp8CZSNDHnZX6FEvoJ6Yfu0OqqmKo04Ag/viewform?c=0&w=1
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար