10

տարեկան ենք

1114

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ > Այլևայլք



12 02 2018

«In Tour Expo 2018» տուրիստական ցուցահանդեսը

     
Հարգելի գործընկեր,

Էքսպո Գրուպ ընկերությունը հրավիրում է մասնակցելու 5-րդ միջազգային մասնագիտացված «In Tour Expo 2018» ցուցահանդեսին, որը կկայանա 2018 թվականի ապրիլի 20-22-ին Երևան Էքսպո կենտրոնում (Հ.Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածքում) և կազդանշի տուրիստական սեզոնի մեկնարկը Հայաստանում:

«In Tour Expo 2018» ցուցահանդեսի աջակիցներն են` ՀՀ Կառավարությունը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:

«In Tour Expo 2018» ցուցահանդեսը փորձված հարթակ է հանդիսանում ոլորտի մասնագետների և սպառողների շփման և համագործակցության համար: Հենց այստեղ են մեկնարկում սեզոնի նոր և լավագույն առաջարկները: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ողջ տեսականին` շրջագայությունների կազմա-կերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև ավիափո-խադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն:

Ցուցահանդեսի մասնակից կազմակերպություններին կընձեռվի բացառիկ հնարավորություն ներկայացնելու զբոսաշրջության համար ամենագրավիչ առաջարկները, յուրօրինակ հանգստյան գոտիներնը, ինչպես նաև իրենց ծառայությունները կներկայացնեն Վրաստանի, Իսրաելի, Իրանի և մի շարք այլ երկների տուրօպերատորները։ 2017 թվականին ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 90 ոլորտի առաջատար կազմակերպություններ և ներկայա-ցուացիչներ իսկ այցելուների թիվը ավելի քան 5000 այցելու։

Թեմատիկ բաժիններ

 Տուր օպերատորներ և տուրիստական գործակալություններ

 Առողջարաններ, հյուրատներ, հանգստյան տներ

 Էկո տուրիզմ, առողջարարակն տուրիզմ, ակտիվ հանգիստ ,որսորդություն և ձկնորսություն

 Հյուրանոցային համալիրներ և հյուրանոցային ցանցեր

 Երկաթուղային և ավիատոմսերի վաճառք

 Գործնական տուրեր

 Ռեստորոաններ, գիշերային ակումբներ և խաղատներ

 Ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումներ

 Ապահովագրություն, բանկային ծառայություններ

 Ինտերնետային ռեսուրսներ

                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար