10

տարեկան ենք

958

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Տուր փաթեթներ > Արտագնա տուրեր



ԻՍՐԱՅԵԼ

     
Ն Ո Ր ՈՒ Յ Թ - Այսուհետ KING TRAVEL-ն իրականացնում է հեղինակային տուրեր դեպի Իսրայել:

Ուղիղ չվերթով Իսրայել 8 օր/7 գիշեր Մարտի 15-22, 22-29 829 $-ին համարժեք ՀՀ դրամ:

1-ին օր- Մեկնում Երևանից գիդ-էքսկուրսավարի հետ Թել Ավիվ , Բեն- Գուրիոն օդանավակայան, տեղափոխում քաղաք Բեթղեհեմ և տեղավորում հյուրանոցում. Ընթրիք
----------------------------------------------------------------------------------------------
2-րդ օր-Նախաճաշ հյուրանոցում, էքսկուրսիա Բեթղեհեմում. Սուրբ Ծննդյան տաճար, ուր քարայրում ծնվել է Քրիստոսը։ Քարայրի վրա կառուցված է Սուրբ Ծննդյան տաճարը։ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական հատված, Սուրբ Հակոբ եկեղեցի: Կաթի քարայր, այստեղ Աստվածածինը կաթ է տվել Քրիստոսին, կաթի կաթիլ է ընկել գետնին եւ քարայրը սպիտակել ու սկսել է բերրիություն ու հաջողություն տալ կանանց: Վերադարձ հյուրանոց. ընթրիք
----------------------------------------------------------------------------------------------
3-րդ օր- Նախաճաշ հյուրանոցում, էքսկուրսիա Երուսաղեմում. քաղաքի տեսարան, Հարության տաճար (Տիրոջ Գերեզմանի տաճար), Սիոն լեռ, Գողգոթա` Քրիստոսի խաչելության վայր, Համբարձման լեռ` Քրիստոսը հարությունից 40 օր հետո համբարձվել է այս լեռան վրայից, Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Աստվածամոր գերեզման), Գեթսեմանի այգի (ուր Քրիստոսն աղոթել է մատնությունից առաջ), Ազգերի եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գրիգոր Լուսավորիչը այստեղ 7 տարի ճգնել է, որից հետո նոր մտել Քրիստոսի գերեզման), Հանդերձից բաժանման մատուռ, Հռոմեական շրջանի Երուսաղեմի փողոց, հրեական թաղամաս, սինագոգ, Լացի պատ, այստեղ կառուցված է եղել Դավթի մեծ տաճարը, որից ներկայում մնացել է միայն արեւմտյան պատը, որն էլ կոչվում է Լացի պատ, իսկ տաճարի տեղում կանգնած է մահմեդականների սրբություն Ալ Աքսա մզկիթը: Վերադարձ հյուրանոց. ընթրիք
----------------------------------------------------------------------------------------------
4-րդ օր- Նախաճաշ հյուրանոցում . էքսկուրսիա դեպի Մեռյալ ծով, այցելություն լավագույն ՍՊԱ կենտրոններից մեկը /մուտքը անվճար/ : Մեռյալ ծովը երկրի ցամաքի ամենացածր կետն է , Մեռյալ ծովն աշխարհի միակ վայրն է, որտեղ կարելի է զգալ կատարյալ անկշռություն: Մեռյալ ծովի բուժական հատկությունները հայտնի են շատ վաղուց: Մեռյալ ծովում բուժական հատկություններ ունի ոչ միայն ջուրը, այլև օդը, քանի որ շոգ կլիմայի հետևանքով աղերը գոլորշիանում են և հագեցնում օդը բուժիչ մասնիկներով:
----------------------------------------------------------------------------------------------
5-րդ օր- Նախաճաշ հյուրանոցում : Ազատ օր Բեթղեհեմում
----------------------------------------------------------------------------------------------
6-րդ օր- Նախաճաշ հյուրանոցում . Գալիլեա, Նազարեթ . Աստվածամոր Ավետման եկեղեցի, այստեղ է գտնվում Աստվածամոր տունը, որի վրա կառուցված է շքեղ կաթոլիկ եկեղեցի, Սուրբ Հովսեփ եկեղեցի, այստեղ է գտնվել Հայր Հովսեփի տունը, Թաբղայի հացի ու ձկան բազմացման եկեղեցի, որ նվիրված է Քրիստոսի հրաշքին, որի ըթնացքում 2 ձուկն ու 5 հացն այնքան բազմացրեց, որ դրանով 5000 մարդ կերակրվեց, Սուրբ Պետրոսի եկեղեցի, Գալիլեայի լիճ, այս լճում Քրիստոսը հանդարտեցրել է ալեկոծությունն ու քայլեր ջրի վրայով։ Հորդանան գետ, ուր Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։ Շրջայց սրբավայրերով։ Տեղափոխում ծովափնյա քաղաք՝ Նաթանիա, տեղավորում հյուրանոցում
---------------------------------------------------------------------------------------------
7-րդ օր- Ծովափնյա հանգիստ Նաթանիայում
---------------------------------------------------------------------------------------------
8-րդ օր- Նախաճաշ հյուրանոցում. Էքսկուրսիա Թել Ավիվ, Յաֆֆա , շրջայց քաղաքում, պատմական նավահանգիստ, Սուրբ Պետրոս եկեղեցի եւ այլ տեսարժան վայրեր։ Տեղափոխում օդանավակայան էքսկուրսավարի ուղեկցությամբ:
----------------------------------------------------------------------------------------------
#KING TRAVEL ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ:
----------------------------------------------------------------------------------------------
Փաթեթի արժեքը ներառում է.
• Ավիատոմս (Երևան-Թել Ավիվ - Երևան)
• Հյուրանոց 5 գիշեր 4* Բեթղեհեմ քաղաքում, երկու անգամյա սնունդ
• Հյուրանոց 2 գիշեր 3+* Նաթանիայում, ծովի ափին, մեկ անգամյա սնունդ
• Փորձառու հայախոս գիդի ուղեկցություն
• Էքսկուրսիաներ
• Պատարագի մասնակցություն
• Ժամերգության մասնակցություն
• ՍՊԱ կենտրոն / մուտքը անվճար/
• Խմբային վիզա (Իսրայել)
• Տրանսպորտ ամբողջ ուղևորության ընթացքում
• Բժշկական ապահովագրություն
• Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան

-------------------------------ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-----------------------------------------
Փաթեթները կարող եք ձեռք բերել կանխիկ և ԱՊԱՌԻԿ,0%
կանխավճարով ձևակերպումը տեղում`
առանց բանկ այցելելու:
Բացահայտեք ԵՐՈՒՍԱՂԵՄՆ ՈՒ ԲԵԹՂԵՀԵՄԸ Քինգ Թրավելի հետ:
King travel
Թագավորական հանգիստ
Ամրագրման համար դիմեք՝
************************************************
Տերյան 62
Մենք աշխատում ենք ամեն օր 10:00-19:00
☎ +374 10 58 44 02
+374 55 58 44 02
+374 99 58 44 02 + Viber
+374 94 58 44 02
                 

Գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ՝ այս հեղինակին հաղորդագրություն ուղարկելու, հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու և այլ հնարավորություններ ստանալու համար

Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում







✈️ Բաժնի 10 ամենաշատ դիտված գրառումները

#այս բաժնի բոլոր հայտարարությունները


✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար