10

տարեկան ենք

1036

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Խորհուրդներ > Օգտակար > Այլևայլք

Եգիպտոս մեկնելիս միշտ այս հարցը արդիական է։ Քանի որ նախորդ տարի մենք արդեն եղել էինք Շարմ էլ Շեյխում, ուստի այս տարի որոշեցինք այցելել Հուրգադա՝ մեր ու մեր ընթերցողների համար այդ հարցը պարզելու նպատակով։ Պատմական տեղեկանք XX դարի սկզբում Հուրգադան Կարմիր ծովի ափին մի փոքր գյուղ էր, որտեղ բնակվում էին բրիտանացի նավթափորներն ու տեղացի ձկնորսները։ Այնուհետև Եգիպտոսի Հանրապետության և Իսրայելի միջև Քեմփ-Դևիդյան համաձայնության ստորագրումից հետո այն սկսեց վերափոխվել ռազմական տարածքից հանգստյան վայր։Հուրգադա Հուրգադան տեղակայված է 500 կմ Կահիրեից դեպի հարավ-արևելք։ Այն Եգիպտոսի Հանրապետության 27 մուհաֆազաներից մեկի վարչական կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը կազմում է 86 791 մարդ (2006 թվականի տվյալներով)։ Կլիմա Հուրգադայում, ինչպես ամբողջ Եգիպտոսում արևադարձային անապատային կլիմա է։ Ամռանը երբեք տեղումներ չեն նկատվում, իսկ ձմռանը տեղումների քանակը կազմում է 5 մմ։ Հուրգադ արմավենի Հուրգադայի ամառը չափազանց շոգ է. օգոստոսի միջին ջերմաստիճանը կազմում է +31,8 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը +16,4 °С։ Լողային սեզոնը տևում է 8 ամիս։ Երկինքը միշտ անամպ է ամռանը և համարյա միշտ ձմռանը։ Այստեղ քամու հոսանքներն ավելի շատ են, ջրի ջերմաստիճանը ավելի ցածր։ Վիզա Ի տարբերություն Շարմ էլ Շեյխի Հուրգադայի համար անհրաժեշտ է վիզա, որը ստանալու համար պետք վճարել հենցի տեղի օդանավակայանում, վճարի չափը՝ 25 $: Հյուրանոցներ Քանի որ Հուրգադան ավելի հին կուրորտ է, առաջին գծում գտնվող հյուրանոցների մեծ մասի կոնստրուկցիան, կահավորանքը բավական հնաոճ են, իսկ նոր կառուցված հյուրանոցների մեծ մասը գտնվում են երկրորդ գծի վրա։ Մեր հյուրանոցը Մեզ առաջարկել էին Tia Heights Makadi 5 աստղանի հյուրանոցը, որը եթե անկեղծ, ապա շատ հեռու է այդ կոչումից։ Աչքի ընկնող թերություններից են սպասարկումը, կահավորանքը, խոհանոցի միօրինակությունը։ Հյուրանոցային համար ընտրեք գլխավոր մասնաշենքում կամ դեպի լողափ ընկած հատավածում։ Հյուրանոցի առավելությններից են՝ Տպավորիչ մեծությամբ լողավազանը, Tia Heights Makadi Մաքուր ու հարմարավետ լողափը, Հուրգադա լողափ Շատ սուր զգացողություններ առաջացնող մեծ աքվապարկը, Անիմացիոն խմբի ամենօրյա քրտնաջան ու կրեատիվ աշխատանքը Colorfest Թեյավճա՞ր,թե՞․․․ Իհարկե ողջ Եգիպտոսում թեյավճարն առաջին անհրաժեշտության գործոն է, եթե ոչ լավ, ապա գոնե բավարար սպասարկման «արժանանալու» համար, սակայն այս հյուրանոցում անձնակազմի մեծ մասն իր պարտականություները կատարելու համար թեյավճար ակնկալելու փոխարեն բացահայտ կանխավճար է «պահանջում»։ Հանգամանք, որը շատ տհաճ է։ Ակտիվ ժամանց Ծովափնյա հանգիստը առանց ակտիվության կարող է շատ շուտ ձանձրալի դառնալ, ուստի անհրաժեշտ է օգտվել տեղի հնարավորություններից՝ այցելել պատմամշակութային վայրեր, օգտվել էքսկուրսիաներից և ժամանցային տարբեր առաջարկներից։ Մենք օգտվեցինք մի քանի առաջարկներից ՝ Բատիսկաֆ նավարկություն Բատիսկաֆ Սաֆարի կվադրոցիկլներով Սաֆարի Հուրգադա Այց Գրանդ Ակվարիում գրանդ ակվարիոմ հուրգադա Վինդսերֆինգ Ես սիրահարվեցի այս մարզաձևին, դրանում ինձ շատ օգնեց մարզիչը՝ Համադան։ Վինդսերֆինգ Բացի այն , որ Համադան իր գործի պրոֆեսիոնալն է, նաև շատ հումորով և հետաքրքիր զրուցակից է։ Եթե հայտնվեք Հուրգադայում և ցանկանաք վինդսերֆինգով զբաղվել, ապա ահա նրա whatsapp-ի համարը +201012773375։ Համադա Օգտակար և կարևոր խորհուրդներ Ունեցեք գրիչ՝ միգրացիոն քարտը լրացնելու համար և ոչ միայն։ Տաք հագուստ վերցրեք, դեպի Երևան թռիչքների մեծ մասը գիշերային ժամերին է, իսկ օդանավակայանում շատ ցուրտ է․ սա կատակ չէ, իսկապես։ Վիզայի համար լրացուցիչ գումար ունեցեք, ինչպես նախապես նշեցի բացի տուրփաթեթի արժեքից յուրաքանչյուր անձի հաշվարկով անհրաժեշտ կլինի 25$: Քաղաքին մոտ հյուրանոց ընտրեք, նախ դա հնարավորություն կտա ավելի շատ շփվելու տեղի մշակույթի ու մարդկաց հետ, ապա նաև զգալիորեն կնվազեցնի հնարավոր ծախսերը՝ տաքսիներ, էքսկուրսիաների գները ։ Մի՛ շտապեք տուրեր գնել հյուրանոցային գիդից․ նրանց առաջարկները կրկնակի թանկ են։ Խորուհրդ կտամ տուրերը պատվիրել օնլայն, գնել շուկաներից կամ լողափում հանդիպող վաճառքի գործակալներից․ հոգ մի՛ արեք, նրանք կգտնեն Ձեզ
հեղինակ`
Gor Karapetyan
Երևի թե, քնապարկ ընտրելիս, յուրաքանչյուրի մոտ հարցեր են առաջանում: Ինչպես հասկանալ, թե ինչ՞ ջերմաստիճանի համար է նախատեսված քնապարկը: Որն է ավելի լավ՝ բմբուլը, թե՞ սինթետիկ տաքացուցիչը: Ի՞նչ ձև ընտրել: Ի՞նչ ձևի քնապարկ է անհրաժեշտ: Այս և շատ այլ հարցերի մենք փորձել ենք պատասխանել: Ջերմային ռեժիմ Տաքացուցիչ Կառուցվածքներ Օժանդակող ապրանքներ Խնամք և պահպանություն Ջերմային ռեժիմ Ինչպե՞ս է որոշվում հարմարավետության ջերմաստիճանը և ի՞նչ է նշանակում EN 13537 ստանդարտը: Քնապարկի կարևոր չափանիշ է դրա ջերմային ռեժիմը: Red Fox քնապարկերում կիրառվում է EN 13537 ստանդարտը, որը նախատեսում է 4 ջերմային ցուցանիշների առկայություն. Tcomfort – հարմարավետ ջերմաստիճան: Նվազագույն ջերմաստիճանն է, որի պարագայում միջին վիճակագրականով կինը կարող է հարմարավետ կերպով քնել 8 ժամ շարունակ: Tmax – առավելագույն ջերմաստիճան, որի պարագայում միջին վիճակագրականով տղամարդը կարող է հարմարավետ կերպով քնել առանց չափազանց շատ քրտնարտադրության: Tlimit – նվազագույն ջերմաստիճանն է, որի պարագայում միջին վիճակագրականով տղամարդը կարող է հարմարավետ կերպով քնել 8 ժամ շարունակ: Textreme – ՝էքստրեմալ ջերմաստիճան: Ջերմաստիճան, որի պարագայում մարդը կարող է ենթարկվել հիպոթերմիայի: Այս ջերմաստիճանի պարագայում կարելի է սպասել ուժեղ ցրտի զգացողության առաջացման, հնարավոր է գերսառեցում, որը վտանգավոր է առողջության համար: Այս ստանդարտը կիրառվում է այն մոդելների համար, որոնք արտադրվել են և/կամ վաճառվում են Եվրոպայում: «EN 13537» նիշը հաստատում է, որ ձեր առջև դրված է բարձր որակի քնապարկ: Ապրանքի տեխնիկական բնութագրիչների մեջ կարող է նշված լինել մեկ ցուցանիշ՝ Tlimit, այսինքն շրջակա միջավայրի ջերմաստիճանը միջին վիճակագրական տղամարդու հարմարավետության ստորին շեմի համար: Այն դեպքում, երբ նշվում են երեք ցուցանիշներ, Tlimit-ը միջանկյալ է լինում: Հավանականություն կա, որ մարդին, ովքեր վատ են տանում ցուրցը, կարող է բավականաչափ հարմարավետ չլինել նման պարկի մեջ: Այն ավելի շատ հարմար է կոփված, փորձառու զբոսաշրջիկների համար, ովքեր կարողանում են գրագետ կերպով ընտրել հանդերձանքը քնի համար: Կամ էլ այն մարդկանց համար, ովքեր խոշորակազմ են, քանի որ նրանք արձակում են մեծ քանակությամբ ջերմություն, որը պահպանվում է քնապարկի մեջ: Հիշեք, որ մարդու օրգանիզմը յուրահատուկ է, և, կիրառելով միևնույն քնապարկը հավասար պայմաններում, մարդիկ կարող են հարմարավետության տարբեր մակարդակներ զգալ: Դրա վրա կարող է ազդել ոչ միայն շրջակա միջավայրը, այլև մարդու ինքնազգացողությունը: Այդ պատճառով տվյալ EN 13537 ստանդարտի վրա հրկավոր չէ ամբողջովին հույս դնել, սակայն այն կարող է ծառայել, որպես կողմնորոշիչ քնապարկի ընտրության ժամանակ: Տաքացուցիչներ Առավելություններ և թերություններ: Ո՞ր դեպքերում ավելի լավ է ընտրել մոդել բմբուլե քնապարկ, իսկ ո՞ր դեպքերում՝ սինթետիկ: Իմաստ չկա պնդելու, որ այս տաքացուցիչներից որևէ մեկը ավելի լավն է կամ վատը: Անկասկած, բմբուլը իդեալական է՝ ջերմամեկուսացման և մարմնի քաշի հարաբերակցության մակարդակի տեսանկյունից: Միաժամանակ, համանման քնապարկը սինթետիկ տաքացուցիչով ավելի ծանր կլինի: Մյուս կողմից էլ, սինթետիկ տաքացուցիչով քնապարկը թրջվելիս չեն կորցնում ջերմամեկուսիչ հատկությունները և արագ չորանում են, ի տարբերություն բմբուլե տաքացուցիչի: Նախընտրությունը պետք է տալ բմբուլե տաքացուցիչով քնապարկին հետևյալ դեպքերում. Բարձրադիր լեռնային վերելքներ՝ էքստրեմալ ցածր ջերմաստիճանային պայմաններում, որտեղ ջերմամեկուսացման հետ մեկտեղ կարևոր դեր են կատարում փոքր քաշը և ծավալը: Դահուկային զբոսաշրջություն, գիշերելու անհրաժեշտություն երկարատև թրեքինգների ժամանակ՝ մինուսային ձերմաստիճանի պարագայում: Ընտրեք սինթետիկ տաքացուցիչ, եթե. Ճանապարհորդությունն անցնելու է բարձր խոնավությամբ վայրեր կամ լեռնային թրեքինգ՝ ջերմաստիճանների կտրուկ փոփոխություններով և խոնավության տարբեր մակարդակներով: Դուք նախատեսել եք կարճատև ճանապարհորդություն հանգստյան օրերի համար: Թեպետ, այսօրվա դրությամբ գոյություն ունեն տեխնոլոգիաներ և նյութեր, որոնց օգնությամբ բնական բմբուլով քնապարկը կարելի է դարձնել ավելի դիմացկուն խոնավության հանդեպ, իսկ սինթետիկ տաքացուցիչով քնապարկը իր ջերմային բնութագրիչնեով առավելագույնս մոտեցնել բմբուլե տաքացուցիչների: Կառուցվածքներ Քնապարկերի կառուցվածքները և դրանց կիրառությունը Այսօրվա դրությամբ ամենատարածված ձևերը «բոժոժ» և «ծածկոց» ձևերն են: Բոժոժը կրկնում է մարդու մարմնի կառուցվածքը՝ նեղանալով ոտքերի հատվածում: Այսպիսի անատոմիական ձևը համարվում է ավելի արդյունավետ ջերմության պահպանության համար՝ տաքացուցուչի և մարմնի միջև նվազագույն տարածության առկայության հաշվին: Եվ նման պարկի քաշը ավելի քիչ է, քան ծածկոց մոդելի պարագայում է: Սովորաբար, դրանք ընտրում են զբոսաշրջության և ձմեռային արշավների համար: Ծածկոցը իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև քնապարկ, որը կարելի է մինչև վերջ արձակել և կիրառել, որպես սովորական ծածկոց: Ուղղանկյունաձև ձևը այն դարցնում է ավելի ընդարձակ, սակայն դրանում շատ ավելի դժվար է պահպանել մարմնից դուրս եկող ջերմությունը, քանի որ անհրաժեշտ է տաքացնել օդի մեծ ծավալը քնապարկի ներսում: Քնապարկի այս մոդելը հիանալի տարբերակ կլինի ոչ բարդ արշավի համար, ակտիվ ընտանեկան հանգստի, ավտոմեքենայով ճանապարհորդության համար: Չափսեր Ինչու քնապարկը պետք է լինի «պաշարով» Եթե քնապարկը կիպ կպած լինի, ապա տաքացուցիչը ուսերի և կռունկների հատվածներում կսեղմվի, ինչը կբերի ոչ բավարար ջերմամեկուսացման: Քնելն էլ հարմարավետ չի լինի: Այդ պատճառով քնապարկը միշտ պետք է մի փոքր պաշար ունենա: Միաժամանակ կարևոր է չափը չանցնել, որպեսզի քնապարկի ներսում չլինի չափազանց շատ ազատ տեղ, որը ձեր մարմինը չի կարողանա տաքացնել: Ամռան ամիսներին օգտագործելու համար անհրաժեշտ չափսն ընտրում են փոքր պաշարով, որպեսզի չառաջանա սեղմվածության զգացողություն, իսկ ցուրտ գիշերվա դեպքում հնարավոր լինի հագնել ավելորդ հագուստ: Համանման կերպով ընտրում են մոդելը եռասեզոնային կիրառության կամ ձմեռային արշավների համար, միայն թե այս դեպքում հարկավոր է ավելացնել 20-30 սմ: Դա պայմանավորված է նրանով, որ լրացուցիչ տարածությունը հնարավորություն է տալիս ներսում տեղավորել իրեր, որոնք միշտ պետք է չոր և տաք մնան: Օրինակ, մարտկոցներ, ներքին կոշիկներ, լապտեր և այլն: Նաև լինում են իրավիճակներ, երբ ստիպված ես լինում քնել տաք շորերով, այդպիսի դեպքերում լավ պաշարը տեղին կլինի: Օժանդակ ապրանքներ Առանց ինչի՞ է քնապարկը ոչ լիարժեք աշխատում և ինչ կարելի է վերցնել լրացուցիչ հարմարավետության համար: Առաջինը, ինչի մասին հարկավոր է հոգ տանել – դա զբոսաշրջային գորգիկն է: Եթե փորձենք համանմանություն անցկացնենք (թեկուզ և մի փոքր տարօրինակ) մաքուր օդին հարմարավետ քնի և մարտկոցի միջև, ապա քնապարկը և զբոսաշրջային գորգը – դրանք + և – են, որոնց շնորհիվ այն աշխատում է: Առաջին հերթին, քնի ժամանակ տաքացուցիչը հանվում է, և գորգը կոմպենսացնում է շերտի բացակայությունը այս հատվածում: Երկրորդը, դուք չեք զգա ավելորդ քարերը և ճյուղերը գետնի վրա: Պայմանականորեն, զբոսաշրջային գորգիկը լինում է երկու տեսակի՝ կոկիկ չփչվող և փչվող: Քնապարկի համար հաճելի լրացում կարող է դառնալ հարմարավետ փոքր բարձը, ինչպես նաև շատ օգտակար կլինի կոմպրեսիոն պարկը: Խնամք և պահպանություն Յուրաքանչոյւր արշավից հետո այն անհրաժեշտ է չորացնել. Ամբողջությամբ արձակեք ճարմանդը և փռեք այն հորիզոնական դիրքով չորանոցի կամ աթոռի վրա: Ինչպե՞ս լվանալ քնապարկը: Քնապարկը անհրաժեշտ է լվանալ գոնե մեկ անգամ մեկ սեզոնի ընթացքում, կամ էլ աղտոտման աստիճանով՝ նախապես ուսումնասիրելով հրահանգավորումը: Սովորաբար, քնապարկը լվանում են խնայող ռեժիմով 30 աստիճանի տակ: Բմբուլե տաքացուցիչով քնապարկերի համար մենք խորդուրդ ենք տալիս օգտագործել Nikwax® Down Wash լվացքի միջոցը: Սինթետիկ տաքացուցիչի՝ Nikwax® Tech Wash®: Դրանք օգնում են պահպանել արտաքին կտորների ջրահեռացնող հատկությունները և տաքացուցիչների ֆունկցիոնալ հատկությունները: Քնապարկը հարկավոր է չորացնել հորիզոնական մակերեսի վրա, որը չի պահպանում շրջանցիկ օդը: Պարբերաբար թափ տվեք այն, որպեսզի տաքացուցիչը կուտակումներ չունենա և հավասարաչափ բաշխվի: Միˊ պահեք քնապարկը տուփի մեջ: Տեղափոծման համար նախատեսված պարկի կամ տուփի մեջ երկարատև պահպանության դեպքում քնապարկի տաքացուցիչը կորցնում է իր բացվելու հատկությունը, ինչի պատճառով ջրամեկուսիչ հատկոոթյունները էականորեն նվազում են: Այն հարկավոր է պահել բացված վիճակում, օրինակ, կախել պահարանում, կամ էլ երկու տակ ծալել, ընդորում պետք չի դրա վրա ևս ինչ-որ իրեր դասավորել: Որպես տարբերակ, կարելի է օգտագործել մեկ առանձին ընդարձակ դարակ, կամ էլ ցանցավոր նյութից պատրաստված հատուկ պարկեր պահպանության համար, որոնք թույլ են տալիս քնապարկին շնչել:
հեղինակ`
Աննա Վարդանյան
հեղինակ`
Travel News
Ինչու է այսպես ստացվում: Մարդը գնում է ամեն ինչ ներառող տուրեր, նախապես վճարում է թռիչքը, ապահովագրությունը, տեղակայումը, սնունդը և ակնկալում է ծախսել նվազագույն գումար: Սակայն ոչ: Մանրակրկտորեն հաշվարկած բյուջեն խառնվում է, և զբոսաշրջիկը ճանապարհորդության վրա ծախսում է ավելին, քան նախատեսվում էր: Գումարը օդ բաց թողնելու գործում օգնության են հասնում էքակուրսավարները, ովքեր կոչված են թեթևացնելու արտասահմանում ճանապարհորդելը: Որպես կանոն, օդանավակայանում ժամանողներին դիմավորում է հատուկ անձը: Ըստ պատկերացման, այս մարդը պետք է ուղղորդի խմբին ողջ ուղևորության ընթացքում՝ տեղավորի հյուրանոցում, հետևի, որ պայմանագրում նշված պայմանները բավարարվեն, պատասխանի անծանոթ երկրի մասին հարցերին, օգնի դժվար պահերին: Սակայն երբեմն նա օգնություն ցուցաբերելու փոխարեն անում է ամենը, որ զբոսաշրջիկները ծախսեն որքան հնարավոր է մեծ գումար. նա նման է բարի աղջկա, անում է ամեն ինչ, որ հաճախորդի ծախսերը մեծացնի: Էքսկուրսավարին հասկանալ կարելի է, ֆիքսված աշխատավարձը մեծ չէ, ընկերությունը նվազեցնում է ծախսերը, այդ թվում և խմբի լիդերի հասույթը, և ահա պետք է գումար վաստակել զբոսաշրջիկների գնածից և կերածից (10-15% մասնաբաժին): Սակայն ճանապարհորդները ևս գումարը չեն տպում և իրավունք ունեն իմանալու, թե որքան են ստիպված վճարել: Էքսկուրսիաներ Լավ կլինի, եթե դեռևս տուրիստական ընկերությունում ձեզ տեղեկացնեն էքսկուրսիաների և դրանց գների մասին: Հիանալի կլինի, եթե ձեր տուրիստական ընկերության ներկայացուցիչը աշխատի հյուրանոցում, հարցերի առաջացման դեպքում հնարավոր կլինի դիմել սեփական տուրօպերատորին: Սակայն ոչ բոլոր տուրիստական կազմակերպություններն են ընդունակ կուրորտում ունենալ սեփական ներկայացուցիչը: Որպես կանոն, ժամանման երեկոյան կամ հաջորդ առավոտյան ընտրվում է ժամանակ, երբ էքսկուրսավարը կպատմի ողջ էքսկուրսիաների մասին: Նա փորձում է դա անել արագորեն քանի զբոսաշրջիկները չեն սովորել տեղի գներին: Զբոսաշրջիկներին առաջակվում է 5-20% զեղչ, եթե ընտրված բոլոր էքսկուրսիաները պատվիրվեն հիմա և այս պահին (բնականաբար առանց գումարը հետ վերադարձնելու): Շտապել պետք չէ: Պետք է դուրս գալ հյուրանոցի տարածքից և նմանատիպ ուղևորությունները կլինեն մի քանի անգամ ավելի մատչելի: Խելամիտ կլինի հասկանալ գները, հարցնել հարևան հյուրանոցներում էքսկուրսիաների մասին, իսկ դրանից հետո անգամ կարելի է հավաքել սեփական խումբը և էքսկուրսավարին առաջարկել մատչելի գներով էքսկուրսիաներ կազմակերպել: Որոշ դեպքերում էլ կարելի է վերցնել տաքսի, եթե զբոսաշրջիկների թիվը չի անցնում 4-ը: Էժանության ետևից ընկնելիս չպետք է մոռանալ անվտանգության մասին: Էքսկուրսիա գնելիս հարկավոր է իմանալ, թե էլ ինչ ծախսեր կարող են առաջանալ ճանապարհին: Վերջին պահին կարող է պարզվել, որ պետք է առանձին վճարել թանգարանի տոմսի (10-25 եվրո), էքսկուրսավարի պատմածի (10 եվրո) կամ լրացուցիչ մինի-էքսկուրսիայի համար: Խանութներ Որպես կանոն, ոչ մի էքսկուրսիա չի շրջանցվի առանց խանութների այցելության, իսկ դրանցից որոշները վերածվում են կասկածելի խանութներով շոպ-տուրերի: Ամեն անգամ որևէ խանութ մտնելիս էքսկուրսավարը պատմում է զբոսաշրջիկներին, որ հենց այս խանութում են վաճառվում ամենալավ, ամենաորակյալ, ամենաօրիգինալ, անկրկնելի իրերը: Խանութի տերերը անգամ պատրաստ են զեղչեր կատարել: Գումարը իհարկե կիջեցնեն 10 տոկոսով, չէ որ այն բարձրացված է 1,5-2 անգամ: Իրականում ամենահետաքրքիր իրերը նվազագույն գներով վաճառվում են ավտոմայրուղիներից և հյուրանոցային թաղամասերից մեծ հեռավորության վրա: Ավելի լավ է սկզբում փնտրել խուլ վայրերում գտնվող խանութներում: Սակայն երբեմն էքսկուրսավարը կարող է ճանապարհ ցույց տալ դեպի որակյալ խանութ: Եթե ցանկանում եք ձեռք բերել որևէ թանկարժեք և յուրօրինակ իր, ապա դեռ տանը պետք է փնտրեք, թե որտեղ կարելի է գտնել այդ իրերը և որքան կարժենան: Թեյավճար Էքսկուրսավարի հատուկ համառությունը, նրա անդադար հիշեցումները թեյավճար թողնելու անհրաժեշտության մասին շատերին նյարդայնացնում են: Իհարկե օտար երկիրն ունի իր կանոնները և իսկապես ընդունված է աջ ու ձախ թեյավճարներ թողնել բեռնակիրներին, վարորդին, սպասուհուն, մատուցողին և վերջապես էքսկուրսավարին: Սակայն վճարել, թե ոչ, ի վերջո որոշում եք դուք: Տարադրամի փոխանակում Անհապաղ պետք է ինչ-որ բան գնել, սակայն այդ երկրի տարադրամի փոխարեն դրամապանակում գունավոր եվրո-դոլարնե՞ր են: Առավել նախաձեռնող էքսկուրսավարները զբոսաշրջիկներին փոխանակման ժամանակ դիտավորյալ չեն տալիս, իսկ ավելի ուշ առաջարկում են սեփական ծառայությունները: Թակարդում չհայտնվելու համար անհրաժեշտ է տեղի տարադրամի արժեքն իմանալ նախապես: Բացի դրանից, Եվրոպայի շատ երկրներում շատ հանգիստ կարելի է վճարել եվրոպական-ամերիկյան դրամներով: Սրճարան Երկարատև էքսկուրսիաների ժամանակ ճանապարհին սրճարան մտնելն անխուսափելի է: Էքսկուրսավարն առաջարկում է թարմանալ, և երբեմն դա անում է ավելորդ համառությամբ: Նա ասում է, որ մինչև երեկո քաղցը հագեցնելու այլընտրանք չի լինելու և հեռախոսով պետք է անհապաղ պատվիրել որոշակի քանակությամբ սնունդ, այլապես սրճարանը պատրաստ չի լինի: Այլ կերպ ասած, կամ ուտում են բոլորը, կամ ոչ ոք չի ուտում: Նույն վայրում զբոսաշրջիկներն այցելում են վճարովի զուգարան, գնում են ապրանքներ և կախազարդեր, այդ պատճառով էլ հաստատության ընդհանուր եկամուտը դառնում է կլորիկ գումար: Այն մարդիկ, ովքեր ստիպված են հաշվել յուրաքանչյուր դրամը, երկարատև ուղևորության համար ապրանքները և ըմպելիքը պետք է գնեն նախապես, այցելեն թանգարանի անվճար զուգարան և խմբից հետ չմնալու համար էքսկուրսավարին ասեն, որ իրենք հատուկ դիետա են պահում և չեն կարող օգտվել առաջակվող մենյուից: Ցավոք սրտի որքան շատ են զբոսաշրջիկներն այցելում սրճարան, այնքան խոհարարները քիչ են մտահոգվում ուտեստների որակի մասին: Քաղցած և հոգնած ուղևորներն ուտում են ամեն ինչ՝ ուղիղ և փոխաբերական առումով:
հեղինակ`
Travel News
Ռուսական սովորույթները տարբերվում են Արևմուտքի երկրների սովորույթներից: Եթե ձեր ճանապարհորդական ուղղությունը կանգ է առել Ռուսաստանի վրա, ապա հետևեք ներքոհիշյալ խորհուրդներին: 1. Դատարկ ձեռքերով հյուր մի գնացեք Եթե ձեզ հրավիրել են ընթրելու կամ ուղղակի զրուցելու, ապա վերցրեք ձեզ հետ մի տուփ կոնֆետ, ծաղիկներ կամ երեխայի համար փոքրիկ խաղալիք: Ռուս տանտիկինները ձեզ համար կպատրաստեն լավագույն ուտեստները: 2. Տուն մտնելիս հանեք ձեր կոշիկները Ռուսական բնակարանների հատակին փռված են թանկարժեք խալիներ: Հիմնականում դրանք իրանական նախշերով խալիներ են, որոնք տարբերվում են արևմտյան հասարակ խալիներից: Բացի դրանից, ռուսական փողոցները շատ փոշոտ են: Ճիշտ է, եթե դուք չհանեք ձեր կոշիկները, ձեզ ոչ ոք նկատողություն չի անի, սակայն ձեզ վատ կզգաք, եթե բոլոր հրավիրվածների մեջ միայն ձեր կոշիկները լինեն կեղտոտ: 3. Ծնողների մասին կատակներ մի արեք Ռուսները կոռեկտ են: Կատակեք գենդերի, արտաքինի, էթնիկ պատկանելության շուրջ, բայց երբեք չծաղրեք նրանց հայրերին և մայրերին: Նրանք դա չեն հասկանա: 4. Խմելիս մի ասեք «На здоровье» Միգուցե հայերի կամ լեհերի համար բնական է որպես կենաց ասել՝ "ողջ լինենք", բայց ռուսները այդ արտահայտությունը ասում են, երբ իրենց շնորհակալություն են հայտնում համեղ ճաշի համար: Աշխատեք մտածել ավելի երկար կենացներ:
հեղինակ`
Travel News
Ճանապարհորդական ուսապարկին է վերաբերվում հետևյալ կարգախոսը. իմ ամեն ինչը կրում եմ ինձ հետ: Այդ իսկ պատճառով արշավի գնալիս շատ կարևոր է ընտրել այնպիսի ուսապարկ, որը ձեզ կուղեկցի ամբողջ ճանապարհին: Փորձառու արշավորդները խորհուրդ են տալիս վերցնել այնպիսի ուսապարկ, որի մեջ ամեն ինչ տեղավորվում է: Ավելի լավ է ուսապարկը կիսով չափ դատարկ լինի, քան ուսապարկի մեջ ինչ-որ բան չտեղավորվի: Ուսապարկի նորմալ չափը համարվում է 50 լիտր տարողունակությունը: Կարևոր է նաև ուսապարկի երկարությունը: Եթե դուք ցածրահասակ եք, ապա վերցրեք ավելի փոքր ուսապարկեր: Ուսապարկը պետք է հեշտությամբ ամրացվի, այն պետք է ունենա կրծքավանդակային գոտի: Գոտիները պետք է ունենան կարգավորիչներ, որոնք հնարավորություն կտան ընտրել ձեզ անհրաժեշտ երկարությունը: Ուսապարկի կապիչները պետք է լինեն հարմարավետ՝ էքստրեմալ իրավիճակներում այն արագ հանելու համար: Հատկապես կարևոր է ուսապարկի այն հատվածը, որը կցվում է ձեր մեջքին: Ուսապարկը պետք է ունենա օդափոխության հնարավորություն: Նմանատիպ հնարավորություն ունեն ցանցե կտորները: Օդափոխության դեպքում ձեր մեջքը չի քրտնի: Ուսապարկը պետք է ունենա նվազագույնը երկու արտաքին գրպաններ: Այնտեղ կարող եք տեղադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Հիշեք. որքան շատ են գրպաններն, այնքան լավն է ուսապարկը: Եթե ձեզ հուզում է ուսապարկի արտաքին տեսքը, ապա գիտեցեք, որ ինչքան էլ գեղեցիկ լինի, առաջին հերթին կաևոր է հարմարավետությունը: Ուսապարկ արտադրող հայտնի ընկերությունները արտադրում են վառ գույների ուսապարկեր: Ուսապարկ արտադրող հայտնի ընկերություններ են. Deuter, Eastpak, Gregory, Macpac, Osprey, JanSport և այլն:
հեղինակ`
Travel News
Շատ հաճախ ճանապարհորդել ցանկացողների մոտ առաջանում է հարց. ինչպես ճանապարհորդել՝ միայնակ, թե օգտվել տուրիստական ընկերություններից: Այս հարցի շուրջ ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել առավելություններն ու թերությունները: Ճանապարհորդել տուրփաթեթով - Առավելություններ 1. Անհրաժեշտություն չկա փնտրել հյուրանոց և պլանավորել հանգիստը: 2. Պարտադիր չէ օտար լեզվի իմացությունը: 3. Ձեր անվտանգությունը ապահովված է: - Թերություններ 1. Առավել բարձր գներ: 2. Ստանդարտ ուղղություններ՝ Եգիպտոս, Հունաստան ևն: 3. Ոչ փորձառու տուրօպերատորի առկայություն: Ճանապարհորդել ինքնուրույն -Առավելություններ 1. Կարելի է ճանապարհորդել ցանկացած ուղղությամբ: 2. Տնտեսվում է գումարը: 3. Հնարավոր է ճանապարհորդել սեփական ավտոմեքենայով: -Թերություններ 1. Օտար լեզվի պարտադիր իմացություն: 2. Անվտանգության բացակայություն: 3. Տուրիստական փորձի կարիք: Հաշվի առնելով վերոհիշյալ կետերը՝ կարող եք, ընտրել, թե ինչպիսի հանգիստ է ձեզ անհրաժեշտ:
հեղինակ`
Travel News
Արտասահմանում անձնագիր կորցնելը այնքան էլ հաճելի երևույթ չէ, սակայն եթե բախվել եք նման խնդրի հետ, մի ընկճվեք: Առաջնահերթ դիմեք տեղի ոստիկանությանը: Մոտակա տեղամասի հասցեն կարող եք իմանալ հյուրանոցի անձնակազմից կամ ձեր տուրընկերության ներկայացուցչից: Ոստիկանությունում ձեզ կտան անձնագրին ժամանակավոր փոխարինող փաստաթուղթ: Ցանկալի կլինի, որ այդ փաստաթուղթը չլինի տեղի լեզվով, այլ որևէ միջազգային լեզվով: Գնացեք ձեր երկրի հյուպատոսարան, սակայն ճանապարհին 3,5х4,5 չափսով լուսանկարվեք: Եթե այդ երկրում չկա ձեր երկրի դեսպանատունը կամ հյուպատոսարանը, ապա զանգահարեք հարևան երկրում գտնվող ձեր հյուպատոսարան: Հաշվի առեք, որ հյուպատոսարաններն աշխատում են 10:00-ից մինչև 12:00-ն: Այնտեղ լրացրեք դիմում, որով կխնդրեք անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: Անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի համար դուք պետք է ներկայացնեք. դիմում-հայտ ոստիկանության տրամադրած փաստաթղթի պատճենը 2 գունավոր լուսանկար՝ 3,5 х 4,5 պահանջվող քանակությամբ գումար անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ եթե չունեք, ապա գոնե երկու համերկրացու, ովքեր կհաստատեն ձեր անձը Բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ ձեր փաստաթուղթը կտրամադրեն հենց նույն օրը: Փաստաթուղթը ստանալուց հետո անմիջապես հավաքեք ձեր իրերը և վերադարձեք հետ: Այդ փաստաթուղթը ուժի մեջ է ընդամենը 30 օր: Ձեր երկրում արդեն դիմեք տեղի ոստիկանական բաժանմունք: Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար. ձեր բոլոր փաստաթղթերը նույն վայրում մի պահեք անձնագիրը լողափ մի տարեք ճանապարհորդությունից առաջ բոլոր փաստաթղթերը տպեք և ունեցեք ձեր էլեկտրոնային փոստում մեկնելուց առաջ վերցրեք ձեր երկրի հյուպատոսարանի հեռախոսահամարը և հասցեն և վերջում՝ ուղղակի եղեք ուշադիր
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար