16-11-17  | Երեւանում Իսպանիայի վիզաների կենտրոն է բացվել

11-11-17  | Ոմանք Դանիա կմեկնեն առանց վիզայի վճար կատարելու

06-11-17  | Ռուսաստանում փոխվել են ինքնաթիռով ուղեբեռերի փոխադրման կանոնները

06-11-17  | Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

04-11-17  | Disneyland-ի կրկնօրինակը՝ Վանաձորում

03-11-17  | Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 21%-ով աճել է

03-11-17  | «Զվարթնոց»-ում կամրջակներին փոխարինել են ավտոբուսները

02-11-17  | Երևանում կառուցվել է ամենաերկար զիփլայնը՝ Արաբկիրից Աջափնյակ (լուսանկարներ)

01-11-17  | Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ իրազեկում

Տուրիստական Ազդագիր
Ժամանումներ > Մեկնումներ | Տեսնել բոլոր ժամանումները | Տեսնել բոլոր մեկնումները
Մեկնումներ > Ժամանումներ | Տեսնել բոլոր մեկնումները | Տեսնել բոլոր ժամանումները
3

տարեկան ենք

427

գրանցված օգտատեր

7530

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:



Հրատապ տուրիստական նորություններ և հրապարակումներ



... Տեսնել բոլոր հրապարակումները


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ > Տուրիստական փաստեր > Այլևայլք

հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Ամերկա Անթիգուա և Բարբուդա – վիզա անհրաժեշտ չէ Արուբա – վիզա անհրաժեշտ չէ Բահամյան կղզիներ – 3 ամիս Բարբադոս – 28 օր Բոլիվիա – 30 օր, վիզան տեղում Բրազիլիա – 90 օր Գրենադա – 3 ամիս  Դոմինիկա – 21 օր Էկվադոր – 90 օր Հաիթի – 3 ամիս Կուբա – 30 օր Ջամայկա – վիզան տեղում Սուրինամ – 2 ամիս, վիզան տեղում Ուրուգվայ – 90 օր Արգենտինա – 90 օր Ասիա Արևելյան Թիմոր – 30 օր, վիզան տեղում Բանգլադեշ – 90 օր, վիզան տեղում Թուրքմենստան – վիզա անհրաժեշտ չէ Իրան – 21 օր. վիզան տեղում Իրաք – վիզան տեղում (օդանավակայանում) Իսրայել – վիզան տեղում(Խմբերի համար) Լաոս – 15 օր, վիզան տեղում Լիբանան – 3 ամիս, վիզան տեղում Կամբոջա – 1 ամիս, վիզան տեղում Հորդանան – 1 ամիս, վիզան տեղում Ղազախստան – վիզա անհրաժեշտ չէ Ղրղզստան – վիզա անհրաժեշտ չէ Մակաո – 30 օր, վիզան տեղում Մալայզիա – 1 ամիս Մալդիվներ – 30 օր Մյանմա – 28 օր, վիզան տեղում Նեպալ – 60 օր, վիզան տեղում  Շրի Լանկա – 30 օր Սինգապուր – 96 ժամ առանց վիզայի Սիրիա – 15 օր, վիզան տեղում Տաջիկստան – վիզա անհրաժեշտ չէ Ուզբեկստան – վիզա անհրաժեշտ չէ  Քուվեյթ – 30 օր, վիզան տեղում Եվրոպա Ալբանիա – վիզան տեղում Բելառուս – վիզա անհրաժեշտ չէ Թուրքիա – 1 ամիս, վիզան տեղում Մոլդովա – 90 օր Մոնտենեգրո (Չերնոգորիա) – 7 օր Ռուսաստան – վիզա անհրաժեշտ չէ Սերբիա – 90 օր. անհրաժեշտ է ամրագրման վաուչեր  Վրաստան – վիզա անհրաժեշտ չէ Ուկրաինա – վիզա անհրաժեշտ չէ Աֆրիկա Բուրկինա Ֆասո – վիզան տեղում Բուրունդի – վիզան տեղում Գաբոն – վիզան տեղում Գամբիա – վիզան տեղում Գանա – վիզան տեղում, անհրաժեշտ է հրավեր Գվինեա – վիզան տեղում Ջիբութի – 10 օր, վիզան տեղում Եգիպտոս – 15 օր (միայն հարավային Սինայ) Եթոֆպիա – վիզան տեղում Զամբիա – 3 ամիս, վիզան տեղում Էրիթրեա – վիզան տեղում Լեբերիա – վիզան տեղում Կաբո Վերդե – վիզան տեղում Կոմորյան կղզիներ – վիզան տեղում Կամերուն – վիզան տեղում, անհրաժեշտ է հրավեր Կոնգո – վիզան տեղում Մադագասկար – 90 օր, վիզան տեղում Մոզամբիկ – 30 օր, վիզան տեղում Նամիբիա – 3 ամիս Ռուանդա – վիզան տեղում Սեյշելյան կղզիներ – 1 ամիս Սիերա Լեոնե – վիզան տեղում Տանզանիա – 3 ամիս, վիզան տեղում Տոգո – 7 օր, վիզան տեղում Ուգանդա – 3 ամիս, վիզան տեղում Ավստրալիա և Օվկիանիա Կիրիբատի – թույլտվությունը տեղում  Կուկի կղզիներ – 31 օր Միկրոնեզիա – 30 օր Նաուրու – 30 օր Նիէու – 30 օր Պալաու – 30 օր Սամոա – 60 օր Տուվալու – 90 օր
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Տավուշի մարզում Փամբակ և Մորղուս Արեգունյանների ընտանիքում է ծնվել Դիլիջան -Հովք Փամբակի Արեգունյանը: Դիլիջան- Հովքը ունի 2 անուն: Նրան ընտանիքում անվանում են Հովք, իսկ դրսում հայտնի է Դիլիջան անունով: Դիլիջանն ունի մեկ եղբայր որի անունն է Աղստև և նրանք ապրում են հաշտ ու ներդաշնակ: Արեգունյանների տունը միշտ հյուրառատ է: Ընտանիքի մայրը, ով տնային տնտեսուհի է, բոլորին զարմացնում է իր խոհարարությամբ: Ով այցելում է Արեգունյաններին, բոլորին պատմում են իրենց ընտանեկան ավանդույթների, լեգենդների մասին: Դիլիջանը, ով համեստ, խաղաղասեր, նրբանկատ, ռոմանտիկ, ու զգացմունքային աղջիկ է, իր հեզությամբ գերել է ՝բոլոր տղաների սրտերը: Անընդհատ մայրը նախատում է աղջկան .->:, Մի օր, երբ կապուտաչյա Դիլիջան թագուհին մետաքսյա ոսկեկար հանդերձանքը հաքգին, ուսերին գցած արքայական շափյուղայի և ալմաստե քարերով թիկնոց, ը զմրուխտ է թագը գլխին, Աղստևի ու նրա հինգ զավակների հետ շրջում էր արքունիքում, հանկարծ հայտնվում է հարևան արքունիքի թագավորի տղա Տավուշը, ում ձեռքին կար մեծ փունջ դաշտային գունագեղ տարբեր ծաղիկներ ու տեսնելով իշխանուհուն շփոթվում է՝ կարմրելով խնդրում է իրենց մենակ թողնեն: Իշխանուհի Դիլիջանը առաջին հայացքից սիրահարվում է հարևան թագավորի տղային: Ի ուրախություն Դիլիջանի ծնողների, Տավուշի թոռ Դիլիջանը ամուսնանում է ու դառնում մեծ կարողության տեր: Ամուսնու հետ Դիլիջանն իր պապերի հողում կառուցում է հուշարձաններ, պատմա-մշակույթային կոթողներ, մատուռներ, ու քանի որ նա անչափ աստվածավախ է ու հայրենասեր, իր ամուսնու հետ հիմնում են եկեղեցիներ ու անվանում իրենց զավակների անուններով. Հաղարծին, Գոշավանք, Մաթոսավանք: Եվ ծնվում է Դիլիջանի երկորյակ զավակները: Նրանք անվանում են իրենց մեծ պապու անունով Ջուխտակ վանքեր: Դիլիջան թագուհին ունենում է հինգ զավակ՝ իր եղբոյր Աղստևի նման: Դիլիջանի պապ Տավուշը միշտ երազել էր ունենալ զույգ երեխաներ ու նրա թոռն ի կատար է ածում պապի այդքան մեծ բաղձանքը: Այսօր Դիլիջան թագուհին ունի մեծ թագավորություն և իր նազիր, վեզիրների՝ Պարզ լճի և Տզրկայի հետ ստեղծել են մեծ իշխանություն: Իսկ պալատի ծառայականները Թեղուտը, Հաղարծինը, Գոշը, Հովքը, Խաչարձանը ու Աղավնավանքը խոնարհվում են իրենց թագուհու առաջ, և աշխատում են տոն դարձնել թագուհու, և Տավուշ արքայի օրը: Արեգունյանների արքայությունում տոն է ամբողջ օրը, պալատական կենդանի երգչախումբը ամեն օր գովում ու փառաբանում է իր թագուհուն: Միայն տեսնել է պետք այս թագավորության բնություն համույթի համերգը: Արեգունյանների արքունիքը սկսում է ոլորաններից: Պալատի ընդունարանում հրաշք հեքիաթային այգի է, որտեղ Գետակը ներդաշնակ սոխակների, թռչյունների և միջատների հետ երգում ու մեծարում են իրենց թագուհուն, իսկ ծառերն ու ծաղիկները պատված անաղարտի ու հեքիաթի երանգներով, զեփյուռի մեղմ ու հեզ օրորով քեզ առնում են իրենց ձեռքերի վրա և տանում արքունիքով: Անձրևն էլ ասես իր հանդարտ ռիթմով մեղմ ծափ է տալի: Իսկական բնության համերգ, որ միայն կարող եք տեսնել Արեգունյանների արքունիքում: Այն միայն տեսնել և զգալ է պետք: Փամբակ և Մորղուս Արեգունյանների թագավորության դարպասները միշտ բաց են իրենց արքունիք այցելողների առջև: Սեր, կյանք, բնություն, ներդաշնակություն, մարդկային և արվեստի գնահատման արժեքներ կա այս արքունիքում: Գիտեն, թե ինչպես դիմավորել ու պատշաճ, բարձրաշխարհիկ ընդունել և ճանապարհել հյուրին: Երևի աշխարհի ու Հայաստանի ոչ մի անկյունում չկա նման տեղ: Հավատացեք, այցելեք և խոսքերը գովեստ չի դիտվի: Հեղինակ, Արեգունյան արքունիքի պալատական Վաչե Գրիգորյան:
հեղինակ`
Վաչե Գրիգորյան
Հայաստանը ներառվել է ամենաանվտանգ երկրների ցանկում ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից, նշվում է «Ահաբեկչության գլոբալ վարկանիշ 2015» զեկույցում, որը հրապարակել է Լոնդոնի տնտեսության և խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace)։ Հայաստանը զբաղեցրել է 116–րդ տեղը 162 պետությունների շրջանում։ Համեմատության համար հարկ է նշել, որ մի քանի տասնյակ երկրներ, որտեղ ահաբեկչության սպառնալիքը գրեթե հավասար է զրոյի, կիսում են 124–րդ տեղը։ Հայաստանի հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցնում են համապատասխանաբար 93–րդ և 71–րդ տեղերը։ Ըստ ուսումնասիրության` Հայաստանի համար հավանական սպառնալիքի աղբյուրներից մեկը 2014 թ.–ին քրդական ջոկատների հետ 70 էթնիկ հայերի մասնակցությունն է ԻՊ–ի դեմ պայքարում։ Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել է 23–րդ տեղը, ԱՄՆ–ը 35–րդն է: Զեկույցը վերլուծում է 162 երկրներում տիրող իրավիճակը, որտեղ բնակվում է երկրագնդի բնակչության 99,6 տոկոսը։ Նախորդ տարի ահաբեկչության զոհ է դարձել 32,6 հազար մարդ` 2013 թ.–ին գրանցված 18,1 հազարի համեմատ: newsarmenia.am
հեղինակ`
Travel News
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների բազմապրոֆիլ խումբը հետազոտել է աշխարհի մոտ 1000 լեզուների կիրառումն ու փոխադարձ կապերը` որոշելու համար նրանց ազդեցիկության աստիճանը:Հետազոտության համար օգտագործվել են վերջին 30 տարում ավելի քան 2,2 մլն գրքերի թարգմանության, Վիքիփեդիայում հոդվածների և հեղինակների քանակի, Twitter-ում գրառումների վերաբերյալ տվյալները և մի շարք այլ տեղեկություններ:Հայոց լեզուն 48-րդ ամենաազդեցիկ լեզուն է ճանաչվել գրքերի թարգմանության մասով, 59-ը` ըստ ազդեցիկության Վիքիփեդիայում, 57-րը` Twitter-ում: Ըստ հետազոտողների, հայերենի կրող է համարվում 6 մլն մարդ, 30 տարում հայերենից թարգմանվել է 1100 գիրք, հայերեն` 2139:Հետազոտությունը նաև բացահայտել է կապերը լեզուների միջև` լեզվային մի միջավայրից մյուսին տեղեկատվություն փոխանցելիս: Հայերենի համար գլխավոր կապակցողներն են համարվել ռուսերենն ու անգլերենը: Դա նշանակում է, որ օրինակ, ֆրանսերեն կամ իսպաներեն գրված հաղորդագրությունը հայալեզու միջավայրում է հայտնվում ռուսերեն և անգլերեն աղբյուրներից թարգմանության միջոցով:Ինչպես և ակնկալվում էր, գրականության թարգմանությունների մասով ամենաազդեցիկն է ճանաչվել անգլերենը, որին հաջորդում են ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը և ռուսերենը: Առաջին տասնյակում են նաև իսպաներենը, ճապոներենը, հոլանդերենը, լատիներենը և շվեդերենը: Արաբերենը միայն 19-րդն է, չինարենը`20-րդն ըստ ազդեցիկության:panarmenian.net
հեղինակ`
admin






✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում

Գովազդ



Մենք Facebook-ում



Նշոց
այս ժամին նոր հաղորդագրություններ չկան ...

Հարցում
- Կարծում ես Եգիպտոսում հանգստանալը դեռ վտանգավո՞ր է:



Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար


Օրվա նկարը


Օրվա միտքը

Աշխարհը մի գիրք է, իսկ նրանք, ովքեր չեն ճանապարհորդել, կարդացել են դրա միայն մի էջը
Սբ Ավգուստին


Օգտակար
 
 


Որոնում տրանսլիտով
շուտով