10

տարեկան ենք

1036

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հոսթելներ > Օգտակար > Այլևայլք

Բավական հաճախ հոսթելները ստանում են վատ հաղորդագրություններ: Հոսթելների մասին շատ բամբասանքներ չեն համապատասխանում իրականությանը: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. Հոսթելներն անվտանգ չեն Ինչպես հյուրանոցները, հոսթելները ևս տարբեր են, իսկ որոշ հոսթելներ առավել անվտանգ են, քան մյուսները: Հանրակացարաններում դուք հազվադեպ եք միայնակ լինում: Չնայած դա մեծացնում է անձնական իրերի գողության հավանականությունը (օգտագործեք փակվող պահարան): Հոսթելում դուք ունենալու եք հարևաններ, ովքեր ձեզ կօգնեն, եթե ինչ-որ բան այն չլինի: Շատ հոսթելներ հյուրերին առաջարկում են չհրկիզվող պահարաններ, մուտքի գաղտնաբառեր, անհատական բանալիներ և այլն: Ստուգեք հոսթելի վեբկայքը և կարդացեք կարծիքները, որպեսզի հասկանաք, թե ինչ է առաջարկվում: Հոսթելները կեղտոտ են NewDay հոսթելը, ինչպես և մյուս բոլոր հոսթելները մաքրվում են ամեն օր: Համոզվեք դրանում վերոհիշյալ կարծիքները կարդալով: Հոսթելներում առկա են անկողնային ոջիլներ Իրեն հարգող յուրաքանչյուր հոսթել հետևում է անկողնային սպիտակեղենի մաքրությանը և այն պարբերաբար լվանում է: Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ գնվում է նոր սպիտակեղեն: Հյուրերը խմում և ծխում են ողջ օրվա ընթացքում Որպես կանոն, հոսթելներն ունեն տեղակայման կանոններ, որտեղ արգելվում է խմել և ծխել. սրան հատուկ ուշադրություն են դարձնում, և մենեջերն անընդհատ ստուգում է: Անհատական ճանապարհորդները չեն կարողանում գտնել նոր ընկերներ հոսթելներում Ընդհակառակը, իրավիճակը հոսթելներում այնպիսին է, որ հրահրում է նոր ծանոթությունների: Դուք առանց դժվարության կգտնեք հաճելի զրուցակցի և կկարողանաք ընկերանալ նրանց հետ: Դուք պետք է լինեք ուսանող, որ կարողանաք մնալ հոսթելում Հոսթելների նախատիպը ուսանողական հյուրանոցներն են, սակայն ժամանակի ընթացքում դրանք զարգացել են և դարձել հասանելի և անվտանգ բոլոր տարիքի զբոսաշրջիկների համար: Այժմ հոսթելներ են այցելում բոլորը՝ անհատական զբոսաշրջիկներից մինչև երեխաներով ընտանիքները: Հոսթելները միայն աղքատների համար են նախատեսված Հոսթելները համարվում են ճանապարհորդության ժամանակ տնտեսելու հիանալի տարբերակ: Ժամանակակից հոսթելները սովորաբար ունեն բավականաչափ որակյալ և գեղեցիկ ներսույթ, տեղակայման բոլոր անհրաժեշտ պարագաները: Տեղակայման տնտեսումը թույլ է տալիս ծախսել գումարը համեղ սննդի, էքսկուրսիաների և այլնի վրա: Դուք պետք է բնակվեք մեկ համարում Կան հոսթելներ, որտեղ դուք կգտնեք ինչպես համատեղ համարներ, այնպես էլ անհատական համարներ միայն ձեր, ձեր կողակցի կամ ընտանիքի համար: Հոսթելը չունի ադմինիստրատոր Գրեթե բոլոր հոսթելներում դուք կգտնեք ադմինիստրատորներ, ովքեր ուրախությամբ կլուծեն առաջացած խնդիրները:
հեղինակ`
Travel News
Ինչպես ասում է սպասարկման վերաբերյալ հայտնի ասացվածքը. «Ամենից քիչ ծախսող հաճախորդը ամենաշատն է բողոքում»: Զարմանալիորեն ճիշտ է ասված: Որպես կանոն, հենց այս հյուրերն են ենթադրում, որ հոսթելի սեփականատերերի գումարը հոսում է գետի պես, իսկ պարզապես քնելու համար պահանջվող գումարը բավականին բարձր է: Հաճախ նրանք կարծում են, որ բնակվում են հինգաստղանի հյուրանոցում և 5000 դրամի դիմաց նրանց պետք է տրամադրեն բոլոր ծառայությունները: Իրականում սա քիչ եկամտաբեր բիզնես է և անհրաժեշտ է ինչպես հարկն է չարչարվել, որ "մեռած" սեզոնին գոնե փակել ծախսերը: Ինչի՞ց է գոյանում հոսթելի գինը: Իհարկե ծախսերի ամենամեծ բաժինը տրվում է հաստատության վարձակալմանը, որի գինը պետք է վճարել ժամանակին: Վարձատուները կարող են ներողամիտ գտնվել մի քանի անգամ, սակայն կսկսեն փնտրել նոր վարձակալողների: Հոսթելի սեփականատերը չի կարող իրեն թույլ տալ հայտնվել փողոցում, քանզի հոսթելում մարդիկ են բնակվում, ովքեր ևս կհայտնվեն փողոցում: Ծայրահեղ տհաճ կլինի, եթե հյուրը ժամանի հոսթել և տեսնի փակ դռներ: Հաջորդն աշխատավարձն է: Կարգ ու կանոնը և մաքրությունը հոսթելում ամբողջությամբ կախված են ծառայող աշխատակազմից, իսկ չնչին գումարի դիմաց ոչ ոք չի աշխատի: Ոչ պակաս կարևոր է նաև հոսթելի մթնոլորտը, որը ուղղակիորեն կախված է ադմինիստրատորներից: Այդ պատճառով նրանց աշխատավարձը պետք է լինի արժանի: Գտնել լավ ադմինիստրատոր այնքան էլ հեշտ չէ, այդ պատճառով չպետք է տնտեսել նրանց աշխատավարձի հաշվին: Նրանք էլ ցանկանում են ստանալ գումարը ժամանակին: Հաջորդը գովազդի ծախսերն են: Ինչպես յուրաքանչյուր բիզնես, հոսթելի գոյատևումն անհնար է առանց գովազդի: Այլապես որտեղից նրանք կիմանան ձեր մասին: Հաջորդ կետում կոմունալ վճարումներն են: Այսօր սա ամենևին մատչելի չէ: Բացի դրանից, ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան փչանում է: Հոսթելները նաև վճարում են ինտերնետի, տարածքի մաքրման, թեյ, սուրճ, շաքարավազ գնելու համար: Միջին հաշվով սովորական հոսթելում տեղակայվելն արժե 5000 դրամ, ինչի դիմաց հյուրերը ստանում են ոչ միայն տանիք քնելու համար, այլև անկողին, սրբիչներ, տաք լոգանք, խոհանոց,  wi-fi: Որոշ հոսթելներ առանձնացնում են հյուրասենյակներ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն նստել իրենց մահճակալների վրա: Սակայն դրա փոխարեն նրանք կարող են կառուցել ննջասենյակ: Ամենայն հավանականությամբ մենք բաց թողեցինք որոշ կետեր: Այո, չպետք է մոռանալ նաև ամրագրման կայքերին տրվող տոկոսների մասին: Ինչպես տեսնում եք, չնայած հոսթելն ունի քիչ հարմարություններ, սակայն շատ սեփականատերեր փորձում են իրենց հյուրերին ապահովել առավելագույն պայմանները՝ առավել քիչ գումարի դիմաց: Հոսթելը երկհարկանի մահճակալներով լեցուն հաստատություն չէ, ուր այցելում են տերերը գումարը հավաքելու նպատակով: Դա ամենօրյա աշխատանք է, որն ուղղված է հյուրերին գրավելուն և հարմարավետ պայմաններ ստեղծելուն:
հեղինակ`
Travel News
Եթե դուք ուղևորվում եք ճանապարհորդության, սակայն դեռևս չեք որոշել, թե որտեղ եք բնակվելու, ապա հոսթելը ամենաօպտիմալ տարբերակն է: Հյուրանոցի մատչելի, երիտասարդ տեսակ, որը թույլ կտա տնտեսել ձեր ֆինանսական միջոցները և հնարավորություն կտա ձեր գումարը ծախսել ավելի կարևոր հարցերում: Սակայն մի շտապեք հոսթելի ընտրության հարցում: Այս հարցին պետք է վերաբերվել մեծ լրջությամբ: Ստորև ձեզ ենք ներկայացնում լավ հոսթելի հատկանիշները: Եվ այսպես սկսենք. Օդափոխություն Պատկերացրեք    ժամանել     եք     հոսթել,   թողել     եք     ձեր     իրերը     և     շտապել     եք     վայելել     քաղաքի     գեղեցկությունը:   Նույնն     արել     են     գրեթե     բոլորը:   Երեկոյան     դուք     հոգնած     վերադառնում     եք     այն     մտքով,   որ     ընկնեք     մահճակալի     վրա     և     քնեք     նորածնի     նման,   սակայն     այդ     պահին     հասկանում     եք,   որ     այդքան    «հաճելի» բույրերի փունջը ձեզ թույլ չի տա քնել, քանզի ինչ-որ մեկն առավոտյան չի լվացել ատամները, մյուսը չի լվացել ոտքերը, իսկ գեղեցիկ սեռը պատրաստվել է հաջորդ օրվան և քսել է մանիկյուր: Սենյակում կարող է բացակայել օդորակիչը: Այդ պատճառով բաց մի թողեք այս կետը հոսթելն ընտրելու ժամանակ: Սպիտակեղեն և սրբիչներ Ժամանելիս մենեջերին հարցրեք սպիտակեղենի և սրբիչների մասին, արդյոք դրանք ներառված են գումարի մեջ, թե պետք է հավելյալ վճարել: Եվրոպական երկրներում հոսթելները մեծամասամբ պահանջում են առանձին գումար: Բնակվելու կանոնները Չենք մոռանում գլխավորի մասին՝ բնակվելու կանոններ: Հիշում ենք, որ այն ամենը, ինչը չի արգելվում, թույլատրվում է: Ի միջի այլոց, հենց այստեղ է թաքնված հոսթելի ողջ էությունը՝ համացանցը, լվացքի մեքենան, վարսահարդարիչը, սառնարանը, արդուկը օգտագործելու կարգը և սակագինը: Իդեպ «Yo! Hostels» հոսթելներում այս ամենը լիովին անվճար է: Նաև պետք է համոզվել, որ անծանոթների մուտքը խստիվ արգելվում է, որ սահմանված ժամից հետո աղմկելն արգելվում է, այլապես դուք չեք կարողանա լիակատար հանգստանալ: Մահճակալներ Սիրելի ընկերներ, հիշեք, որ հոսթելն առաջին հերթին հանգստի վայր է, գիշերակաց, այնտեղ քնում են, ուժ հավաքում հետագա արկածների համար: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ անկողնու սպիտակեղենը լինի մաքուր, մահճակալները նոր, առանց «երաժշտական ընկերակցության»: Հիշում ենք, որ ամուր, առողջ քունը ամբողջ օրվա լավ տրամադրության գրավականն է: Կանանց, տղամարդկանց և խառը համարներ Մենք բոլորս տարբեր մարդիկ ենք, մեկս համեստ, մեկս ազատ: Այդ պատճառով հոսթելն ընտրելիս ուշադրություն դարձրեք սենյակներում տեղակայմանը, այսինքն ինչ սեռի հարևաններ եք ունենալու: Սովորաբար հոսթելներում կան երեք տեսակի համարներ: Խոհանոց Մենք բոլորս արթնանում ենք տարբեր ժամերի, սակայն, որպես կանոն, առավոտյան բոլորը միասին են արթնանում: Սրա հետ կապված կարևոր է, որ խոհանոցը լինի ընդարձակ և մաքուր: Նաև ցանկալի կլինի խոհանոցային պարագաների առկայությունը: Կապ Մեր օրերում կապը (հեռախոս, ինտերնետ) դարձել է մեր կյանքի անբաժան մասնիկը: Մենք արդեն չենք կարողանում պատկերացնել մեր կյանքն առանց այս հարմարությունների: Այնպես որ հոսթելն ընտրելիս ուշադրություն դարձրեք կապի գոնե մեկ միջոցի առկայությանը: Դա կարող է լինել ընդհանուր համակարգիչ, նոութբուք, անվճար wi fi: Որոշ հոսթելներում նաև զանգեր կատարելու հնարավորություն է տրվում: Կայք Յուրաքանչյուր լավ հոսթել պետք է ունենա իր կայքը: Սակայն ցավոք այդ կայքերը շատ են ծանրաբեռնվում: Անհրաժեշտ է չմոռանալ այն մասին, որ ճանապարհորդները որպես կանոն կայք են այցելում արդեն ճանապարհին, որտեղ գերարագ ինտերնետը բացակայում է: Այդ պատճառով կայքը շատ դանդաղ է բեռնվում, դրա համար մի կենտրոնացեք այդ կայքի վրա, փնտրեք այնպիսի կայքեր, որոնք արագ են բեռնվում:
հեղինակ`
Travel News
Եթե դուք արդեն ամրագրել եք մահճակալ հոսթելում, որտեղ պատրաստվում եք անցկացնել մի քանի օր, ապա հիշեք, որ դուք հայտնվում եք օտար միջավայրում և անպայման բախվելու եք մեծ քանակությամբ անծանոթ մարդկանց, մշակույթի և սովորությունների հետ: Ճանապարհորդությունը վայելելու և խնդիրներից խուսափելու համար, կատարեք ներքոհիշյալ «պատվիրանները». - Անգլերենի տարրական գիտելիքները պարտադիր են: Սկսենք նրանից, որ հոսթելը միջազգային հասկացություն է, այնպես որ ընտրության ժամանակ ձեզ անհրաժեշտ կլինի անգլերենով կարդալ հոսթելի մասին տեղեկատվությունը, կատարել ամրագրումը և պարզել տեղակայման առանձնահատկությունները: Բացի դրանից դուք կհանդիպեք մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Անգլերենի գեթ մինիմալ գիտելիքները ձեզ կօգնեն շփվել, կիսվել տպավորություններով և լսել մյուս զբոսաշրջիկների խորհուրդները ճանապարհորդության վերաբերյալ: Ձեզ հետ ունեցեք անգլերենի զրուցարան և բառարան: - Զգոնությունը ոչ ոքի չի վնասի: Այնուամենայնիվ նույն համարում բնակվող անծանոթները առաջին հայացքից վստահություն չեն ներշնչի: Այդ պատճառով թանկարժեք իրերը պահեք չհրկիզվող պահարանում կամ մենեջերի սենյակում տեսախցիկների հսկողության տակ: - Եթե խնդիրներ են առաջանում, մի վախեցեք դիմել վարչակազմին: Ձեր սենյակը սպասվածից փոքր է եղել, խոհանոցում բացակայում է տաք ջուրը, իսկ լոգարանում ջրի ճնշումը ցածր է, մի ամաչեք և դիմեք ղեկավարությանը: Սպասարկման եվրոպական մակարդակը ամբողջ աշխարհում համարվում է էտալոնային և անգամ էժանագին հոսթելում ձեզ կընդառաջեն: - Ընկերասիրությունը, նրբանկատությունը և ադեկվատ պահվածքը ձեզ կօգնեն ոչ միայն ծանոթանալ սենյակի հարևանների հետ, այլև գտնել իրական ընկերներ: Անգամ եթե ձեր օրը չի հաջողվել, ձեր բարկությունը մի տարածեք անծանոթ մարդկանց վրա: Ձեզ քաղաքավարի պահեք, ժպտացեք և մարդիկ ձեզ կօգնեն:
հեղինակ`
Travel News
Այսպես, Եվրոպայում ճանապարհորդելիս տնտեսել ցանկացողները և հոսթելներում տեղակայվողները պետք է հիշեն հոսթելի ընտրության հետևյալ սկզբունքները. - Պետք է ընտրել միայն խորհուրդ տրված հոսթել: Դեռևս գործում է այն վտանգը, որ լուսանկարում պատկերված հարմարավետ համարը չի համապաստանում իրական համարի հետ, այդ պատճառով անհրաժեշտ է ծանոթանալ նախկին հյուրերի թողած կարծիքների հետ: Ամենահայտնի կայքերը, որոնց վստահում են աշխարհի բոլոր զբոսաշրջիկները, համարվում են www.hostelbookers.com, www.hostelworld.com կայքերը: Այստեղ կարելի է ոչ միայն ընտրել ցանկացած քաղաքում համապատասխան հոսթել, այլև կարդալ ճանապարհորդների գրած բազմահազար կարծիքները: Մի մոռացեք, որ չարժե վստահել չափազանց վատ կամ լավ կարծիքներին: Դա կարող է լինել հատուկ արված քայլ: Լսեք ընդհանուր կարծիքները և առաջնորդվեք դրանցով: - Պետք է ամրագրել օրեր առաջ: Իհարկե հնարավոր է, որ ձեր բախտը բերի և դուք գտնեք երկու ազատ տեղ մեկնումից անմիջապես առաջ: Սակայն ամենահայտնի և որակյալ հոսթելներում ազատ համարներ գտնելը շատ դժվար է: Զբոսաշրջության պիկային սեզոնն են համարվում ամանորյա և ամառային արձակուրդները: Այս օրերին հոսթելները գերծանրաբեռնված են: Հուսահատվելու կարիք չկա, եթե ձեր նախընտրած հոսթելում ազատ տեղեր չկան, փորձեք փնտրել այն հոսթելներ: - Հաշվի առեք հոսթելի տեղադիրքը: Եվրոպայի բոլոր հայտնի հոսթելները գտնվում են քաղաքի կենտրոնում կամ տեսարժան վայրերի և կայարանի հարևանությամբ: Տրանսպորտային միջոցներին ավելորդ գումար վճարելը անմիտ կլինի, այդ պատճառով ճշտեք հոսթելի տեղադիրքը, ուսումնասիրեք ստորգետնյա ուղիները, տեսարժավ գլխավոր վայրերի տեղադիրքը և նոր ամրագրեք հոսթելը: - Ճշտեք կարևոր մանրուքները: Ունի՞ արդյոք հոսթելը չհրկիզվող պահարան, անկողնային սպիտակեղենը մտնու՞մ է գնի մեջ, ի՞նչ են մատուցում նախաճաշին, կարելի՞ է պատվիրել էքսկուրսիա կամ վարձակալել հեծանիվ, հոսթելն ունի՞ երաժշտական սենյակ կամ անվճար Wi-Fi: Այս ամենը շատ կարևոր է, այդ պատճառով փնտրեք այս հարցերի պատասխանները ամրագրումից առաջ:
հեղինակ`
Travel News
Ձեզ ենք ներկայացնում Եվրոպայի ամենահայտնի և որակյալ հոսթելները. PLUS, Գերմանիա, Բեռլին - մեկ գիշերը 10 եվրո: Գտնվում է բազմաթիվ սրճարանների, բարերի, Իսթ-Սայդ պատկերասրահի, ինչպես նաև Կրոյցբերգ և Ֆրիդրիխսհայն նկարչական թաղամասերի հարևանությամբ: Հիանալի տեղադիրք, չորս և վեցտեղանոց հագեցած համարներ, սաունա և լողավազան առաջին հարկում - այս ամենը գրավում է բազմահազար զբոսաշրջիկների, այդ պատճառով այս հոսթելում ամրագրում պետք է կատարել ամիսներ առաջ: Oasis Backpackers’ Palace, Սևիլիա, Իսպանիա - մեկ գիշերը 11 եվրո: Զարմանալի հոսթել բարով, սպասասրահով և տանիքում լողավազանով, Սևիլիայի ստեղծագործական մշակույթի թանգարանի հարևանություն, տեսարժան այլ վայրերին մոտիկություն: Անլար ինտերնետը գործում է միայն չորրորդ հարկում, ընդհանուր գոտում, իսկ անկողնու սպիտակեղենի համար անհրաժեշտ է վճարել ևս մեկ եվրո: The Independente Hostel & Suites, Պորտուգալիա, Լիսաբոն - 12 եվրո: Հոսթելը գտնվում է հին շինությունում, քաղաքի տեսարժան վայրերի հարևանությամբ: Բարձր առաստաղներ, 108 հյուրի համար նախատեսված 13 համար, արդեն ընկերացած հյուրերի ուրախ մթնոլորտ, խոհանոցի հիանալի սարքավորումներ և արտասովոր երեքհարկանի մահճակալներ - այս ամենը կարելի է գտնել Եվրոպայի արևմտյան մայրաքաղաքի ամենահայտնի հոսթելում: Stay Inn Lisbon Hostel, Պորտուգալիա, Լիսաբոն - 15 եվրո: Գտնվում է քաղաքի կենտրոնում, տեսարժան վայրերից երկու քայլ հեռավորության վրա: Հոսթելն ունի երաժշտական հյուրասենյակ, սենյակ, որտեղ կարելի է դիտել հեռուստացույց, սակայն անվճար համացանցի հնարավորություն տրվում է միայն հասարակական վայրերում: U Hostels, Մադրիդ, Իսպանիա - 19 եվրո: Հոսթելը գտնվում է 19-րդ դարում կառուցված դղյակում, քաղաքի տրանսպորտային հասանելության առումով շահեկան վայրում: Սենյակները կահավորված են երկհարկանի մահճակալով, որոնցից յուրաքանչյուրն ունի հեռախոսների և դրամապանակների համար նախատեսված սեյֆ: GalleryHostel, Պորտո, Պորտուգալիա - 20 եվրո: Գինը մի փոքր բարձր է վերոհիշյալ հոսթելների համեմատությամբ, սակայն հյուրերին տրվում է անվճար նախաճաշ, անվճար Wi-Fi և անցկացվում են հետիոտն էքսկուրսիաներ քաղաքի կենտրոնում գտնվող տեսարժան վայրերով: Safestay Hostel Elephant and Castle, Լոնդոն, Մեծ Բրիտանիա - 20 եվրո: Գտնվում է կայարանից 5 րոպեանոց հեռավորության վրա, հին առանձնատանը: Յուրաքանչյուր մահճակալի տակ կա արկղիկ թանկարժեք իրերի համար, անվճար նախաճաշ՝սուրճ, կրուասան,  վարսակի թեփուկներ: DreamHostel, Տամպերե, Ֆինլանդիա - 22 եվրո: Գտնվում է Սյարկյաննիեմա զվարճանքների այգու և երկաթուղային կայարանի հարևանությամբ: Անվճար ինտերնետ, տաք ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում, հեծանիվների վարձույթ: Հաստատությունը շրջապատված է այգով, որտեղ կա բարբեքյուի գոտի, իսկ առաջին հարկում թանկարժեք իրերի պահպանման տեսախցիկներն են: Cocomama, Ամստերդամ, Նիդերլանդներ - 26 եվրո: Այս հոսթելը 2011թ.-ին ճանաչվել է Նիդերլանդների լավագույն հոսթել: Եվրոպայի համար ավանդական մաքուր և հարմարավետ երկհարկանի մահճակալներով համարներ: Խոհանոցում հյուրերը կարող են անվճար օգտվել համեմունքներից, հացահատիկներից, կարագից և մակարոնեղենից: Հոսթելն առաջարկում է նաև անվճար Wi-Fi, հեծանիվների վարձույթ, իսկ քաղաքային էքսկուրսիա կարելի է պատվիրել հենց հոսթելում: OstelloBello, Միլան, Իտալիա - 28 եվրո: Նորաբաց հոսթել է, որը 2012թ.-ին դարձել է լավագույնն Իտալիայում: Իր տեսակի տեղակայման վայրերից թանկարժեքն է Իտալիայում, սակայն յուրաքանչյուր համար ունի լոգասենյակ, հյուրերը կարող են օգտվել անվճար համացանցից հոսթելի ողջ տարածքում, համարներն ունեն օդորակիչ, նախաճաշը ներառված է գնի մեջ:
հեղինակ`
Travel News
Հոսթելները ավանդական գիշերակաց են խնայող և ոչ բծախնդիր ճանապարհորդների համար: Այսօր հոսթելներ կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Սակայն տեղակայման այս տեսակը ավելի մեծ տարածում ունի Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Ինչ են իրենցից ներկայացնում հոսթելները և որ դեպքերում է կարելի օգտվել դրանցից: Հոսթելը հյուրանոցին արժանի փոխարինող է: Եթե հյուրանոցում տրվում են ամբողջական համարներ, ապա հոսթելներում տրվում են առանձին մահճակալներ: Սա բավականին հարմարավետ է այն զբոսաշրջիկների համար, ովքեր ճանապարհորդում են միայնակ, քանզի հյուրանոցների մեկտեղանի համարները զգալիորեն թանկարժեք են: Սանհանգույցները հոսթելներում որպես կանոն ընդհանուր են: Բնակիչների մեծ քանակության դեպքում դա մեծ անհարմարություն կպատճառի հատկապես առավոտյան, երբ պետք է սպասես քո հերթին: Եվս մեկ տհաճ պահ՝ ընդհանուր սենյակում դուք բնակվելու եք անծանոթ մարդկանց հետ, ում սովորությունները կարող են ձեզ դուր չգալ: Ձեզ հավանաբար հաճելի չի լինի հարևանի խռմփոցը: Հաճախ հոսթելներում համարները բաժանվում են սեռերի միջև, այսինքն լինում են տղամարդկանց և կանանց համարներ, որոնք նախատեսված են մի քանի հոգու համար: Եթե հոսթելում տեղակայվում է 3-6 հոգանոց խումբ, ապա կարելի է նրանց տեղավորել մեկ համարում, դա ավելի հարմարավետ կլինի թե խմբի, թե հոսթելի համար: Հոսթելները տրամադրում են նաև 1-2 հոգանոց համարներ, սակայն այս սենյակներում գիշերելը չի տարբերվի մատչելի հյուրանոցային համարներից: Հոսթելների կարևոր առավելությունն է ընդհանուր խոհանոցի առկայությունը: Դա թույլ կտա խնայել սննդի մեջ: Շուկայում և խանութներում վաճառվող մթերքներն ավելի մատչելի են, և խոհարարական հմտությունները ձեզ շատ պետք կգան հոսթելներում: Բացի դրանից, որոշ հոսթելներ առավոտյան մատուցում են նախաճաշ, ինչը ևս շատ հարմարավետ է: Հոսթելների առավելություններն են. - Տեղակայման մատչելիությունը հատկապես միայնակ ճանապարհորդելու ժամանակ - Տարբեր երկրների երիտասարդների հետ շփման հնարավորություն - Ընդհանուր խոհանոցի առկայություն - Զբոսաշրջային քաղաքներում հոսթելները հիմնականում գտնվում են քաղաքի կենտրոնում, որտեղից հեշտությամբ կարելի է հասնել կայարան, խանութներ, տեսարժան վայրեր Հոսթելների թերությունն են. - Մեկ սենյակում մի քանի մարդկանց տեղակայում - Սանհանգույցի և լոգասենյակի հնարավոր հերթեր - Չի բացառվում թանկարժեք իրերի գողության փաստը Հոսթելները սովորաբար գրավում են ուսանողներին, երիտասարդներին, մեծ խմբերին և նրանց, ովքեր ցանկանում են լինել ամենուր և միաժամանակ խնայել: Հոսթելը լավ տարբերակ է, եթե դուք պատրաստվում եք օտար քաղաքում անցկացնել մեկ-երկու գիշեր, իսկ ավելի երկարատև ճանապարհորդությունների դեպքում ցանկալի է ընտրել որևէ հյուրանոց:
հեղինակ`
Travel News
Աշխարհում հոսթելները ունեն մեծ պահանջարկ ոչ միայն մատչելի գների պատճառով, այլև՝ անվտանգության և հարմարավետության: Ինչ պետք է անել, եթե ունեք փորձի պակաս, սակայն ցանկանում եք բնակվել հոսթելներում: Ամեն ինչ պարզ է, հարկավոր է պարզապես հետևել ներքոհիշյալ խորհուրդներին. 1. Ձերբազատվել նախապաշարմունքներից Ի սկզբանե պետք է հասկանալ, որ եվրոպական յուրաքանչյուր մայրաքաղաքում նույնիսկ միջին հոսթելը տարօրինակ բույրերով և վատ հատակով հանրակացարան չէ: Դա մաքուր և անվտանգ վայր է, որտեղ ժամանակ են անցկացնում քաղաքակիրթ մարդիկ: Այնպես որ, եթե որոշել եք տեղակայվել հոսթելներում, ապա ձերբազատվեք նման մտքերից: 2. Տիրապետել անգլերենին գոնե նվազագույն մակարդակով Հոսթելը միջազգային հասկացություն է: Այդ պատճառով, հոսթելում տեղակայվելով, ցանկալի է գիտենալ գոնե ամենատարրական նախադասությունները և հասկանալ այն, ինչ ձեզ ասում են: Հոսթելն ամրագրելիս ևս լեզվի իմացությունը ձեզ կօգնի: Հոսթելների կայքերը, որտեղ ներկայացված են ամենաշահավետ գները, զեղչերը, հայերեն տարբերակով չեն հանդիպում: Այդ պատճառով վերհիշեք դպրոցական նվազագույն գիտելիքները: Կարևորը, որ ձեզ հասկանան, այլ ոչ թե փորձեն կռահել ձեր մտքերը: 3. Ընտրել միայն խորհուրդ տրվող հոսթելը Բնականաբար ձեր ընկերները և ծանոթները ձեզ չեն ստի և ճիշտ խորհուրդներ կտան: Խորհուրդներ կարող եք վերցնել նաև համացանցից՝ մտնելով օրինակ Hostelworld.com և Hostelbookers.com կայքեր: Այստեղ դուք կգտնեք բազմահազար կարծիքներ, որոնք կօգնեն կատարել ճիշտ ընտրություն: Սակայն հաշվի առեք, որ կան մարդիկ, ովքեր ամեն ինչից միշտ դժգոհում են կամ էլ ամեն ինչից գոհ ենք: 4. Ամրագրել նախապես "Երբ պետք է սկսել հոսթել փնտրել" հարցը ամենադժվարներից է: Գուշակություններն անտեղին են: Բախտը կարող է ժպտալ ձեզ, և դուք կամրագրեք համարը ուղևորությունից երկու օր առաջ: Սակայն կարող է ստացվել այնպես, որ բոլոր լավ և միջին որակի հոսթելները զբաղված կլինեն մոտակա ամիսների համար: Դա հատկապես վերաբերում է Ամանորին և ամռան ամիսներին: Այս դեպքում գլխավորը չհուզվելն է: Բնականաբար, կգտնվի տարբերակ, որի մասին դուք չէիք մտածել: 5. Հաշվի առնել տեղադիրքը Ցանկալի է, որ հոսթելը գտնվի քաղաքի կենտրոնում կամ քաղաքից փոքր հեռավորության վրա: Սովորաբար հոսթելները գտնվում են զբոսաշրջային հանգույցներում: Այնուամենայնիվ հարկավոր է ճշտել, թե ինչքան մոտ է գտնվում ձեր ընտրած հոսթելը տեսարժան վայրերին: 6. Վերցնել մատչելի հոսթել Հավանաբար գլխավոր կանոնը, որով առաջնորդվում են բոլոր նրանք, ովքեր որոշում են ընտրել հոսթել: Ծախսելով 15 րոպե և դիտարկելով մի քանի տարբերակ՝ դուք կիմանաք, թե որքան կարժենա մեկ մահճակալը: Գինը կախված է հաստատության համբավից և մարդկանց քանակությունից, որոնց հետ դուք կիսելու եք ձեր սենյակը: Դրա հետ մեկտեղ չպետք է խաբնվել եզակիության վրա, եթե իհարկե դա այն հոսթելը չէ, որի մասին երազել եք երկար տարիներ: Իհարկե յուրաքանչյուր ոք ունի սեփական պատկերացումը համարի գնի մատչելիության վերաբերյալ, սակայն դիզայներական հոսթելում չորսաստղանի հյուրանոցի համարին համարժեք գին վճարելը անհեթեթություն կլինի: Սակայն չենք մոռանում վերոհիշյալ կանոնների մասին և հիշում ենք, որ հոսթելը պետք է ունենա լավ տեղադիրք: 7. Բնակվել հոսթելում, որտեղ առկա է անվճար Wi-Fi Մեզանից շատերը արդեն չեն կարողանում բաժանվել նոութբուքերից անգամ ճանապարհորդությունների ժամանակ, երբ ընդունված է հանգստանալ ամեն ինչից: «Ամեն ինչից» չի նշանակում ստուգել փոստարկղը, չքննարկել հանգիստը ընկերների հետ և ծնողներին չտեղեկացնել, որ ամեն ինչ կարգին է: Սովորաբար Wi-Fi-ը մտնում է ծառայությունների ցանկում, որոնք առաջարկվում են հոսթելում: Սակայն, անակնկալներից խուսափելու համար, հարկավոր է ստուգել նախապես: 8. Լինել զգոն Հոսթելում բնակվելիս դուք պետք է հասկանաք, որ ձեզ հետ նույն սենյակում քնելու են տարբեր երկրների, մշակույթների և ավանդույթների տեր մարդիկ: Այդ պատճառով զգոնությունը չի խանգարի: Անհրաժեշտ է իրերը պահել չհրկիզվող պահարանում, իսկ բանալին միշտ ձեր մոտ պահել: Պետք է նաև լինել ուշադիր և կանոնների խախտման դեպքում ահազանգել: Սակայն բոլորին կասկածելն էլ անտեղի է: 9. Արտակարգ իրավիճակներում լինել ադեկվատ Անհաջողությունները, ավաղ, պատահում են անգամ այն ժամանակ, երբ ամեն ինչ պետք է հարթ ընթանար: Բացառություն չէ նաև հոսթելներում տեղակայվելը: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, անգամ եթե դուք հարյուր տոկոսով վստահ եք, որ իրավացի եք, պետք չէ վիճաբանել: Պարզապես բացատրեք կազմակերպչին, որ դուք ուրիշ բան էիք ակնկալում: Օրինակ, ավելի հանգիստ համար, որտեղ դուք չեք լսի առաջին հարկից լսվող ձայները: Կամ էլ ավելի ընդարձակ սենյակ, ինչպիսին առկա էր լուսանկարներում: Եթե հնարավորություն ընձեռնվի, ձեզ կընդառաջեն՝ կփոխեն համարը: 10. Լինել զրուցասեր և շփվող Պարզ է, որ մարդիկ, ովքեր ժամանում են այս կամ այն քաղաք մի քանի օրով և տեղակայվում են հոսթելներում, դա անում են հանուն իրենց ճանապարհորդության: Սակայն գրեթե բոլորն ունեն հաղորդակցման կարիք: Իր ժողովրդական մթնոլորտով հոսթելը այդ պահանջմունքը լրացնելու լավագույն եղանակն է: Այդ պատճառով, իրատեսական է ընկերներ ձեռք բերելը: Ավելորդ չի լինի նաև աշխատակազմի հետ մտերմանալը, ովքեր ձեզ անհրաժեշտ խորհուրդներ կտան: 11. Ներթափանցել հոսթելի մթնոլորտ Հոսթելը պարզապես վայր չէ, որտեղ դուք կիսում եք գիշերակացը տարբեր երկրներից ժամանած մարդկանց հետ: Դա յուրահատուկ մթնոլորտ է, որը պետք է զգալ: Դուք կհասկանաք, թե ինչի մասին է գնում խոսքը, երբ Ստոկհոլմով կամ Բանգկոկով զբոսնելուց հետո հայտնվեք ընկերասեր մարդկանց շրջապատում: Իսկ ձեր առջև բարում ելույթ կունենա տեղի ռոք խումբը:
հեղինակ`
Travel News
I. Lisbon Lounge Hostel, Պորտուգալիա Այստեղ ամեն ինչ հիանալի է՝ տեղակայումը (գտնվում է Լիսաբոնյան տաճարից և Սբ. Գեորգիա դղյակից երկու քայլ հեռավորության վրա, Ալֆամա հին թաղամասից տաս րոպեանոց ճանապարհի վրա), ինտերիերը, որի վրա աշխատել են տեղի նկարիչները, հիանալի մթնոլորտը և մաքրությունը, որը զարմացնում է անգամ ամենապահանջկոտներին: Այս հոսթելի հրապուրանքը պորտուգալյան սնունդի երեկոներն է, երբ 9 եվրոյի դիմաց հյուրասիրում են 3 ուտեստ և գինի: II. Wombats City Hostel Berlin, Գերմանիա Բեռլինյան ամենահայտնին է քաղաքում և գրեթե ողջ Եվրոպայում: Այս խոշոր հոսթելը ճանապարհորդներին գրավում է իր թեթև և զվարճալի բնավորությամբ: Երջանիկ ժամերին բարում 1 եվրոյի դիմաց կարելի է վայելել մեծ գավաթ հիանալի գարեջուր: Որպես ավելացում կարելի է նշել տեղադիրքը: Պրենցլաուեր Բերգ զվարճանքների թաղամասից այստեղ կարելի է հասնել 10 րոպեում: III. Nomads Queenstown, Նոր Զելանդիա Գերժամանակակից խոհանոց, բոլորովին նոր մահճակալ, լաունջ բար բուխարով, հիանալի տեսարան դեպի լեռներ և լիճ: Դճվար է հավատալ, բայց այս ամենը հոսթելն է: Որպես ավելացում. հաճելի միջավայրում երեկույթներ: IV. Montreal Central, Կանադա Անվճար նախաճաշ, լուսամփոփ յուրաքանչյուր մահճակալի մոտ, չափազանց մաքուր լոգասենյակներ: Տեղակայում քաղաքի կենտրոնում և հիանալի աշխատակիցներ, ովքեր ձեզ կուղեկցեն դեպի լավագույն երեկույթներ: Մի խոսքով. Հյուսիսային Ամերիկայի լավագույն հոսթելը: V. Mushroom Point, Կամբոջա Կլոր խրճիթներ, լոգասենյակներով և առանձին բակերով բունգալոներ, մոտակայքում` լողափ, անընդհատ փոփոխվող ճաշացանկ: Հնչում է կարծես հինգաստղանի հյուրանոցի գովազդ, սակայն իրականում հոսթել է Կամբոջայում:
հեղինակ`
Travel News
Հոսթելը տեղակայման եվրոպական համակարգ է, որը հնարավորություն է տալիս կարճատև կամ երկարատև տեղակայում ննջասենյակում առանց լրացուցիչ հարմարությունների: Հոսթելների պատմությունը Պատմականորեն հոսթելները եվրոպական ապարտամենտի, ամերիկյան մոթելի նմանակը չէ, որոնք հարյուրավոր տարիներ առաջ առաջարկել են ոչ թանկարժեք գիշերակաց: Այսօրվա մեկնաբանմամբ առաջին հոսթելը հիմնվել է 20-րդ դարի սկզբին՝ 1909թ.-ին Գերմանիայում: Օրերից մի օր Ռիխարդ Շիրման անունով դպրոցական ուսուցիչը որոշել է հանգստյան օրերին իր աշակերտներին տանել քաղաքից դուրս: Դպրոցականները աղքատ ընտանիքներից էին և որևէ վայրում գիշերելու հնարավորություն չունեին: Նրանք գիշերում են տեղի դպրոցներում: Աստիճանաբար Շիրմանի գլխում ձևավորվեց երիտասարդների մատչելի տեղակայման տարբերակ, որը աշխատելու էր շարունակական հիմունքով: Առաջին նման հոսթելը ուսուցիչը ստեղծեց հենց դպրոցում, որում աշխատում էր: Երեկոյան Շիրմաննը մի քանի աշակերտների հետ դուրս էր հանում սեղանները և աթոռները, իսկ հատակին տեղադրում են ծղոտե պարկեր: Վաղ առավոտյան հյուրերն օգնում էին ուսուցչին դուրս բերել մահճակալները և տեղադրել սեղան-աթոռները: Ժամանակի ընթացքում առաջին հոսթելը տեղափոխվեց Ալտենայի դղյակ: Ի դեպ այդ հոսթելը գործում է մինչ օրս: Ստանդարտ ծառայությունների նկարագրություն Լոգասենյակը և խոհանոցը ընդհանուր օգտագործման են, սակայն սովորաբար դա խնդիր չի առաջացնում, քանզի մարդը օգտվում է դրանցից հիմնականում առավոտյան և երեկոյան: Սենյակներում միաժամանակ կարող են բնակվել մի քանի հյուրեր, սակայն սովորաբար սենյակը վարձում է մեծ խումբը, վարձվում է ամբողջությամբ, քանզի միևնույն է հյուրանոցից մատչելի կլինի: Հոսթելները պահանջված են ոչ թանկարժեք ճանապարհորդությունների սիրահարների կողմից, այդ պատճառով դրանք կենտրոնանում են երիտասարդների, սպորտային խմբերի և ուխտավորների վրա: Հոսթելների թերություններից կարելի է նշել անծանոթ մարդկանց հետ գիշերելը, գողությունների վտանգը, սակայն հոսթելների մեծամասնությունում առկա է չհրկիզվող պահարան: Բնակարանային հոսթելներ Հոսթելների մեծ մասը բացվում և աշխատում են բնակարաններում: Այդ հոսթելները բացվում են օրենքի թույլտվությամբ: Համաձայն այդ օրենքների՝ բազմասենյականոց բնակարաններում գտնվող հոսթելները կարող են ընդհանուր մուտք ունենալ հարևանների հետ: Կապսուլային հոսթելներ Կապսուլային հոսթելը զբոսաշրջիկների համար տեղակայման տեսակ է, որը տարբերվում է կապսուլային հյուրանոցներից և սովորական հոսթելներից: Կապսուլայի գաղափարը ծագել է կապսուլային հյուրանոցից, որն առաջացել է մի քանի տասնամյակ առաջ Ճապոնիայում: Կապսուլան առանձնացված մահճակալ է, որն ունի գլանի կամ ուղղանկյունանիստի տեսք: Դրա չափը կարող է լինել տարբեր՝ կախված արտադրողից: Որպես կանոն, կապսուլան ունի երկու մետր երկարություն և մեկ մետր լայնություն, ինչը բավական է անգամ բարձրահասակ մարդու համար: Կապսուլայի մուտքը կարող է լինել կողքից կամ դիմացից: Կապսուլաները օդափոխվում են, նրանք նույնիսկ ձայնամեկուսիչ են: Կապսուլային հոսթելները տարբերվում են. - սովորական հոսթելից. ննջասենյակային կապսուլաներ երկհարկանի մահճակալների փոխարեն: Այս կերպ ստեղծվում է անհատական տարածություն ընդհանուր սենյակի մեջ, - կապսուլային հյուրանոցից. ընդհանուր հյուրասենյակի առկայություն, ինքնուրույն պատրաստելու հնարավորություն տվող խոհանոց, լրացուցիչ ծառայություններ: Կապսուլային հյուրանոցներում հյուրի տրամադրության տակ են միայն կապսուլան և ընդհանուր սանհանգույցը: Հոսթելների ձևը ենթադրում է ընկերական շփում ոչ միայն հյուրերի, այլև հյուրերի և սեփականատիրոջ միջև: Սակայն երբեմն այդ ընկերությունը կարող են վատ առումով օգտագործել: Իհարկե փորձառու սեփականատերը փոխզիջման չի գնա և թույլ չի տա հետաձգել վճարումը, սակայն լինում են տարբեր իրավիճակներ: Այդ պատճառով ներկայացնում ենք հիմնական պատճառները, թե ինչու է պետք միշտ վճարել նախապես: Հավասարություն Բոլոր հյուրերն ապրում են միանման պայմաններում: Իսկ դա նշանակում է, որ բնակվում ես մեկ օր, մեկ շաբաթ, թե մեկ ամիս՝ վարձավճարը միշտ պետք է վճարես նախապես: Կարգապահություն Կանոնների կոպիտ խախտման դեպքում մենք կարող ենք հրաժեշտ տալ հյուրին առանց վճարը հետ վերադարձնելու: Երբ տեղակայումը վճարված է, ավելի քիչ է չարաճճիություն անելու և առանց տանիքի մնալու գայթակղությունը: Ապահովագրություն Եթե հյուրը պարտքեր չունի, ապա կարելի է չանհանգստանալ, որ նա առանց վճարելու կհեռանա: Face-control Հոսթելում չի բնակվի հյուրը, ով ֆինանսապես ի վիճակի չէ կատարել վճարում: Ձնագնդի Եթե մեկ ադմինիստրատորը թույլ տա ապառիկով բնակվել, ապա մեծ է հավանականությունը, որ հաջորդ ադմինիստրատորի ժամանակ ևս կհնչի այս խնդրանքը: Պարտքը չմեծացնելու համար չպետք է թույլատրել հենց առաջին ուշացումը: Իհարկե իրավիճակները լինում են տարբեր: Որոշ հյուրեր չեն հասցնում գտնել փոխանակման կետ նախքան մեկնելը, որոշներին գումար է փոխանցվում օրվա երկրորդ կեսին, իսկ ինչ-որ մեկը վաղ է հասնում, իրերը թողնում և հեռանում, երեկոյան նոր վերադառնում և գրանցվում:
հեղինակ`
Travel News
1. Հոսթելը միայն մեծ խմբերի համար է Շատերը կարծում են, որ հոսթելներում առկա են միայն համարներ մեծ խմբերի համար: Սակայն այսօր դա այդպես չէ: Իրենց հարգող գրեթե բոլոր հոսթելները ունեն 2-3 տեղանոց համարներ: Դրանց արժեքն իհարկե ավելի բարձր է, սակայն այնուամենայնիվ նրանք մատչելի են անգամ ոչ թանկարժեք հյուրանոցների համեմատությամբ: 2. Հոսթելները զիջում են ծառայությունների որակով և քանակով Միգուցե դուք չեք ունենա մինի-բար թանկարժեք գինիների մեծ տեսականիով: Սակայն բազային ծառայությունների տրամադրման տեսակետից հոսթելները հիանալի են: Շատերն այսօր առաջարկում են անվճար Wi-Fi և նախաճաշ: Որոշ հոսթելներ ունեն լողավազան և բար: Որոշ հոսթելների սեփականատերեր, որտեղ տեղակայվում են երիտասարդները, փորձում են ժամանակին համընթաց քայլել և տրամադրում են ծառայություններ տեխնիկական ավելի բարձր մակարդակում: Բացի դրանից, որոշ հոսթելների սեփականատերեր զբաղվում են իրենց հաճախորդների ժամանցի կազմակերպմամբ: Այդ դեպքում ցածր գնով ննջասենյակ պատվիրելով դուք ձեզ չեք զրկի տաքսի պատվիրելու կամ էքսկուրսիա գտնելու ծառայություններից: 3. Հոսթելը նորամուծություն է երիտասարդների համար Այն այդքան էլ նորամուծություն չէ: Համարվում է, որ 2009թ.-ին հոսթելները տոնել են իրենց 100 ամյակը: Էկոնոմ զբոսաշրջիկների առաջին նմանատիպ հաստատությունը բացվել է Արևմտյան Գերմիանիայում նախորդ դարի սկզբին: Չնայած հոսթելներից օգտվողները հիմնականում երիտասարդներն են, դա չի նշանակում, որ մարդը հասուն տարիքում իրեն անհարմար է զգալու: Հոսթելներում ուրախ են յուրաքանչյուր հաճախորդին՝ այդ թվում տարեցներին և ընտանիքներին: Իդեպ եթե դուք շատ երեխաներ ունեք, ապա ձեզ համար բավականին գրավիչ տարբերակ է, որը ճանապարհորդությունը դարձնում է ավելի մատչելի, հետաքրքիր և մերձեցնող: 4. Հոսթելների համարներում դիզայնը ձանձրալի է և միապաղաղ Հոսթելներն ու իրենց համարները ներկայանում են տարբեր ձևերով, չափերով և դիզայնով: Ամստերդամում դուք կարող եք գիշերել Hostel boat Anna Maria II հոսթելում, որը կառուցվել է նավի վրա: Ստոկհոլմում Արլանդա օդանավակայանի հարևանությամբ գործում է Jumbo Hostel-ը, որը ժամանակին եղել է Boeing 747 ինքնաթիռ: 5. Եթե ես ասեմ, որ բնակվում եմ հոսթելում, մարդիկ ինձ ուրիշ աչքով կնաեն Մի՛ անհանգստացեք: Դուք ժլատ չեք երևա: Հոսթելներում կանգ առնող մարդիկ բավականին հարուստ են: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսթելների հաճախորդների 40%-ը 30 տարեկանից մեծ են, ունեն հիմնական աշխատանք և ճանապարհորդում են տարին գոնե 3 անգամ: Այսինքն, հոսթելում տեղակայվելով, դուք կթվաք փորձառու, խելացի ճանապարհորդ, ով խնայում է գումարը և այս-այն կողմ չի նետում: 6. Հոսթելը նորաձևություն է, որը շուտով կանցնի Վիճակագրության տվյալներով՝ հոսթելներում բնակվող զբոսաշրջիկների թիվը օրեցօր աճում է տարեկան մոտ 15%-ով: Այնպես որ չնայած հյուրանոցները հոսթելներին լուրջ մրցակից չեն համարում, այնուամենայնիվ ստիպված են հաշվի նստել դրանց հետ:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Հոսթելները (անգլ. Hostel — հանրակացարան) երիտասարդական հյուրանոցներ են, որոնցում տեղակայվում են զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում են որքան հնարավոր է մատչելի հանգիստ անցկացնել: Եվ նրանց կարելի է հասկանալ. եվրոպական շատ հոսթելներում կարելի է գտնել մահճակալ ընդամենը 5-10 եվրոյով: Միակ բանը, որ պետք է հանդուրժեն զբոսաշրջիկները հարմարավետության բացակայությունն ու սենյակում ևս 10-15 հարևաններն են: Չնայած այն բանին, որ հոսթելները զբոսաշրջության մեջ հայտնվել են բավականին վերջերս, նրանք արդեն երկրպագուների մեծ բանակ ունեն Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Հատկապես մեծ հանրահայտություն հոսթելները վայելում են ուսանողների շրջանում, ինչպես նաև երիտասարդների, ովքեր քանակը գերադասում են որակից (հատկապես գումարի դեպքում): Եվ եթե առաջին հոսթելները իրենցից ներկայացրել են ուսանողական հանրակացարաններ կամ արձակուրդների ժամանակ՝ վարձակալված դպրոցներ, այսօր դրանք բացվում են քաղաքի պատմական կենտրոնում: Ամենամատչելի համարները հոսթելներում որպես կանոն ամենամեծ համարներն են, որտեղ իրար կողք տեղադրված են երկտեղանի մահճակալներ և պահարաններ: Այսպիսի սենյակները նախատեսված են 12-20 անձի համար: Որքան մահճակալները քիչ են, այնքան թանկարժեք է տեղակայումը: Լոգարանները և սանհանգույցները նախատեսվում են ամբողջ հարկի, հազվադեպ ամբողջ սենյակի համար: Բացի դրանից, յուրաքանչյուր հոսթելում պարտադիր առկա է անհրաժեշտ սարքավորումներով և ամանեղենով հարուստ խոհանոց: Նախաճաշերը սովորաբար ներառվում են գնի մեջ կամ առաջարկվում են հավելյալ գումարի դիմաց (3-5 եվրո): Շատ հոսթելներ նաև առաջարկում են երկտեղանի, երեքտեղանի և չորստեղանի համարներ սեփական լոգասենյակներով և սանհանգույցներով (դրանք կոչվում են ENSUITE): Հարմարավետության մակարդակով դրանք կարող են համեմատվել 2-3 աստղանի հյուրանոցների հետ, իսկ արժեքով զիջում են 20-30 %-ով: Հոսթելներում տեղակայվելու կանոնները կանոնակարգված են և տարածվում են ողջ աշխարհով: Սովորաբար արգելվում է. - Ծխել որոշակի համարներում - Վերադառնալ կեսգիշերից հետո - Համարում մնալ մինչև կեսօր, երբ գալիս է մաքրողը - Աղմկել 11.00-ից հետո և այլն Հոսթելների առանձնահատկություններից է համարվում նաև կանանց և տղամարդկանց համատեղ տեղակայումը: Լինում են և առանձին համարներ, որոնք կոչվում են femaleonly, սակայն այս մանրուքով ոչ ոք չի հետաքրքրվում: Հոսթելների հաջորդ առավելությունը տեղակայման արտասովոր վայրն է և խելահեղ դիզայնը: Օրինակ, Ստոկհոլմի Långholmen կամ Լյուբլյանայի Celica հոսթելները գտնվում են նախկին բանտերի շենքերում: Մի շարք էկոհոսթելներ (ecofriendly) կան Հավայան կղզիներում, Սինգապուրում և անգամ Եվրոպայում, օրինակ Mosebacke-ը Ստոկհոլմում: Հետաքրքիր կլինի նաև մնալ այնպիսի վայրերում, ինչպիսիք են HiluxValenciaFeetup-ը Վալենսիայում, որը ստացել է մրցանակ համարների լավագույն դիզայնի համար: Հոսթելների ամրագրում Գոյություն ունեն շատ պորտալներ, որոնք առաջարկում են ամբողջ աշխարհում հոսթելների օնլայն ամրագրում: Դրանցից առավել հայտնիներն են. . www.hostelworld.com — 10 % կանխավճար . www.hostelsclub.com — 10 % կանխավճար . www.hihostels.com — 5 % կանխավճար . www.hostels.com — 10 % կանխավճար . www.hostelbookers.com — 10 % կանխավճար Դրանք բոլորը ապահով են, հաստատումն ուղարկում են e-mail-ով, ինչպես նաև առաջարկում են հոսթելների վարկանիշեր տարբեր ցուցանիշներով՝ տեղակայում, անձնակազմի բարեհամբույրություն, մաքրություն, ժամանց և այլն: Ինքնուրույն ամրագրման պարագայում անհրաժեշտ է ներմուծել կանխավճար, որը չեղյալ համարելու դեպքում հետ չի վերադարձվի: Զեղչեր Բացի նրանից, որ տեղակայման արժեքը հոսթելներում այդքան էլ բարձր չէ, համաշխարհային հատուկ ծրագրերը այն էժանացնում են ևս 10 տոկոսով: Օրինակ, InternationalYouthHostelFederation կայքը 10 ԱՄՆ դոլարով առաջարկում է բոլոր ցանկացողներին ձեռք բերել հատուկ քարտ, որով աշխարհի բոլոր հոսթելներում տալիս են 5-10 % զեղչ: HostelsofEurope ծրագիրը գործում է եվրոպական 3000 հոսթելներում, արժե 15 դոլար և տրամադրում է 5-15 % զեղչ: InternationalStudentIdentityCard-ի օգնությամբ ուսանողները կարող են ստանալ 5-30 % զեղչ հոսթելներում, թանգարաններում, սրճարաններում, թատրոններում և հասարակական տրանսպորտում:
հեղինակ`
Travel News
Մինչև վերջերս ճանապարհորդության սիրահարները ստիպված էին լինում զգալիորեն տնտեսումներով ճանապարհորդել հյուրանոցային համարների թանկարժեքության պատճառով: Սակայն վերջին տարիներին շատ երկրներում ի հայտ է եկել նոր երևույթ, որի անունն է հոսթել՝ հարմարավետ հանրակացարան ճանապարհորդների համար: Դրանից, որպես կանոն, օգտվում են հիմնականում երիտասարդները և պատճառը միայն ցածր գները չեն: Հոսթելներն ունեն բազմաթիվ առավելություններ հյուրանոցների և հյուրատների նկատմամբ: Ձեզ հետաքրքրող յուրաքանչյուր քաղաքում հոսթելների հետ ծանոթացման համար բավական է օգտվել օնլայն ամրագրման ծառայություններից, ինչպիսիք են Բուքինգը, Ռումգուրուն կամ Հոսթելսկոմբայնդը: Որն է հոսթելի էությունը Նախքան առաջին հավանած հոսթելը ամրագրելը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նման հաստատությունների կառուցվածքին: Հոսթելը սպասարկման և հարմարավետության մակարդակով ոչնչով չի տարբերվում հյուրանոցներից, բացառությամբ նրանից, որ ձեզանից բացի սենյակում կարող են լինել այլ մարդիկ: Այսինքն դուք վարձում եք ոչ թե ամբողջ սենյակը, այլ դրա մի մասը: Զբոսաշրջային հանրակացարանում գիշերելը 2-4 անգամ մատչելի է հյուրանոցից կամ հյուրատնից: Բոլոր հոսթելներում առկա են 2-12 հոգու համար նախատեսված համարներ՝ միայն կանանց, միայն տղամարդկանց և համատեղ օգտագործման: Աղջիկներին խորհուրդ է տրվում չխնայել տեղակայման համար և մահճակալ ընտրել կանանց համարում, քանզի ընդհանուր համարում կան մի շարք անհարմարություններ՝ զգեստափոխվել, հանգստանալ և այլն: Եթե դուք հանգստանում եք մեծ խմբով, ապա տրամաբանական է վարձել սենյակ ձեր ընկերների հետ միասին, իսկ եթե դուք միայնակ եք, ապա պատրաստ եղեք մարդաշատ երկահարկանի մահճակալներով սենյակներին: Շատ հոսթելներում ձեզ կառաջարկվեն ճանապարհորդական ուղեցույցներ, ինտերակտիվ քարտեզներ, զբոսաշրջային և լողափային սարքավորումների վարձույթ, հեծանիվ և շատ այլ իրեր: Զբոսաշրջային հանրակացարանի թերությունն այն է, որ դուք ստիպված եք հանդուրժել աղմկոտ միջավայրը և խառնաշփոթ իրավիճակները: Ծառայություններ Ամրագրման յուրաքանչյուր օնլայն համակարգում դուք միշտ կգտնեք սենյակների և ծառայությունների նկարագրություն: Ուշադրություն դարձրեք տրամադրվող ծառայությունների քանակի վրա: Հիանալի են համարվում այն հոսթելները, որոնք ունեն անվճար Wi-Fi, իսկ նախաճաշը և անկողնային պարագաները ներառված են գնի մեջ: Նաև ցանկալի է, որ ձեզ հասանելի լինեն լվացքի մեքենան և/կամ արդուկը, մազահարդարման պարագաները և այլ էլեկտրոտեխնիկա: Լոգասենյակը և սանհանգույցը, որպես կանոն, ընդհանուր են, սակայն երբեմն հանդիպում են և համարներում, եթե համարը երկտեղանի է: Խոհանոցը միշտ ընդհանուր է, այդ պատճառով փնտրեք հոսթել մեծ խոհանոցով, որից կարող են օգտվել միաժամանակ մի քանի զբոսաշրջիկներ: Տեղակայում Ուշադրություն դարձրեք տեղակայման վրա, հատկապես եթե դուք թանկարժեք քաղաքում եք և ունեք փոքր բյուջե: Վարձակալեք մահճակալ կենտրոնական հատվածներում, այդպիսով դուք գումար կխնայեք ճանապարհորդությունների ժամանակ: Կարծիքներ Պարտադիր կերպով կարդացեք հոսթելների մասին կարծիքները, որքան էլ որ նկարը ձեզ գրավիչ թվա: Որքան շատ են կարծիքները, այնքան հավանականությունը մեծ է, որ դուք կգտնեք լավ հոսթել: Ամրագրում Նկատի ունեցեք, որ շատ քաղաքներում հոսթելներում մահճակալներ ամրագրվում են մի քանի ամիս առաջ, հատկապես այն երկրներում, որտեղ անցկացվում են միջազգային միջոցառումներ՝ փառատոններ, տոնակատարություններ, սպորտային մրցույթներ: Այդ իսկ պատճառով փորձեք ամրագրում կատարել որքան հնարավոր է վաղ, հատկապես եթե ցանկանում եք ճանապարհորդել տոն օրերին:
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար