10

տարեկան ենք

1034

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Հյուրանոցներ > Օգտակար > Այլևայլք

In order to master hotel secrets, first, you need to understand the importance of star classification of hotels and the needs of the guests. So let's discover the classification of the hotels by stars. 6 and 7-star hotels 6 and 7-star hotels are considered to be the most luxurious and most of them are found in UAE. In these hotels everything is made of gold, even helicopter platforms and other royal facilities can be found there. Such hotels are a great luxury for a modest country like Armenia, so the highest quality hotels in Armenia are five-star hotels. 5-star hotels golden-palace-hotel-yerevan At 5-star hotels, all your dreams come true instantly, as you pay a lot of money for your convenience. In 5-star hotel rooms, you will find beds with orthopaedic mattresses, plasma TV, refrigerator, mini bar, shower, Wi-Fi, fitness centre, etc., depending on the hotel. The best example of a 5-star hotel can be Golden Palace Yerevan Hotel, located at the very heart of Yerevan, 11 North Avenue, next to the Republic Square. 4-star hotels 4-star hotels are not very different from 5-star hotels, maybe the main difference can be considered the location of the hotel and amenities which cannot match with the 5-star hotel standards. The area of the 4-star hotels is typically small, as compared to the size of a 5-star hotel. The swimming pool and tennis courts are also small, or they are completely absent. You can not find luxury in this hotel, but there are all the conditions for a relaxed stay. 3,2,1 star hotels 3.2.1 star hotels are designed exclusively for sleeping. Here you will find no special conveniences, but the cost of staying in these hotels is lower accordingly. In the room, you will find fewer furniture. These hotels are mainly for budgetary leisure because they are cheap. The best hotel in Yerevan golden-palaceGolden Palace Hotel Yerevan is one of the best 5-star hotels in Yerevan, which has opened its hospitable doors to visitors since 2018, but the history of this hotel chain goes back to May 2005 when Golden Palace opened its first hotel at 2/2 Azatutyan Street. Visit Golden Palace Yerevan Hotel and spend your holidays with us.
հեղինակ`
Hak___777
The right choice of the hotel is the best guarantee of the best rest. We often do not pay much attention to the choice hotel, but when we arrive a number of problems occur and instead of enjoying our rest, we get nervous and angry. Let's find out exactly what criteria are important when choosing a hotel. Your budget How much money are you going to spend on the hotel? A good hotel is not always expensive and the expensive hotel is not always the best either or does correspond to your expectations. Therefore, we advise you not to pay too much attention to the stars, you should just study the services of the hotel, look carefully at the photos and try to figure out how long they have been made, read comments on quality, staff, and other important things. Food golden-palace-yerevan-hotel Food system: BB - breakfast, HB - two-course food, FB - full meals (three times a day) and "all-inclusive" system. When you are in Armenia, you will not have any problems with food as Armenian dishes are mostly healthy, they are not exotic and, in addition, Armenian hotels are also rich in European dishes. If you intend not to go out of the hotel, then choose HB or FB options. Check in and Check out Most of the guests enter the hotel at 14:00, and leave the room at 12:00. If your aeroplane arrives earlier than 14:00 and if you do not want to wait until you enter your room, then be ready to pay. If your aeroplane arrives later than 14:00 and you do not want to free your room on time, then they will ask you to pay for extra hours. Additional services golden-palace-hotel-yerevan If you are planning to come to Armenia in hot weather, make sure the hotel has an air conditioner. When visiting Armenia in winter, be sure that the hotel has a Heating System. Learn if there is a safe in your room? Although Armenia is a safe country, hotels are so safe that there is often no need for a safe. The location of the hotel is very important, especially when staying in a hotel in Yerevan. The hotel in Yerevan should be located in the centre as most of the entertainment centres are situated in the centre, and it is much easier to get to the centre from anywhere. The best hotel in Yerevan One of the best hotels in Armenia is Golden Palace Hotel Yerevan. Golden Palace Hotel Yerevan is located in the heart of the city, in the northern avenue, near the Republic Square. Our address is Northern Avenue 11, so visit Golden Palace Hotel Yerevan and enjoy a pleasant stay in a fantastic place in the very heart of Yerevan.
հեղինակ`
Hak___777
The Independent Traveller ամսագիրը ներկայացրել է մի հոդված, որտեղ նշված է, թե ինչ պետք է չանել հյուրանոցային համարում, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։ 1 Խորհուրդ չի տրվում հենվել պատուհանին։ 2011թ.-ի հունիսին Մինեսոտայի հյուրանոցային համարից վայր էր ընկել 2 տարեկան աղջնակ։ Նույն շաբաթվա ընթացքում Օստինում գտնվող W Hotel հյուրանոցը ստիպված փակվեց մի քանի օրով, քանզի սկսել էին թափվել պատուհանների ապակիները։ 2. Խորհուրդ չի տրվում բացել և ուսումնասիրել սենյակում գտնվող բարի խմիչքները, անգամ եթե ուղղակի ուսումնասիրում եք և չեք օգտագործելու։ Որոշ հյուրանոցներ մինի-բարերը դարձնում են սենսորային, որպեսզի հսկեն յուրաքանչյուր հպումն անգամ։ Հյուրանոցը լքելիս դուք ստիպված կլինեք վճարել հավելյալ գումար կամ վիճաբանել՝ ապացուցելով, որ դուք չեք խմել, այլ ուղղակի ուսումնասիրել եք։ 3. Մի խմեք համարում գտնվող բաժակներով։ Հակառակ դեպքում լավ լվացեք այն օգտագործելուց առաջ։ Համարը սպասարկողները կարող են լվանալ բաժակները պատուհանի դեղով կամ այն բարձիկով, որով ամբողջ համարն են մաքրել։ 4. Wi-Fi-ից օգտվելիս մի մտեք ձեր անձնական էջեր։ Այն, ինչ թվում է անվճար Wi-Fi, կարող է լինել հաքերների ձեռքի գործը։ Եվ վերջապես, մի ասեք ձեր սենյակի համարը անծանոթին, հատկապես միայնակ կանանց:
հեղինակ`
Travel News
Ճանապարհորդելիս հյուրանոցը ձեզ համար կարող է դառնալ երկրորդ տուն: Սակայն հիգիենայի, անվտանգության և առանձնանալու հարցերում անգամ ամենաշքեղ հյուրանոցները երբեմն մատուցում են անակնկալներ: Ի՞նչն է հյուրանոցներում մաքուր, իսկ ինչը ոչ: Ինչի՞ն է կարևոր ուշադրություն դարձնել և ինչի՞ց է պետք խուսափել ողջ ուժով: Այս հարցերի պատասխանների համար մենք դիմեցինք quora.com կայքին՝ մասնագետներին հարցնելով, թե ինչ մենք չգիտենք հյուրանոցային համարների մասին: Պատմություններից մի քանիսն անգամ վախեցնում են: Ներկայացնում ենք ամենաուշագրավ պատմություններն ու այն գաղտնիքները, որոնք թաքցնում են հյուրանոցները: Համարների դռների դիտանցքներ Չորս և ավելի աստղ ունեցող հյուրանոցների դռները սովորաբար ունեն դիտանցք: Սակայն պետք է պարզել, թե որքանով է այդ դիտանցքը ապահով ձեր համար: Ստուգեք ձեր համարի դռան դիտանցքը: Եթե այն վնասված է, ապա դրա հետ մի բան փորձել են անել: Վերցրեք այլ համար: Դիտանցքից ամեն ինչ պետք է լավ երևա և խանգարող ոչինչ չպետք է լինի: Եթե դիտանցքից վատ է երևում կան ինչ-որ խանգարում է. ապակին մգացված է, ապա այդ դիտանցքը անվտանգ չէ: Թվարկածները կարող են պատճառ լինել այն բանի, որ նրանում տեղադրված է տեսախցիկ: Իսկ շրջված ոսպնյակը հնարավորություն է տալիս միջանցքից դիտել այն ամենը, ինչը տեղի է ունենում հյուրանոցային համարում: Ապահովության համար խորհուրդ է տրվում, որևէ կասկածի դեպքում, դիտանցքում թուղթ տեղադրել և բացել այն միայն այն ժամանակ, երբ պետք է դիտանցքից օգտվել: Անվտանգությունը չի խանգարի՝ հաշվի առնելով, որ համացանցում շատ հաճախ հայտնվում են հյուրանոցների մերկ բնակիչների տեսանյութեր: Նմանատիպ ամենամեծ աղմուկը գրանցվեց 2008թ.-ին, երբ համացանցում տարածվեց ամերիկյան սպորտային ESPN ալիքի խմբագիր Էրին Էնդրյուսի՝ դիտանցքից նկարահանած տեսանյութը: Նա հայտնի կին էր, պատկերացրեք, թե որքան սովորական մարդկանց կարող են թաքուն նկարահանել: Եթե որևէ մեկը թակում է ձեր դուռը, իսկ դիտանցքից ոչ ոք չի երևում, ապա դուռը մի բացեք: Զանգահարեք ընդունարան: Այնտեղ պետք է գիտենան, թե ով է բարձրացել ձեր համար: Մի ամաչեք նաև դիմել մենեջերին, եթե միջանցքում հանդիպում եք տարօրինակ մարդկանց: Հավատացեք, նա չպետք է այդտեղ լիներ և եթե նրան չեն վռնդի, ապա հաջորդ անգամ ընտրեք այլ հյուրանոց: Մի օգտվեք սրճեփից Չե՞ք կարողանում առավոտյան առանց սրճի: Մոռացեք սրճեփի մասին և անմիջապես ուղևորվեք հարևանությամբ գտնվող սրճարան: Այս մասին quora.com կայքից նախազգուշացնում են միաժանակ մի քանի ճանապարհորդներ: "Իրը, որը ինձ մոտ ամենամեծ զզվանքն է առաջացնում, սրճեփն է: Այո, այն ունի մաքուր տեսք, սակայն ով գիտի, թե ձեզանից առաջ ինչ են արել դրա հետ մյուս բնակիչները: Դրա մեջ կարող են մնացած լինել ծխախոտի մնացորդներ, մատիտի կամ սնունդի հետքեր",- խոստովանում է Չիկագոյի հյուրանոցներից մեկի նախկին մենեջեր Քեն Լիմը: Լոգասենյակի բաժակները ևս պակաս կասկածելի չեն, զգուշացնում է ճանապարհորդ Քուփեր Վուդսը: "Այդ բաժակները այնքան մաքուր չեն, որքան դուք եք կարծում: Լավագույն դեպքում սպասուհին դրանք լվանում է ջրի մեջ և սրբիչով սրբում", - նշել է նա և խորհուրդ տվել օգտագործելուց առաջ մանրակրկտորեն մաքրել բաժակներն օճառով ու ջրով: Ձեր ճամպրուկների համար ամենաավտանգ վայրը "Փայտոջիլների պատճառով ավելի լավ է չբացել ճամպրուկն այնտեղ, որտեղ դա ձեզ կթվա ամենահարմարը: Մի օգտագործեք ճամպրուկների փայտե հենարանները", - զգուշացնում է Ֆորեսթ Ջոունսը՝ առաջարկելով դրա համար ավելի չնախատեսված վայր: "Ստուգեք լոգասենյակի հատակը և եթե այն բավականին մաքուր տեսք ունի, ապա ճամպրուկը բացեք այնտեղ: Դա ինքնըստինքյան անվտանգ է: Փայտոջիլները սիրում են փայտը", - խորհուրդ է տալիս Ջոունսը: Հիշեք երկու բան՝ -փայտոջիլները պաշտում են փայտը, -փայտոջիլները տարածվում են ոչ թե կեղտոտ մարդկանց շնորհիվ, այլ փայտի վրա տեղակայված ճամպրուկների: Պայուսակների և ճամպրուկների համար մետաղե դարակները և հենարանները նախընտրելի են, քանզի փայտոջիլների համար մետաղե հարթություններում կենդանի մնալու շանսերը ցածր են: Մի մոռացեք ճամպրուկը միշտ փակ պահել: Սենյակի ամենակեղտոտ առարկան Դա այն է, ինչն օգտագործում են գրեթե բոլոր բնակիչները: Իսկ դա նշանակում է, որ այդ առարկան հյուրանոցային համարում բակտերիայի ամենամեծ կրողն է: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դա չեն լվանում, քանզի համարի մաքրության համար կարող է տրամադրվել 20-30 րոպե ժամանակ: "Յուրաքանչյուր հյուրանոցային համարում ամենակեղտոտ իրը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն է: Դա բռնել են իրենց ձեռքում անթիվ քանակությամբ մարդիկ, իսկ սպասուհիները դրանք չեն մաքրում", - նշում է Quora կայքի օգտատեր, ճանապարհորդության սիրահար, Հյուսթոնի բնակիչ Ուիլիամ Փեյնը: Ինչպես նշել է Quora կայքի ևս մեկ օգտատեր Ջոն Լիչը, 2012թ.-ին Հյուսթոնի համալսարանի օգտատերերը հայտնաբերել են, որ հեռակառավարման վահանակները սովորաբար համարվում են մանրէների այնպիսի ապաստարան, ինչպիսին է սանհանգույցը: Նույնը կարելի է ասել նաև ևս մեկ իրի մասին, որն օգտագործում են բնակիչները` առանց անգամ կասկածելու: Այդ իրը մահճակալի կողքին գտնվող սեղանի լամպի անջատիչն է: Անգամ նախագահական լյուքս համարներում մանրէներ պարունակող երրորդ իրը հեռախոսն է: Այս իրերն օգտագործելուց առաջ ցանկալի է մաքրել դրանք հակաբակտերիալ անձեռոցիկներով: Խուսափեք ծածկոցներից և գորգերից Անկողնու ծածկոցն անմիջապես դեն նետեք, իսկ տաք ծածկոցներն օգտագործեք այնպես, որ դրանք ձեր մաշկին չդիպչեն: Այն ամենն, ինչը դիպչում է մեծ քանակությամբ մարդկանց մաշկին, պետք է ուղևորվի լվացքատուն յուրաքանչյուր հյուրի հեռանալուց հետո: Սակայն շատ էժանագին հյուրանոցներ այս կանոնը մերժում են: Այնուամենայնիվ աստղը և բարձր գինը չեն երաշխավորում լիարժեք մաքրություն: Պարկեշտ հյուրանոցները և բուտիկ-հյուրանոցներն այժմ անկողինը հարդարում են առանց ծածկոցների կամ էլ սպիտակ ծածկոցներով, որոնք սպիտակեղենի հետ լվացվում են: Ինչ վերաբերում է տաք ծածկոցներին և գորգերին, ապա շատ հյուրանոցներում դրանք լվանում են միայն այն ժամանակ, երբ երևում են բծեր, այնպես որ դրանք ձեր մաշկին մի մոտեցրեք: Մի օգտագործեք փոքր սրբիչներ էժանագին հյուրանոցներում Ընդհանրապես այսպես կոչված ձեռքի սրբիչներից խոսելիս պետք է հիշել, որ ոչ մի պարագայում դրանց չպետք է դիպչել հյուրանոցներում, բացի այն դեպքերից, երբ դրանք լվանում և հականեխում են ամենաազնիվ կերպով (այս մասին կարելի է իմանալ միայն աշխատակազմում ծանոթ ունենալու դեպքում): Գիտե՞ք, թե որքան հաճախ են դրանք օգտագործում տղամարդիկ կամ սիրահարները: Գուշակեք, թե որտեղ են միշտ գտնում այս սրբիչները՝ հատակին, անկողնու կողքին և այլն: Փորձեք ինչ-որ չափով թուլանալ Դուք արդեն հասկացաք, որ յուրաքանչյուր հյուրանոց մաքրության կենտրոն չէ: Միակ բանը, ինչում կարելի է վստահ լինել, դա անկողնային սպիտակեղենն է, մնացած իրերի մաքրությունը հարաբերական հասկացություն է: Կարևոր է հիշել, որ աստղերի մեծ քանակությունը լավ որակի չափանիշ չէ: Միջազգային ստանդարտների համաձայն, անկախ աստղերից յուրաքանչյուր հյուրանոցում ձեզ պետք է լավ սպասարկեն: Նրանք տարբերվում են միմյանցից ոչ թե սպասարկման որակով կամ մաքրությամբ, այլ հարմարավետությամբ: Բացի դրանից, այժմ ավելի կարևոր է մյուս ճանապարհորդողների կարծիքները, ովքեր 4 աստղանի հյուրանոցին կարող են գնահատել 1 միավոր: Բնականաբար դիտանցքից ձեզ հետապնդող մարդկանց, փայտոջիլների, մանրէներով պատված հեռակառավարման վահանակի մասին մտքերը կարող են փչացնել ճանապարհորդական տրամադրությունը: Բարեբախտաբար վերջին շրջանում հյուրանոցի հաճախորդների մոտ աճող զգոնությունը ստիպում է շատ հյուրանոցների մանրակրկտորեն հետևել հիգիենայի ստանդարտներին: Օրինակ, հյուրանոցային որոշ ցանցեր, համարները մաքրելիս, արդեն օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք սպանում են մանրէներին, և փոխում են հեռակառավարման վահանակները անջրանցիկով, որպեսզի դրանք հնարավոր լինի լվալ: Չե՞ք ցանկանում հիմնվել հյուրանոցը սպասարկող աշխատակիցների ազնվության վրա: Ձեր հետ վերցրեք հակաբակտերիալ անձեռոցիկներ: Եթե դա բավարար չէ, ապա գնեք հիգիենիկ մոնիտոր: Դա շարժական սարք է, որը կարող է ստուգել հեռախոսների, ծածկոցների և այլ նման առարկաների վրա բակտերիաների առկայությունը:
հեղինակ`
Travel News
Ամբողջ աշխարհի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներից վերցված հարցումների պատասխանների հիման վրա կազմվել է հյուրանոցների ամենաբարկացնող իրերի վարկանիշային աղյուսակը: FlyerTalk и Frequent Business Traveler զբոսաշրջային ծառայությունները հրապարակել են հյուրանոցների ամենաբարկացնող իրերի թոփ-10-ը, հաղորդում է Business Insider-ը: Ճանապարհորդական ծառայությունների հարցմանը մասկանցել են գրեթե 2000 փորձառու զբոսաշրջիկներ, որոնց 90 տոկոսը համարվում են հյուրանոցների զեղչային համակարգի մասնակիցներ: Արդյունքում պարզվել է, որ ըստ զբոսաշրջիկների հյուրանոցներում ամենաբարկացնող երևույթը թանկարժեք և դանդաղ ինտերնետն է: Վարկանիշի երկրորդ հորիզոնականն են զբաղեցնում դժվարահասանելի վարդակները, ինչպես նաև դրանց սահմանափակ քանակությունը հյուրանոցի համարներում: Ամենաբարկացնող երևույթների եռյակը եզրափակում է համարների մաքրության ցածր աստիճանը: Հյուրանոցների ամենաբարկացնող երևույթների թոփ 10-ը ունի հետևյալ տեսքը Թանկարժեք և դանդաղ ինտերնետ Դժվարահասանելի և սահմանափակ քանակությամբ վարդակներ Մաքրության ցածր աստիճան Ծխախոտի հոտ Սենյակում օդորակիչի մշտական ջերմաստիճանի բացակայություն Աղմուկ Ջրի թույլ  ճնշում և ցածր ջերմաստիճան Անկանխատեսելի ծախսեր և հավելյալ վճարումներ Անհարմարավետ բարձեր Վատ լուսավորություն
հեղինակ`
Travel News
Ահա եկավ երկար սպասված արձակուրդը և դուք ձեզ պատկերացնում եք լողափին: Ընտրությունը կանգ առավ Եգիպտոսի՞ վրա: Բայց ինչպե՞ս ընտրել հյուրանոց հարյուրավոր տարբերակների մեջ, հատկապես եթե դուք առաջին անգամն եք ուղևորվում: Լինում են դեպքեր, երբ զբոսաշրջիկները Եգիպտոսի տուրի վրա ծախսում են 100.000 դրամ և գոհունակությամբ հետ են վերադառնում, մինչդեռ լինում են դեպքեր, երբ 150.000 դրամանոց տուր գնելով նրանք դժգոհում են, որ երբևէ հետ չեն վերադառնա, որոշներն էլ անընդհատ մեկնում են, ամեն շաբաթ կամ ամեն ամիս: Որոշ մարդկանց դուր է գալիս Եգիպտոսը և նրա կլիման, իսկ մյուսներին՝ ոչ: Իսկ ինչպե՞ս ընտրել ճիշտ տուր, որ բոլորին դուր գա: Գործում է ոսկե կանոն՝ հանգիստը պետք է համապատասխանի ձեր սպասումներին: Այդ պատճառով սկզբում պետք է ընդհանրացնել սպասելիքները: Ահա զբոսաշրջիկների կողմից առաջարկված 7 կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել Եգիպտոսում հյուրանոց ընտրելիս. 1. Մուտք դեպի ծով և ձկներ Եգիպտոսում իր գեղեցկությամբ եզակի համարվող Կարմիր ծովն է և ավազե լողափերը, սակայն ծովի մուտքերը տարբեր են: Գունագեղ գեղեցիկ ձկնիկները հիմնականում բնակվում են կորալյան խութերում: Շարմ էլ Շեյխ կուրորտում ծովի մուտքին քարեր են, իսկ դրանց միջև ծովոզնիներ են թաքնվում, ինչն էլ դժվարացնում է ծովի մուտքը առանց հատուկ կոշիկների: Մուտքը հեշտացնելու նպատակով կուրորտի գրեթե բոլոր հյուրանոցներում առկա է կամրջակ, որով կարելի է անմիջապես հասնել ջրի խորը հատված և լողալ: Որոշ հյուրանոցներում կամրջակների երկարությունը հասնում է 1 կմ-ի: Շարմ էլ Շեյխի որոշ հյուրանոցներում էլ ծովի մուտքը մաքրված է: Այդ հյուրանոցները գտնվում են Շարմ էլ Շեյխի կենտրոնում՝ Նաամա Բեյում: Բացառություն է կազմում Նուվեյբա գյուղակը, որտեղ ծովի մուտքը ավազեպատ է: Հուրգադա կուրորտի հյուրանոցները հայտնի են հարմարավետ, ավազե մուտքերով դեպի ծով, ինչն էլ հիանալի է երեխաների հետ հանգստի կամ նրանց համար, ովքեր լողալ չգիտեն: Ի տարբերություն Շարմի, այստեղ ծովում գույնզգույն ձկները քիչ են: Բացառություն է կազմում Մարսա Ալամ կուրորտը, որը հայտնի է իր գեղեցկագույն կորալյան խութով: Սաֆագա գյուղում գտնվող հյուրանոցները ևս հայտնի են գեղեցիկ լողափերով և հարուստ ջրաշխարհով: Այդ պատճառով հյուրանոց ընտրելիս ուշադրություն դարձրեք ծովի մուտքին, կամրջակի առկայությանը և երկարությանը: 2. Կառուցման, վերակառուցման, վերանորոգման տարեթվեր Ուշադրություն դարձրեք հյուրանոցի կառուցման տարեթվին, քանզի ծովի մոտ գտնվող հյուրանոցները շատ շուտ են հնանում և վատթարանում: Եգիպտական հյուրանոցի համար 5 տարին (քանզի Եգիպտոսում հյուրանոցները օգտագործվում են ամբողջ տարին) բավական ժամանակ է շինարարական վիճակը վատանալու համար: Հին հյուրանոցի առավելությունն է գեղեցիկ կանաչապատ տարածքը, նոր հյուրանոցներում կանաչապատվածությունն ավելի փոքր է: Եթե հյուրանոցը նոր է բացվել, ապա ուշադրություն դարձրեք զբոսաշրջիկների մեկնաբանություններին, արդյոք ավարտվել են շինարարական աշխատանքները: Իհարկե նոր հյուրանոցում հանգստանալ ավելի հաճելի է՝ նոր կահույք, սանտեխնիկա, սրբիչները մաքուր են, աշխատակազմը ջանում է լավ աշխատել: Եթե ձեզ համար կարևոր է կանաչ տարածքը, ապա ուշադրություն դարձրեք, թե երբ է եղել վերջին վերանորոգումը: Ավելի լավ կլինի, որ հյուրանոցն ամբողջովին վերակառուցված լինի: Վերանորոգումը վերակառուցումից տարբերվում է նրանով, որ վերակառուցման ժամանակ փոխում են կահույքը, դռները, սանտեխնիկան, իսկ արաբական վերանորոգման ժամանակ կարող են ընդամենը ներկել պատերը: 3. Անվանում, ապրանքանիշ, աստղեր Աստղերի նույն քանակությունն ունեցող եգիպտական հյուրանոցները կարող են խիստ տարբերվել միմյանցից: Վատ սպասարկումից խուսափելու նպատակով հանգստացեք այն հյուրանոցներում, որոնք պատկանում են համաշխարհային ապրանքանիշներին, հետևում են սպասարկման որակին և զբաղվում են աշխատակազմի ուսուցմամբ: Ավելի լավ է հանգստանալ 4* հյուրանոցում, օրինակ Հիլթոն (Hilton Sharks bay 4* կամ Hilton Fayroez 4*): Ուշադրություն դարձրեք Savoy, Marriot, Sofitel, Hayatt հյուրանոցներին, որոնք պատկանում են հյուրանոցային կոնկրետ ցանցերին և տրամադրում են բարձրակարգ սպասարկում և երաշխավորված որակյալ հանգիստ: 4. Օդանավակայանից և կենտրոնից ունեցած հեռավորություն Եթե դուք սիրում եք զբոսնել քաղաքով կամ զվարճանալ դիսկոտեկներում, ապա ուշադրություն դարձրեք քաղաքի կենտրոնից եղած հեռավորությանը: Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտում ամեզարգացածը հավանաբար Շարմ էլ Շեյխի Նաամա բեյ փողոցն է, մի փոքր քիչ զարգացած է նաև Հուրգադայի կենտրոնը: Եգիպտոսի մնացած կուրորտները իրենցից ներկայացնում են փոքրիկ գյուղեր, որոնցում առևտրի որոշ կենտրոններից բացի ոչինչ չկա: Եգիպտոսն ունի մի քանի օդանավակայաններ:Ուշադրություն դարձրեք, թե որում եք վայրէջք կատարելու և որտեղ է գտնվում ձեր հյուրանոցը: Դա շատ կարևոր է: Օրինակ, Շարմ էլ Շեյխի օդանավակայանից Տաբա գյուղում գտնվող հյուրանոց կարելի է հասնել 4-5 ժամում: Դահաբ և Նուվեյբա կուրորտները գտնվում են օդանավակայանից 2-3 ժամվա հեռավորության վրա: Նույն իրավիճակն է Մարսա Ալլամ կուրորտում, որը Հուրգադայի օդանավակայանից հեռու է 350 կմ-ով՝ 4-5 ժամ: 5. Հյուրանոցի ենթակառուցվածք, վճարովի/անվճար ծառայություններ, սնունդի տեսակ Եգիպտոսի հյուրանոցներում «ամեն ինչ ներառված է» համակարգով հանգստացող հյուրերին անվճար տրամադրվող ծառայությունները որպես կանոն ավելի քիչ են, քան Թուրքիայում: Օրինակ, սաունայի կամ ջակուզիի ծառայությունը Եգիպտոսում հաճախ հավելյալ վճարում է պահանջում: Հյուրանոցի դիսկոտեկի մուտքը ևս սովորաբար վճարովի է: Լողափին գտնվող բարում ըմպելիքները, մինի-ակումբից օգտվելը, ինտերնետը ևս կարող են լինել վճարովի: Օրինակ, լողափային գծում գտնվող Hilton Dream 5* և Marriott Mountain 5* հյուրանոցներում անվճար ծառայությունները շատ քիչ են, սակայն սպասարկման մակարդակը, սնունդի և ըմպելիքների որակը ավելի բարձր են, քան Dessolle Royal Rojana 5* և Tia Heights 5* հյուրանոցներում, որտեղ շատ են անվճար ծառայությունները և կարելի է պատվիրել ալկոհոլային խմիչքներ: Եգիպտոսի բարձր մակարդակի հյուրանոցները, օրինակ, Hyatt 5* և Four seasons 5*, ընդհանրապես չեն աշխատում «ամեն ինչ ներառված է» համակարգով: Նման հյուրանոցներում սովորաբար հանգստանում են եվրոպացիները: Ուշադիր ուսումնասիրեք հյուրանոցի ծառայությունների նկարագիրը: 6. Համարի տեսակ և մասնաշենքերի ընդհանուր տեղադիրքը Դեպի Եգիպտոս տուր գնելիս ուշադրություն դարձրեք հյուրանոցի մասնաշենքերի տեղադիրքին և հյուրանոցի ընդհանուր տարածքի մակերեսին: Եթե հյուրանոցի տարածքը շատ մեծ է, ապա, որպես կանոն, էժան համարները գտնվում են ծովից ավելի հեռու: Օրինակ, Հուրգադայի Festival Riviera 5* հյուրանոցն ունի մի քանի մասնաշենքեր, Club room տեսակի համարները գտնվում են ծովի ճանապարհի վրա և առաջարկում են ավելի մատչելի տեղակայում, քան ծովին մոտ գտնվող հյուրանոցները: Այդ պատճառով հյուրանոցում ներկայացվող համարների բոլոր տեսակները ուսումնասիրելու համար ընտրեք կոնկրետ հյուրանոց և սկսեք փնտրել: 7. Ջրաշխարհ և ատրակցիոններ Եգիպտոսի հյուրանոցներում, թուրքական հյուրանոցների համեմատությամբ, ջրային ատրակցիոնները քիչ են և բավականին մեծ, այդ պատճառով փոքրիկ երեխաները դրանցից քիչ են օգտվում: Եթե դուք հանգստանում եք երեխաների հետ, ապա կարող եք ընտրել լավ հյուրանոց առանց ատրակցիոնների, իսկ ջրաշխարհ այցելել էքսկուրսիայի շրջանակներում: Եթե դուք այնուամենայնիվ ցանկանում եք ջրային ատրակցիոններով հյուրանոց, ապա խորհուրդ է տրվում ընտրել հյուրանոց սեփական ջրաշխարհով, քան 2-3 ջրային ատրակցիոնով: Շարմ էլ Շեյխում նման հյուրանոցները հիմնականում գտնվում են Նաբկ թաղամասում: Իսկ Հուրգադայում խորհուրդ է տրվում Albatros 4* և 5* հյուրանոցային ցանցը իր ջրաշխարհով: Վերջերս բացվել է Titanic 5* հյուրանոցը, որը ևս ունի իր ջրաշխարհը:
հեղինակ`
Travel News
Եկեք քննարկենք, թե ինչ տարատեսակ հարցեր և խնդիրներ են առաջանում հյուրանոցի ընտրության և ամրագրման ժամանակ: Սա ընտանեկա՞ն հյուրանոց է, թե՞ երիտասարդական: Ինչպիսի՞ն է սնման համակարգը հյուրանոցում: Կա՞ արդյոք մանկական մենյու: Իսկ կա՞ փոքրիկ երեխաների սնունդի տաքացման հնարավորություն: Մինի ակումբի ծառայություններ: Դայակներ կամ հատուկ աշխատակից: Մանկական մահճակալի հնարավորություն համարում, մանկական աթոռներ ռեստորանում: Ջրի մուտքը ավազո՞տ է, թե քարքարոտ: Հյուրանոցն ունի՞ բժիշկ: Հյուրանոցից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում դիսկոտեկները, բարերը և զվարճանքի այլ հաստատությունները: Անվտա՞նգ է արդյոք միայնակ դուրս գալ հյուրանոցի սահմաններից դուրս: Քանի՞ աստղ ունի հյուրանոցը: Օպերատորը համամի՞տ է, որ հյուրանոցի գինը համապատասխանում է որակին և ներկայացված աստղերին: Տարվա այդ ժամանակահատվածում գործո՞ւմ են զեղչեր: Ին՞չն է մտնում գնի մեջ, իսկ ինչն է անվճար՝ սրբիչներ, ինտերնետ և այլն: Հարցրեք, թե ինչ կա հյուրանոցում՝ հեռուստացույց, սառնարան, օդորակիչ և այլն: Տարվո՞ւմ են որոշակի շինարարական աշխատանքներ հյուրանոցի շրջակայքում: Մանրուքներ՝ կա՞ վարսահարդարիչ, հիգիենայի պարագաներ: Ի՞նչ ծառայություններ է տրամադրում հյուրանոցը՝ ՍՊԱ, կոնֆերենց-սրահ, ֆիթնես-ակումբ և այլն: Որո՞նք են անվճար և որոնք վճարովի: Գործո՞ւմ է արդյոք տրանսֆեր: Ժամանման և մեկնման ժամերը որոշվա՞ծ են: Մի անտեսեք հյուրանոցի մասին ուրիշների թողած կարծիքները: Նրանք արդեն եղել են այդ հյուրանոցում և ունեն որոշակի տեղեկություններ: Առանց վախենալու նրանց հարցեր ուղղեք և իմացեք բոլոր մանրամասները: Քաղաքից կամ ծովից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում հյուրանոցը: Մո՞տ է արդյոք տեսարժան վայրերին: Հյուրանոցի տարածքի մեծությունը՝ այգիներ, լողավազաններ, մանկական լողավազաններ, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ ևն: Հյուրանոցի տարիքը, վերջին վերանորոգումը: Կան հյուրանոցներ, որտեղ կարելի է տնտեսել: Որոշ հյուրանոցներում մինչև 7 տարեկան երեխաներից վճար չի գանձվում: Այդ պատճառով մենեջերից իմացեք այդ մասին:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Դուք արդեն որոշակի պատկերացումներ ունեք հյուրանոցների մասին մեր կայքում եղած հոդվածների միջոցով: Այժմ քննարկենք, թե ինչպիսին են լինում տեսարանները պատուհանից. Garden view - տեսարան դեպի այգի (ավելի հաճախ դա հյուրանոցի ծովից հակառակ կողմն է, որտեղ աճում են ծաղիկներ, ամբողջովին կանաչապատ է, վազվզում են սիրամարգեր): Pool view - տեսարան դեպի լողավազան (հաճախ ծովի կողմն է, սակայն ծովը չի երևում): Եթե դուք չեք կարող դիմանալ լողավազանում խաղացող երեխաների աղմուկին, սակայն սիրում եք վայելել մայրամուտին լողացող մերկ ջրահարսերին, ապա համարի այս տեսակը հենց ձեր համար է: SV, Sea view - տեսարան դեպի ծով: Այս համարներից բացվում է ծովի ողջ գեղեցկությունը, իսկ նավերը և զբոսանավերը հանգստացնում են և հանդարտեցնում: Սակայն այս համարը մյուսներից ավելի թանկ կարժենա: Ocean view - տեսարան դեպի օվկիանոս: Այսքանով ամեն ինչ ասված է: Ալիքի աղմուկը չես փոխարինի ոչ մի բանով: SSV, Side Sea view - անկյունային տեսարան դեպի ծով: Այսինքն ծովը երևում է մասնակիորեն: Անհրաժեշտ է դուրս գալ պատշգամբ կամ պատուհանից ձգվել, սակայն պետք է զգույշ լինել: Mountain view - տեսարան դեպի լեռներ: Ում է պետք ծովի տեսարանը, եթե լեռներից լավ կարող են լինել միայն լեռները: Park view - տեսարան դեպի զբոսայգի: Այստեղ կարելի է հետևել զբոսնող զույգերին կամ շներին զբոսանքի հանող տատիկներին: Inside view - տեսարան դեպի ներսու, այսինքն փոքրիկ այգի կամ հյուրանոցի ներքին հատված: Ընտրեք ձեր սիրելի տեսարանը և վայելեք հանգիստը:
հեղինակ`
Travel News
Գործուղման ժամանակ բիզնես հանդիպում, համաժողով կամ շնորհանդես անցկացնելու նպատակով լավագույն հյուրանոցն ընտրելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները: Ունի՞ հյուրանոցը անհրաժեշտ տեխնիկայով (պրոեկտորներ, մեծ էկրաններ, բարձրախոսներ ևն) հագեցած կոնֆերենց-սրահներ և բանկետների համար նախատեսված սենյակներ: Քաղաքի ո՞ր հատվածում է տեղակայված հյուրանոցը: Սա բավականին կարևոր հանգամանք է, քանզի օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից հարմարավետորեն հյուրանոց հասնելը գործնական հանդիպման կամ համաժողովի հաջող ավարտի գաղտնիքն է: Իհարկե ավելի ցանկալի կլինի, որ հյուրանոցը գտնվի քաղաքի կենտրոնում: Ինտերնետի (wi-fi), տպիչների, պատճենահանող սարքերի առկայություն: Այսօր անհնար է պատկերացնել լավ հյուրանոց առանց տեխնիկայի և հաղորդակցության այդիսի միջոցների: Ցանկալի է, որ ինտերնետը լինի ոչ միայն ընդունարանում, այլև բոլոր համարներում: Բնականաբար գործնական նման հանդիպումը տեղի չի ունենա առանց թանկարժեք խմիչքներ և լավ սպասարկում ունեցող բարում խմելու հնարավորության: Լավ բար+տաքացնող ըմպելիքներ=հաջողությամբ ստորագրվող պայմանագրի գրավական: Մի մոռացեք նաև տեսնել կամ հարցնել, թե երբ է բացվել հյուրանոցը կամ վերջին անգամ երբ է վերանորոգվել: Չէ որ դուք չեք ցանկանա խայտառակ լինել ձեր գործընկերների առջև սեղանի տակ եղած մաստակների պատճառով:
հեղինակ`
Travel News
Որոշ տվյալներով, կազմակերպված հանցագործություն նշանակող «մաֆիա» բառը թարգմանվում էր որպես «պաշտպան»: Ժամանակակից հյուրանոցների համար որպես պաշտպան հանդես են գալիս հյուրանոցային հայտնի ցանցերը: Չակերտների մեջ նշենք, որ կազմակերպված հանցագործությունը այսօր փորձում է "իրականացնել հանցանք" առանց զոհերի: Ժամանակակից կազմակերպված հանցագործությունից հաճախ շահում են ոչ միայն "հանցագործները", այլև նրանք, ովքեր օգտվում են իրենց ծառայություններից: Նույնը կրկնվում է նաև հյուրընկալության ինդուստրիայում: Մեծ հաշվով, մարքեթինգային պաշտպանությունից բացի մասնավոր հյուրանոցներին ինչ է առաջարկում Four Seasons ցանցը, որը առևտրային ապրանքանիշից բացի ոչինչ չունի: Այսօր Four Seasons Hotels and Resorts հյուրանոցային ցանցի մեջ են մտնում 86 հյուրանոցներ, սակայն Four Seasons ընկերությանն են պատկանում դրանցից միայն երեքը: Եվ դա դեռ ամենաաղաղակող տարբերակը չէ: The Leading Hotels of the World ընկերությունը, որը իր ապրանքանիշի տակ է ներառում 430 հյուրանոցներ, չի տնօրինում և ոչ մի հյուրանոցի: Այս օրինակներում է հյուրանոցային ցանցերի ողջ էությունը: Մասնավոր հյուրանոցների սեփականատերերին վախեցնելով շուկայի սարսափներով՝ հյուրանոցային ցանցերի կազմակերպված խմբերը ստիպում են փոքր հյուրանոցներին վճարել նրանց շահույթի 10 %-ը այսպես կոչված «մարքեթինգային պաշտպանության» դիմաց, որն իրենից ներկայացնում է գումարի դիմաց հյուրանոցի մուտքի մոտ ցանցի անվանման տեղադրում: Ահա այսպիսի մարդկային, լիովին օրինական բիզնես: Անհեթեթ իրավիճակ է տիրում Թաիլանդում: Թաիլանդի հյուրանոցների 95 %-ը, անկախ ապրանքանիշային պատկանելությունից, ընտանեկան բիզնեսներ են: Զբոսաշրջիկները ծախսում են ավելորդ գումարներ, որոնք գնում են հյուրանոցային ցանցերի բյուջե, ովքեր գրասենյակներ են բացում համաշխարհային մայրաքաղաքների կենտրոններում և ոչինչ չեն անում:
հեղինակ`
Travel News
Հյուրանոցը ճիշտ բացահայտելու համար հարկավոր է տիրապետել հատուկ հապավումներին և տերմիններին, որոնք հանդիպում են հյուրանոցները նկարագրելու ժամանակ: Այս կերպ դուք հեշտությամբ հասկանում եք, թե ինչի համար եք գումար վճարելու: Տեղակայման տեսակները. Single-SGL - մեկտեղանի տեղակայում Double-DBL- երկտեղանի տեղակայում (մեկ երկտեղանի մահճակալ) Twin-TWN - երկտեղանի տեղակայում (երկու մեկտեղանի մահճակալ) DBL+EX.BED (extra bed) - երկտեղանի տեղակայում՝ մեկ երկտեղանի մահճակալ և մեկ լրացուցիչ: Հարկավոր է ճշտել, թե ինչպիսին է ննջասենյակի հավելյալ տարածքը՝ մահճակալ, թե բացվող բազմոց: Triple-TRPL - երեքտեղանի տեղակայում՝ երկու հիմնական մահճակալներ, մեկ ստացիոնար, հնարավոր է և բացվող: Այսպիսի համարը նախատեսվում է երեք մեծահասակների համար: Գոյություն ունի տեղակայման ևս մեկ տեսակ, որը ոչ հաճախ է հանդիպում: Run of house (R.O.H.) - հյուրանոցի տեղակայում արդեն ժամանելիս: Սա ունի իր առավելությունները. համարների գները շատ ցածր են, ստանդարտից ցածր չի լինում, սակայն եթե դուք հաջողակ եք, ձեզ կտեղակայեն պենթհաուսում: Սենյակների տեսակներ STD (standart) - ստանդարտ սենյակներ: Որոշ հյուրանոցներում այս տեսակն անվանվում է deluxe Superior - ստանդարտից մի փոքր լավ Suite - երկսենյականոց համար Family room - համար ընտանիքի 4 և ավելի անդամների համար Executive - բարձր որակով համարներ: Սովորաբար սրանք ամրագրում են բիզնեսմենները BGL, BG, Vill, Village (bungalow) - բունգալո, որոնք հիմնական շենքից անջատ են Սնունդի տեսակ BB (Bed and breakfast) - ներառում է միայն նախաճաշը- HB (half board) - կիսապանսիոն: Այն ներառում է նախաճաշը և ընթրիքը (շվեդական սեղան), անվճար թեյ/սուրճ, նախաճաշին ջուր: Ալկոհոլային խմիչքները վճարվում են առանձին: FB (full board) - լրիվ պանսիոն: Այն ներառում է նախաճաշը, ճաշը և ընթրիքը (շվեդական սեղան), ըմպելիքները ճաշին և ընթրիքին վճարովի են: ALL, Al (all inclusive) - բոլորի կողմից սիրված «ամեն ինչ ներառում է»: Այն ներառում է նախաճաշը, ճաշը և ընթրիքը (շվեդական սեղան), նախաուտեստներ, քաղցրավենիք, բարբեքյու: Գնի մեջ ներառվում են ալկոհոլային խմիչքներ: UAL, UAI (ultra all inclusive) - նույնն է, ինչ all inclusive, սակայն գնի մեջ ներառվում են նաև օտար արտադրության ալկոհոլային խմիչքներ: RO (room only), BO (bed only), AO (accomodation only) - առանց որևէ սնունդի Հյուրանոցների դասակարգում Հյուրանոցներ 6* և 7* - այս հյուրանոցները դուք կգտնեք ԱՄԷ-ում: Ամեն ինչ ոսկյա է, ուղղաթիռային հարթակներով, թենիսի հսկայական կորտերով, թագավորական այլ հարմարություններով: Հյուրանոցներ 5* - վայր, որտեղ ձեր բոլոր ցանկությունները պետք է անհապաղ կատարվեն, քանզի հարմարավետության համար դուք մեծ գումարներ եք վճարում: Այստեղ ձեզ սպասում են օրթոպեդիկ ներքնակներով մահճակալներ, պլազմային հեռուստացույց, սառնարան, մինի բար, լոգախցիկ հեռախոսներով, Wi-Fi, ֆիթնես կենտրոն: Նաև ներկայացվելու են վարսավիրի շուրջօրյա ծառայություններ, ռեստորանից սնունդ պատվիրելու հնարավորություն: Հյուրանոցներ 4* - գրեթե ամեն ինչ, ինչ 5*-ում, միայն հյուրանոցային համալիրի տարածքը կարող է լինել ավելի փոքր: Համարներն ավելի փոքր են իրենց տարածքով, փոքր են նաև լողավազաններն ու թենիսի կորտերը: Այս կարգը շքեղություն չի խոստանում, սակայն հարմարավետ պայմաններն ապահովված են: Հյուրանոցներ 3*, 2*, 1* - բացառապես քնելու համար են: Այստեղ ոչինչ չեն խոստանում, սակայն վճարն էլ ցածր է: Սենյակում կահույքը մինիմալ է, ոչ մի ավելորդություն չկա: Չնայած Եվրոպայում 3* հյուրանոցները բավականին արժանի տարբերակ են: Հյուրանոցն ամրագրելուց առաջ ճշտեք որոշ մանրամասներ Կա՞ հյուրանոցում բժիշկ: Լողափը ավազո՞տ է, թե քարոտ: Տարվու՞մ են որոշակի շինարարական աշխատանքներ հյուրանոցի մերձակայքում: Կա՞ արդյոք տրանսֆեր: Որոշվա՞ծ է ժամանման և մեկնման ժամը: Ի՞նչ ծառայություններ է մատուցում հյուրանոցը: Նրանցից որո՞նք են վճարովի: Անվտա՞նգ է արդյոք գտնվել հյուրանոցի տարածքից դուրս:
հեղինակ`
Travel News
Բնականաբար առաջին հերթին ուշադրություն է դարձվում աստղերի քանակության վրա: Դա ընդհանուր կանոն է, որքան դրանք շատ են (թագեր, արևիկներ, բանալիներ և այլն), այնքան հյուրանոցի մակարդակը բարձր է: Չենք մոռանում, որ մենք խոսում ենք հյուրանոցների, այլ ոչ հյուրատների մասին, դրանցում լրիվ այլ որակավորում է: Միշտ հիշեք, որ երեքաստղանի հյուրանոցը Գերմանիայում համարժեք չէ եգիպտական կամ թուրքական երեքաստղանիների հետ: Սիմվոլներից բացի, հյուրանոցի մակարդակը որոշվում է նաև բառերով կամ տառերով, օրինակ, Թաիլանդում ընդունված է տարբերակել հետևյալ հյուրանոցները՝ ** - Budget (B), *** - Medium (M), **** - Standard (S), **** - First Class (F), *** ** - Deluxe (D): Այժմ բարձր կարգի որոշ հյուրանոցներ իրենց ավելացնում են նաև լյուքս կա դելյուքս անվանումը (օրինակ *** ** Դելյուքսն ավելի բարձր է *** **-ից): Ինքնըստինքյան դուք տարբերում եք հյուրանոցներն արտաքին տեսքից՝ գեղեցկությամբ և շինության մեծությամբ: Սակայն դա միայն արտաքին տարբերակումն է: Մինչդեռ հյուրանոցի մակարդակ ասելով մենք հասկանում ենք տարբեր չափորոշիչներ. -Ընդհանուր բարեկեցություն - դա հաստատությունների ծավալն է (դահլիճներ, կոնֆերենց-սրահներ), ռեստորանների, բարերի, սրճարանների առկայություն և քանակություն, վերելակների առկայություն, արագություն և որակ -Համարների հարմարություններ - կահույք (ժամանակակից, որակյալ, եւ այլն), համարի մակերես, լոգարանի պարագաներ, որակյալ մաքրություն, լուսավորություն և այլն: -Սպասարկում - համարի մշտապես մաքրում, սրբիչների և սպիտակեղենի փոխում, հյուրերի նկատմամբ ուշադիր վերաբերմունք, հաճելի մանրուքներ օրինակ բարձի վրա շոկոլադի առկայություն և այլն: Ներկայումս հյուրանոցների աստղային որակավորումը ընդունված է Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ` Հունաստանի, Ալբանիայի, ԱՊՀ երկրների և որոշ կղզիների: Հունաստանում օգտագործվում են հյուրանոցների տառային տարբերակումներ А - 4*, В - 3*, С - 2*: Գոյություն ունի նաև D (Delux) տեսակը, որը համարժեք է եվրոպական *** ** հյուրանոցներին: Մերձբալթյան երկրներում օգտագործվում է աստղային համակարգը (երբեմն աստեղրի փոխարեն նկարվում են թագեր): Սակայն անհրաժեշտ է հիշել, որ աստղերի համակարգը, որքան էլ այդ մասին խոսվի, հյուրանոցի մակարդակի մասին ճշգրիտ տեղեկատվություն չի տալիս: Պետք է ուսումնասիրել մանրակրկիտ դետալներ՝ սաունա, լողավազան, խանութներ, փոխանակման կետեր, թենիսի կորտ և այլն: Ռուսաստանում ընդամենը 50 հյուրանոցներ ունեն 5 աստղ, այդպիսի հյուրանոցներ են Մետրոպոլը, Օլիմպիկ Պենթա Ռենեսանսը և այլն: Մնացած բոլոր հյուրանոցները չեն համապատասխանում որակավորման խիստ պահանջներին: Մեծ Բրիտանիայում հյուրանոցի որակավորման համար օգտագործվում են աստղեր: Սակայն անգամ 1* հյուրանոցներում կարելի է հանգիստ ապրել, եթե դուք չունեք շքեղությամբ շրջապատվելու ցանկություն: Ընտանեկան հյուրանոցներ տեսակի համար գոյություն ունի այլ նշան՝ ադամանդներ, իսկ առանձնատների համար՝ բանալիներ: Իռլանդիայում հյուրանոցների որակավորման համակարգը նույնն է, ինչ Մեծ Բրիտանիայում, տեղակայման և սպասարկման մակարդակը ևս նույն մակարդակի վրա են գտնվում: Շոտլանդիայում հյուրանոցները, ընտանեկան հյուրանոցները և առանձնատները որակավորվում են նույն չափորոշիչներով, ինչ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Ուելսում բացառություն են ապարտամենտները, որոնք չեն որակավորվում աստղերով կամ բանալիներով: Այստեղ օգտագործվում են վիշապիկներով պատկերներ և 1-5 թվերը: Ֆրանսիայում դուք չեք գտնի 5* հյուրանոցներ, այնտեղ կան միայն ****L/ այսինքն լյուքս/: ****L հյուրանոցը համապատասխանում է այլ երկրների 5*-ին, իսկ 2-3* հյուրանոցներում տեղակայվում են ակտիվ հանգիստ նախընտրած զբոսաշրջիկները, ովքեր չեն ձգտում նրբաճաշակության: Իտալիայում Ֆրանսիայի նման չկան 5* հյուրանոցներ: Սակայն եթե Ֆրանսիայում ****L հյուրանոցը համապատասխանում էր այլ երկրների 5*-ին, ապա այստեղ ****+ հյուրանոցը նույն 4*-ն է, սակայն առաջարկում է սպասարկման ավելի բարձր որակ: Թուրքիայում, չնայած հյուրանոցների որակի բարձրացման բուռն ցանկությանը, մինչ օրս 3* հյուրանոցը համարվում է սովորական, 5*-ը լավ և ոչ ավելին: 2* հյուրանոցները մեծ պահանջարկ չունեն, որոշ տուրգործակալներ նույնիսկ չեն առաջարկում այս հյուրանոցները: Իսպանիայում օգտագործվում են եվրոպական ստանդարտ աստղեր՝ 1-5*: Ավելի լավ է ռիսկի չդիմել և չմնալ 1-3* հյուրանոցներում: Մալայզիայում և Ինդոնեզիայում օգտագործվում է աստղային համակարգ, սակայն սպասարկման որակը զգալիորեն բարձր է, քան Եվրոպայում: 4* հյուրանոցը լիովին համարժեք է եվրոպական 5*-ին: ԱՄՆ-ում և Ամերիկայի այլ երկրներում չեն օգտագործում եվրոպական որակավորումներ: Հյուրանոցի համբավը և սպասարկման մակարդակը որոշվում է հյուրանոցային համալիրների պատկանելությամբ: Ամենաթանկարժեք և հեղինակավոր հյուրանոցներն են "Hilton", "Marriott", "Radisson", "Forte", "Kempinski", "Holiday Inn", "Intercontinental", "Ramada", "Maritim" և այլն: Այս ընկերությունների ապրանքանիշը արդեն խոսում է սպասարկման բարձր մակարդակի մասին:
հեղինակ`
Travel News
Լավ հանգստի կարևորագույն կետերից մեկը հյուրանոցի ճիշտ ընտրությունն է: Մենք հաճախ հատուկ նշանակություն չենք տալիս այս հարցին՝ լիովին վստահելով տուրգործակալությանը, իսկ երբ ժամանելիս հանդիպում ենք որոշակի խնդիրների, սկսում ենք փնտրել մեղավորներին: Արդյունքում թուլանալու և հանգստի յուրաքանչյուր րոպեն վայելելու փոխարեն հուզվում ենք և բարկանում: Հյուրանոցի ճիշտ ընտրությունը հաճելի հանգստի 70%-ն է: Ավելորդ չի լինի պարզելը, թե ինչ հեռավորության վրա է գտնվում օդանավակայանը հյուրանոցից և արդյոք գործակալությունը տրամադրում է տրանսֆեր: Ստորև մենք կփորձենք օգնել զբոսաշրջիկներին և կպատմենք, թե որ չափորոշիչներով է հարկավոր ընտրել հյուրանոցը: Ինչ եք դուք ակնկալում հյուրանոցից Եթե դուք ընտրել եք լողափային հանգիստ, ապա ձեր հանգստի 80-90%-ը տեղի է ունենալու հյուրանոցի տարածքում: Համարը, սպասարկումը, սնունդը, զվարճանքը, լացուցիչ ծառայությունները ազդում են ճանապարհորդությունից ստացած տպավորությունների վրա: Եթե դուք ճանապարհորդում եք երեխաների հետ, ապա անմիջապես պետք է ճշտեք, թե արդյոք հյուրանոցն ունի զվարճանքի ծրագրեր, ատրակցիոնների այգիներ, երեխաների խնամքի ծառայություններ: Եվ ընդհակառակը, եթե դուք մեկնում եք հանգստանալու միայնակ, ապա վերոհիշյալ ծառայությունները ձեզ պետք չեն գա: Լրիվ այլ հարց է, երբ դուք ուղևորվում եք էքսկուրսիոն տուրի և ձեզ համար կարևոր չէ, թե ձեզ ուր կտանեն էքսկուրսիայից հետո, գլխավորը, որ այնտեղ լինի մահճակալ և լոգասենյակ, այդժամ ձեզ բավարարելը կլինի շատ հեշտ, քանզի ձեզ համար հյուրանոցը լոկ քնելու վայր է: Այս պարագայում առաջին պլան է մղվում ոչ թե ծառայության մակարդակը, այլ հյուրանոցի տեղակայման վայրը. առաջին հեթին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ հեռավորության վրա են գտնվում տեսարժան վայրերը: Օգտակար է իմանալ հյուրանոցների առանձնահատկություններն այն երկրում, որտեղ դուք պատրաստվում եք մեկնել: Իսպանիայում կամ Իտալիայում հանգստանալիս դուք ամենևին հյուրանոցում չեք անցկացնի ձեր հանգստի 80-90%-ը, այլ ընդհակառակը, այդ պատճառով հյուրանոցներում չեն հանդիպում անիմացիաներ կամ լրացուցիչ ծառայություններ: Դրա հետ կապված, եվրոպական լողափերում հանգստանալիս ավելի լավ է ընտրել հյուրանոցը կախված կուրորտից: Կուրորտ Կուրորտ ընտրելիս կարևոր է հետաքրքրվել, թե արդյոք տվյալ երկրում առկա են ավելի հեղինակավորի, հետեւաբար ավելի թանկի, եւ ավելի քիչ հեղինակավորի, համապատասխանաբար ավելի խնայողի տարբերակումներ: Հանգստացողների կազմից ելնելով, դրանք կարող են բաժանվել ըստ երիտասարդ կամ տարեց խմբերի առկայության: Կուրորտները կարող են գտնվել իրար մոտ, սակայն նախատեսված լինեն ֆինանսական տարբեր դրություններում գտնվող մարդկանց համար: Անհրաժեշտ է հետաքրքրվել, թե ինչ արժեն ծառայությունները հարևան հաստատություններում: Ձեր բյուջեն Ինչքա՞ն գումար եք դուք պատրաստվում ծախսել: Կարևոր է իմանալ, որ բոլոր երկրներում հյուրանոցների աստղերի բաշխման ունիվերսալ չափորոշիչ գոյություն չունի: Ակնկալելով 3* լավ հյուրանոց՝ գործակալությունը նույն գնով կարող է առաջարկել 4* ոչ այնքան լավ հյուրանոց: Յուրաքանչյուրն ինքն է որոշում. մի կողմից սպասարկումը 4*-ում ավելի լավն է լինելու, քան 3*-ում, սակայն լրացուցիչ ծառայությունների գները, ինչպիսիք են ընթրիքը կամ տաքսու կանչը, կլինեն ավելի թանկարժեք: Ինչն է դարձնում հյուրանոցն ավելի լավը կամ վատը: Բնականաբար այն, թե որքանով է հյուրանոցը համապատասխանում ձեր ցանկություններին: Երբեմն համեստ հյուրանոցում հանգստացողներն իրենց ավելի հարմարավետ են զգում, քան թանկարժեք հինգաստղանիում, այն պարզ պատճառով, որ նրանք չեն ցանկանում ընթրիքին շորտի փոխարեն հագնել տաբատ: Այդ պատճառով մի ընկեք աստղերի հետևից, դրանք կարող են չարդարացնել: Գոյություն ունի կանոն՝ որքան աստղերը շատ են, այնքան ավելի լավ է, սակայն հյուրանոցի ընտրության ժամանակ փորձեք չկառչել աստղերից և սկզբի համար կարդացեք նկարագրությունն ու դիտեք լուսանկարները, որից հետո առավելագույն քանակությամբ տեղեկատվություն հավաքեք հյուրանոցի մասին: Աստղայնություն Որքան շատ են աստղերը, այնքան հյուրանոցը լավն է: Սա ընդհանուր կանոն է: Սակայն հյուրանոցի որակավորումը կարող է լինել ոչ միայն աստղերով, այլ օրինակ տառերով /Թաիլանդ/, բանալիներով և այլն: Աստղային բաժանումն ընդունված է Եվրոպայի շատ երկրներում: Հունաստանում առկա են տառային համարժեքներ՝ D - 5*, А - 4*, В - 3*, С - 2*: Մեծ Բրիտանիայում առկա է աստղային որակավորում: Նույնիսկ 1*-ը տրամադրում է ապրելու համար նորմալ պայմաններ: Ապրելու ավելի առանձին տեսակների մեջ են մտնում օրինակ ընտանեկան հյուրանոցները, որոնք փոքրիկ հյուրանոցներ են միայն մեկ ընտանիքի համար: Ֆրանսիայում ընդունված է աստղային որակավորումը: Սակայն այստեղ չեք գտնի 5* հյուրանոցներ, այստեղ դրանց փոխարինում են 4L (L-luxe) հյուրանոցները: 2-3* հյուրանոցներ վերցնում են ակտիվ հանգիստ փնտրող զբոսաշրջիկները: Իտալիայում գրեթե նույնն է, ինչ Ֆրանսիայում, 5* հյուրանոցներ գրեթե չկան, առկա են միայն թանկարժեք կուրորտներում և խոշոր քաղաքներում: Սակայն 4L հյուրանոցները տարբերվում են 5*-ից: Դրանք 4* հյուրանոցներ են ծառայությունների ավելի մեծ քանակությամբ: Թուրքիայում աստղային որակավորումն է: Սակայն հարմարավետության որակը ցածր մակարդակի հյուրանոցներում շատ ցածր է: Օրինակ 2* հյուրանոցները չեն առաջարկվում գործակալների կողմից: Զվարճանքների և լրացուցիչ ծառայությունների մեծ մասը բարձր որակավորված հյուրանոցներում ներառվում է արժեքի մեջ: Մալայզիան ևս աստղային համակարգով է, սակայն սպասարկման մակարդակը մի փոքր բարձր է: Օրինակ 4* հյուրանոցը համարժեք է եվրոպական 5* հյուրանոցին: Չպետք է մոռանալ, որ տարբեր երկրներում գտնվող տարբեր հյուրանոցներ առաջարկում են ծառայությունների այլ փաթեթներ: Եթե դուք սովորել եք Եգիպտոսի ընդարձակ համարներին, ապա եվրոպական համարժեք հյուրանոցներում չեք գտնի նույն սենյակները: Սնունդի համակարգ BB - նախաճաշ, HB - երկուանգամյա սնունդ, FB - լրիվ սնունդ (օրը երեք անգամ) և «ամեն ինչ ներառում է» համակարգ: Եթե դուք ընտրել եք եվրոպական ինչ-որ կուրորտ, ապա չարժե անհանգստանալ, քանզի նման քաղաքներում ռեստորանները և սրճարանները առաջարկում են յուրաքանչյուր ճաշակի ուտեստներ: Իսկ եթե ձեր ընտրությունը կանգ է առել հարավային էկզոտիկայի վրա, ապա նախապես հաշվի առեք էկզոտիկ սննդի հետևանքով ստամոքսի խնդիրների առաջացման հավանականությունը: Ընտրեք HB կամ FB հյուրանոցներ, որպեսզի չթափառեք տեղի ռեստորաններով: Զեղչեր և հատուկ առաջարկներ Մշտապես գործակալություններից ճշտեք, թե ինչ պատճառներով են իջեցվել գներն այդ ժամանակահատվածում: Ցածր արժեքի դեպքում հնարավոր են ձեր պատուհանի տակ շինարարական աշխատանքներ լինեն: Չեք-ին (check in) և չեք-աութ (check out) Հյուրանոցներում հյուրերին մուտքագրումը հիմնականում տեղի է ունենում 14:00-ին, իսկ սենյակների ազատումը 12.00-ին, առանձնատներում` համապատասխանաբար 17.00-ին և 12.00-ին, այդ պատճառով, եթե դուք ժամանել եք վաղ առավոտյան, իսկ վերադառնում եք երեկոյան, ապա հոգ տարեք այն մասին, որ ձեր գործակալությունը ձեզ համար ամրագրի վաղ մուտքագրում և ուշ մեկնում: Դա կլինի այն դեպքում, եթե դուք պատրաստ եք հավելյալ վճարել, իսկ եթե ոչ, ապա պատրաստ եղեք, որ դուք ստիպված կլինեք մուտքի մոտ այնքան սպասել, մինչև ձեր համարը կպատրաստվի: Հյուրանոցից մեկնելիս, եթե չազատեք ձեր համարը ժամանակին, ապա ձեզ կխնդրեն վճարել հավելյալ ժամերի համար: Որպես կանոն, եթե ազատել եք սենյակը 18:00-ից հետո, ապա ձեզանից կվերցնեն համարի ողջ արժեքը և ամենևին նշանակություն չունի, որ դուք ուշացրել եք համարը 4-5 ժամով: Լրացուցիչ ծառայություններ հյուրանոցներում Ամենից առաջ տաք երկիր ուղևորվելիս իմացեք, թե արդյոք ձեր համարում լինելու՞ է անհատական օդափոխիչ: Լինելու՞ է ձեր սենյակում սեյֆ: Բաժանվու՞մ են հյուրանոցի հարկերը ծխող/չծխող մարդկանց համար: Ու՞ր են դուրս գալիս պատուհանները: Դա կարևոր է ոչ միայն ծովափնյա, այլև քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցների դեպքում: Եթե դուք բնակվելու եք քաղաքի կենտրոնում, ապա հարևանությամբ կարող է անցնել տրամվայի ուղին, այդ պատճառով կամ փնտրեք ձայնամեկուսիչ պատուհաններ և հիացեք տեսարանով, կամ վերցրեք համար դեպի հյուրանոցի ներքին բակ: Եթե դուք ընտրել եք լողափնյա հանգիստ, ապա հետաքրքրվեք, թե որքան հեռավորության վրա է ձեր հյուրանոցը լողափից: Ավելի լավ է իմանաք մետրերով, այլ ոչ րոպեներով: Իմացեք նաև հյուրանոցում շեզլոնգներով անվճար լողափերի առկայության մասին: Վատ եղանակին սենյակում նստելով չտխրելու համար նախապես իմացեք, թե արդյոք ձեր հյուրանոցում առկա է սպորտային սրահ, լողավազան, սաունա և այլն:
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար