10

տարեկան ենք

1036

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Ավտովարձույթ > Օգտակար > Այլևայլք

Օգտակար տեղեկատվություն նրանց համար, ովքեր լրջորեն պլանավորում են ավտոմեքենայով ճանապարհորդության ուղևորվել Եվրոպա: Ուշադիր կարդում ենք և ուսումնասիրում մեքենայի վարձակալման պայմանագիրը: Պայմանագիրը ստուգելիս պարտադիր ուշադրություն եք դարձնում հետևյալ կետերին: Ապահովագրություն - գնի մեջ պետք է ներառվի ապահովագրությունը: Դուք անպայման պետք է ստուգեք, թե ինչպիսին է ապահովագրական փոխհատուցումը: Օրինակ, Գերմանիայում փոխհատուցման մինիմալ արժեքը կազմելու է նվազագույնը 2.5 մլն եվրո մեկ անձի համար և 500.000 եվրո գույքի վնասի համար: Վնասված մեքենայի ստուգում - -խորհուրդ է տրվում պայմանագիրը կնքելուց առաջ ստուգել մեքենայի վրա առկա քերծվածքները, քանզի պայմանագրի ստորագրումից հետո դուք չեք կարողանա ապացուցել, որ դրանք նախկինում եղել են և դուք մեղավոր չեք: Մեքենան վերադարձնելիս անհրաժեշտ է մեքենան ստուգել կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ: Այլապես կարող է իրավիճակ ստեղծվել, երբ ստիպված կլինեք մի քանի ամիս բանակցել կազմակերպության հետ և ապացուցել, որ դուք մեղավոր չեք մեքենայի վնասված լինելու մեջ: Ի՞նչ պետք է իմանա զբոսաշրջիկը Եվրոպայում մեքենա վարձակալելիս Մեքենայի լիցքավորման կանոնները – որպես կանոն դուք ստանում եք ձեր վարձակալած մեքենան լիցքավորված վիճակում: Հենց այդ վիճակում էլ դուք պարտավոր եք վերադարձնել մեքենան վարձակալման ժամկետի ավարտից հետո: Եթե մեքենան չլիցքավորեք վերադարձնելուց առաջ, ապա ձեզանից կպահանջեն ոչ միայն վառելիքի գումարը, այլև հավելյալ գումար: Մեքենայի վարձակալման վճարումը – Ներկայումս Եվրոպայում ավտոմեքենան առանց կրեդիտ քարտի վարձակալելը գրեթե անհնար է: Ավտոմեքենաների վարձակալմամբ զբաղվող ընկերությունների մեծամասնությունը պահանջում է կրեդիտ քարտեր՝ որպես անվտանգության երաշխիք: Իսկ եթե դուք պլանավորում եք վարձել թանկարժեք մեքենա, ապա ձեզանից կպահանջեն անգամ երկու քարտ: Վթարների վտանգ – Վթարի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել մեքենայի սեփականատեր ընկերությանը և ոստիկանությանը: Որոշ ընկերություններ նման դեպքերում տալիս են հատուկ փաստաթղթեր, որոնք ստեղծված են ձևակերպումները պարզեցնելու համար: Մեքենայի վերադարձը ոչ աշխատանքային ժամերին – սրանից բոլորը խուսափում են: Սա կապված է հետևյալի հետ: Եթե դուք մեքենան անձամբ չվերադարձնեք, այլ թողնեք բակում և հեռախոսով հաղորդեք ընկերությանը, ապա կամ ձեր հաշվից լրացուցիչ գումար կվերցնեն մեքենան մի քանի ժամ ավել օգտագործելու համար, կամ ձեր հաշվին կներկայացնեն մեքենայի վնասները, որոնց մեջ դուք մեղավոր չեք:
հեղինակ`
Travel News
Յուրաքանչյուր մարդու կյանքում կարող է լինել պահ, երբ պետք է վարձակալել ավտոմեքենա: Ինչ-որ մեկը այս ծառայությունից օգտվում է պարբերաբար, իսկ մյուսը մեքենայի կարիք է ունենում շատ հազվադեպ` միայն գործուղումների կամ գործնական ճանապարհորդությունների ժամանակ: Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են օգտվում մեքենայի վարձույթից, առաջին հերթին նայում են գներին: Ամենացածր գներով ակնկալվում է վարձակալել ամենահարմարավետ, ամենագեցեղիկ, ամենահուսալի մեքենան: Սակայն նույն մոդելի մեքենաների վարձույթի գինը կարող է միմյանցից չնչին տարբերվել: Ինչի՞ց է կախված վարձույթի գինը: Գաղտնիք #1. Մեքենայի վարձույթի ժամկետը Գրեթե բոլոր երկրներում ավտոմեքենաների վարձույթի արժեքը մեծամասամբ կախված է վարձակալման ժամկետից: Ավելի թանկ է լինում մեկ-երկու օրվա համար ամրագրած մեքենան: Որքան օրերի թիվը շատ է, այդքան վարձույթի օրավարձը նվազում է: Ավելի զգալի է տնտեսումը Եվրոպայում երկարատև վարձակալման ժամանակ, որտեղ վարձակալումն ավելի թանկարժեք է, քան Հայաստանում: Այսինքն, ավելի ձեռնտու է վարձակալել մեքենան մեկ ամսով, եթե դուք պլանավորում եք ակտիվորեն օգտվել մեքենայից: Միևնույն ժամանակ, եթե դուք պլանավորում եք օգտվել մեքենայից միայն հանգստյան օրերին, ապա շահավետ չի լինի վարձակալել մեքենան ողջ ամսվա համար, չէ որ մեքենան մեծամասամբ լինելու է ավտոտնակում: Այս դեպքում նպատակահարմար կլինի օգտվել հանգստյան օրերի զեղչերից: Գաղտնիք #2. Ավտոմեքենաների կոմպլեկտացիան Այն մարդիկ, ովքեր երբևիցե գնել են ավտոմեքենա, գիտեն, որ նույն մոդելի մեքենայի գինը կարող է տարբեր լինել կախված կոմպլեկտացիայից: Այսպես, փոխանցման ավտոմատ տուփ ունեցող մեքենաները սովորաբար ավելի թանկ են: Ավելի հզոր շարժիչը, կաշվե սրահը, յուրօրինակ գունազարդումը կարող են զգալիորեն բարձրացնել մեքենայի գինը: Իհարկե մեքենան գնելիս այս կետերը մեծ նշանակություն կունենան: Սակայն մեքենան վարձակալելիս շատ քչերն են ուշադրություն դարձնում այս հատկանիշների վրա: Մեքենայից առաջնահերթ պահանջվում է հարմարավետություն և հուսալիություն: Իսկ ի՞նչ իմաստ ունի հավելյալ վճարելը ինչ-որ մանրուքի համար: Իհարկե լինում են դեպքեր, երբ ցանկանում ես ավելին, օրինակ, եթե մեքենան վարձակալվում է միջոցառման կամ ռոմանտիկ երեկոյի համար, ապա այս դեպքում տնտեսումը անտեղի կլինի: Վերոհիշյալ ամեն ինչը չի նշանակում, որ պետք է տնտեսել սեփական հարմարավետության հաշվին: Իհարկե հին մեքենաների վարձույթը ավելի մատչելի կլինի, սակայն որքանով հաճելի կլինի երթևեկել նմանատիպ մեքենաներով: Էժան մեքենա փնտրելիս մի մոռացեք որակի մասին: Գաղտնիք #3. Ինչն է ներառվում գնի մեջ Երբեմն ավտովարձույթի կայքում ներկայացվում է վարձույթի շատ հարմարավետ գին, սակայն պայմանագրի կնքման ժամանակ պարզ է դառնում, որ վարձույթի արժեքը անսպասելիորեն մեծացել է մի քանի անգամ: Իրավամբ այստեղ ոչ մի խաբեբայություն չի գործում: Պարզապես կայքում նշված գնին գումարվում են զանազան ապահովագրություններ, հավելյալ ծառայություններ և հարկեր: Այս վճարումների մասին ավտովարձույթի աշխատակիցները համեստորեն լռում են, քանի դեռ չի եկել պայմանագիր կնքելու ժամանակը: Շատ դեպքերում մարդիկ ժամանակի սղության պատճառով արագորեն կնքում են պայմանագիրը՝ վճարելով մեծ քանակությամբ գումար: Նման իրավիճակում չհայտնվելու համար խորհուրդ է տրվում տեղում պարզել, թե ինչն է մտնում կայքում կամ գովազդում նշված գնի մեջ: Որպես կանոն, դասական կազմակերպությունները գնի մեջ ներառում են նաև ապահովագրական ծախսերը, հետևաբար դուք վճարելու եք միայն հավելյալ ծառայությունների համար, եթե այդպիսիք ձեզ պետք գան:
հեղինակ`
Travel News
Միջազգային չափանիշների վարորդական իրավունք (Driver’s license) Դա անհրաժեշտ է ունենալ, հակառակ դեպքում ձեզ կարող են մերժել վարձույթի ժամանակ: Տարիք և վարելու փորձ Սովորաբար ավտոմեքենաների վարձույթի ընկերություններում գործում են վարորդների տարիքային սահմանափակումներ: Երիտասարդ վարորդների համար դրանք պայմանավորված են պատահարների առաջացման աճող վտանգով, որի նյութական պատասխանատվության զգալի մասը կրում է ապահովագրական ընկերությունը: Սովորաբար կազմակերպություններում սահմանվում է վարորդների նվազագույն և առավելագույն տարիքը, օրինակ՝ 21-75: Լինում են նաև այլ տարբերակներ՝ որևէ թվից փոքր տարիք ունեցող անձանց վարելու կտրականապես արգելք, սակայն ներմուծվում է նաև երիտասարդ վարորդ կատեգորիան (young driver): Եվ եթե ավտոմեքենան վարձակալող անձը պատկանում է այս կատեգորիային, ապա անհրաժեշտ է վճարել աճող ռիսկի համար: Վարձույթի գինը բարձրացնող ծառայությունների թվում է պայմանագրում երկրորդ վարորդի ներառումը, ով կարող է վարել վարձակալած մեքենան: Հիշեք, որ եթե մեքենան վարի մեկը, ով վարձակալման պայմանագրի մեջ ներառված չէ, ապա այդ անձի կողմից մեքենային կամ երրորդ անձանց պատճառված վնասը հատուցելու է պայմանագիր կնքած վարորդը: Ապահովագրությունը վնասը չի հատուցի: Visa, Master Card բանկային քարտեր Ավտոմեքենան վարձելու համար անհրաժեշտ է Visa կամ Master Card բանկային քարտեր: Visa Electron, Master Card Prepaid քարտերը շատ կազմակերպությունների կողմից չեն ընդունվում: Անհրաժեշտ է ունենալ վերոհիշյալ քարտերից որևէ մեկը: Շատ դեպքերում վճարման համար ընդունվում են նաև American Express և Dinners քարտեր: Դեբետային տարբերակների դեպքում տվյալ քարտերի մասին պետք է մտածել դեռևս մեկնումից առաջ, որպեսզի քարտի վրա լինի անհրաժեշտ գումարը: Այդ գումարը պետք է ներառի ինչպես վարձույթի արժեքը, այնպես էլ կանխավճարի չափը, որը կարող է առգրավվել կազմակերպության կողմից ավտոմեքենային հնարավոր վնաս հասցնելու դեպքում: Եթե դուք ունեք հարցեր կանխավճարի չափի հետ կապված, ապա դա կարելի է կարգավորել նախապես՝ մեքենաները վարձով տվող կազմակերպության էլեկտրոնային հասցեին հարցում ուղարկելով: Դեպոզիտը պետք է ավտոմատ վերադարձվի մեքենան առանց վնասվածքների վերադաձնելու ժամանակ: Եթե մեքենան վերադարձնելիս նկատվի որևէ վնաս, ապա այդ գումարից հետ կպահվի մեքենան վերանորոգելու գումարը: Ապահովագրություն և անձնական պատասխանատվություն Ապահովագրությունը ավտոմեքենան վարձելու ամենակարևոր բաղադրիչն է: Ավտոմեքենաներ վարձակալելու գրեթե բոլոր կազմակերպությունները վարձույթի պայմանագրում պարտադիր կերպով նշում են ապահովագրության մասին: Գործում է մեքենաների ապահովագրության մի քանի տեսակ. 1) հենց մեքենայի ապահովագրություն (Loss Damage Waiver), որը ներառում է. ա) ապահովագրություն հենց մեքենային հասցվող վնասից (Collision Damage Waiwer) բ) ապահովագրություն գողությունից (Theft), 2) ապահովագրություն երրորդ կողմից հասցված վնասից (Third Party Insurance) 3) անձնական ապահովագրություն (Personal Accident Insurance). Առաջին ապահովագրության խնդիրն է ապահովագրել վարձակալողին մեքենայի գողացման կամ վնասների փոխհատուցումից: Երկրորդ ապահովագրության խնդիրն է ապահովագրել վարձակալողին երրորդ կողմի վնասների փոխհատուցումից, ովքեր տուժվել էին վարորդի կողմից մեքենայի սխալ վարման ժամանակ: Երրորդ ապահովագրության (սովորաբար սա համարվում է ապահովագրություն ըստ ցանկության) խնդիրն է փակել վարձակալողի ծախսերը, որոնք կարող են առաջանալ վարորդի կողմից մեքենան վարելու ժամանակ առաջացած վթարների հետևանքով տուժված մարդկանց դեպքում, ներառյալ հենց վարորդին: Հիշեք, որ ապահովագրությունը չի փոխհատուցում մեքենային կամ երրորդ կողմին հասցված վնասները, եթե մեքենան վարող անձը եղել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Ինչպես նաև չի փոխհատուցվում այն վնասը, որը հասցվել է մեքենային կամ երրորդ կողմին պայմանագրում չնշված պայմաններում: Ապահովագրությունից դուրս են մնում նաև վարելու համար չնախատեսված տեղանքով ՞զբոսանքները՞ (հաճախ այդպիսին է գրունտային ճանապարհը), պայմանագրում նշված երկրներից դուրս մեկնելը, մեքենան ոչ ճիշտ վառելիքով լիցքավորելը (օրինակ, դիզելով աշխատող մեքենան լիցքավորել են բենզինով): Ավտոմեքենայի և երրորդ կողմի կողմից վնասի հասցման փոխհատուցումը հաճախ իրենից ներկայացնում է անձնական պատասխանատվության գումարը (self excesses կամ deductible amount): Դա նշանակում է, օրինակ, որ եթե դուք քերծել եք մեքենան, ապա, օրինակ, 800 եվրոն վճարում եք դուք, իսկ մնացած գումաը ապահովագրական ընկերությունը: Անձնական պատասխանատվության գումարը վարձակալման պայմանագիրը կնքելիս հաճախ կարող է հավասարվել զրոյի: Սակայն այս հաճույքը բավականին թանկարժեք է: Անձնական պատասխանատվության գումարը զրոյացնելու արժեքը Եվրոպայում կազմում է օրական մոտավորապես 18-20 եվրո: Շատ մարդկանց համար եվրոպական ընկերությունների մեծամասնության կողմից ընդունված անձնական պատասխանատվության 800-1200 եվրո գումարը համարվում է անընդունելի բարձր գումար: Նման գումար մուծելու վտանգը նվազեցնելու համար պետք է գնալ այս ճանապարհներից մեկով. 1) Տվյալ երկրում փնտրել ընկերություն, որը մեքենան վարձով կտա նորմալ գներով և նորմալ կամ զրոյացված անձնական պատասխանատվությամբ: 2) փնտրել ավտոմեքենան վարձակալելու միջնորդ-կայք, որը անհրաժեշտ փասթաթղթերը ձևակերպելուց հետո կարող է հնարավորություն տալ վերադարձնել վճարված անձնական պատասխանատվության գումարը: 3) Գնել վճարված անձնական պատասխանատվության գումարը վերադարձնող ապահովագրություն: 4) Ձեռք բերել ապահովագրական ծառայություններ ներառող կրեդիտ քարտ՝ ներառյալ մեքենայի ապահովագրությունը և անձնական պատասխանատվության ողջամիտ գումարը (օրինակ 200 եվրո): Նշենք, որ ոչ բոլոր բանկերն են տալիս նման քարտեր: Առաջին տարբերակն ամենալավն է: Սակայն դա ոչ միշտ է հաջողվում: Երկրորդ տարբերակը հիանալի է այն մարդկանց համար, ովքեր մեքենան վարձում են ոչ երկար ժամանակահատվածի համար՝ օրինակ մեկ տարվա ընթացքում 10 օրով: Նման հնարավորություն են տալիս օրինակ autoeurope կամ auto-europe.co.uk կայքերը: Երրորդ տարբերակը լավ է նրանց համար, ովքեր վարձակալում են մեքենան տարվա մեջ երկու-երեք անգամ կամ վարձակալման տևողությունը երկու շաբաթից երկար է: Նման ապահովագրություն իրականացնող կազմակերպության օրինակ է insurance4carhire-ը: Վերջին տարբերակը լավ է նրանց համար, ովքեր ճանապարհորդում են հաճախ և ակտիվորեն օգտագործում են կրեդիտ քարտեր: Վառելիք Վարձակալվող մեքենայի վառելիքի տեսակները առայժմ երկուսն են՝ բենզին և դիզել: ԱՄՆ-ում և Կանադայում դիզելը ուղևորատար մեքենաների համար գրեթե չի օգտագործվում: Մեքենան վարձակալելու ժամանակ պայմանագրի կետերով նշվում են վառելիքի քանակության առկայությունը մեքենան վերադարձնելիս: Կազմակերպությունների մեծ մասում ընդունված է ստանդարտ կանոն՝ ստացեք մեքենան լիովին լիցքավորած և վերադարձրեք նույն պայմանով: Վառելիքի պակասի դեպքում գանձվում է տուգանք և պակասող վառելիքի գումարը ամենամեծ սակագնով: Որոշ կազմակերպություններ դրա համար կարող են գանձել հավելյալ գումար: Կարող է պատահել և այնպես, որ մեքենան տրամադրել են ոչ լիովին լիցքավորած: Այս պարագայում պետք է մեքենան վերադարձնել նույն քանակության վառելիքով: Վառելիքի քանակությունը սահմանվում է վարձակալման պայմանագրով: Լրացուցիչ տարբերակներ Ավտոմեքենան վարձակալելուց առաջ մտածեք՝ միգուցե ձեզ անհրաժեշտ կլինեն այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են մանկական աթոռը, նավիգացիան, տանիքի բեռնախցիկը և այլն: Խորհուրդներ. Այս տեսակի մեքենաների վարձույթը կարող է լինել բավականին թանկարժեք: Այդ պատճառով մտածեք, արդյոք չի կարելի այդ ամենը խնդրել ձեր ծանոթներից և տանել արտերկիր: Խորհուրդ է տրվում ճանապարհորդներին գնել սեփական նավիգացիա: Այս պահին այն արժե մոտ 100-150 եվրո: Կարելի է գնել նաև երկու-երեք ընտանիքով, եթե դրամական միջոցները չեն բավականացնում գնել սեփականը: Մեքենան ամրագրելու և վաուչերի ստացման արարողակարգ Ավտոմեքենաներ ամրագրելու կայքերը շատ բազմազան են: Այնուամենայնիվ կարելի է առանձնացնել ընդհանուր առանձնահատկություններ: Եթե կայքը գլոբալ է, ապա սկզբնապես պետք է ընտրել վարձակալման երկիրը: Այնուհետև ընտրեք ավտոմեքենան վերցնելու և հետ վերադարձնելու վայրերը: Շատ դեպքերում այդ վայրերը համընկնում են: Եթե մեքենան վարձակալելու և վերադարձնելու վայրերը տարբեր են, ապա պետք է հաշվի առնել, որ շատ կազմակերպություններ պահանջում են հավելյալ գումար: Որոշ երկրներում (օրինակ, ԱՄՆ, Ֆինլանդիա) այն կարող է լինել շատ բարձր: Չափազանց թանկարժեք է ավտոմեքենայի միջազգային վարձակալումը (օրինակ, մեքենան վերցնում ենք Գերմանիայում, իսկ վերադարձնում Իտալիայում): Վարձակալման այս տեսակը կարող է արդարացվել երկարատև վարձակալման դեպքում (4 շաբաթ և ավելի): Միջազգային վարձակալում կատարել հնարավոր է ոչ բոլոր երկրներից և ոչ բոլոր երկրներում: Օրինակ, մեքենան վարձակալել Ռուսաստանում, իսկ վերադարձնել Ֆինլանդիայում հնարավոր չէ ոչ մի կազմակերպությունում: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել մեքենան ստանալու ամսաթիվը և ժամը և մեքենան վերադարձնելու ամսաթիվը և ժամը: Հարկավոր է հաշվի առնել, որ վարձակալման գումարը կազմակերպությունների մեծամասնությունում գանձվում է օրվա քանակով: Օրինակ, եթե դուք վերցնում եք մեքենան մայիսի 5-ին ժամը 10-ին, իսկ ցանկանում եք վերադարձնել մայիսի 7-ին ժամը 11-ին, ապա ձեզանից կվերցնեն երեք օրվա գումար: Իսկ եթե նշվի մայիսի 7-ին ժամը 10-ին, ապա կհաշվվի երկու օր: Դրանից հետո պետք է ներմուծել պայմանագիրը ստորագրող անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, վարորդի տարիքը: Օդանավակայաններում տեղակայված կազմակերպություններին վերաբերող որոշ կայքերում կարելի է նշել չվերթի համարը այն պայմանով, որ կազմակերպությունը չեղյալ համարի ձեր ամրագրումը, եթե ձեր չվերթը հետաձգվի բավականին երկար ժամանակահատվածով: Կան կայքեր, որոնք պահանջում են ամրագրման կանխավճար ամբողջությամբ կամ մասամբ: Այս պարագայում կայքը խնդրում է ներմուծել բանկային քարտի տվյալները: Արմագրման պրոցեսը ավարտելուց հետո ավտոմատ համակարգը ձեզ ուղարկում է պատվերի հաստատում և հնարավորության դեպքում ուղարկում է վաուչերը ներառող հաղորդագրություն: Վաուչերը կարելի է տպել և վերցնել: Ցանկալի է վաուչերը տպել երկու օրինակով, քանզի մեկը կարող է վերցնել կազմակերպության ներկայացուցիչը: Որոշ կայքերում վաուչերն ուղարկվում է պատվերը հաստատող հաղորդագրության հետ միաժամանակ: Վաուչերը պարունակում է ավտոմեքենան վարձով տվող կազմակերպության մասին տեղեկատվություն՝ ներառյալ հեռախոսահամարը: Վարձակալման պայմանագրի կնքում Նպատակակետ հասնելիս, որտեղից պետք է վերցնեք մեքենան, դուք պետք է գտնեք վարձակալման կայանատեղին: Վայրի մասին տեղեկատվությունը կգտնեք վաուչերում: Դժվարությունների առաջացման դեպքում դիմեք օդանավակայանի աշխատակիցներին (եթե մեքենան վերցնում եք օդանավակայանում) կամ էլ զանգահարեք վաուչերում նշված հեռախոսահամարով: Վարձակալման կայանատեղի ժամանելիս ներկայացրեք վաուչերը, անձնագիրը, վարորդական իրավունքները և նախապես նշված բանկային քարտը, որով կնքվելու է պայմանագիրը: Կայանատեղիի աշխատակիցը ձեր փաստաթղթերը ստուգելուց հետո պետք է պայմանագիրը պատճենի երկու օրինակով, որը դուք պետք է ստորագրեք մի քանի անգամ: Մեկ օրինակը կմնա ձեզ մոտ, իսկ մյուսը՝ կազմակերպության ներկայացուցչի: Պայմանագրում նշվում են վարձակալողի և վարձատուի բոլոր հարաբերությունները: Ծագող վեճերը կարգավորվելու են կնքված պայմանագրի կետերի համաձայն: Բացի դրանից, պայմանագրում նշվում է մեքենայի վիճակը (անգամ բոլոր քերծվածքները), ինչպես նաև վառելիքի քանակությունը: Դուք պետք է ուսումնասիրեք մեքենան և համաձայնվեք պայմանագրում նշվածների հետ, և ապա նոր կնքեք պայմանագիրը: Սակայն գործնականում դա բավականին բարդ պրոցես է, քանզի մեքենաների կայանատեղին կարող է գտնվել պայմանագրի կնքման վայրից զգալի հեռավորության վրա՝ օրինակ 100 մետր: Այդ պատճառով ավելի լավ է պայմանագիրը կնքել և պայմանավորվել, որ մեքենան դիտելուց հետո վրիպումներ նկատելու դեպքում վերադառնալ և ավելացնել այդ ամենը պայմանագրի մեջ: Նաև կարևոր է մեքենան ստանալիս հարցնել, թե ինչ պետք է անել ճանապարհատրանսպորտային պատահարների կամ մեքենայի հետ առաջացած խնդիրների դեպքում: Բանալիները և պայմանագրի կրկնօրինակը ստանալուց հետո գնում եք մեքենան ուսումնասիրելու: Մեքենայի ստուգում Ուղևորվելուց առաջ ստուգեք ավտոմեքենան և համեմատեք պայմանագրում նշված նկարագրության հետ: Պայմանագրում անմիջապես նշեք բոլոր քերծվածքները և վնասվածքները, որոնք առկա չեն պայմանագրում, և, նախքան բանալին կողպեքի մեջ մտցնելը, գնացեք հետ դեպի վարձակալման կայանատեղի և խնդրեք ներառել ձեր կողմից նկատված թերությունները: Եթե դուք ունեք անձնական պատասխանատվության գումար, ապա նշեք բոլոր մանրամասները, անգամ ամենաչնչինները: Եթե դուք ինչ-որ բան մոռացել եք ներառել պայմանագրում, ապա հետագայում ոչինչ չեք կարողանա ապացուցել: Մի մոռացեք նաև ստուգել վառելիքի քանակությունը մեքենայում: Մեկնելուց առաջ փորձարկեք մեքենայի տեխնիկական մանրուքները՝ մոտակա և հեռակա լուսավորություն, վթարային ազդանշան, ձայնային ազդանշան, օդային անցքեր, պատուհաններ, հետադարձ մեխանիզմի միացման առանձնահատկությունները և այլն: Սրանք կարող են հիմնովին տարբերվել ձեր սեփական մեքենայից: Կարելի է հավաստիացնել, որ այս մանրուքներին ուշադրություն դարձնելը կարող է նվազեցնել վթարների առաջացման ռիսկը: Մեքենան վերադարձնելիս՝ կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է մեքենան և գրանցում է մեքենայի վիճակը ձեր պայմանագրում: Խորհուրդ է տրվում պահպանել պայմանագրի պատճենը:
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար