10

տարեկան ենք

1034

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՓԱՍՏԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ > Տուրիստական փաստեր > Այլևայլք

Անշուշտ, գաղտնիք չէ, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ թանգարաններում ցուցադրված բարձրարժեք կտավները իրականում անգին են և ոչ մի դրամական միավոր չի կարող արտացոլել այն մեծ պատմական և մշակութային արժեքը, որը կրում են տվյալ կտավները։ Իրականում դժվար է գնահատել նման կտավները, ինչևէ, արվեստը գնվում է և վաճառվում, և հաճախ կտավի արժեքը որոշում են ըստ դրա պահանջարկի, որքան ավելի շատ մարդիկ են ցանկանում ձեռք բերել կտավը, այնքան ավելի բարձր է կտավի արժեքը։ 1. Լեոնարդո Դա Վինչի «Մոնա Լիզա» 1962 թվականին Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզայի կտավը ապահովագրվեց 100 միլիոն դոլլարով, որն ամենաբարձր արժեքն էր այդ ժամանակահատվածի համար։ Ներկայումս կտավի ապահովագրման արժեքը գերազանցում է 700 միլիոն դոլլարը։ mona-lisa-ktav 2. Մարկ Ռոտկո «Մանուշակագույնը, կանաչը և կարմիրը» Մարկ Ռոտկոյի «Մանուշակագույնը, կանաչը և կարմիրը» գնահատվում է ավելի քան 186 միլիոն դոլար։ Ռոտկոյի եզակի ոճն արտահայտում է մեծ կտավի վրա հորիզոնական ուղղությամբ երեք վառ գույներ։ Ռոտկայի կտավն արտացոլում է այն խորը դեպրեսիան, որն ապրում է հեղինակը կտավը ստեղծելիս։ rotko-ktav 3. Պոլ Գոգեն «Ե՞րբ կամուսնանաս» Պոլ Գոգենի «Ե՞րբ կամուսնանաս» կտավը, որը պատկերում է վայրի բնության ֆոնին երկու գեղեցկադեմ, թխամաշկ կանանց, գնահատվում է ավելի քան 300 միլիոն դոլլար։ Կտավն արտահայտում է պոլինեզյան և եվրոպական մշակույթների տարբերությունները։ pol-gogen-ktav 4. Պոլ Սեզան «Թղթախաղ խաղացողները» Պոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» գնվել էր Քաթարի արքայական ընտանիքի կողմից հույն նավավարության մագնատ Ջորջ Էմբիրիսիոսից՝ 274 միլիոն դոլլարով 2011 թվականին։ Կտավը հետագայում մեծ ճանաչում գտավ հայտնվելով գրքերի կազմին, ամսագրերի վրա և դարձավ աշխարհի մշակության պատմության օրակարգում մեծ ուշադրություն գրավող կտավներից։ pol-sezan-ktav-txtxaxax-xaxacoxnery 5. Լեոնարդո Դա Վինչի «Սալվադար Մունդի» «Սալվադար Մունդի» կտավի հեղինակ Լեոնարդո Դա Վինչին պատկերում է Հիսուս Քրիստոսին Վերածննդի ժամանակաշրջանում՝ դարաշրջանին բնորոշ հագուստով։ Կտավում Քրիստոսը աջ ձեռքով պատկերում է խաչ, իսկ ձախ ձեռքով՝ թափանցիկ բյուրեղյա գունդ՝ ազդարարելով իր դերը որպես Սալվադոր Մունդի։ Սրբապատկերների գրաֆիկական հետազոտողները կարծում են, որ բյուրեղյա գունդը խորհրդանշում է երկինքը և կապը երկնքի հետ։ da-vinchi-ktav 6. Ջեքսոն Պոլլոք «Համար 17 Ա» Ջեքսոն Պոլլոք «Համար 17 Ա» աբստրակտ կտավը գնահատվում է ավելի քան 500 միլիոն դոլլար։ jackson-pollok-ktav 7. Պիկասո «Ալժիրցի կանայք» Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը ներկայացնում է հաշիշ և օփիում օգտագործող կանանց։ Քրիստին համարում է, որ կտավը ֆենոմենալ է և հղում է կուբբիզմին։ Իր ոճի մեջ կտավը եզակիներից է, չնայած 15 կտավի շարքից մեկն է։ Այդ շարքի բոլոր կտավները Պիկասոն նվիրել է այն նկարիչներին, ովքեր նրան ոգեշնչել են ստեղծագործել։ «Ալժիրցի կանայք» կտավը ստեղծվել է Էժեն Դելակրուայի աշխատանքներից ոգեշնչված։ picasso-aljirci-kanayq-ktav Կարդացեք նաև հայտնի կտավների առեղծվածային գաղտնիքների մասին:
հեղինակ`
Canvas.am
Well, sweet tooth - open your wallets wider, as the article is about the most expensive chocolate in the world. There are varieties of chocolate, the prices of which are many thousands (if not tens of thousands of dollars). Of course, few people can afford such chocolate. Such a small amount of chocolate is also produced, so the demand corresponds to the supply, and vice versa. Let's rate the 3 most expensive types of chocolate in the world. We will skip any chocolate with diamond packages as we are going to estimate the chocolate and not the amount of gold and precious stones on the package. 1. Fritz Knipschildt’s Chocopolagie The cost of such chocolate is $ 2,600 for 450 grams (created in 1999). Not so long ago, but in a relatively short time, Fritz Knipschildt’s Chocopolagie became very popular. The recipe is not disclosed, but this sweetness is made from truffle butter with the addition of a special cocoa variety Valhrona Ganache. Delicacy served to the table, is sprinkled with cocoa powder. 2. Noka Vintages Collection The price of Noka Vintages Collection is about 854 US dollars for 350 grams. Cocoa for delicacy is supplied by selected plantations of Venezuela, Trinidad, Ecuador. 75% of this chocolate consists of an expensive sort of cocoa, plus additives in the form of cocoa butter and sugar. One of the purest types of chocolate, without any additives in the form of emulsifiers or flavours. 3. Wispa Gold Price of this chocolate is $ 1,628 per one. This chocolate was created specifically for chocolate lovers by famous company Cadbury and it has original packaging. By the way, gold leaf packaging is edible, so you can eat everything without unwrapping. Of course, chocolate is made from the rarest and high-quality varieties of cocoa and other ingredients. The cost is really 1628 dollars for one stick in a gold package. Chocolate delivery in Los Angeles Cocoa Noir cafe creates handmade artisan chocolates. Making great chocolates is our passion so you can feel free to order our unique chocolates. By the way, we have chocolate delivery in Los Angeles.
հեղինակ`
Top Trip
հեղինակ`
Renoir Travel
Անձնագրերի Passport Index կայք-կատալոգը կազմել է այն երկրների ցանկը, որոնք տալիս են առանց վիզայի միջազգային ուղևորությունների ամենամեծ հնարավորությունը: Այդ պետությունների հետ դիվանագիտական բարեդրացիական հարաբերությունները երկրի բնակիչներին հնարավորություն են տալիս ճանապարհորդել ավելի արագ և մատչելի: Անհրաժեշտություն չկա պատրաստել և ձևակերպել վիզային փաստաթղթերը: Բավական է միայն ցուցադրել անձնագիրը: Passport Index-ն ուսումնասիրել է 193 երկրների և 6 տերիտորիաների միջև ոչվիզային հարաբերությունների մասին տեղեկատվությունը և առանձնացրել է ամենաազդեցիկ անձնագրերի վարկանշային աղյուսակը. 10. Ֆինլանդիա — 143 երկիր 9. Ճապոնիա — 143 երկիր 8. Սինգապուր — 143 երկիր 7. Շվեդիա — 144 երկիր 6. Իտալիա — 144 երկիր 5. Ֆրանսիա — 145 երկիր 4. Գերմանիա — 145 երկիր 3. Հվ Կորեա — 145 երկիր 2. ԱՄՆ — 147 երկիր 1. Մեծ Բրիտանիա — 147 երկիր Ցանկի վերջին հորիզոնականում են Հվ. Սուդանի, Պաղեստինյան տերիտորիայի, Մյանմայի, Սան-Թոմե և Պրինսիպիի, ինչպես նաև Սողոմոնյան կղզիների քաղաքացիների անձնագրերը:
հեղինակ`
Travel News
Եվրոպայի մասին ցանկացած տուրիստական ուղեցույցում կգտնեք տուրիստական օբյեկտներից ցանկ, որոնք «ենթակա են պարտադիր այցելության»: Արդյունքում, ստիպված եք լինում ժամերով հերթ կանգնել, ամբոխի մեջ հրմշտոցի մեջ մտնել, որպեսզի հնարավորություն ունենաք տեսնելու այդ դիտարժան վայրերի կամ օբյեկտների գոնե մի մասը և հաճախ... հիասթափություն եք ապրում: Ստորև Ձեզ կներկայացնենք Եվրոպայի 8 ամենամեծ հիասթափության բերող տեսարժան վայրերը և օբյեկտները: 1. Մոնա Լիզա. Ֆրանսիա 16-րդ դարում Լեոնարդո դա Վինչին նկարեց ամոթխած ժպտացող կնոջ իր հայտնի դիմանկարը: Նկարելիս նա պատկերացում էլ չուներ, թե ինչ տանջանքների պատճառ կարող է դառնալ իր կտավը 21-րդ դարի այն մարդկանց համար, ովքեր կցանկանան տեսնել այն: Այսօր Մոնա Լիզան գտնվում է Լուվրում: Այս հսկայական թանգարանն այնքան մեծ է ու այնքան հարուստ, որ եթե փորձեք ցուցադրվող ամեն մի նմուշի վրա մեկ րոպե ծախսել, ապա Ձեզ պետք կլինի 500 տարի, որպեսզի տեսնեք բոլոր կտավները: Ամեն ուղեցույց առաջարկում է էքսկուրսիոն իր ծրագիրը, որոնց բոլորին միավորում է անպայմանորեն Մանա Լիզայի դիմանկարը տեսնելու կոչը: Շատ զբոսաշրջիկներ այդպես էլ վարվում են, և այն սրահում, որտեղ ցուցադրվում է կտավը միշտ ասեղ գցելու տեղ չի լինում և արդյունքում, շատերին այդպես էլ չի հաջողվում տեսնել այն, իսկ ում էլ հաջողվում է, տեսնում է ոչ թե բնօրինակը, այլ ճշգրիտ պատճենը: 2. Զբոսանք գոնդոլայով Վենետիկում. Իտալիա Վենետիկը բոլոր ռոմանտիկների սիրելի քաղաքն է: Պատրաստ եղեք նրան, որ անգամ տուրիստական սեզոնի ավարտից հետո այնտեղ ավելի շատ զբոսաշրջիկ կտեսնեք, քան Թայմ Սքուերում՝ Ամանորի գիշերը: Վենետիկյան առաջին խոշոր հիասթափությունը կունենաք, երբ, ցանկանալով որպես ջրային էքսկուրսիա քաղաքով օգտվել գոնդոլայի ծառայությունից, պարզեք, որ նման էքսկուրսիայի գինը 40-80 եվրո է կազմում: Եթե այնուամենայնիվ որոշեք գնալ նման զոհողության՝ հանուն Ձեր սիրելիի հետ ռոմանտիկ միջավայրի, ապա կապրեք երկրորդ հիասթափությունը, որվհետև կարող եք ի սկզբանե մոռանալ ռոմանտիկայի մասին, երբ Ձեր շուրջբոլորը այլ գոնդոլներ կզվռնեն՝ աղմկող ու աղաղակող տուրիստներով լցված: 3. Սան-Տրոպե. Ֆրանսիա Ոչ ոք չգիտի, թե ինչու է Սան-Տրոպեն համարվում ամենաաննման քաղաքը Ֆրանսիական Ռիվյերայում: Գուցե նրանից է, որ այս քաղաքի պատվին է կոչվել հայտնի հակաարևայրուքաին քսուքը՝ ալոե-վերայից, կամ այն պատճառով, որ բոլորն ուզում են ունենալ հանրահայտ Սան-Տրոպե արևայրուքը: Ո՞վ իմանա: Ամեն դեպքում, քաղաքն այնքան լեցուն է զբոսաշրջիկներով, որ տեղաբնակներն անգամ կգերադասեին, որպեսզի դուք գնաիք հարևան քաղաք: Ի դեպ, վատ գաղափար չի լինի, որովհետև Սան-Տրոպեն առանձնապես ոչնչով չի տարբերվում Լազուրային Ափի տասնյակ այլ փոքրիկ քաղաքներից, ինչպիսիք Սեն-Մաքսիմը, Կամարգը, Կասսիսն ու Սետն են, որոնցից Սենտ-Տրոպեն առանձնանում է միայն զբոսաշրջիկների իրար խանգարող ամբոխով: 4. Սագրադա Ֆամիլիա տաճարի ներքին հարդարումը. Իսպանիա Սագրադա Ֆամիլիան Բարսելոնայի ամենաայցելվող տուրիստական վայրերից է: Այն ստեղծել է հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին, իսկ շինարարությունը սկսվել է հեռավոր 1886 թվականին: Որպեսզի ներս մտնեք, դուք ստիպված կլինեք 11 եվրո վճարել տոմսի համար և արդյունքում կկարողանաք տեսնել մի քանի շինարարի և լիքը շինարարական տեխնիկա, իսկ միակ սփոփանքը Ձեզ համար կլինի նկուղում տեղակայված ինֆորմատիվ թանգարանը: Փոխարենը, կարելի է լրիվ անվճար ուսումնասիրել տաճարի ունիկալ ու գեղեցիկ որմնաքանդակները՝ առանց ներս մտնելու: 5. Լոնդոնի կամուրջ. Միացյալ Թագավորություն Դուք դեռ չե՞ք տեսել հանրահայտ Լոնդոնի կամուրջը: Եթե ոչ, ապա մի տխրեք, որովհետև չնայած իր հնչեղ անվանը, Լոնդոնի կամուրջը ամենաանշուքն է Թեմզա գետի վրա կառուցված կամուրջներից: Փոխարենը, նույն գետի վրա կառուցված Թաուերի կամուրջը և լրիվ նոր Միլլիենիում կամուրջը անհամեմատ ավելի դիտարժան են: 6. Ջրահարսի արձանը. Դանիա Այս արձանը նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի հերոսին, որը նա գրել էր 1837 թվականին: Արձանը հիմնվել է 1913 թվականին: Կոպենհագենում շատ քիչ են դիտարժան վայրերն ու օբյեկտները, ուստիև Ջրահարսի արձանը արագ դարձավ զբոսաշրջիկների գլխավոր ուխտատեղին: Որպեսզի տեսնեք այս արձանը, դուք ստիպված կլինեք բավականին երկար քայլել Կոպենհագենի առափնյա գոտով, մինչև կհայտնվեք ամբոխի մեջ, որը ջանում է հասկանալ, թե արժե՞ր այդքան քայլել, որպեսզի տեսնել ընդամենը 125 սանտիմետր բարձրությամբ մի արձան: Տուրիստների մեծամասնությունը հիասթափված է լինում ոչ միայն արձանի փոքր չափերով, այլ դրա ոչ այնքան դիտարժան արդյունաբերական ֆոնով: 7 Դուբլինի ամրոցը. Իռլանդիա Եթե դուք արդեն տեսել եք փարիզյան կամ էդինբուրգյան ամրոցները, ապա Դուբլինի ամրոցն ամենայն հավանականությամբ կհիասթափեցնի Ձեզ: Մտնելով գլխավոր դարպասների միջով, դուք անմիջապես կտեսնեք շախմատային խաղաքար հիշեցնող աշտարակը, բայց շուտով հիասթափություն կապրեք, որովհետև կպարզեք, որ ողջ կոմպլեքսից միայն այդ աշտարակն է, որ պատմական ամրոցի մասն է եղել, իսկ մնացած կառույցները ավելի նոր են և հիմնականում ադմինիստրատիվ-կառավարական շենքեր են: Այնուամենայնիվ, էքսկուրսիան բավական հետաքրքիր է, որովհետև վերջում կայցելեք ամրոցի ստորգետնյա հատվածը և կտեսնեք ամրոցի իսկական պատերը, ինչպես նաև հնարավորություն կունենաք առևտուր անել հուշանվերների խանութից: 8. Էյֆելյան աշտարակ. Ֆրանսիա Հազարավոր հարցված զբոսաշրջիկների պատասխաններից բխում է, որ Էյֆելյան աշտարակ բարձրանալու տոմսերը անհիմն թանկ են, մինչդեռ առավոտից երեկո այն լեփ-լեցուն է տուրիստներով, ինչի հետևանքով այդքան փող ծախսելուց հետո հազվադեպ է հաջողվում ազատ անկյուն գտնել և գոնե մի քանի լավ համայնապատկերային տեսարան նկարել: Այդ իսկ պատճառով, տուրիստական ուղեգիր ձեռք բերելիս, մի լավ ուսումնասիրեք, թե ուր եք գնում ու ինչ իրական դիտարժան վայրեր կան, նոր ճամփա ընկեք:
հեղինակ`
Travel News
Տարեցտարի ավելանում է այն երկրների ցանկը, որտեղ սուրբծննդյան և ամանորյա տոնակատարությունները արգելված են կամ բացարձակ խորհուրդ չեն տրվում: Բրունեյում, Սոմալիում և Տաջիկստանում տոնական եղևնիները պաշտոնապես արգելվում են: Բրունեյում տանը կամ բակում եղևնու վրա շղթա կախելու պատճառով այս տարվանից սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում կամ 20.000 դոլարի տուգանք: Նույն իրավիճակն է, երբ ինչ-որ մեկը որոշում է զբոսնել փողոցում Սանտա Կլաուսի հագուստով: Դա այն դեպքում, երբ սուլթանությունում բնակվում են մեծ քանակությամբ քրիստոնյաներ: Նույնիսկ հյուրանոցներում, որտեղ հանգստանում են արտասահմանյան զբոսաշրջիկները, արգելվում է ուրախացնել հյուրերին հարազատ ծառի պայծառ ձևավորմամբ: Առայժմ պարզ չէ, արգելվու՞մ է սուլթանությունում տոնել Ամանորը և Սուրբ Ծնունդը ընտանիքում՝ ամուր իջեցված վարագույրների հետևում: Եթե դա այդպես է, ապա սուլթան Հասսանալ Բոլկիահը որոշել է հետևել սաուդյան արքայական ընտանիքի օրինակին, ովքեր կատեգորիկ արգելում են տոնել «այլմոլորակային տոներ»: Այնտեղ ոստիկանությունը, նման հանցագործությունները կանխելու նպատակով, կարող է ստուգումներ անցկացնել կասկածելի տներում: Մինչդեռ հարևան արաբական միապետություններում, ինչպիսիք են Բահրեյնը և ԱՄԷ-ն, տոների հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանում: Եթե ցանկանում եք Ամանորը դիմավորել Սոմալիում, ապա դա արեք փակ դռների հետևում, այսինքն` ձեր տանը: Այնտեղ ազգային անվտանգության և ոստիկանության կողմից արգելվում է տոնել սուրբծննդյան տոները հասարակական վայրերում: Մոգադիշոյում դա պաշտոնապես բացատրում են, որպես տարածքում մահմեդական ծայրահեղականների հրահրում, ովքեր այստեղ մեծ թիվ են կազմում: Զարմանալի է, որ նման քաղաքականություն է վարում նաև Տաջիկստանը: Ոչ մի Ձմեռ պապ, եղևնի և շնորհավորական բացիկներ: Տաջիկներն ունեն իրենց սեփական ամանորը՝ Նավրուզ, դա էլ պետք է տոնել: Հատկանշական է, որ հարևան Իրանում, որտեղից եկել է Նավրուզի ավանդույթը, Սուրբ Ծնունդի արգելք գոյություն չունի: Բնականաբար տոնում են տեղի քրիստոնյաները: Սակայն նրանք դա չեն թաքցնում: Այդ օրերին Թեհրանի քրիստոնեական փողոցներում տիրում է եղևնիների ճյուղերի և շղթաների առատություն: Դուշանբեում, որտեղ բոլոր բնակիչները, այդ թվում քրիստոնյա և մահմեդական, խորհրդային տարիներին սովոր էին այս տոներին, այժմ բացարձակապես չեն տոնում: Սակայն օրենքները խախտվում են ամենուր: Ամերիկյան Տեխաս նահանգում Berryhill Baja Grill ռեստորանների ցանցը ցուցադրաբար հրաժարվել է հետևել կրոնական հանդուրժողականության քաղաքականությանը: Հաճախորդները պետք է պատրաստ լինեն, որ ռեստորան մտնելիս նրանց շնորհավորելու են: Եթե ինչ-որ մեկին դա դուր չի գա, ապա նա կարող է լքել հաստատությունը: Զարմացնում են նաև եվրոպական աշխարհամասում: Մադրիդում տեղի իշխանությունները որոշել են պայքարել գենդերային անհավասարության դեմ և սուրբծննդյան երթի երեք իմաստուններից մեկի դերը տվել են կնոջ: Այնպես որ, հունվարի 5-ին իսպանական մայրաքաղաքի փողոցներում երկու թագավոր-աճպարարների կողքին կլինի մեկ թագուհի: Արդեն անհասկանալի է, թե ինչն է ավելի արտասովոր՝ կատեգորիկ արգելքները, թե նման ժողովրդավարությունը:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
Ի տարբերություն բառարանների և ուղեցույցների՝ սմարթֆոնները միշտ մեզ հետ են: Իսկ ինչու չօգտագործել դրանք ճանապարհորդելիս: Ձեզ ենք ներկայացնում լավագույն անվճար ծրագրերը, որոնք կօգնեն կազմակերպել հանգիստը: Skyscanner - iOS, Android, Windows, Blackberry – սա ավիատոմսերի փնտրման և գնման ամենահարմարավետ և հեշտ ծրագրերից մեկն է: TripAdvisor - iOS, Android, Windows, Palm – ծրագիրը ամենաներբեռնվող հեռախոսային ծրագրերից մեկն է: Այն իր մեջ պարունակում է զբոսաշրջիկին անհրաժեշտ գրեթե ողջ տեղեկատվությունը՝ ավիատոմսերի որոնումից մինչև հյուրանոցներ, ռեստորաններ, այցելուների գնահատականներ: Վառվող տուրեր - iOS, Android, NX-OS (Nexus) – ծրագիրը իր մեջ պարունակում է դեպի տարբեր երկրներ առաջարկվող վառվող տուրեր: Ծրագրի շնորհիվ զբոսաշրջիկները ստիպված չեն լինի ժամերով փնտրել անհրաժեշտ տուրերը: Booking.com - պլատֆորմ: iOS, Android, Windows – Սա հյուրանոցներ փնտրելու և ամրագրելու ամենահայտնի ծրագիրն է: Ծրագրի օգնությամբ կարելի է ընտրել սեփական պանահջները բավարարող լավագույն հյուրանոցները: Ամրագրում կարելի է կատարել բանկային քարտերի միջոցով: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
ՄԱՍ 1 Ձեզ ենք ներկայացնում այլ լավագույն լուսանկարներ.  Ռիչարդ: Չեխիա, 2014թ. Արու գորիլլան ինտենսիվորեն գնում է դեպի ապագա:  Ընդհանուր աղոթք: Դաքքա, Բանգլադեշ, 2012թ.Հինդուիստական հասարակության անդամները տաճարում վառում են կավե լամպերը:  Աֆրիկյան լողափ: Էլմինա, Գանա, 2012թ. Լուսանկարն արվել է Սբ. Գերոգի ամրոցի պատից, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում:  Յալիմո: Արմ Պապուա, Ինդոնեզիա, 2015թ. Յալի ցեղերն ապրում են Արմ. Պապուայի լեռնային դժվարամատչելի շրջաններում: Լուսանկարիչը մի լավ չարչարվել է իր մոդելներին հասնելու համար:  Անկում Ռիվենդելլում: Ֆրանսիա, 2014թ. Լուսանկարն արվել է քարանձավի ներսից:  Յամունա գետի վրա: Հնդկաստան, 2013թ. Յամունա գետը համարվում է սուրբ Գանգեսի վտակը և կարևորվում է հինդուսների կողմից:  Կորասոն դել Ֆուեգո: Ակատենանգո հրաբուխ, Գվատեմալա, 2015թ. Լուսանկարն արվել է բազային ճամբարից, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 4000 մ բարձրության վրա:  Կրիկետ: Դաքքա, Բանգլադեշ, 2013թ. Տեղաբնիկ տղաները խաղում են կրիկետ տեղի օդանավակայանի թռիչքային ուղու մոտակայքում:  Ուլեի: Սելլին, Գերմանիա, 2010թ. Թռչնի թռիչքի բարձրությունից նկարը հիշեցնում է մեղվի փեթակ:  Չվախենալով փոթորկից: Չինաստան, 2012թ. Լուսանկարն արվել է ջրի տակից:  Քաղաքային շրջանակ: Թուրին, Իտալիա, 2014թ. Լուսանկարում պատկերված է երկնաքերի մի մասը՝ բաժանված հավասար քառակուսիների:   ՄԱՍ 1
հեղինակ`
Travel News
ՄԱՍ 2 Սիանում անցկացվել է միջազգային առաջին Siena International Photo Award (SIPA) մրցույթը, որն իրականացրել է Art Photo travel մշակութային ասոցիացիան:Մրցույթին մասնակցել են թե պրոֆեսիոնալ և թե սիրողական լուսանկարիչներ ամբողջ աշխարհից: Ձեզ ենք ներկայացնում լավագույն լուսանկարները:  Ձկնորսներ: Գետ Հույլին, Չինաստան, 2013 թ. Ծղնի: Մալա Սուբոտիցա, Խորվաթիա, 2014 թ. Հազվադեպ լուսանկար. երբ ծղնին ձուկ է բռնում ջրի տակ: Մնալ կենդանի: Քվիթոյա, Նորվեգիա, 2013 թ.Գլոբալ տաքացման արդյունքում արկտիկական սառցադաշտերը հալվում են: Օդապարիկ Կապադովկիայում: Թուրքիա, 2014 թ. Մարտական ձիեր: Ռոնգշուի, Չինաստան, 2011 թ.Լուսանկարն արվել է չինական ամանորի ժամանակ, երբ տեղի բնակիչներն անցկացնում են ձիերի մենամարտեր: Աղի որոնումներում: Եթովպիա, 2008 թ.Դանակիլի արահետը համարվում է աշխարհի ամենատաք և անհյուրընկալ վայրերից մեկը: Այստեղ է գտնվում Ասալայի իջվածքը: Փոփոխությունների ալիք: Ինդոնեզիա, 2012 թ.Մեծ քաղաքների ափամերձ գոտիները աղտոտված են: Ամառային օր: Նիցա, Ֆրանսիա, 2014 թ.Ին՞չ անել տոթ օրերին Լազուրային ափին: Թեյի ժամ: Գիդանյան տունդրա, 2014 թ.Տունդրայում սիրում են հաց ուտել և թեյել: Մայրամուտ Չինական մեծ պատի վրա: 2012 թ.Աշխարհի խոշորագույն կառույցներից մեկը դիմավորում է հերթական առավոտը:Բոգորիա, Քենիա, 2012 թ.Աֆրիկայի ամենագեղեցիկ վայրերից մեկը: ՄԱՍ 2
հեղինակ`
Travel News
2010թ.-ի օգոստոսի 25-ին Բանդունդուում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) ուղևորը ինքնաթիռի սրահ է անցկացրել կոկորդիլոս՝ թաքցնելով սպորտային պայուսակի մեջ: Կոկորդիլոսը փախել է՝ խուճապի մատնելով բոլոր ուղևորներին, որոնք բոլորը վազել են ինքնաթիռի մի հատված՝ առաջացնելով անհավասարակշռություն: Դա հանգեցրել է վերահսկողության կորստի: Վթարի հետևանով զոհվել է 20 մարդ: 1996թ.-ի նոյեմբերի 23-ին փախուստի դիմած երեք բանտարկյալներ հարբել են և գրավել Եթովպիայից թռչող B-767 ինքնաթիռը: Նրանք օդաչուներին ստիպել են թռչել Ավստրալիա, սակայն չեն թույլատրել կանգնել վերալիցքավորման համար: Արդյունքում ինքնաթիռի վառելիքը վերջացել է և այն պայթել է գրեթե ափ հասնելիս: Արդյունքում զոհվել է 127 մարդ: 1996թ.-ի հոկտեմբերի 2-ին կործանվել է Լիմայից թռչող B-757 ինքնաթիռը: Ինչպես հայտնի է դարձել, սպասարկման աշխատակիցը չի հանել կպչուն ժապավենը սենսորից: Այդ պատճառով օդաչուները չեն կարողացել ճշգրիտ պարզել ինքնաթիռի բարձրությունը և արագությունը: Գիշերվա կեսին ինքնաթիռն ընկել է օվկիանոսը. զոհվել է 70 մարդ: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News
1. Պարբերաբար այցելում են հոգեբանների: Վիճակագրության համաձայն՝ այստեղ են մեկ շնչի հաշվով ամենամեծ քանակությամբ հոգեբանները: Արգենտինացիների մեծամասնությունը կարծում է, որ առանց հոգեբանների խորհրդատվության չեն կարող լուծել իրենց խնդիրները: 2. Պաշտում են պլատֆորմով կոշիկներ տարվա բոլոր եղանակներին. օրվա բոլոր ժամերին արգենտինուհիների մեծամասնությունը կրում է պլատֆորմով կոշիկներ: 3. Չեն օգտագործում էլեկտրական թեյնիկներ: Նախ, կենցաղային տեխնիկան այստեղ շատ թանկ է, բացի դրանից նման կերպ արգենտինացիները հարգում են լատինաամերիկացի կովբոյների՝ գաուչոների հիշատակը, ովքեր սնունդ են պատրաստել միայն կրակի վրա: 4. Չեն կարող ապրել առանց ֆուտբոլի: 5. Խառնում են ստամոքսի բալզամը կոկա-կոլայի հետ և ստանում իրենց ազգային կոկտեյլը: 6. Սուրճի հետ ըմպում են "մատե": Համեղ սուրճը Արգենտինայում եզակի երևույթ է, այդ պատճառով նրանք սուրճն ըմպում են մատե թեյի հետ: 7. Ուտում են մեծ քանակությամբ միս: Նրանց գլխավոր ուտեստը ասադոն է, որը նման է հայկական խորովածին: 8. Քաղցր կաթը համարում են ազգային աղանդեր: Այն կգտնվի յուրաքանչյուր արգենտինացու սառնարանում:
հեղինակ`
Travel News
Երբ դուք զբոսնում եք Սուդանի կամ Հնդկաստանի փողոցներով, հայկական եկեղեցին ամենավերջինն է, ինչ դուք կսպասեք տեսնել: Սակայն կան վայրեր, որտեղ հայերն իսկապես ապրում են: 100lives.com կայքը առանձնացրել է 7 երկրներ, որտեղ հայերի բնակության մասին դուք չէիք էլ կասկածում: Եթովպիա - Չնայած այն փաստին, որ Հայաստանն ու Եթովպիան գտնվում են իրարից բավական հեռավորության վրա, նրանց այբուբենն իրար նման է: Եթովպիայում հայտնի հայ է Գևորգ Նալբանդյանը, ով գրել է Եթովպիայի ազգային հիմնը: Հնդկաստան – Հայերին և հնդիկներին միավորում է հին մշակույթը: Հայերը Հնդկաստանում հաստատվել են դեռևս 16-րդ դարում ու ստեղծել բավական ակտիվ համայնք: Կալկաթայում, Մադրասում, Դելիում, Սուրհադում իրենց գործունեությունն են ծավալել Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը և այլք: Սինգապուր - Հայերը Սինգապուրում կառուցել են առաջին քրիստոնեական եկեղեցին: Հայազգի Աշխեն Հովակիմյանը ստացել է խոլորձի հիբրիդային տեսակը, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկը: Վենետիկ - Հայերն այստեղ հիմնել են կաթոլիկ եկեղեցուն պատկանող Մխիթարյան միաբանությունը: 1512թ.-ին Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպագրել է հայատառ առաջին գիրքը՝ Ուրբաթագիրքը: Ճապոնիա, Սուդան և Մեքսիկա - Այս երկրներում հայերի թիվը շատ փոքր է, սակայն նրանք այդտեղ են և բավական ակտիվ գործունեություն են իրականացնում: Ճապոնիայում հայտնի է հայ ծագում ունեցող երգչուհին, Սուդանի մայրաքաղաք Խարթումում կա հայկական եկեղեցի, իսկ ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանը՝ Արտուրո Սարուխանը, նույնպես հայ էր, ով դարձավ Twitter-ի առաջին դիվանագետ-օգտատերը: * Թարգմանումն ու խմբագրումը կատարված է Trip2.am-ի կողմից: Հոդվածն ամբողջական կամ մասնակի արտատպելիս` սույն էջին հղվելը պարտադիր է:
հեղինակ`
Travel News
հեղինակ`
Travel News




Բաններային գովազդ



✈️ Կայքի 15 ամենաշատ դիտված գրառումները



. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար