10

տարեկան ենք

1116

գրանցված օգտատեր

9802

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 

Հրապարակի´ր նորությունը մեկ հպումով


Ծաղկաձորում արագընթաց սահնակային սահուղի կբացվի

27-11-17 20:35

Դա կլինի Հայաստանում նմանատիպ առաջին սահուղին, որը կբացվի 2018-ի հուլիսի 1-ին: Ինչպես կարծում են գործարարները, «Տոբոգգանը» մի նոր վառ էջ կբացի Ծաղկաձորում ընտանեկան հանգստի կազմակերպման և ժամանցային ծառայությունների զարգացման մեջ, կնպաստի քաղաքի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության աճին: Նախագծի իրականացման համար հեղինակները որոշել են մոտ 1,5 մլն դոլար ներդնել ICO-ընկերությունների միջոցով, ինչը հնարավոր է բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով: Սահուղին ամենից շատ հիշեցնում է բոբսլեյի համար նախատեսվածները, առավելագույն արագությունը կարող է հասնել 40կմ/ժ, երկարությունը՝ 1025 մ է: «Եթե ձեզ համար դա շատ արագ է, կարող եք նվազեցնել արագությունը՝ օգտվելով արգելակման բռնակներից: Ադրենալինի զգացողության առումով մեր սահուղիները առավել համեմատելի են քարթինգի հետ: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ընտրել ենք ամենամեծ երաշխիքները տվող «Վիգանդ» ընկերությունը: Ընկերության կողմից պարտադիր պայման է հավաստագրումը TÜV SÜD-ում, որը փորձաքննության ճանաչված առաջատար է այդ ոլորտում: Արգելակման 2 բռնակները, ամրակապերը, պաշտպանիչ ցանցերը, ավտոմատ արգելակումը եզրագծում, ինտերվալների պահպանումը սահնակների միջև՝ այս ամենը սահումը դարձնում է առավելագույնս անվտանգ, ինչը շատ կարևոր է, քանի որ սահուղու թողունակությունը ժամում 500 մարդ է», - պարզաբանել է Մաքսիմ Սիչովը:... դեպի նյութի աղբյուր

Թեգեր՝ Հայաստան , հանգստի , զբոսաշրջիկ , դոլար

Դիտումների քանակը՝ 605




Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում



Ամենավերջին հրապարակումները
... Տեսնել բոլոր հրապարակումները


Ամենաշատ դիտվածները
Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար