10

տարեկան ենք

935

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

20.12.15

Զբոսաշրջության զարգացման խնդիրների և հեռանկարների մասին զրուցեցինք «Բեռլին-Արթհոթել» հյուրանոցի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի հետ

 

Գյումրիում և Շիրակի մարզում զբոսաշրջությունը համարյա չի զարգանում. ներդրումների ծավալը քիչ է, պետության կողմից հատուկ ռազմավարություն չկա այս մարզի զբոսաշրջային ներուժի օգտագործման համար: Զբոսաշրջության զարգացման խնդիրներների և հեռանկարների մասին զրուցեցինք «Բեռլին-Արթհոթել» հյուրանոցի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանի հետ:

Պարոն Տեր-Մինասյան ի՞նչն է խոչընդոտում Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը, որո՞նք են առաջնահերթ քայլերը:
Շատ պարզ բաներ կան, պետք չէ սկսել մեծ բանից. մեր աղբահանությունը գուցե անցյալ տարվանից լավացել է, բայց գիտենք այնքան տհաճ է տեսնել նույն բաց աղբամանը, երբ ամբողջ աշխարհում փակ, պլաստիկ աղբամաններ են: Դրա համար մեծ ներդրումներ պետք չեն: Օրինակ՝ շատ գումար ծախսելով բետոնյ աաղբամաններ են դրել, որոնք հակահիգենիկ են, հոտի ու կեղտի աղբյուր են: Աղբամանները պիտի ավելի շատ լինեն և ունենան կափարիչներ:
Երկրորդը մայթերի խնդիրն է, եթե մենք չունենք քայլող ղեկավարներ, նրանք երբևէ չեն հասկանա, ինչքան կարևոր է այս խնդիրը: Զբոսաշրջիկին մայթ է պետք: Հիմա տներ, օբյեկտներ կառուցելով՝ փորձում են ինչ-որ բան գողանալ մայթերից՝ սահմանափակելով մարդու տեղաշարժը: Այս ամենը ամենաթողության հետևանք է, օրենքները բոլորի համար պիտի գործեն:
Մյուս խնդիրը լուսաֆորներն են, սրանք միայն արորդների համար են, գիշերը լուսավորության մեծ խնդիր կա:

Դուք թվարկեցիք տեղի խոչընդոտները, բայց կարծես մեր մարզում և քաղաքում ներդրումներ էլ չեն անում, ինչու՞:
Ուրախ եմ, որ ներդրումներ չեն անում: Գյումրիում շատ քիչ ներդրումներ են արվել, բայց դրանց մեծ մասը փչացրել են քաղաքը. Ասենք «Կումայր»-ի արգելոց թանգարանի տեսքն են խաթարել. առանձնահատկությունները չեն պահպանվել, խախտվել են, այլ գույնի են կառուցել: Խախտողներն էլ հիմնականում կամ կառավարության անդամների բարեկամներն են, կամ քաղաքապետը և նրա բարեկամները: Խախտում են նրանք, որոնք պիտի հետևեն, որ չխախտեն: Այսօր «Կումայր»-ի արգելոց թանգարանը կա, բայց ինչը կարելի է, ինչը՝ ոչ, որոշված չէ:
Տուրիզմի մեջ, իհարկե, ամենամեծ արժեքը մարդն է: Այսօր մարդու ոգին թուլացած է: տուրիզմը չի կարող զարգանալ մի վայրում, որտեղ մարդն իրեն երջանիկ չի զգում: Հարուստ լինելով էլ մարդը կարող է երջանիկ չլինել:
Գյումրիում տուրիզմի զարգացման համար պետք է ստեղծել կանոններ և կիրառել: Օրինակ՝ Գյումրիի շուկան մի քայլից կարող է դառնալ ամենատեսարժան վայրերից մեկը: Դրա համար նախ գետնից, փողոցից ապրանքը պիտի տեղափոխել կարգավորված տարածք: Դրա կազմակերպման համար մեծ ֆինանսներ պետք չեն: 

Աշխարհում մշակութային իրադարձությունները օգտագործվում են տուրիզմի զարգացման համար, Գյումրին մշակութային մայրաքաղաք է, մշակութային իրադարձություներով լեցուն, ինչու՞ մեզ մոտ այս ամենը չի օգտագործվում:
Մեր երկիրը սպոնտան (ֆիքսված օրերով չունեցող, նախօրոք չպլանավորված) մշակութային միջոցառումներ կազմակերպող երկիր է: Նույնիսկ օպերան իր խաղացանկը դնում է ամսվա սկզբին միայն: Դրա համար մենք տուր փաթեթի մեջ չենք գրում, ասենք «Անուշ» օպերան նայեք էս օրը, ասում ենք հնարավորության դեպքում, եթե լինի: Սա մեծ թերություն է, պակասեցնում է վստահությունը: Միակ փառատոնը, որն իրոք ֆիքսված ամեն տարի լինում է՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնն է, որի մյուս տարվա ծրագրին մենք արդեն ծանոթ ենք: Սպոնտանիզմը տուրիզմի մեջ չպիտի գերազանցի 10-20 %-ը: Եթե տուրփաթեթի մեջ սպոնտանիզմը 50%-ից ավել է, դա թուլացնում է վստահությունը:

Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ «Տաթև» վանական համալիրի վերականգնումից հետո Սյունիքի մարզում զբոսաշրջությունը սկսել է զարգանալ: Մեր մարզում նախատեսվու՞մ են որոշակի ծրագրեր:
Իրենց ներկայացուցիչը եղել է մեր մարզում, արդեն համագործակցում ենք: Իրենց տուրիզմի ներկայացուցիչի հետ հանդիպում ունեցել ենք, ներկայացրել ենք ինչպես ենք տեսնում տուրիզմի զարգացման համար, ինչ պիտիարվի: Գլոբալ մի ծրագիր ունենք, որը շատ կուզենանք իրականացնել, եթե ստացվիիրենց «Իդեա» (IDEA) հիմնադրամի հետ: Խոսքը «Տատիկների քաղաք» ծրագրի մասին: Սա կլուծի մահճակալի հարցը: Ճարտարապետական արժեք ներկայացնող տներից կսկսենք, ամեն տուն կդառնա օթևան: Ամենա կարիքի մեջ գտնվող տանն էլ հյուրին հյուրընկալում են, եթե տան տերերը իրենց հյուրընկալության հետ մեկտեղ մի փոքր գումար ստանան, նրանք հաստատ ավելի օգտակար կլինեն հասարակությանը. գումարից ավելի կարևոր է պիտանի լինելը:
Ծրագիրը սկսում ենք փորձնական 10 տան հետ, որոնք բացի օթևանից կդառնան նաև ճաշելու տեղ: Օրինակ՝ կարող է լինել հատուկ «թաթարբորակի» ուտելու տեղ, ասենք Վարդուշ տատի մոտ:

 

Հարցազրույցը վարեց` ԷՄՄԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար