տարեկան ենք
գրանցված օգտատեր
գրառում այս պահին
այցելու օրը
📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝ - գրառումներ կատարելու - այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու - հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու - այլ հնարավորություններ ստանալու համար:
24.03.17
Բժշկական տուրիզմում գործունեության մասին պատմում է WorldMedProxy ընկերության տնօրենը:
Բարև trip2.am տուրերի կատալոգի հարգելի այցելուներ: Ես Գոհարն եմ, և այսօր մեր կայքի հյուրն է WorldMedProxy ընկերության տնօրենը:
Բարև պարոն Աղաջանյան:
Բարև Գոհար:
Կարճ պատմեք, խնդրեմ, մեր ընթերցողներին բուժական և առողջապահական տուրիզմի մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում:
Բժշկական տուրիզմը համաշխարհային տուրիզմի դինամիկ զարգացող ճյուղերից է: Բժշկական գիտության հարաճուն զարգացումը նպաստում է արտասահմանում բուժման մատչելիությանը և բուժական տուրիզմի առաջատար երկրների ու քաղաքների ցանկի ավելացմանը:
Բուժումը արտասահմանում աստիճանաբար դառնում է հասանելի մեր հասարակության առավել լայն շերտերին: Իհարկե հետազոտվել և բուժվել արտասահմանում իրենց թույլ տալ կարող են դեռևս մեր բնակչության մի ստվար զանգված, սակայն արտասահմանում բուժման հասանելիության աճի միտումն ակնհայտ է:
Մեր երկրում բժշկության զարգացվածությունը ցա՞ծր է:
Մեր երկրում բժշկական ոլորտի մասնագետները, համաշխարհային մասշտաբով դիտարկելիս, բավական արհեստավարժ են՝ նեղ մասնագիտական բարձր տեղեկացվածությամբ: Հայաստանը, իրավամբ, կարող է հպարտանալ բարձր որակավորմամբ անվանի բժիշկներով, եզակի վիրահատություններ կատարող վիրաբույժներով, ծննդօգնության որակի տպավորիչ բարձրացմամբ: Վստահորեն կարելի է ասել, որ մասնագիտական պատրաստվածությամբ մեր բժիշկ-մասնագետները չեն զիջում իրենց արտասահմանյան գործընկերներին:
Ողջ թերացումը բժշկական ոլորտի սարքավորումներով հագեցվածության մեջ է: Չնայած, որ վերջին տարիներին բուժսարքավորումների ներկրումը մեր երկիր ավելացել է, միևնույն է, որոշ բարդ ու թանկարժեք բժշկական սարքավորումներ դեռևս չկան մեր բուժ "զինանոցում": Մի շարք բարձր տեխնոլոգիական բուժսարքավորումների առկայությունը արտասահմանյան պրակտիկ բժշկական բնագավառում մեծ առավելություն է տալիս տեղացի բժիշկներին և լիարժեք բուժման հնարավորություն ստեղծում իրենց դիմած հիվանդներին:
Արտասահմանյան բժշկության խիստ դրական կողմերից են նաև ապացուցողական բժշկության և աշխատանքի ալգորիթմների ներդրումը ոլորտում, ինչը իր առաջին քայլերն է կատարում Հայաստանում: Վերոնշյալը մի շարք հիվանդությունների և ախտաբանական վիճակների բուժման մասով առավել նպատակահարմար է դարձնում բուժվելը արտերկրում:
Արտասահմանում բուժվել նախընտրող բոլո՞ր մեր քաղաքացիներին եք աջակից:
Այո: WorldMedProxy ընկերությունը ստեղծված է՝ ծառայելու մեր ազգաբնակչության այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկություն կհայտնեն հետազոտվել և/կամ բուժվել արտասահմանում, ծննդօնություն ստանալ արտերկրում, օգտվել էսթետիկ ու պլաստիկ բժշկության առաջարկներից: Կաջակցենք նաև արտասահմանում սանատոր-կուրորտային բուժման, վերականգնման ցուցումների դեպքում:
Ունենք գործընկերական պայմանագրեր եվրոպական և ասիական երկրների մի շարք կլինիկաների հետ: Կարող ենք առաջարկել անցնել վիրաբուժական, վերականգնողական, քիմիոթերապևտիկ բուժում Արաբական Միացյալ Էմիրությունների, Գերմանիայի, Իսպանիայի, Իսրայելի, Ավստրիայի, Հունաստանի, Լատվիայի, Հունգարիայի, Սինգապուրի, Ֆինլադիայի և մի քանի այլ պետությունների առաջատար հիվանդանոցներում և համալսարանական կլինիկաներում, վերականգնել առողջությունը Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի և այլ երկրների բուժիչ հանքային ջրերով հարուստ առողջարաններում, կուրորտային գոտիներում:
Արտերկրում կլինիկաները բազմաքանակ են: Ինչպե՞ս եք որոշում, թե արտասահմանում որ հիվանդանոցի, կամ առողջարանի հետ կնքել համագործակցության պայմանագիր:
Արտասահմանյան գործընկերների ընտրությունը կատարել ենք` բացառապես առաջնորդվելով կոնկրետ կլինիկաներում հարուստ նյութատեխնիկական բազայի, լիցենզավորված բազմափորձ բժիշկների և ուշիմ միջին բուժ անձնակազմի առկայությամբ: Գործընկեր կլինիկաների ցանկը ժամանակի ընթացքում լրացնում ենք նոր բուժհիմնարկներով:
Արդեն մեկնած քաղաքացու հետ կապ պաշտպանու՞մ եք:
Բուժման նպատակով մեկնող հիվանդներին և խնամողին ուղեկցում ենք արտասահմանում բուժման ողջ ընթացքում: Ուղևորության, հյուրանոցում բնակության, բուժման ընթացքում ծագած խնդիրների դեպքում կարող են դիմել ոչ միայն կցված կոորդինատորին, այլ նաև երևանյան մեր գրասենյակ. աջակցում ենք միշտ:
Հայաստանում կան տուրիստական ընկերություններ, որոնք ևս կազմակերպում են բուժում արտասահմանում: Ինչու՞ դիմել հենց ձեզ` բուժումը արտասահմանում կազմակերպելիս:
ա) Հայաստանում բժշկական տուրիզմի առաջարկներ հիմնականում կատարում են տուրիստական գործակալությունները: Մենք դասական տուրիզմով չենք զբաղվում, այլ մասնագիտացել ենք բացառապես բժշկական տուրիզմի բնագավառում:
բ) Մեր անձնակազմում ունենք հաստիքով բժշկական կոնսուլտանտ, ի տարբերություն հայաստանյան այլ ընկերությունների, որտեղ կամ չկան խորհրդատու բժիշկներ, կամ կան արտահաստիքային բժիշկներ, որոնց կարող եք տեսնել ու նրանց հարցադրումներ կատարել խիստ սահմանափակ թվով անգամներ:
Մեր բժիշկ-մասնագետը կպատասխանի ոլորտից Ձեզ հուզող հարցերին, մասնագիտորեն կբացատրի այս կամ այն կլինիկայի ընտրության նպատակահարմարությունը, հիվանդանոցի կողմից ներկայացված ծախսերի չափի խելամիտ լինելը, նախքան մեկնելը Հայաստանում կատարվելիք անալիզների և գործիքային քննությունների ծավալը, կմատնանշի Երևանի այն բուժհիմնարկները, որտեղ կոնկրետ քննությունը, հետազոտումը առավել որակյալ կարելի է կազմակերպել: Ընդունեք, որ բժիշկ-մասնագետ չունեցող ընկերությունը խիստ կթերանա վերոնշյալ աջակցությունը ցուցաբերելիս:
գ) Աշխատում ենք մի շարք պետությունների հիվանդանոցների, ծննդատների, վերականգնողական կենտրոնների հետ, ի տարբերություն տուրիստական ընկերությունների, որոնք կազմակերպում են օրինակ, միայն բուժում Գերմանիայում կամ բուժում Իսրայելում, այսինքն հիվանդին չենք սահմանափակում մեկ երկրի 1-ից 2 բուժհիմնարկների առաջարկներով. hիվանդին հնարավորություն ենք տալիս ընտրել մեծ թվով առաջարկներից:
դ) Խորհրդատվության համար փաստաթղթեր արտասահման ուղարկելիս մեր ծառայությունների համար չկան վճարներ:
Հասկանալի է:
Շատ շնորհակալություն հարցազրույցի համար:
Եղեք առողջ:
Հարցազրույցը վարեց` Գոհար Niko
. Պատահական հայտարարությունների ընտրանի |