10

տարեկան ենք

966

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

16.03.16

16.03.2016թ.-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ Գիտական Տուրիզմը հարավարևմտյան Ասիայում գիտաժողովը:


Գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը:
Հայաստանը, ունենալով գիտական և մշակութային հարուստ ժառանգություն և ժամանակակից գիտական ներուժ, կարող է համարվել գիտական տուրիզմի երկրներից մեկը:

Գիտաժողովը նպատակ ունի համախմբել տուրիզմի և գիտական հանրության ներկայացուցիչներին, մշակել գիտական տուրիզմի կազմակերպման սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև` գիտական բնույթի վայրերի այցելությունների փաթեթների մշակման տարբերակները։

Գիտաժողովի ընթացքում հետաքրքիր թեմաներով ելույթներ եղան, որոնցից մի քանիսն են.
Զարուհի Հայրյան - Գիտական գրական զբոսաշրջության զարրգացման հեռանկարները ՀՀ-ում
Արեգ Միքայելյան - Գիտական տուրիզմի դերը Հայաստանի տարածաշրջանային և միջազգային հեղինակության ամրապնդման հարցում
Սարգիս Աղայան - Էկոտուրիզմը և գիտական տուրիզմը որպես կենսաբազմազանության հետազոտության և պահպանության գործիք
Զարուհի Ասատուրյան - Գիտական տուրիզմի հեռանկարները Երևանի ֆիզիկայի ինստիտուտում
Սոնա Ֆարմանյան - Գիտական տուրիզմի զարգացման ծրագրերն ու հեռանկարները հարավարևմտյան Ասիայում:


Ընդհանուր քննարկման ընթացքում հարցեր ուղղեցի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար պարոն Արեգ Միքայելյանին:

Պարոն Միքայելյան, նշեք, խնդրեմ, թե որոնք են գիտական բնույթի այցելավայրերը:
Դրանցից են գիտական բնույթի հնավայրերը, աստղադիտարանները, արագացուցիչը և այլ գիտական սարքեր, աստղացուցարանները, գիտության թանգարանները, հնագույն գրադարանները, գիտահանրամատչելի կենտրոնները:

Պարոն Միքայելյան, իսկ ո՞րն է Հայաստանի գիտական պոտենցիալը:
Դրանք են.
• Հնագույն գիտություն․ օրացույցներ, ժայռապատկերներ, հնագույն աստղադիտարաններ ևն
• Միջնադար․ Անանիա Շիրակացի, կրթօջախներ, համալսարաններ, գրատպություն ևն
• Նախախորհրդային ժամանակաշրջան․ հայագիտական աշխատանքներ
• Խորհրդային (հետպատերազմյան) ժամանակաշրջան. բնական գիտությունների զարգացումը
• Հայաստանի ներկայիս գիտական հարստությունը․ հիմնարկները, ենթակառուցվածքները, կադրերը, գիտության և կրթության հարաբերակցությունը
• ՀՀ ԳԱԱ
• Համալսարանական և ճյուղային գիտությունը:


Աշխարհում գիտական տուրիզմն առավել զարգացող և հեռանկարային ուղղություններից է:
 

Գիտական տուրիզմ

Նկարը` ՊՈԱԿ-ի կայքից

 

Հարցազրույցը վարեց` Գոհար Niko


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար