10

տարեկան ենք

953

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

14.11.15

Կազմակերպության մասին պատմում է Դուբայ Թրավել տուրիստական ընկերության մասնագետը

 

Բարև հարգելի trip2.am տուրերի կատալոգի այցելուներ: Ես Գոհարն եմ, և այսօր մեր կայքի հյուրն է Դուբայ Թրավել տուրիստական ընկերության մենեջեր Հասմիկ Մանսուրյանը: Ավելի ճիշտ մենք ենք հյուրի կարգավիճակում. գտնվում ենք ընկերության գրասենյակում:  
Բարև Հասմիկ:

Դուբայ Թրավել տուրիստական ընկերությունԲարև:

Հասմիկ, մեր ընթերցողներին ծանոթացրեք Ձեր ընկերության գործունեության մասին:
Մեր տուրիստական ընկերությունը որպես մասնագիտացում ընտրել է Արաբական Միացյալ Էմիրությունները, և մենք Հայաստանում հանդիսանում ենք միակ մասնագիտացված տուրիստական կազմակերպությունը, որը զբաղվում է միայն մեկ արտագնա ուղղությամբ:

Այսինքն դուք այլ ուղղություններով չե՞ք զբաղվում, ավիատոմսեր բոլոր ուղղություններով չե՞ք վաճառում:
Ոչ, մենք բացառապես զբաղվում ենք մեկ ուղղությամբ, որն արդեն նշեցի. Արաբական Միացյալ Էմիրություններն են:

Ձեր տուր-փաթեթները նախատեսված են միայն ՀՀ քաղաքացիների՞ համար:
Իհարկե ոչ, մենք և' ավիատոմս և' տուր փաթեթներ ենք տրամադրում բոլորին՝ անկախ քաղաքացիությունից:

Հասմիկ, Եգիպտոսի հետ կապված բոլորիս հայտնի դեպքերից հետո Դուբայի պահանջարկը մեծացել է՞:
Որոշ չափով այո, քանի որ համեմատած այլ երկրների՝ դեպի Դուբայ և Շարժա ճանապարհորդությունը ավելի մատչելի է և հասանելի մեր քաղաքացիներին: 
ԱՄԷ-ում երկրի զարգացման այլ մակարդակ է: Որպեսզի գնով համեմատվի Եգիպտոսի հետ, պետք է լայնացնի ծառայությունների սեգմենտը, գոնե էկոնոմ առաջարկների տեսանկյունից: Նկատի ունեմ 2, 3 աստղ հյուրանոցները: ԱՄԷ-ի և Եգիպտոսի միջև գնային տարբերությունը շատ է մեծ, և Էմիրաթները չեն կարող համարժեք փոխարինել Եգիպտոսի ուղղությանը:  Չնայած, որ համեմատած Եգիպտոսի՝ Դուբայի սպասարկման մակարդակը առավել բարձր է անկասկած: Դա բոլորը կփաստեն:

Ինչո՞վ կբացատրեք տուրիզմի գրավչությունը Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչո՞վ է Դուբայը առանձնանում այլ հանգստավայրերից: Արդյո՞ք միայն գնային համեմատական մատչելիությամբ:
Արաբական Միացյալ Էմիրություններ պետությունը ժամանակակից աշխարհում հանդիսանում է ամենաբարգավաճող երկրներից  մեկը:  Այսօր կարելի է վստահ ասել, որ ԱՄԷ-ն համարվում է քաղաքակրթության գագաթնակետը: 
Դուբայը կարելի է համարել  "տուրիստական դրախտ": Այստեղ հանգիստը հարմարեցված է բոլոր տարիքի անձանց համար, և տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Դուբայում կարելի է հանդիպել միշտ մի նոր ավելի շքեղ կառույցի, կամ զվարճության համար նախատեսված համալիրների:  Այցելելով Դուբայ՝ մենք կարող ենք տեսնել ամենաթանկարժեք հյուրանոցը, որը 7 աստղանի է, չնայած միջազգային ստանդարտներով հնարավոր է միայն 5 աստղ; ամենաբարձրահարկ շենքը, ամենամեծ ակվարիումը, ամենամեծ առևտրի կենտրոնը և դեռ ինչքան ամենա-ներ է պատրաստվում կառուցել Դուբայը: Տուրիստին այս քաղաքի մասին միշտ հնարավոր է նոր ինֆորմացիա տրամադրել:  Գինեսի ռեկորդների գրքում Դուբայը 131 ռեկորդ է սահմանել: Ամենաբարձրահարկ բնակելի շենքը՝ Princess Tower, որը գտնվում է Դուբայ Մարինա թաղամասում, աշխարհի ամենաբարձրահարկ շինությունը՝ Բուրջ Խալիֆա, որի բարձրությունը հասնում է 828մ-ի: Դուբայ մոլը համարվում է աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը, ամենամեծ շատրվանները Դուբայում են, և այս ցանկը կարելի դեռ շարունակել: Կարծում եմ, որ ներկայումս սակավաթիվ քաղաքներից է, որտեղ կարող ես հանգիստ քայլել ու չվախենալ, որ քեզ վրա կհարձակվեն, կահաբեկեն:

Նախընտրու՞մ են էքսկուրսիաներ վերցնել Դուբայում, թե՞ հետաքրքվում են միայն հյուրանոցներով:
Երկուսի պահանջարկն էլ մեծ է: Հիմնականում առաջարկում ենք այստեղից էքսկուրսիաներն էլ պատվիրել, որպեսզի այնտեղ ժամանակ չծախսեն փնտրելու վրա, ինչպես նաև չգերավճարեն տուրերի համար, որոնք առաջարկվում են հյուրանոցում և լողափում: Անծանոթ վաճառողից էժան էքսկուրսիա վերցնել խորհուրդ չեմ տա, քանի որ այդ դեպքում տուրիստի անվտանգության համար պատասխանատուներ հիմնականում չկան: Մեր գրասենյակից էքսկուրսիա վերցնելը  ձեռնտու է, քանի որ Հայաստանում թերևս մենք եզակիներից ենք, որ տրամադրում ենք տուրերը շատ մատչելի և միաժամանակ որակով: Ինչպես նաև երեշխավորում ենք տուրերի անվտանգությունը:

Ինչո՞վ կբացատրեք Ձեր առաջարկած էքսկուրսիաների էժանությունը:
Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ տուրիզմը մեր մասնագիտացումն է: Մեր գործընկերները բազմաթիվ են, ուստի կարողանում ենք ընտրել ամենաէժան ու որակյալ տարբերակներն ու առաջարկել մեր Հյուրերին: Ի դեպ, մենք հաճախորդ անվանումը չենք կիրառում, մեզ մոտ Հյուրեր են:

Ահաաա: Շաատ լավ:
Հասմիկ, շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար:

Ես եմ շնորհակալ, որ այցելեցիք մեր գրասենյակ:

Մեր կայքի հարգելի այցելուներ, այսօր  trip2.am-ը հյուրընկալվել էր Երևան, Մոսկովյան 9 հասցեում գտնվող Դուբայ Թրավել տուրիստական ընկերությունում:

Ցտեսություն: Կհանդիպենք շատ շուտով:
 

Հարցազրույցը վարեց` Գոհար Niko


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար