10

տարեկան ենք

965

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

13.05.17

Zvartnots բջջային հավելվածը հնարավորություն է տալիս ռեալ ժամանակում հետևել «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքներին. ներկայացնում է ստարտափի համահիմնադիրը:

 

Բարև trip2.am տուրերի կատալոգի հարգելի այցելուներ: Ես Գոհարն եմ, և այսօր մեր կայքի հյուրն է Luseen Technologies ստարտափի համահիմնադիր Արմեն Խաչատրյանը: Բարև Արմեն:
Բարև Գոհար:

Արմեն, վերջերս մեզ հայտնի դարձավ, որ թողարկվել է տուրիստական ոլորտի հավելված շարժական սարքերի համար: Մեր կայքի այցելուներին պատմեք, խնդրեմ, Ձեր ստարտափի գործունեության և այդ նոր ծրագրային լուծման մասին:
Հայ-բրիտանական «Luseen Technologies»-ը 2015թ մարտից Քեմբրիջում գործող նորաստեղծ ստարտափ է, որը թիմ ունի նաև Հայաստանում: Զբաղվում է Android և IOS համակարգերի համար հավելվածների մշակումով։ Թիմը գործում է Գավառ քաղաքում, որի անդամները հիմնականում այս տարածաշրջանից են։ Շուրջ վեց ամիս անցկացրել ենք թրենինգներ թիմի անդամների հետ, և արդեն հոկտեմբեր ամսին ստեղծվեց «Զվարթնոց» (Zvartnots) հավելվածը, որը նախատեսված է Անդրոիդ համակարգի համար:

Zvartnots բջջային հավելվածը

Zvartnots բջջային հավելվածը հնարավորություն է տալիս ռեալ ժամանակում հետևել «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքներին, ստանալ մանրամասն տեղեկություններ տվյալ չվերթի և նրա կարգավիճակի մասին, թռիչքն ավելացնել նախընտրած թռիչքների ցանկում, ստանալ ծանուցումներ թռիչքի կարգավիճակի փոփոխությունների մասին, որոնել և գտնել ամենաէժան ավիատոմսերը ընտրված երթուղու և ամսաթվի համար: Ինչպես նաև,ցանկության դեպքում, կարող եք գնել ընտրված ավիատոմսերը գործընկեր կայքերից: Ծրագիրը հասանելի է եռալեզու տարբերակով այս հղումով.
https://play.google.com/store/apps/details?id=com.luseen.zvartnots

Ձեր թիմի կողմից թողարկվել է հիրավի պրակտիկ նշանակություն ունեցող ծրագրային լուծում, որից օգտվելը, վստահ եմ, պահանջված է և´ տեղացիներիս, և´ մեր երկրի պոտենցիալ հյուրերի համար:
Շնորհակալություն, կարծում եմ սա մեր հաջողված այցեքարտերից մեկն էր, որն արտացոլվում է ներբեռնումների քանակով: Մտածում ենք, որ այն կարող է ընդլայնվել և դառնալ տուրիստական պորտալ Հայաստան ժամանող և մեկնող բոլոր մարդկանց համար: Այդ իսկ պատճառով ուրախ կլինենք քննարկել ցանկացած հետաքրքիր առաջարկ հավելվածը ընդլայնելու առումով: Օրինակ, եթե կան տաքսի ծառայություններ, տուրիստական գործակալություններ, ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ, որոնք ցանկանում են մեր հավելվածում ունենալ իրենց էջը, մենք մեծ հաճույքով կտրամադրենք այդ հնարավորությունը:

Գուգլ Մարքեթից հավելվածի ներբեռնումների ակտիվությունը գոհացնու՞մ է Ձեզ:
Իրականում ակտիվությունը ավելին է, քան սպասում էինք. օրական միջինում հարյուր հիսունից ավել ներբեռնում կա, ունենք 6000-ից ավել օգտատեր:

Ո՞րն է Luseen-ի տեսլականը:
Համահիմնադիրների տեսլականը Գավառում ստեղծելն է տեխնոլոգիական կենտրոն, որտեղ կհամախմբվեն եռանդուն, խելացի երիտասարդները և կկարողանան, իրենց ստեղծագործական ունակությունները կիրառելով, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Շնորհակալ եմ Արմեն, որ մանրամասնեցիք մեր կայքի այցելուների համար:
Շնորհակալություն Ձեզ, որ ընձեռեցիք հնարավորությունը:

 

Հարցազրույցը վարեց` Գոհար Niko


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար