10

տարեկան ենք

945

գրանցված օգտատեր

9803

գրառում այս պահին

>2500

այցելու օրը

X

📢 Գրանցվեք, կամ մուտք գործեք համակարգ՝
- գրառումներ կատարելու
- այլ գրառումների հեղինակներին հաղորդագրություն ուղարկելու
- հայտարարությունը բողոքելու, տարածելու, հիշելու
- այլ հնարավորություններ ստանալու համար:

 


Բոլոր հարցազրույցները
 

12.12.16

Հարգելի այցելուներ, օրեր առաջ հյուրընկալվեցի Գյումրիում Դելտա Տելեկոմ կազմակերպության տնօրենի` Եղիշե Մարտիրոսյանի գրասենյակում: Առիթն աննախադեպ է. Գյումրիում ունենք ինքնաթիռով թռիչքի սիմուլյատոր:

 

Գյումրիում ունենք ինքնաթիռով թռիչքի սիմուլյատոր

Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս առաջացավ օդանավը ստեղծելու գաղափարը: Ովքե՞ր են մտահղացման հեղինակները:
Նախագծի հեղինակը ես եմ: Տեսել էինք արտասահմանում եղած տարբերակները և որոշեցինք ինքներս պատրաստել նման սրահ: Նմանատիպ սիմուլյատոր հարևան երկրներում դեռևս չկա, Հայաստանում էլ առաջին անգամ է ստեղծվել: Բելգիայում կա նմանատիպ 20 սիմուլյատոր, Իսպանիայում՝ 34, Գերմանիայում՝ 45, ԱՄՆ-ում և Ռուսաստանում ևս կան, իսկ Հայաստանում երբևէ չի եղել:
Սկզբնապես ստեղծել էինք մեզ համար, սակայն աստիճանաբար ամեն ինչ խորացավ, այն դարձրեցինք Գյումրու, այնուհետև, համահայաստանյան նախագիծ: Առաջացել է մեծ հետաքրքրություն, Երևանից շատ զանգեր ենք ստանում, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է Գյումրիում ստեղծվել, այլ ոչ Երևանում:

Մի փոքր պատմեք սիմուլյատորի մասին:
Սա ատրակցիոն չէ, ամբողջությամբ Բոինգի սիմուլյատոր է, ունի 240 լուսային ինդիկատոր և այլ տեխնիկական հագեցվածություն: Դետալները սկսել ենք հավաքել մոտ 5 տարի առաջ, սակայն հենց սրահը կառուցել ենք նախորդ տարվա նոյեմբերից:
Արտաքին աշխարհը նմանեցվել է Շերեմետևո օդանավակայանին, օնլայն երկխոսությունները ևս առկա են: Անգամ ներկայացնում ենք եղանակային պայմանները, այսինքն, եթե այս պահին Գյումրիում անձրև տեղա, ապա թռիչքի ժամանակ մենք դա կտեսնենք:
Սիմուլյատորն օգնում է սովորել վարել իրական ինքնաթիռ: Իրական կյանքում լինում են դեպքեր, երբ օդաչուի ինքնազգացողությունը վատանում է, և ուղևորներից օդանավ վարելու գիտելիքներ ունեցող մարդկանց խնդրում են մոտենալ` որպես երկրորդ օդաչու:

Ովքե՞ր կարող են ինքնաթիռ բարձրանալ:
Յուրաքանչյուր ցանկացող չի կարող "թռչել": Մենք դեռևս չենք տրամադրում օդանավ վարելու դասընթացներ, այդ պատճառով ինքնաթիռ բարձրանալ կարող են միայն նրանք, ովքեր գոնե նվազագույն պատկերացում ունեն օդաչուի աշխատանքի մասին: Սա, ինչպես նշեցի, ատրակցիոն չէ, որ փոքրիկ երեխաները նստեն ու զվարճանան, սա պահանջում է մասնագիտական վարպետություն: Նախատեսում ենք նաև ստեղծել դպրոց, որը դասընթացներ կտրամադրի բոլոր ցանկացողներին, որից հետո նոր նրանք կկարողանան բարձրանալ ինքնաթիռ: Սակայն համապատասխան մասնագետ դեռևս չենք գտել: Այժմ գյումրեցի միայն երկու օդաչու ունենք, երկուսն էլ աշխատում են Աֆրիկայում:

Որքա՞ն արժե "թռիչքի" տոմսը:
Սա անձնական նախագիծ է և կոմերցիոն բնույթ չունի: Մեկ ժամ տևող թռիչքն արժե ընդամենը 5000 դրամ: Ռուսաստանում մեկ ժամն արժե 100 դոլար, ԱՄՆ-ում՝ 190 դոլար, իսկ մեզ մոտ սիմվոլիկ գումար է, որը ծախսվում է էլեկտրաէներգիայի և մնացած ծախսերի վրա:

Առավելագույնը քանի՞ հոգի կարող են "թռիչքին" ներկա գտնվել:
Մեր Բոինգի սրահը երկու անձի համար է նախատեսված, երրորդ աթոռն ավելացվում է ստուգող մասնագետի համար:

Ըստ ձեզ, սա կարո՞ղ է հանգեցնել զբոսաշրջային հոսքերի ավելացմանը դեպի Գյումրի:
Նոյեմբերին Գերմանիայից հյուր ունեինք, ով չհավատաց, որ Գյումրիում բարվոք ճանապարհներ, ավիացիա չլինելով հանդերձ կարող է նմանատիպ սիմուլյատոր լինել: Ըստ իս, այս սիմուլյատորը կարող է բարձրացնել քաղաքի վարկանիշը ինչպես արտասահմանից ժամանողների, այնպես էլ մեր ազգաբնակչության մոտ:

 

 

Հարցազրույցը վարեց` Կ. Դավթյանը


Բոլոր հարցազրույցները
 



Այս նյութը տարածի'ր սոց. ցանցերում






. Պատահական հայտարարությունների ընտրանի

Տեղադրել հայտարարություն


Մուտք համակարգ


Գրանցում

Գաղտնաբառի վերականգնում


Բաժանորդագրություն







  Սեղմեք թարմացնելու համար




Օգտակար